ՆԺԴԵՀ. «ԻՆՉՈՒ ՊԱՅՔԱՐԵՑ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՆԺԴԵՀ. «ԻՆՉՈՒ ՊԱՅՔԱՐԵՑ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԸ»

Զանգեզուրի և Ղարաբաղի միջև ընկած թրքական տերիտորիայի առաջին հատվածը մաքրելուց հետո մեր ուժերի երեք քառորդը տեղափոխվում է Ասկյուլումի ճակատը:
Այդ սեպաձև բարձունքը՝ որպես բնական անառիկ ամրություն, բարձրանում է Օխչի գետի աջ ափին՝ դեմ հանդիման Սասուն սարին՝անցափակելով Զանգեզուրի նախադուռը:
Զանգելանի շրջանի թրքությունը, իր ձեռքին պահելով այդ բարձունքը, անպատիժ կերպով հազար չարիքներ էր նյութել Արևելյան Ղափանի դեմ, և շնորհիվ այդ լեռան անառիկության, մնացել էր անպատիժ:
Պարո՛ն հրամանատար, -հարցնում է մի տարիքոտ ղափանցի, -թուրքական այդ շրջանում հայոց հին վանքեր կամ բերդեր կա՞ն:
_Գրեթե ամեն քայլափոխին , -լինում է պատասխանը:
-Հե, տեսնու՞մ եք- միջամտում է մի շիկահողցի, -Ասկյուլումի փեշերին ընկած էն հին շենքը հայկական հին եկեղեցին է, ուր ամառվա տոթերին թուրք հովիվների շներն են հանգստանում:
-Ուրեմն մեր առավոտյան աղոթքը այդ եկեղեցու՞մ պիտի անենք, պարո՛ն, -հարցնում է տարիքոտ զինվորս:
-Այո՛:
Ապրիլի 6-ի առավոտյան մեր ուժերը, բաժանված 2 զորասյունների, սկսում են առաջխաղացումը:
Մեր աջ թևի ուղղությամբ գրեթե միաժամանակ մթության մեջ՝ մի քանի կետերի վրա, բարձրանում են հսկայական բոցեր:
Դա նշան էր, որ մեր աջ զորասյունը արդեն մտնում է թշնամու գյուղերը:
Թշնամին, գրեթե պաշարված, մի քանի վայրկյան տևող կրակից հետո խուճապահար թողնում է Ասկյուլումի բարձունքը:
Բացվող լույսն Ասկյուլումի վրա ողջունում է հայկական եռագույնին: