ԱշոԱշուղ Հավասի – Խալդ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Халд (Товмас Погосян) – Ashugh Havasi – Khald (Tovmas Poghosyan)
Աշուղ Հավասի – Խալդ։ Կատարումը՝ Անանիա Հովսեփյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ
Ашуг Хаваси – Халд. Исполняет Анания Овсепян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.
Ashugh Havasi – Khald. Performed by Anania Hovsepyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan
Սիրտս ծակեց ալմասի պես,
Աղջի, սուր դանակ է խալդ,
Երեսդ շուռ տուր ինձանից,
Այրեցիր, կրակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։
Խալդ ինձ տվեց սիրո քնար,
Բաց արավ էշխի ճանապարհ,
Ցերեկն արև է ինձ համար,
Գիշերն էլ լուսնյակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։
Հավասին է խալի կարոտ,
Դեղ է փնտրում սրտին յարոտ,
Ծիրանավառ ու ծաղկահոտ,
Գարնան մանուշակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։