Աշուղ Հավասի – Սիրուն պատանի (Լուսին Պողոսյան, Մկրտիչ Աֆտիկյան) – Ашуг Хаваси – Красивый молодой человек (Лусин Погосян, Мкртич Афтикян) – Ashugh Havasi – Beautiful young man (Lusin Poghosyan, Mkrtich Aftikyan)

Աշուղ Հավասի – Սիրուն պատանի (Լուսին Պողոսյան, Մկրտիչ Աֆտիկյան) – Ашуг Хаваси – Красивый молодой человек (Лусин Погосян, Мкртич Афтикян) – Ashugh Havasi – Beautiful young man (Lusin Poghosyan, Mkrtich Aftikyan)

Աշուղ Հավասի – Սիրուն պատանի։ Կատարումը՝ Լուսին Պողոսյան և Մկրտիչ Աֆտիկյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – красивый молодой человек. Исполняет Лусин Погосян և Мкртич Афтикян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна

Ashugh Havasi – A beautiful young man. Performed by Lusin Poghosyan և Mkrtich Aftikyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Նոր էր հասել ծաղկաքաղ այ սարի սիրուն պատանի պատանի
Վարդ եմ քաղել, վրեն շաղ այ տղա վարդս մի տանի, մի տանի
Այ սարի սիրուն պատանի, պատանի
Այ տղա վարդս մի տանի, մի տանի
Աարի լանջին նազենազ, այ սիրուն աղջիկ նազանի նազանի

Ծաղկանց միջին ման կուգաս
աղջի ջան, հոգիս մի հանի, մի հանի
Այ սիրուն աղջիկ նազանի նազանի
Աղջի ջան հոգիս մի հանի, մի հանի

Այս իմ փունջն է քեզ խաբել
այ սարի սիրուն պատանի, պատանի
Յարիս համար եմ կապել
այ տղա վարդս մի տանի, մի տանի
Այ սարի սիրուն պատանի, պատանի
Այ տղա վարդս մի տանի, մի տանի
Սարի ծաղիկ, սարի հով,
այ սիրուն աղջիկ նազանի, նազանի,
Ես ջահել եմ, սերս է ծով,
աղջի ջան հոգիս մի հանի, մի հանի
Այ սիրուն աղջիկ նազանի, նազանի
Աղջի ջան, հոգիս մի հանի, մի հանի
Ես աղջիկ եմ ալերով
այ սարի սիրուն պատանի, պատանի
Շատ եմ սիրում սարի հով,
այ տղա վարդս մի տանի, մի տանի
Այ սարի սիրուն պատանի, պատանի
այ տղա վարդս մի տանի, մի տանի
հավաս ունես սարի հետ,
այ սիրուն աղջիկ նազանի, նազանի
Սրտով սիրած յարի հետ,
աղջի ջան, հոգիս մի հանի, մի հանի

Այ սիրուն աղջիկ նազանի, նազանի
աղջի ջան, հոգիս մի հանի մի հանի…

Աշուղ Հավասի – Յարը մարդու յարա կուտա (Լուսին Պողոսյան) – Ашуг Хаваси – Яр худан яра кута (Лусин Погосян) – Ashugh Havasi – Yar man yara kuta (Lusin Poghosyan)

Պողոսյան) – Ашуг Хаваси – Яр худан яра кута (Лусин Погосян) – Ashugh Havasi – Yar man yara kuta (Lusin Poghosyan)

Աշուղ Հավասի – Յարը մարդու յարա կուտա։ Կատարումը՝ Լուսին Պողոսյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Яр ест человеческую яру. Исполняет Лусин Погосян, Культурный союз «Саят-Нова». Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна

Ashugh Havasi – Yar eats a human yara. Performed by Lusin Poghosyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Յարը մարդու յարա կուտա, շատ ուշ հասկացա,
Ժայռից պովկած սիրտը նրա քնքուշ հասկացա,
Յարս ինձ չասաց՝ «Դեղ տամ վերքիդ, առ դիր, ով աշուղ,
Սեր երգելուց սազը ձեռքից վայր դիր, ով աշուղ»:

Երանի չարերն ընկնեյի,
Անտուն ու անտեղ մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի։

Յարի սերը շատ անուշ է, լավին լավ չի գա,
Յարի դարդը ծակող փուշ է, ցավին ցավ չի գա,
Քաղցր է նրա տված ջուրը, անմահական է,
էլ չի հանգչի տված հուրը, հոգի կհանե։

Հազար տեսակ տանջանք կուտա վարդը բլբուլին,
Ով յար ունի՝ նա կիմանա դարդը բլբուլին,
Ես Հավասն եմ, սոխակի պես վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ՝ հանգիստ չի տալիս:

Աշուղ Հավասի – Խալդ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Халд (Товмас Погосян) – Ashugh Havasi – Khald (Tovmas Poghosyan)

ԱշոԱշուղ Հավասի – Խալդ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Халд (Товмас Погосян) – Ashugh Havasi – Khald (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Խալդ։ Կատարումը՝ Անանիա Հովսեփյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Халд. Исполняет Анания Овсепян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.

Ashugh Havasi – Khald. Performed by Anania Hovsepyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Սիրտս ծակեց ալմասի պես,
Աղջի, սուր դանակ է խալդ,
Երեսդ շուռ տուր ինձանից,
Այրեցիր, կրակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։

Խալդ ինձ տվեց սիրո քնար,
Բաց արավ էշխի ճանապարհ,
Ցերեկն արև է ինձ համար,
Գիշերն էլ լուսնյակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։

Հավասին է խալի կարոտ,
Դեղ է փնտրում սրտին յարոտ,
Ծիրանավառ ու ծաղկահոտ,
Գարնան մանուշակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։