Հայոց Թագուհիներ

թագուհիներ են կոչվում նրանք, ովքեր եղել են հայոց պետական կազմավորումների տիրակալների կանայք: Այս դեպքում արդեն որոջիչը ազգությունը չէ: Այս գրքում աեդ գտած հայոց 150 թագուհիներից 103-ը ազգությամբ հայ է, 1-ը’ ասորի, 8-ը’պարթև, 6-ը’պարսիկ, 2-ը’ալան, 9-ը’ հույն, 6-ը’ հռոմեացի, 4-ը’ վրացի, 10-ը’ ֆրանսիացի, 1-ը’ մոնղոլ: Ներկայացված են հեղինակի հիշյալ գրքում տեղ գտած բոլոր թագավորների կանայք, բացառությամբ մեկի, հայոց թագավոր Գագիկ Բ Բագրատունին գահակալել է 1042-1045 թվականներին: Մինչև գահընկեց լինելը (20 տարեկան էր) կին չի ունեցել: Ամուսնացել է հետագայում, Երբ այլևս թագավոր չէր և նրա կինը (Սեբաստիայի Ղավիթ Արծրունի թագավորի դուստրը) թագուհի կոչվել չէր կարող: Պատումների մեջ օգտագործված Են թագուհի բառի գրեթե բոլոր հոմանիշները. թագուհի, տիկնանց տիկին, դշխո, բամբիշ, թագավորակին, իսկուհի, արքայակին, աշխարհատիկին: Պատմության քառուղիներում հայոց թագուհիներն աջակցել են իրենց ամուսիններին, մասնակցել երկրի կառավարման, բարգավաճման ու պաշտպանության գործին: Հայոց թագուհիներից շատերը ոչ թե ականակուռ գահավորակներին բազմած ըմբոշխնել են կյանքի վայելքները, այլ դրսևորել են իրենց որպես մեծ հայրենասերՆԵր, փայլել իրենց ողջախոհությամբ ու իմաստությամբ, իրենց ուսերի վրա կրել հայոց տերության ու հայ ժողովրդի հոգսերը:
Եվ այժմ, երբ Հայաստանը ձեռք է բերել իր անկախությունը և դժվարին պայմաններում իր պետական կառույցներն է հիմնավորում, պետք է հաշվի առնել նաև հևերի փորձը և պատշաճ տեղ տալ կանանց գործունեությանը, նրանց ողջախոհությանն ու իմաստությանը: Բոլոր ժամանակներում հայուհիները արարչագործության ու ողջախոհության պակաս չեն զգացել: Պատահական չէ, որ հայոց ողջախոհության աստվածը կին է’ Նանեն: Մեր օրերում պետական այրերի սրբազան պարտքն է հաշվի առնել հայուհու հոգու, սրտի, ձեռքի ու մտքի հզոր ուժը:
ՀԵՂԻՆԱԿ

ԵՊԻԳե
Արամեն գահակալել է մ.թ.ա. 860-840-ական թվականներին: Խիզախաբար մարտնչել է Ասորեստանի Սալմանասար Երրորդ արքայի դեմ, հզորացրել և ընդարձակել իր տերությունը:
Մենք չգիտենք, թե Արամե թագավորը քանի կին է ունեցել: Նրա տիկնանցից մեկի մասին Վասպուրակաևում պահպանվել է մի զրույց: Ահավասիկ:
Արամե թագավորն ամուսնանում է Վան քաղաքի ամենահարուստ իշխանավորի գեղանի դստեր հետ, որի անունը Լասմա էր: Թագուհի դառնալուց հետո այս կինն ստիպված է լինում հրաժարվել իր հնչեղ անունից և ընդունել հնարովի անձնանուն: Արամեն կնոջն ասում է.

  • Լսիր, արքայակին, պատանեկան տարիներից ես մարտնչում եմ Ասորեստանի թագավոր Սալմանասարի դեմ: Նա իմ ոխերիմ հակառակորդն է, որի հետ Ես կռվում Եմ նույնիսկ երազում: Այդ անունը լսելիս իմ ողջ էությունը լցվում է զայրույթով: Ինձ վրդովմունք է պատճառում նանայն, որ քո Լասմա անվան բոլոր տառերը կազմված են Սալմանասար անվան տառերից: Ինձ թվում է, թե քո Լասմա անունը իր անվան տառերից Սալմանասարն է ձևել և ուղարկել ինձ, որպեսզի մշտապես հիշեցնի իր գոյության մասին: Իրավ է, դու մեղավոր չես դրա համար, դա պատահական զուգադիպություն է, բայց ինձ համար անհաճո է: Արի դու դեն գցիր, մոռացության տուր քո Լասմա անունը: Իմ արքունի իմաստունները քեզ համար ընտրել են Եպիգե անունը: Այս անվան մեջ արդեն Սալմանասար անունից ոչ մի տառ չկա: Հաշտվիր քո Նոր անվան հետ ու սիրիր այն: Այսուհետև ինձ ու աշխարհի համար դու կոչվում ես Եպիգե թագուհի:
    Ահա այսպես’ Արամեի կինը կոչվեց Եպիգե:
  • ԱՐՔԱՆԱ
    Արարատյան թագավորության թագավոր Արարարատյան թագավորության թագավոր Արամեն գահակալել է մ.թ,սս 860-840-ական թվականներին: Մի ասք է պահպանվել նրա երկրորդ կնոջ1 Արքանայի մասին:
    Արամեի առաջին կին Եպիգեն հաճությամբ չի ընդունել երկրորդ իսկուհու հայտնվելը արքունիքում: Եվ ահա Եպիգեն Արամեին ասում է.
  • Արամե, մինչև այժմ դու հավատացնում էիր, թե ինձ սիրում Ես տիեզերական սիրով:
  • Դա ճշմարտություն է – իր երդումը վերահաստատում է արքան:
  • Եթե այդպես է, ինչո՞ւ ես թագուհու ապարոշ դրել տիկին Արքանայի գլխին:
  • Որպեսզի ցույց տամ, որ Ես ոչ միայն այս երկրի տերն Եմ, այլև ամենաուժեղ այրը: Մեր բոլոր իշխանները և’ հարճեր ունեն, և’ մեկական տիկնանց տիկին: Նրանցից տարբերվելու և իմ գերագահությունը հաստատելու համար ես պետք է մեկի փոխարեն երկու տիկնանց տիկին ունենամ:
    ԱՐԱՐԱՆՍԱ
    Վանի թագավորության Սարդուրի գահատոհմի հիմնադիր, Լուտիպրիի որդի Սարդուրի Առաջինը գահակալել է մ.թ.ա, 845-825 թվականներին:
    Մի անգամ երիտասարդ Սարդուրին Հայոց ձոր գավառի Ուլունք գյուղում տեսնում է սքանչելի արտաքին ունեցող մի աղջկա և սիրահարվում նրան: Հետաքրքրվում է և տեղեկանում, որ այդ գեղեցկուհին սովորական մի շինականի աղջիկ է: Բայց սիրո զգացումն այնքան մեծ է լինում,
    որ նա գալիս և այդ մասին հայտնում է հորը”Լուտիպրի արքային:
  • Տղաս, արքայորդին չի կարող ամուսնանալ գեղջուկ աղջկա հետ, դու պետք է քո զարմին պատշաճ օրիորդ1 գտնես:
  • Բայց ես այդ աղջկան եմ սիրում և. նրանցից բացի ոչ մեկին կնության չեմ առնի:
    Հետագայում Լուտիպրի արքան ինչքան փորձեց համոզել որդուն” Ետ կանգնելու իր մտադրությունից, բան չստացվեց: Եվ Լուտիպրին ստիպված իր հրովարտակ արձակել և Ուլունք գյուղի գեղեցկուհի շինականի հորը դասել իշխանների կարգը: Ասքն ասում ի, որ դրանից հետո Լուտիպրին անուն չունեցող1 2 գեղեցկուհուն անվանեց հնարովի Արարանսա անունով, նու3 բերեց նրան:
    Եվ Սարդուրի Առաջինի կին Արարանսան դարձավ հայոց թագուհի:
    ՆԱԻՐԱ
    Վանի թագավոր հշպուինին հաջորդել է հորը’ Սարդուրի Առաջինին և գահակալել ւԼթ.ա. 825-810 թվականներին:
    Իշպուինին հայրենի հողի հանդեպ այնքան մեծ պաշտամունք է ունեցել, որ դա արտահայտվել ի նաև ամուսնության ժամանակ: Հարսանիքից հետո նրա հարս-
  1. Վաղնջական ժամանակներում Հայաստանում օրիորդ էին կոչում միայն իշ՝ խանական կամ արքայական ծագում ունեցող աղջիկներին: Կպատմեին նրան, ով հանդգներ գյուղացի աղջկան, թեկուզ նա փայլատակեր իր գեղեցկությամբ, օրիորդ անվանել:
  2. Վաղ անցյալում գյուղացի աղջիկներին անուն չէին տալիս, Նրանց անվանում էին հայրերի անուններով, աաւմ էին Վրայրի աղջիկը, Մարկոսի աղջիկը, Սեբեոսի աղջիկը: Մինչև հիմա էլ Սյունիքի և Արցախի գյուղերում պահպանվել է այդ սովորությունը, աղջկա անունը տալու փոխարեն ասում են այսինչի, օրինակ, ՍԵդրակի կամ Հովհաննեսի աղջիկը:
  3. Նու – գրաբառյան բառ է, որ նշանակում է հարսնացուիՆ նստեցրել են շքեղազարդ կառքի մեջ և հասցրել արքայական պալատ: Այստեղ, Վանի թագավորությունում ընդունված սովորության համաձայն, հարսնացուն պետք է իջներ կառքից, ոտքը դներ ամուսնու տան շեմին և ներս մտներ: Բայց հշպուինիի հարսնացուն հարսնակառքից չիջավ և պահանջեց, որ իրեն պալատ տանեն շքեղաշուք պատգարակով: Դա զայրացրեց Իշպուինի արքային Լւ նա հարսին ասաց,
  • Եթե դու հրաժարվում ես ոտդ դնել մեր սրբազան հողին, ապա հազիվ թե թագուհի դառնալուց հետո սիրես այս հողն ու երկիրը, այս պալատն ու ինձ:
    Եվ հրամայեց կառքի երեսը շուռ տալ ու հարսնացուին վերադարձնել հորենական տուն:
    Հետո Իշպուինին ամուսնացավ մի իշխանադստեր հետ, որի անունն ըստ ավանդազրույցի եղել Լ Նաիրա և որին այնքան շատ Լ սիրել, որ աստվածներին երկրպագելիս առաջինը տվել է կնոջ անունը Լւ արԱշատություն հայցել նրա համար:
    ԹԱՐԻՐԻԱ
    Վանի թագավոր Մինուան’ Իշպուինիի որդին, գահակիցն ու հաջորդը, գահակալել է մ,թ.ա. 810-788 թվականներին:
    Մեզ հասած սեպագիր արձանագրություններից մեկում հիշվում է Մինուայի Թարիրիա դսւոեր անունը: Մինուա արքան իր այս դստեր համար խաղողի այգի Լ հիմնել և այն անվանել Թարիրիախինելե, որը գտնվում էր Վասպուրականում, Արտամետ գյուղաքաղաքին մերձ Կատեպանց գյուղում, Մինուայի (հետագայում Շամիրամի անունով կոչված) ջրանցքի ափին, և որը մինչև. 1915 թվականը վանեցի հայերի սիրված ուխտավայրերից մեկն էր: Արձանագրության մեջ Մինուան հաստատում է,
    որ այդ այգին պատկանում է արքայադուստր Թարիրիային:
    Վաղնջական ժամանակներից մինչև 14-րդ դարը հայկական արքունիքում Եղել է մի սովորություն, երբ հաճախ արքայի առաջնեկ որդուն տալիս էին արքայի անունը, իսկ առաջնեկ դստերը’ թագուհու անունը: Հաշվի առնելով այս սովորությունը, կարելի է ենթադրել, որ Մինուայի թագուհու անունը եղել է Թարիրիա և որ արքայադուստր Թարիրիան իր անունն ստացել է մորից:
    ԹԻԼԱՄԱ
    Վանի թագավոր հնուշպուան’ Մինուայի որդին, գահակալել է մ.թ.ա. 788-786 թվականներին: Վաղնջական զրույցն ասում է, որ Ինուջպուայի կնոջ անունը Եղել է Թիլամա: Այս թագուհին իր և ամուսնու’ հպատակների հանդեպ ունեցան բարեսրտությունը նշանավորել է նրանով, որ հնուշպուային հուշել է արձակելու մի այսպիսի հրովարտակ: Տերունական հարկից ազատվել են բոլոր բնակիչներն այն գյուղի, որտեղ ապրող շինականներից մեկի կինը ծիծ է տվել թագուհու ստնդյա1 զավակին կամ զավակներին:
    ԲԱԳեՆԱ
    Վանի թագավոր Արգիշտի Առաջինը’ Մինուայի երկրորդ որդին, հաջորդել է եղբորը’ հնուշպուա արքային և գահակալել մ.թ,ա. 786-764 թվականներին:
    Պատմությանը հայտնի չէ, թե ով է Եղել Արգիշտիի իսկուհին, որը ապարոշ է կրել: Արգիշտիի ամուսնության մասին միայն մի ասք է պահպանվել վասպուրականցի հայերի հիշողության մեջ;
  1. սաՆդյա, կաթնակեր, ծծկեր:
    Մինուա արքան կանչեց տասնյոթ տարեկան դարձած Արգիշաի արքայազնին և ասաց.
  • Վաղը մեր մայրաքաղաքում սկսվում Են աստվածներին նվիրված տոնախմբությունները, որոնց մասնակցում են տերության մոտ ու ծայրակալ կողմերից Եկած բոլոր գեղեցկուհի օրիորդները: Աչք ածիր, տես, թե ում Ես հավանում: Ում վրա մատդ դնես’նա կդաոնա քո հարսնացուն’ մեր տերության ապագա թագուհին:
    Հաջորդ օրը Արգիշտին պտտվեց տոնախմբության վայրում, աչք ածեց գեղեցկուհի օրիորդներին, բայց ոչ մեկին չհավանեց:
  • Հը՞, ո՞ւմ ընտրեցիր,- հարցրեց հայրը այդ օրվա բաժին տոնախմբության ավարտին:
  • Ոչ մեկին էլ չընտրեցի,- դժգոհությամբ պատասխանեց արքայազնը:
  • Ինչո՞ւ, մի՞թե այդ գեղեցկուհիների մեջ մեկը չկա, որ դուր գա քեզ:
  • Ոչ, հայր իմ, չկա:
  • Տղաս, դու չմահավա՞ն ես, թե՛ կամակոր:
  • Ոչ մեկը, ոչ էլ մյուսը:
  • Ապա ինչո՞ւ չես կարողանում նու ընտրել:
  • Չգիտեմ:
  • Վաղը նորից մասնակցիր տոնախմբությանը և ուշադիր դիտիր օրիորդներին,- ասաց հայրը;
  • ՄիԼւնույն է, ես հազիվ թե կարողանամ նրանցից որևէ մեկին նախապատվություն տալ:
  • ՉԷ, տղաս, այդպես չի լինի, վաղը պետք է անպայման նու ընտրես, դու պարտավոր ես դա անել, այդպիսին Է ոչ միայն իմ հայրական, այլև, արքայական պահանջը:
  • Իսկ եթե դարձյալ չկարողանա՞մ:
  • Այդ դեպքում՛ կվարվես այսպես, հաշվիր օրիորդներին և մատդ դիր քառասուներորդի վրաասաց հայրը:
    Հաջորդ օրը, անսալով հորը, Արգիշտի արքայազնը տոնախմբության վայրում հաշվեց իրեն հանդիպող գեղեցկուհի օրիորդներին և կանգնեցրեց քառասուներորդին:
  • Ի՞նչ է քո անունը,- հարցրեց արքայազնը:
  • Բագենա:
  • Ես հավանում եմ քեզ, դու ամենագեղեցիկն ես:
  • Ինչպե՛ս իմացար, որ Ես ամենագեղեցիկն եմ:
  • Ամենագեղեցիկն Ես, որովհետև քառասուներորդն Ես:
  • Բան չհասկացա,- ասաց Բագենան:
  • Գնանք հորս մոտ, նա քեզ ամեն ինչ կասի,- ասաց արքայազն Արգիշտին և թևանցուկ անելով Բագենային’ տարավ ու ներկայացրեց հորը:
    Երևի դա միակ դեպքն է Հայոց աշխարհում, երբ թագուհի է ընտրվում թվանշանի օգնությամբ:
    ՍՈՒՍԱՐԱՏՈՒ
    Վանի թագավոր Սարդուրի Բ-ն’Արգիշտի Առաջինի որդին, գահակիցն ու հաջորդը, գահակալել է մ,թ,ա, 764-735 թվականներին: Վասպուրականում պահպանվել է մի հին զրույց Սարդուրի Բ արքայի Սուսարատու կնոջ մասին: Պչրասեր այս թագուհին սիրում իր ամեն օր արքունականների աչքին երևալ նոր շրջազգեսւոով: Տերության քաղաքամայր Վանում արհեստավորաց մի քանի տներ զբաղված էին միայն Սուսարատու թագուհու համար հանդերձներ կաբելով:
    Իմաստուն այր էր Սարդուրի արքան: Շուտով նա գլխի ընկավ, որ արքունի գանձարանը դատարկվում է կանացի հանդերձներ, զարդարանքներ և այլազան պաճուճանք-
    նեո ձեռք բերելու ծախսերի պատճառով: Այդ նույն ժամանակամիջոցում Վանի թագավորական զորքը վատ զինված լինելու և անհրաժեշտ քանակությամբ մարտակառքեր չունենալու պատճառով անհաջող կռիվներ իր վարում ասորական բանակի դեմ: Սարդուրին թափ տվեց իրեն, Սուսարատուին զրկեց արքայակնոջ տիտղոսից Լւ դարձրեց նրան սովորական հարճ ու հրամայեց, որ նա մինչև կյանքի վերջը բավարարվի երկու շրջազգեստով: Ապա թագավորը գանձարանի հարստությունը սկսեց ծախսել զենք, մարտակառքեր ու պարեն ձեռք բերելու նպատակով: Շուտով Սարդուրիի բանակը մեծ հաղթանակներ տարավ:
  • Եթե ես հանդուրժեի’ թագուհի Սուսարատուն իր հոլովք շրջազգեստներով կկործաներ իմ թագավորությունը,- մեզ չհասած իր հիշատակարանում գրել է Սարդուրի Բ թագավորը:
    ՌՈՒՍԱԻՆԱ
    Վանի թագավոր Ռուսա Առաջինը’ Սարդուրի Բ-ի որդին ու հաջորդը, գահակալել է մ.թ.ա. 735-713 թվականներին:
    Ռուսա Առաջինի տիկնանց տիկնոջ անունը ենթադրաբար կոչում ենք Ռուսաինա: Հնարավոր ի, որ իրականում հենց այդպես էլ կոչվել ի: Ասքն ասում է, որ Դուսաիեայի պես գեղեցկուհի կարելի է փնտրել միայն աստվածուհիների մեջ: Եվ իզուր չէ, որ Ռուսան Ռուսաինային համարել է իր առաջին սրբարանը: Ռուսան աստվածային սիրով է սիրել Ռուսաինային, միաժամանակ Ռուսաինային աստվածային զորությամբ նախանձել է Ասորեստանի թագավոր Սարգոնի կինը, որը ամուսնուն խստագույնս պատվիրել է ոչ թե գերի վերցնել, այլ սպանել Ռուսայի կնոջը: Սարգոնը կատարել է կնոջ ցանկությունը’
    մ.թ.ա. 714 թվականի ամռանը գրավել ու կողոպտել է Սուսասիրի տաճառը, Ռուսայի արքայական տան մյուս անդամներին գերի վերցրել, իսկ Ռուսաինային սպանել տվել տաճարը մտնելուն պես:
    Լսելով իր պաշտելի կնոջ” Ռուսաինայի եղերական մահվան և Մուսասիրի տաճարի կողոպուտի մասին բոթը, Ռուսա Առաջինը ինքնասպան է Եղել:
    ՀԱՍԻՍ
    Վանի թագավոր Արգիշտի Բ-Ն’Ռուսա Առաջինի որդին ու հաջորդը, գահակալել է մ.թ.ա. 718-685 թվականներին:
    Հին զրույցն ասում է, որ Արգիշտի Բ-ի տիկնանց տիկին Հասիսը աշխարհում միակ կինն է, որ վեց տարում Երեք անգամ չորսական մանչ ծննդաբերելով’ ունեցել է տասներկու որդի: Այդ ծնունդները մեծ ուրախություն Են պատճառել Արգիշտի արքային: Կնոջ գերազանց ծնունդները Նշանավորելու նպատակով Արգիշտին արձակել է մի հրովարտակ, որի համաձայն խեղեփ ծնունդ ունեցող կանանց արքունի գանձարանից նվիրել է տասներկու’ արքայի որդիների թվով, արծաթ:
    ԿՈԹՈՆ
    Վանի թագավոր Ռուսա Բ-ն’ Արգիշտի Բ-ի որդին ու հաջորդը, գահակալել է մ.թ.ա. 685-645 թվականներին:
    Ռուսա Բ-ի կնոջ անունը չի հասել մեզ: Ասքն ասում է, որ հայոց այս թագուհին կրել է ԵրԼւանի միջով հոսող գետի ամենահին անունը: Սևանից սկիզբ առնող, Երևանի միջով հոսող և Ծրասխը թափվող գետը Հրազդանն է, որ կոփվում է նաև Զանգու, վաղ անցյալում կոչվել է Իլդարունիա, իսկ դրանից առաջ’ Կոդոն կամ Կոթոն1: Վաղնջահայերենում թոն կամ դոն նշանակել է ջուր, գեսդ ծով: Ի դեպ, թոնը պահել է իր հնամենի իմաստը և այծմյան հայերենում նշանակում է տեղատարափ անձրև: Անվանի սեպագրագետ Հովհաննես Կարագյոզյանը ենթադրում է, որ Երևանը 5,5 հազար տարի առաջ Հրազդան’ Կոթոն գետի անունով կոչվել է Կոդոն, այսինքն’ ծովագետ: Գետն, իհարկե, Ծովագետ է կոչվել, որովհետև սկիզբ է առնում Սևանա ծովակից:
    Հեռավոր անցյալում հայոց մեջ սովորություն ե եղել սիրած կնոջն անվանել հայրենի գետերից մեկի անունով: Ռուսա Բ-ն իր կնոջը Կոդոն կոչելով’հավաստել է իր մեծ ու հորդաբուխ սերը նրա հանդեպ: Այդպիսի անվանակոչումով մեր հները ցանկացել են նաև հուշել հայոց թագուհիներին, որ նրանք պետք է բարեբեր ու բերքատու լինեն, ինչպես հայոց գետերը:
    1.Կոդոն կամ Կոթոն, 19G8 թվականին Երևանի 2750-ամյա հոբելյանի նախապատրաստության ժամանակ Ես ներկա եմ եղել Երկու հայ գիտնականների հետևյալ զրույցին;
  • Եթե Ելման կետ ընդունենք ԱրինբԵրդ բլրի վրայի Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը, ապա գիտականորեն հիմնավորվում է Երևանի 2750-ամյա տարիքը: Բայց չէ որ այս Նույն Երևանի տարածքում է Շենգավիթը, որտեղ գրեթե 6 հազար տարեկան կացարաններ կան, ինչոև ենք մենք 5 հազարը թողնում և բոնում 2750-ի պոյից:
  • Որովհետև չենք ուզում զայրացնել ՍՄԿԿ Կենտկոմին; Եթե մենք ՇԵՆգավիթը, այսինքն՛ Կոդոնը մեջտեղ բերենք, Կրեմլում այսպես կասեն, այս հայերին տեսեք, իրենք Երեք հազար տարեկան են, սակայն ուզում են աշխարհին Ներկայանալ 6 հազար տարվա ծննդյան վկայականով:
  • Բայց որտե՞ղ է մնում գիտական ճշմարտությունը:
  • Մեր բոլոր ճշմարտությունները ձևվում են Մոսկվայի կրեմլում:
    Մեր պատմության վարչահրամայական ժամանակներից իմ ծոցատետրում մնացած այս Երկխոսությունը մեջտեղ բերելով’ թող ընթերցողը այն թյուր պատկերացումը չստանա, թե ես առաջարկում եմ Երևանը վերանվանել Կոթոն կամ Կոդոն: Քավ լիցի; Երևանը բնավ անվանափոխության չի ենթարկվի և հավիտյանս հավիտենից կկոչի Երևան, և միայն Երևան: Պետք է ճշտել միայն նրա տարիքը:

ՕՐԱՇ
Վանի թագավոր Սարդուրի Գ-ն’ Ռուսա Բ-ի որդին ու հաջորդը, գահակալել է մ.թ.ա. 645-635 թվականներին:
Սարդուրի արքան լսում է, որ Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում արտասովոր գեղեցկության տեր մի օրիորդ է: ապրում: Արքան իր թիկնազորով գնում է Խորգոմ, իջնում տեղի իշխանի տանը, ծանոթանում նրա գեղանի դստեր հետ, որի անունը Օրաշ էր: Սարդուրիիե թվում է, թե աղջիկն առանց սեթևեթանքի անմիջապես կհամաձայնի արքայի կինը դառնալ: Բայց արի ու տես, որ այդպես չեղավ:

  • Ես կհամաձայնեմ քո կինը դառնալ միայն այն դեպքում, Եթե մի հրասախ վազքում առաջ անցնես ինձնից,- ասաց օրիորդ Օրաշը:
    Երիտասարդ արքան քմծիծաղ տվեց և, ընդառաջելով աղջկա ցանկությանը, Խորգոմի կողքի տափարակում, բազմության աչքի առջև, աղջկա հետ մրցուղի դուրս Եկավ: Առաջին կես հրասախ մրցուղում առջևից վազում էր Օրաշը, հետո արքան ուժեղացրեց իր քայլքը, առաջ անցավ ու հաղթեց օրիորդին:
    Այս վազքից հետո, կատարելով իր խոստումը, օրիորդ Օրաշը համաձայնեց նու գնալ արքունիք: Բայց սրանով ասքը չի վերջանում: Աղջիկն անընդհատ ձգձգում էր հարսանիքը: Եվ ահա Սարդուրի արքան օրիորդին ասաց.
  • Օրաշ, երևում է, որ քո մտքում ինչ որ բան կա, ինչո՛՜ւ ես անընդհատ ձգձգում մեր հարսանիքը: ՉԷ որ ես կատարեցի քո ցանկությունը: Իմ արքա տեղով շինականների առջև վազեցի ինչպես արագագնաց զորական, որ հաճույք պատճառեմ քեզ:
  • Դա ճիշտ է, ցանկությունս կատարեցիր, բայց չհաղթեցիրասաց աղջիկը:
  • հնչպէքս թե չհաղթեցի,- զարմացավ Սարդուրի արքան:
  • Այո, ոչ թե դու հաղթեցիր, այլ ես պարտվեցի:
  • Դա ի՞նչ է նշանակում:
  • Գնանք, մարդկանց աչքից հեռու մի տափարակ տեղ ընտրենք, վազենք Ա դու կհամոզվես, որ չես հաղթել ինձ:
    Սարդուրին համաձայնեց: Ինքն ու Օրաշը կառք նստեցին, բավական հեռացան Խորգոմից U, հարմար մի տեղ գտնելով, չափեցին մի հրասաիյ երկարությամբ ճանապարհ և դուրս եկան մրցության: Այս ւմնգամ հաղթեց Օրաշը:
  • Այո, ընդունում եմ իմ պարտությունը, դու հաղթեցիր,- ասաց արքան, իսկ ինչո՞ւ առաջին մրցության ժամանակ պարտվեցիր:
  • Չուզեցի հաղթել, Սարդուրի, հպատակների առջև արքան պիտի միշտ հաղթող լինի ամեն ինչում:
    Աղջկա այդ պատասխանը հիացրեց Սարդուրիին և նա ասաց.
  • Դու ոչ միայն գեղեցիկ ես, այլև’ իմաստուն:
    Եվ մի քանի օր հետո օրիորդ Օրաշը դարձավ հայոց թագուհի:

ՈԻՐԱՆԻԱ
Վանի թագավոր Սարդուրի Դ-ն’Սարդուրի Գ-ի որդին ու հաջորդը, գահակալել է մ,թ,ա, 635-625 թվականներին: Մեծ հայրենասեր էր այս արքան: Այդ է հաստատում նրա մասին եղած ասքը:
Ասորական զորքը պաշարել էր Տուշպան: Մայրաքաղաքի պաշտպանները քաջաբար դիմակայում էին թշնամուն,
ետ մղում նրա բոլոր գրոհները: Պաշարումը երկարեց, և- սովը չոքեց տուշպացիների շեմին: Խուճապն ընկավ մարդկանց մեջ: Ապա լուր տարածվեց, թե արքունիքը գաղտնուղով հեռացել է քաղաքից, և Սարդուրի արքան հույս չունի, որ կդիմանա թշնամու ճնշմանը, թե ամեն մարդ ինքը պիտի տեսնի իր գլխի ճարը: Ոմանք իրենց գլուխներն ազատելու համար գիշերները բարձրանում էին բերդապարիսպների վրա, պարաններով իջնում Լւ փորձում փախչել: Շատերն ընկնում էին թշնամու ձեռքը և սպանվում:
Խուճապի առաջն առնելու և տուշպացիների հայրենասիրական ու ազատասիրական ոգին բարձրացնելու համար, Սարդուրի թագավորը հրամայեց, որ թագուհի Ուրանիան ու գավակները արքունի մյուս անդամների հետ ամեն օր ոտքով մի պտույտ կատարեն մայրաքաղաքի փողոցներով, որպեսզի բնակիչները համոզվեն, որ արքայական տունը ոչ մի տեղ չի փախել, որ Սարդուրի արքան հավատում է իր հաղթանակին: Բացի այդ, Ուրանիա թագուհին Երեկոները մթերքով լցված մի զամբյուղ իր նաժիշտի ու սպասավորի ձեռքը տված’ այցելում էր կարիքավորներին և հուսադրում բոլորին, նրանց էությունը լցնում հաղթանակի հավատով:

ՊԱՏԱՐ
Վանի թագավոր Արգիշտի Գ-ն’ Սարդուրի Դ-ի որդին ու հաջորդը, գահակալել է մ.թ.ա. 625-620 թվականներին:
Վասպուրականի Հայոց ձոր գավառի Խառնուրդ գյուղի բնակիչ Սոսթենես Գրիգորյանը, որը մազապուրծ է եղել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի ժամանակ, որպես վիպասք, իր նախնիներից լսած մի զրույց է պատմում Վանի թագավոր Սարդուրորդի Արգիշտիի մասին:
Սոսթենեսն ասում էր, թև այս Արգիշտի թագավորն ունեցել է իմաստուն մի կին, որի անունը Պատար՛՛ էր: Իր նվիրվածությունը ամուսնուն հավաստելու համար, ուտելիք լիներ թե ըմպելիք, թագուհին առաջ ինքն էր ճաշակում և. նոր հրամցնում իր արքա ամուսնուն:

  • Ինչո՞ւ Ես այդպես վարվում,- հարցնում են թագուհի Պատարին:
  • Ես ուզում եմ ամուսնուս համար կանխել ամեն տեսակ թունավորում, իսկ Եթե դա հնարավոր չէ, ապա թող աոաջինը Ես թունավորվեմ և աշխարհին հրաժեշտ տամ ավելի շուտ, քան իմ արքա ամուսինը:

ԾԻՐԱՆե
Վանի թագավոր էրիմենան՝ Արգիշտի Գ-ի որդին ու հաջորդը, գահակալել է մ.թ.ա. 620-610 թվականներին:
Գեղանի, պերճապաճույճ արտաքին է ունեցել Վանի թագավոր էրիմենայի տիկնանց տիկինը: Սկզբում, մինչն թագուհի դառնալը, հոր անունով կոչվում էր Մաճանույշ: Արքունիք մտնելուց հետո էրիմենա թագավորը կնոջն ասել է.

  • Մոռացության տուր քո անունը: Արքունիքում ընդունված սովորություն է, տիկնանց տիկին դարձողը պետք է հրաժարվի հորենական տնից բերած անունից և մեր գահատոհմին համապատշաճ անուն ստանա:
  • Եվ իԴչ պիտի կոչվեմ ես,- հարցրել է Մաճանույշը:
  • Ծիրանե: Ծիրանը մեր երկրի ամենապաշտելի պտուղն է: Մեր աստվածները սնվում են միայն ծիրանի հյութով: Դե ինքդ էլ գիտես, որ աստվածներն ավելի խելոք են, քան մահկանացու մարդիկ, նրանք մի բան գիտեն, որ
    պատար՝ գրական հայերենում նշանակում է լիություն, կատարելություն:
    ծիրանից բացի ուրիշ բան չեն դնում իրենց բերանը: Ծիրանե կոչելով’ ես ուզում եմ, որ դու էլ ինձ ու մեր տերության համար ծիրանի բուրմունք ունենաս,- ասում է էրիմեՆան:
    Ասում են’ այս ասքը փորագրված է եղել Վան քաղաքի ժայռի վրա: 1916 թվականից հետո քերել, ջնջել են: Ի՞նչ կարող Ես անել: Այս աշխարհում քարերի վրայից ամենից շատ ջնջել են այն, ինչ հայկական է, ինչ հայերիս մասին է:

ՀՈՒԾԱՆ
Վանի թագավոր Դուսա Գ-ն’ էրիմենա արքայի որդին ու հաջորդը, գահակալել է մ.թ.ա. 610-600 թվականներին:
Ռւուսան տիկնունի չէր պահում և ամեն տեղ հպարտությամբ ասում էր, որ ինքը միայն թագուհի Հուծանին է սիրում, որ Հուծանից բացի ինքն աշխարհում ուրիշ ոչ մի կնոջ չի տեսնում:
Սակայն ժամանակի ընթացքում թագուհին գլխի է ընկնում, որ իր ամուսինը գայթակղիչ ժպիտներ է պարգևում իր նաժիշտներին: Եվ ահա Հուծանը կտրուկ որոշում է կայացնում և հրաժարվում իր բոլոր նաժիշտներից, ամուսնուն հավատացնելով, որ ինքը նաժիշտի կարիք չունի: Մի օր թագուհու մայրն ասում է.

  • Դստրիկս, ինչո՞ւ հրաժարվեցիր նաժիշտներից, պատշաճ չէ, որ թագուհին նաժիշտ չունենա:
  • Մայր իմ,- պատասխանում է Հուծանը,- դա ինձ ստիպեց անել արքունական կյանքը: Արքունիքում նաժիշտները կողքից նայողի համար են նաժիշտներ, իրականում արքայի համար ամեն րոպե նրանք կարող են դառնալ տիկնունու հարճեր: Եվ գիւոցիր, մայր իմ, որ ամենուրեք և բոլոր ժամանակներում նաժիշտներն արքաների համար
    Եղել են քողարկված հարճեր; Ես Ռուսային հեռու եմ պահում Նման հարճերից գայթակղվելու վտանգից:
    Սա, հավանաբար, ոչ թե ասք է, այլ իրողություն;

ԿԱՊՈԻՏԱՆ
Վանի թագավոր Ռուսա Դ-ն’ Ռուսա Գ-ի որդին ու հաջորդը, գահակալել է մ.թ,ա. 600-590 թվականներին:
Վասպուրականի հայոց գավառի Կեմ գյուղի իշխանը Երկվորյակ գեղեցիկ դուստրեր ուներ, որոնք այնքան էին իրար նման, որ Նույնիսկ նրանց մայրը չէր կարողանում տարբերել իրարից: Քույրերի գեղեցկության մասին լուրը հասնում է արքունիք Լւ Երիտասարդ Ռուսա թագավորը գալիս է Կեմ ու Երկուսին էլ կնության առնում:

  • Ես Երկուսիդ էլ սիրում եմ,- ասում է արքան իր երկվորյակ կանանց,- բայց օրենքը մնում է օրենք, ձեզնից թագուհի կարող է դառնալ միայն մեկը, որից ծնված տղան գահաժառանգի իրավունք կստանա: Որոշեք ինքներդ, թե երկուսիցդ որ մեկը պիտի թագուհի կոչվի:
  • ՉԷ,- տեր արքա,- ասացին քույրերը,- ավելի լավ է’ ինքդ որոշես, թե ում ես թագուհու տիտղոս շնորհում:
  • Ինչ արած, թող ձեր ասածը լինի: Այ, քեզ մատը տնկելով քույրերից մեկի վրա, ասում է Ռուսան,- հռչակում եմ թագուհի և անվանակոչում Կապուտան: Իսկ դու մնում ես հարգարժան տիկին’ Բալ անունով;
    Բայց հետագայում Ռուսան Կապուտանին ու Բալին տարբերում էր ոչ թե արտաքինով, այլ դշխոյական ապարոշով: Դե իմացիր, թե ապարոշն ում գլխին Է’Կապուտանի\ թէք Բալի, գուցե նրանք ապարոշը հերթով էին դնում Իրենց գլխին:
    Ասքը վերջանում է այսպիսի խրատանիով’ երկվորյակներին պիտի հեռու պահել արքունիքներից:

ԱՍԱՐՀԱԴՈՆԻԱ
Հայոց Ասքանազյան թագավորության հիմնադիր Պարույր Սկայորդին գահակալել է մ,թ.ա. 673-630 թվականներին:
Պարույր Սկայորդին դաշնակցել է Ասորեստանին և. կնության առել Ասորեսւոանի արքա Ասարհադոնի դստերը, որի անունն էր Ասարհադոնիա:
Ասքն ասում է, որ հարսանիքի օրը, երբ հարսանյաց թափորը մոտենում էր Վանի արքայական պալատին, քաղաքից մեկ հրասախ հեռավորության վրա խրխնջում է այն ձին, որը լծված էր ասորուհի հարսին բերող կառքին: Այդ խրխնջոցը դուր չի գալիս Պարույր Սկայորդուն: Ահռելի ուժի տեր այս այրը մոտենում է կառքին, արձակում է խրխնջացող ձիուն, բարձրացնում և ուսին դնում հարսևակառքը Լւ զարմացած բազմության աչքի առաջ մի հրասախ ճանապարհ անցնելով’ գալիս և կառքը ուսից իջեցնում է արքայական պալատի դարպասի առջև: Մինչ այդ աշխարհում ոչ մի հարս չէր ամուսնացել ամուսնու ուսերի վրա բարձրացած;
Տղամարդու կողմից կնոջը մեծարելու Պարույր Սկայորդու այդ արարքը այնպես էր հուզել խրա աներոջը’Ասարհադոն թագավորին, որ վերջինս որպես հավելում իր Ասարհադոնիա դստերը տված օժիտին’ այդ նույն հարսնակառքի կշռով արծաթ նվիրաբերեց դսւորայրին:

ԾԱՄԾԱՄ
Հայոց Հրաչյա թագավորը Եղել է Պարույր Սկայորդու որդին և թագավորել է մ.թ.ա. 629-600 թվականներին: Գրավոր հիշատակարանները չեն վավերացրել Հրաչյա թագավորի տիկնանց ւոիկնով անունը: Այդ անվան փոխարեան մեզ է հասել Հրաչյայի ամուսնության մասին ասքը:
Հրաչյայի ամուսնության ժամանակ Հայաստանի տարբեր կողմերից հավաքում են տասներկու գեղեցկուհի օրիորդների և_ շարք կանգնեցնում արքունի գահասրահում: Նրանցից յուրաքանչյուրը իր քնքշալից հայացքն է ուղղում շքեղազարդ գահավորակի վրա բազմած Հրաչյային’ հուսալով, որ նա կհավանի հենց իրեն Ա ոչ թե մյուսներից մեկին: ՜
Պերճահանդերձ օրիորդները հերթով շարքից մի քայլ առաջ էին անցնում, մի հեզանազ պտույտ կատարում արքայազնի առջև և արտասանում մի հատիկ բառ’ Հրաչյա անունը:
Կարճատև արարողության ավարտին Հրաչյան մատով ցույց է տալիս տասներկուսից այն մեկին, որի անունն է Ծամծամ:

  • Ինչո՞ւ հատկապես Ծամծամին ընտրեցիրհարցնում են Հրաչյային,- տասներկուսի մեջ մի երկու- Երեքն ավելի գեղեցիկ էին, քան նա:
  • Ես ընտրեցի նրան, ով իմ անունը քնքշանքով արտասանեց,- պատասխանում է արքայազնը:
    Եվ արքունի հիշատակարանում գրվեց. «Կնոջ գեղեցկության հատկանիշներից մեկը նրա ձայնի քնքշությունն է: Քնքշալից ձայնը ավելի է գեղեցկացնում գեղեցկուհուն»:

ՎԱՆՈՒՀԻ
Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը գահակալել է մ,թ,ա. 570-560 թվականներին: Նրա կնոջ անունը չի հասել մեզ: Իմ «Երվանդ Սակավակյաց» պատմավեպում ես այդ թագուհուն տվել եմ Վանուհի անունը: Պայմանական այդ անունը պահպանում եմ նաև այս պատումի մեջ: Պատմությունը պահել է Վանուհուց ծնված Երվանդ Սակավակյացի երկու որդիների անունները. Տիգրան և Շավարշ: Առաջինը Աքեմեն-
յաե գահաւոոհմի հիմնադիր Կյուրոսի որսընկերն էր, որը հետագայում հաջորդեց հորը և Հայաստանը դարձրեց հզոր տերություն: Երկրորդը մնաց արքայազն, բայց սրա անունով է կոչվել Տղմուտ գետի ափերին տարածվող հայոց Շավարշական կամ Ավարայրի դաշտը:
Զրույցն ասում է, որ Երվանդ Սակավակյացի թագավորության տարիներին Վանուհի թագուհու անունը դարձել էր հայկական միասնականության խորհրդանշան: Հայքի յուրաքանչյուր բնակավայրում նոր ծնվող առնվազն մի աղջկա անուն դնում էին Վանուհի, որով ուզում էին հավաստել, որ այդ բնակավայրը իրեն կապված է զգում քաղաքամայր Վանի, Շրվանդ Սակավակյաց արքայի և նրա տիկնոջ’թագուհի Վանուհու հետ: Պատկերացնո՞ւմ Եք’այդ տարիներին Հայքի 40 հազար գյուղ ու քաղաքում Եղել է առնվազն 40 հազար աղջիկ Վանուհի անունով:
Այդ ժամանակվանից էլ Հայաստանում սովորություն դարձավ Նորածին հայուհիների անվանակոչությունը հայոց թագուհիների անուններով:

ԶԱՐՈԻՀԻ
Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացի որդի Տիգրան Երվանդյանը հաջորդել է հորը և թագավորել մ.թ.ա. 560-535 թվականներին: Սովսես Խորենացին գրում է, որ Տիգրան Ծրվանդյանի կնոջ անունը եղել է Ձարուհի: Մի ճակատամարտի ժամանակ հայոց թագավոր Երվանդ Սակավակյացի զորքը պարտվել է մարապարսկական բանակին, թշնամին գերի է վերցրել հայոց արքունի տան անդամներին; Եվ, չնայած Կյուրոսը Երվանդ Սակավակյացի որդի արքայազն Տիգրանի որսընկերն էր, բայց ժամանակի պատերազմական օրենքներով պետք է փրկագին տրվեր գերված հայերին ազատելու համար: Գերվածների մեջ էր նաև Տիգրան Երվանդյանի կին Զարուհին: Եվ ահա Կյուրոսը դիմում է արքայազն Տիգրանին.

  • Տիգրան, որքա՞ն կվճարես, որպեսզի Ետ ստանաս կնոջդ:
  • Կյանքս,- կնոջ կողմը նայելով’ պատասխանեց արքայազնը,- Ես, ով Կյուրոս, իմ անձը գլխովին կտամ, որպեսզի իմ կինը երբեք աղախին չլինի (Քսենոփոն, Կյուրոսապատում, տես Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, Ե., 1981, էջ 139):
    Ասպետական այս պատասխանը, որ գրի է առել հույն պատմիր Քսենոփոնը, կնոջ հանդեպ սիրո ու նվիրվածության այն հնագույն վսեմ առհավատչյան է, որ որպես գրավոր վավերագիր ծանոթ է համաշխարհային պատմությանը: Կնոջ հանդեպ տածած սիրո մասին հայկական այս հանճարեղ ձևակերպումը տրվել է մեզնից 2560 տարի առաջ: Զարմանալին այն է, որ հայոց պատմության այս փառահեղ դրվագը մինչև հիմա չի մտել դասագրքերի մեջ, չի դարձել հայկազուն երիտասարդության դաստիարակության խորհրդանշան: Նման դրվագները հին հույները քանդակում էին հուշասյուների վրա ի տես ամենքի: Չես հասկանում, թե ինչու հայերս այդ հարց ու պատասխանը չենք քանդակում մի հուշարձանի վրա և օտարաշուրթներին ներկայացնում հայ ժողովրդի ազնվական ոգու էությունը:
    Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում պահպանվել է «Տիգրան և Աժդահակ» ավանդազրույցը: Երկյուղելով հայոց զորությունից և կեղծ բարեկամ ձևանալով, Աժդահակն ամուսնանում է Տիգրանի քրոջ՜Տիգրանուհու հետ, նպատակ ունենալով հայուհու օգնությամբ դավադրաբար սպանել Տիգրանին: Եվ ահա Տիգրանուհին հարս է գնում Մարաց քաղաքամայր Երկբատան: Աժդահակը մի որոշ ժամանակ անց փորձում է Տիգրանուհուն հավատացնել, թե Տիգրանը իր Ձարուհի կնոջ դրդմամբ մտադիր է հափշտակել մարաց թագավորությունը և գահից
    զրկել Աժդահակին ու Տիգրանուհուն: Հայուհին գլխի է ընկնում Աժդահակի նենգ ու խարդախ խաղը և այդ մասին տեղյակ է պահում եղբորը: Տիգրանը Աժդահակին ընդառաջ ի դուրս գալիս մեծ բանակով, նախ ազատում քրոջը’ Տիգրանուհուն, ապա մարտի ժամանակ սպանում Աժդահակին:
    Տիգրան Երվանդյանը իր Ձարուհի կնոջից ունեցել է Բաբ, Տիրան Լւ Վահագն որդիները: Ձարուհու’ հայոց այս փառավոր թագուհու մասին, պատմությունն ուրիշ բան չի հաղորդում: Հավաստին այն է, որ Տիգրան Շրվանդյանն ու Ձարուհին մեծ ու նախանձելի սիրով են անցկացրել իրենց կյանքը:

ՏԻԳՐԱՆՈԻՀԻ
Հայոց Հյուդարնես կամ Հիդարնես Ա Երվանդունի թագավորը գահակալել է մ.թ.ա. 6-րդ դարի վերջում:
Մենք չգիտենք Հյուդարնեսի կնոջ’ հւպոց թագուհու անունը: Վանեցիների հնօրյա ասքն ասում է, որ այդ թագուհին կրել է Տիգրանուհի անունը: Այդ ժամանակներում հայ բարձրատոհմիկները Տիգրանը համարում էին իրենց տոհմական անձնանունը: Հետևապես Տիգրանուհու հայրը եղել է անվանի իշխան կամ զորապետ: Ասքն ասում է, որ վաղ անցյալում հայոց համար Տիգրանուհի ոչ միայն նշանակում էր Տիգրանի դուստր, այլև հայրենասեր հայուհի: Հայրենասեր է եղել Հյուդարնես Ա Երվանդունու տիկնանց տիկինը:
Հևում ընդունված չէր, որ հայոց թագուհիները հրովարտակ արձակեն: Բայց Տիգրանուհի թագուհին ամուսնու’ Հյուդարնես արքայի համաձայնությամբ, մի հրովարտակ է արձակել, որը չի հասել մեզ: Ահավասիկ այն. «Կինն ամուսնու տունը պետք է ոչ թե օժիտ տանի, այլ քնքշանք ու ժպիտ»:

ՄԻՀՐԱՆԱ
Հայոց Հյուդարնես կամ Հիդարնես Բ Երվանդունի արքան գահակալել է մ.թ.ա. 5-րդ դարի սկզբին:
Քաղաքամայր Արմավիրի միջնաբերդի արևելյան որմի վրա արձանագրվել է Նրա ամուսնության պատմությունը: Զարմանալի այրեր են Եղել Երվանդունի թագավորները: Հարսնացու ընտրելիս նրանք շատ բծախնդիր էին: Թագուհու թեկնածու օրիորդը պետք է ունենար գեղեցկուհուն վայելուչ ամենայն բարեմասնություն, բարակ իրան, ճերմակ մորթ, գեղեցիկ պարանոց, նուրբ քիթ ու շրթունք, հմայիչ հայացք, համաչաւի ատամնաշար: Հարսնացուի բարեմասնությունների մեջ կարևոր տեղ էր տրվում նաև լնդերին. ծիծաղելիս կամ ժպտալիս օրիորդի լնդերը չպետք է տեսանելի լինեն դիմացինին:
Ասում Են արքայաաան հարսնացուի այս բարեմասնությունները համակարգել և թագավորական դիվանում գրի է առել Հյուդարնես Բ Շրվանդունին, որն, իհարկե, հետապնդում էր մի նպատակ’ պահպանել արքայական տոհմի ազնվազարմությունը:
Հավանաբար նրա կինը, որի անունը պայմանականորեն կոչում ենք Միհրանա, ունեցել է հիշյալ բոլոր բարեմասնությունները: Իսկ ինչպիսին է Եղել նա, որպես թագուհի, ոչինչ չգիտենք:

ՍԻՓԱՆե
Հայոց Հյուդարնես կամ Հիդարնես Գ Երվանդունի արքան գահակալել է մ.թ.ա. 5-րդ դարի կեսերին:
Եթե հավատալու լինենք հների ասքին, ապա հայոց Հյուդարնես թագավորի տիկնանց տիկնոջ անունը
ՍիփանԵ էր: Մի անգամ Սիփան լեռան լանջերին որս անելիս Հյուդարնես արքան հանդիպում է մի գեղեցկուհի օրիորդի, որը լեռնալանջին Շաղիկներ էր փնջում:

  • Դու որտեղի՞ց հայտնվեցիր – հարցնում է Հյուդարնեսը:
  • Վերևից,- պատասխանում է գեղեցկուհին’ մատը տնկելով դեպի երկինք:
  • Սարի կատարի՞ց;
  • Ոչ, Երկնքից:
  • Եվ ո՞ւր ես գնում հիմա:
  • Չեմ գնում, գալիս եմ քեզ մոտ:
  • Ինձ մո՞տ:
  • Այո:
  • Ի՞նչ ես ուզում ինձնից:
  • Գալիս եմ, որ դառնամ քո կինը:
    Ասքն ասում է, որ Հյուդարնես արքան գեղեցկուհուն համարում է երկնքից իրեն ուղարկված պարգև, ամուսնանում է նրա հետ, և քանի որ օրիորդն իջել էր Սիփանի լանջերից’նրա անունը դնում է Սիփանե:
    Իհարկե, նա աստվածուհի չէր, բայց չգիտենք նաև, թե որ իշխանի դուստրն էր, որ այդպես անակնկալ կերպով դարձավ հայոց թագուհի:

ԱՍԱՏԵՐԱ
այոց Արւոաշիր Երվանդունի արքան գահակալել է մ.թ.ա. 5-րդ դարի Երկրորդ կեսին:
Ասում Են’ Արւոաշիր Երվանդունի արքայի կնոջ անունը Եղել է Ասաւոերա: Սա ունեցել է յոթ որդի, որոնց բոլորին ամուսնացրել է հայուհիների հետ: Այս իմաստուն կինը օգնել է ամուսնուն երկիրը կառավարելու գործում: Ասատերա թագուհուն է պատկանում այն նշանավոր խրատանին, որ Փորագրված է Եղել Արւոաշիր
Երվանդունի արքայի պալատի ճակատին. «Օտարից ոչ կին առ, ոչ սննդամթերք»:

ՀՌՈԴՈԳՈԻՆԵ
Հայոց Երվանդ Բ Երվանդունի արքան գահակալել է մ.թ,ա. 404-360 թվականներին: Նա ամուսնացել է ԱրտաքսԵբքսԵս Մնեմոն թագավորի դուստր Հռոդոգունեի հետ: Ըմբոստացել ու կռվել է իր աներոջ’ Արտաքսերքսեսի հետ, ապա հպատակվել Նրան ու նշանակվել Հունաստանի Տրոյւպի երկրամասի սատրապ:
Մեզ հայտնի է միայն հայոց թագուհի դարձած Հռոդոգունե պարսկուհու անունը: Փաստերը հավաստում են, որ Հռոդոգունեն հավատարիմ կին է եղել իր հայ ամուսնու համար: Երվանդ Բ Երվանդունին անհանգիստ, ընդվզոդ անհատականություն է Եղել, հնադարի հայ զորեղներից մեկը: Ծրվանդն անընդհատ բախման մեջ է եղել իր աներոջ’ Արտաքսերքսեսի հետ և ամեն կերպ ձգտել է անկախության: Երվանդ արքայի մաքառումների ու վայրէջքների ժամանակ Հռոդոգունե թագուհին, հավանաբար, Եղել է ոչ թե իր հոր, այլ ամուսնու կողքին;

ԾՈՎԻՆԱՐ
Հայոց Վահե Երվանդունի արքան գահակալել է մ.թ.ա. չորրորդ դարի Երկրորդ կեսին:
Ասում են՜Վահե Երվանդունին բոսորաթույր մի նժույգ է ունեցել, որին ոչ մի օտար մարդ հեծնել չէր կարող: Մ.թ,ա. 331 թվականի Գավգամելայի ճակատամարտում Վահեի զոհվելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացու զորականները փորձում են բռնել հայոց արքայի նժույգը, բայց չեն կարողանում: Տիրոջը հավատարիմ նժույգը պոկվում է Գավգամելայի ռազմադաշտից և ճամփա ընկնում դեպի Արմավիր: Երկրորդ օրը նա հասնում է Արարատյան դաշտ և գալիս ու իր սմբակներով դոփում Է մայրաքաղաքի մայր դարպասը:
Լսելով ամուսնու մահվան բոթը, Վահե Երվանդունու կիևը՚հայոց թագուհի Ծովինարը, թույն է խմում և ինքնասպան լինում: Նաժիշտը չի հասցնում կանխել տիրուհու թունավորումը և զարմացած ասում է.

  • Ինչո՞ւ խմեցիր, տիրուհի:
  • Իսկ ի՞նչ պիտի անեի, դու կարծում ես, թե ես մի նժույգի չափ էլ չկամ, որ ցույց տամ իմ հավատարմությունը ամուսնուս’ Վահե արքային,- վերջին շնչում ասում է թագուհի Ծովինարը:

ՆԱՆե
Հայոց Երվանդ Գ Երվանդունի թագավորը գահակալել է մ.թ.ա. 331-300 թվականներին: Պատմական վավերագրերը չեն հաղորդում, թե ինչ է եղել այս թագավորի տիկնանց տիկնոջ անունը: Մի հին զրույցի համաձայն, Ալեքսանդր Մակեդոնացու դեմ պարսիկների կողմից կռվող հայ զորապետը սիրելի կնոջը մասնակից է դարձրել իր բոլոր արշավանքներին: Իսկ ինչպես հայտնի է, Երվանդ Գ Երվանդունին հայկական զորքով մ.թ.ա. 331 թվականին մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին, ինչպես Վահե Երվանդունին: Այդ ճակատամարտից հետո Հայաստանի սատրապ Երվանդը դարձել է Հայաստանի արքա:
Երվանդ Գ Երվանդունին սիրում էր իր կնոջ մասին կրկնել հետևյալ խոսքը.

  • Իմ թագուհին սովորական կին չէ, այլ իսկական Նանե, իմ հաղթությունների համար Ես շատ բանով պարտական Եմ իմ Նանեին: Գիտե՛ք, քիչ է ասել, թե կինը պետք
    Է լինի ամուսնու կյանքի ընկերը, Նրա հոգսերի ու ապրումների լծակիցը: Լավ կինը ամուսնու համար նաև հմայիլ է, հուռութ, որն ամուսնուն հեռու է պահում ձախորդություններից ու սայթաքումներից:
    Հենվելով այս ավանդազրույցի վրա, պետք է ասել, որ Երվանդ Գ Երվանդունի թագավորի տիկնանց տիկինը կրել է հայոց ողջախոհության և իմաստության աստվածուհի Նանեի անունը:
    Ոչ ոք չգիւոե, թե թագուհի Նանեն ինչպիսի խորհուրդներ է ավել իր թագավոր ամուսնուն: Բայց ինչ ել լինի, հավանաբար, նա արտասովոր խելքի տեր է Եղել, որի համար ամուսինը Նրան կոչել է Նանե աստվածուհու անունով:

ԱՐԵԳ
Անտիոքոս Առաջին Երվանդունի հայոց թագավորի’ Կոմմագենեի Նեմրութ1 լեռան վրայի արձանագրությունը մի մեծ գաղտնարան է: Ըստ այդ զարմանալի հիշատակարանի, Երվանդ Գ Երվանդուևուն հաջորդել է մի թագավոր, որի անունն ունեցել է…անես վերջավորությունը Լւ որը գահակալել է
մ.թ.ա. 299-270 թվականներին: Մարդու ամբողջական անունը հայտնի չէ: Ենթադրաբար նրան կոչում ենք Վանանես: Այդպես Ենք վարվել նաԼւ մեր «Արքայապաւոում. Հայոց 141 թագավորները» գրքում: Պայմանական է նաև Վանանեսի կնոջ Արեգ անունը:
Ասքերի առջև պատնեշներ չկան, նրանք ճեղքում Են հազարամյակները, Փոխանցվում սերնդեսերունդ և դառնում ժողովրդի պես երկարակյաց: Մի այդպիսի ասք էլ պահպանվել է Վանանեսի ու Արեգի մասին: Ամբողջ կյանքում ամուսնու քնած ժամանակ Արեգը նրա կողքին արթուն է մնացել, որպեսզի արքան հանկարծակի, անակնկալ դավադրության չենթարկվի: Ամուսնու հանդեպ այդպիսի նվիրվածություն չի ունեցել աշխարհում ապրող ոչ մի թագուհի:

  1. Նեմրութ’ լեռ Կոմմագենե Երկրամասում, որը չի կարԵլի շփոթել Վանա լճի արե-մւոյան ափին’ Բզնուևիք գավառում գտնվող Նեմրութ լեռան հետ:

ԵՐՎԱՆԴՈՒՀԻ
Հայոց Երվանդունեների արքայատան վերջին ներկայացուցիչ Երվանդ Դ Վերջինը թագավորել Է մ.թ.ա. 220-200 թվականներին:
Երվանդ Դ Վերջինը հավանաբար տիկնունի է պահել, ունեցել մի քանի կին ու հարճ: Նրա կանանցից մեկը թագուհու տիտղոս է ունեցել: Ո՞վ է Եղել նա, ի՞նչ էր նրա անունը’ մեզ հայտնի չէ: Ասում են’ Երվանդունիների գահատոհմում մի այսպիսի սովորություն է եղել: Որպես սիրո ու հավատարմության նշան, թագուհի դարձող կինը մի կողմ է դրել հայրական տնից բերած իր անձնանունը և կոչվել նոր անունով’ ամուսնու անվանը ավելացնելով ուհի մասնիկը: Այս սովորությամբ Երվտնդի տիկնով անունը եղել է Երվանդուհի:
Մենք չգիտենք, թե ինչ ճակատագիր է ունեցել թագուհի Շրվանդուհին: Խաղս/ղ է անցկացրել իր կյանքը, թե՛ աշխարհին հրաժեշտ է տվել ամուսնու պես Եղերական մահով:
ստրոսԻԱ
ամոս Երվանդունին մ.թ.ա. Երրորդ դարում Ծոփք-Կոմմագենեի Երվանդունիների հայկական թագավորության հիմնադիրն է, գահակալել է մ.թ.ա, երրորդ դարի կեսին:
Ասքն ասում է, որ Սամոս Երվանդունու կինը իր թագավոր ամուսնու անունով կոչվել է Սամոսիա: Հայոց այս թա-
գուհին սովորություն ուներ ստուգել և հավանել կամ չհավանել Սամոսաւո մայրաքաղաքի բոլոր արհեստավորաց տների պերճանքի առաջին իրերը: Արհեստավորաց տների գործավորները պատրաստում էին միայն այն պերճանքը, որին հավանություն էր տալիս թագուհին:

ՍԱՄՈՍԻԱ
րշամ Երվանդունին հաջորդել է Ծոփք-Կոմմագենեի Երվանդունիների հայկական թագավորության հիմնադիր Սամոսին և. գահակալել մ.թ.ա. 240-220 թվականներին;
Արշամը դաշնակցել է ՍելԼւկյան Սելևկիոս Բ թագավորի խ ռովարար Եղբայր Անտի ոք ոս Հիեր աք սին, որը ՍԵլն- կյանների պետությունը թուլացնելու միտում ուներ (Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, ՀԽՍՀ ԳԱ, Ե., 1971, էջ 512-513): Հավանաբար այդ դաշնակցությունն ամրապնդվել է խնամիական կապերով և Արշամը կնության է առել Անտիոքոս Հիերաքսի դուստր Հիերաքսիային: Սա միայն Ենթադրություն է, իսկ թե այդ հելլենուհին ինչպես է դրսևորել իրեն որպես հայոց թագուհի’ ոչինչ չգիտենք:

ԱՆՏԻՈՔԻԱ
Ծոփք- ԿոմմագԵնԵի միացյալ հայկական պետության թագավոր Քսերքսես Երվանդունին հաջորդել է հորը’ Արշամ Երվանդունուն և գահակալել մ.թ.ա. երրորդ դարի վերջում: Նախ ապստամբել է ՍԵլևկյան Անտիոքոս Երրորդ Մեծի դեմ, ապա հաշտվել նրա հետ և ամուսնացել նրա Անտիոքիա կամ Անտիոքիս քրոջ հետ: ՍԵլևկյան տիրակալը, տեսնելով, որ չի կարողանում Քսերքսես Երվանդունուն դարձնել
իր հաճկատարը, դավադրություն է կազմակերպվել Նրա դեմ և քրոջ միջոցով սպանել նրան:
Այս հելլենուհին, որ կրել է Ասորիքի (Սիրիա) պաշտպան դիցուհի Անւոիոքիայի, նաև իր հայրական Անտիոքոսների անունը, դառնալով հայոց թագուհի, դավաճանել ի ամուսնուն:
Հույն պատմիչ Պոլիբիոսը (մ.թ.ա. Յ-րդ դար) իր «Պատմություն» աշխատության 8-րդ դրքում գրում է. «Քսերքսեսի թագավորության ժամանակ Արմոսատա1 քաղաքում, որը գտնվում էր այսպես կոչված Գեղեցիկ դաշտում1 2, Եւիրատի և Տիգրիսի միջև, Անւոիոքոս թագավորը, քաղաքը պաշարելով’ վերցնելու մտադրությամբ, բանակել էր նրա մոտ: Տեսնելով (Անւոիոքոս) թագավորի պատրաստությունները, Քսերքսեսը նախ փորձեց փախուստի միջոցով փրկվել, բայց քիչ ժամանակ անց նա զղջաց, վախենալով, որ մայրաքաղաքը թշնամու ձեռքն ընկնելու դեպքում ինքը կարող է կորցնել ամբողջ թագավորությունը: Ոատի դեսպաններ ուղարկելով Անտիոքոսի մոտ, հայտնեց, որ ցանկանում է բանակցություններ սկսել նրա հետ: Անտիոքոսի հավատարիմ ընկերները խորհուրդ չէին տալիս թագավորին’ ձեռքից բաց թողնել պատանուն, այլ համոզում էին, որ քաղաքը գրավելով, իշխանությունը հանձնի Միհրդատին3, որը նրա քեռորդին էր: Բայց թագավորը չլսեց նրանցից ոչ մեկին, իր մոտ հրավիրեց պատանուն, հաշտվեց նրա հետ և նույնիսկ զիջեց նրա հարկի մեծագույն մասը, որը պարտավոր էր իրեն վճարել (Քսերքսեսի) հայրը: Այնուհետև ստանալով Քսերքսեսից 300 տաղանդ և հազար ձի ու հազար ջորի’ լծասարքով, նա վերադարձրեց նրան ամբողջ իշխանությունը և նրան ամուսնացրեց իր Անտիոքիա քրոջ հետ: (Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, Ե,, 1981, էջ 192); Այսպիսով, ըստ Պոլիբիոսի, Քսերքսես Երվանդունու մ Անտիոքիայի ամուսնությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 212 թվականին: Անտիոքոս Երրորդ Մեծը իբրև_ օժիտ իր իշխանության տակ գտնվող հայկական որոշ գավառներ հանձնել է ՔսերքսԵսին: Սակայն ինքնուրույնության ձգտող հայ թագավորը չի հանդուրժել տևական կախվածությունը Սելևկյան թագավորից և որոշ ժամանակ անց երկրորդ անգամ է ապստամբել նրա դեմ: Այս անգամ Անտիոքոս Երբորդ Մեծը քրոջ’ հայոց Անտիոքիա թագուհու միջոցով սպանել է տվել Քսերքսես ԵրվանդուՆուն: Այս սպանությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 215-200 թվականների միջև; Կարելի է Ենթադրել, որ Անտիոքիա թագուհին, կատարելով եղբոր հանձնարարությունը, թունավորել է իր ամուսնուն:

  1. Արմոսատա, սա Ծոփքի մայրաքաղաք ԱրշամսյՉատՆ է:
  2. Գեղեցիկ դաշտ (Հրաշալի հովիտ), ԱբաՇանիի հովիտն է. որ կոփվում է նա1ւ հյլսրրերդի դաշտ:
  3. Միհրդատ, այս Սիհրդատը Անտիոքոս Երրորդի քրոջ և. մի հայ մեծատոհմիկի որդին է: Մուո 201 թվականին Անտիոքոսը նրան նշանակում է Փդքր Հայքի սատրապ:

ԱՍՏՂԻԿ
Դարեհ Երվանդուեին մ,թ.ա. 202-201 թվականներին եղել է Ծոփքի ստրատեգոս-կառավարիչ, իսկ մ.թ.ա. 190-175 թվականներին’թագավոր: Ասքն ասում է, որ Զարեհի կինն ազգությամբ հելլենուհի էր և կրում էր հունական Մելեա հավերժահարսի անունը: Քանի դեռ Ջարեհը ստրատեգոս-կառավարիչ էր Սելևկյան իշխանության Ներքո, ոչ մի խոսք չէր եղել կնոջ Մելեա անվան մասին: Բայց հենց որ դարձավ թագավոր, կնոջն ասաց.

  • Դու ուրա՞խ ես, որ իշխանուհուց դարձար թագուհի:
  • Այո,- ասում է Մելեան:
  • Իսկ Ես ուրախ կլինեմ, Եթե Ես ու դու փոխենք քո անունը:
  • Իմ անունը քեզ դուր չի՞ գալիս:
  • Իրավ է, քո անունը քաղցրահունչ Հ, բայց հայաշունչ չէ, իսկ դու հայոց թագուհի Ես:
  • Եվ ի՞նչ անուն Ես ուզում տալ ինձ:
  • Աստղիկ:
  • Դա ի՞նչ անուն է:
  • Հայոց սիրո Ա գեղեցկության աստվածուհու անունը: – Ես համաձայն եմ, ոչ մի կին չի հրաժարվի գեղեցկությանն աստվածուհու անունից:
    Այս զրույցից հետո Ջարեհի թագուհին անվանակոչվեց Աստղիկ:

ԼՈԼՍԱՏԻԿԻՆ
Ծոփքի թագավոր Ջարեհին հաջորդել է նրա որդի Արկաթիաս Երվանդունին, որը գահակալել է մ.թ.ա. 2-րդ դարում:
Արկաթիաս Երվանդունու կնոջ անունը, ըստ հնօրյա զրույցի, Լուսատիկին էր: Կտրիճի սիրտ է ունեցել այս թագուհին: Լսելով ամուսնու մահվան գույժը, Լուսատիկինն անցել է հայոց զորքի գլուխը և, մարտադաշտ իջնելով, խիզախաբար մարտնչել ու հայկական տերության սահմաններից վռնդել է Սելևկյաև Անտիոքոս Չորրորդ Եպիփանես թագավորի զորականներին: Դրանով Լուսատիկին թագուհին լուծել է ամուսնու մահվան վրեժը:

ՀՈԻՏՈՄԻԱ
Ծոփքի թագավոր Արկաթիաս Երվանդունու մահից հետո գահ է բարձրացել Գամիրքում ապաստանած նրա եղբայրը’ Մեհրուժան Երվանդունին, որը թագավորել է մ.թ.ա. 2-րդ դարում: Զրույցն ասում է, որ Ծոփքի թագավոր Մեհրուժանը շատ էր սիրում իր գեղեցկուհի կնոջը, որի անունը Հու-
տոմիա էր: Այդ ժամանակներում թագուհուց բացի, որին անվանում էին տիկին կամ տիկնանց տիկին, արքան իրավունք ուներ մեկ կամ մի քանի հարճ պահել: Բայց ինչո՞ւ միայն արքան: Հարճեր էին պահում նաև. իշխաններն ու այն այրերը, որոնք մեծ կարողություն ունեին: Մեհրուժան Երվանդունին կնոջ հանդեպ իր անսահման սերը հավաստելու համար հրովարտակ է արձակում’ հարճերին անվանելով տղամարդու սիրտը Եղծողներ և իր տերության սահմաններում արգելում հարճեր պահելու սովորությունը:

ՄՈՐՃ
Ծոպքի թագավոր Մեհրուժանին հաջորդել է Արտանես Երվանդունին, որը գահակալել է մ.թ.ա. 2-րդ դարի վերջից մինչև առաջին դարի 94 թվականը:
Արտանեսի տիկնանց տիկնոջ անունը սկզբում եղել է Տուրասամիարամորճ: Թագուհու անունը դուր չի Եկել արքային:

  • Դշխո,- ասել է Արտանեսը – Տուրասամիարամորճը երկարահունչ է, դա պատշաճ չէ քեզ, թագուհին պիտի ունենա գեղեցիկ ու հնչեղ անուն: Մենք այսպես կանենք, քո անունից կվերցնենք միայն վերջին մասը,, մնացածը դեն կգցենք, այսօրվանից դու կկոչվես Մորճ1:
    Կինը չի առարկել և այնուհետև աշխարհին ու մարդկանց հայտնի է դարձել Մորճ անունով: Սրանով էլ վերջանում է ասքն այս հայոց թագուհու մասին: Իսկ նրա ամուսնական կյանքի պատմությունը ծածկված է մնում հնադարի պատմության խորշերում:
  1. Մորճ, գրական հայերենում բառացի նշանակում է դալար ճյուղ, ծառի արմատի կողքից դուրս եկած ոստ;

ԱՍՊԱՆՈԻՅՇԸ
Հայոց թագավոր Պտղոմեոս Երվանդունին գահակալել է Կոմմագենեում մ.թ.ա. 3-րդ դարի վերջից մինչև 2-րդ դարի սկիզբը:
Պտղոմեոս Երվանդունու թագուհու անունը եղել է Ասպանույշ: Սա պայմանական անուն է, քանզի նրա իսկական անունը չի հասել մեզ: Այս գեղանի կինն ունեցել է արտասովոր սպիտակափառ մորթ: Նաժիշտներ չի պահել և ամուսնուն ասել է,

  • Տեր արքա, ես միշտ այնպես Եմ հագնվում, որ իմ մարմնի ճերմակությունը տեսանելի չլինի մարդկանց: Եթե նաժիշտներ պահենք’ նրանք իմ մարմնի ճերմակության մասին կհայտնեն ուրիշներին: Նման կարգի լուրերը շատ հեռու են թռչում: Այս մասին կարող են լսել հարևան տերությունների արքաները և ինձ տիրանալու համար կռիվ սկսել քո դեմ:
  • Դու իրավացի Ես, դշխո, գեղեցկուհի կինն էլ նման է ժառանգական տիրույթի, ամեն ինչ պիտի անել այն պաշտպանելու համար,- ասել է Պտղոմեոս Երվանդունի արքան:

ԱՐՏԱՍԱ
Հայոց թագավոր Սամոս Բ Երվանդունին գահակալել է Կոմագենեում մ.թ.ա. 2-րդ դարում: Սամոս թագավորի տիկնանց տիկնոջ անունն, ըստ ավանդազրույցի, եղել է Արտասա: Նրանք արու զավակ չեն ունեցել: Մի գեղանի դուստր են ունեցել, որի բոլոր քմահաճությունները կատարել են առանց առարկելու: Ահա այս արքայադուստրը հավանել է մի հույն իշխանազունի և ամուսնացել նրա հետ: Արքան դստերը տվել է մեծ օժիտ, որի մեջ էին մտնում նաև Սամոսատ քաղա-
քից ոչ հեռու գտնվող յոթ հայկական գյուղեր, որոնք ժամանակին, որպես օժիտ, Սամոս արքային էր տվել Արտասայի հայրը: Կինը’ Արտասան, դեմ էր ամուսնու այդ որոշմանը և չէր ուզում, որ հայկական գյուղերն ընկնեն հույների ձեռքը:

  • Սիրելիս,- ասել է Արտասան ամուսնուն,- լավ բան չէ օժիտը պաճար1 դարձնելը, օժիտը օժիտ չեն տա:
    Ամուսինը չի լսել կնոջը Լւ ընկել է մեծ գլխացավանքի մեջ:
    Պատահել է այնպես, որ արքայադուստրը հանկարծամահ է եղել և հույն դստրայրը հայոց արքայի համար դարձել է մի տեսակ օտար մարդ: Աներոջ ու Փեսայի միջև սկսած խորթությունն ավելի է մեծացել, երբ հույնը ամուսնացել է մի հույն իշխանադստեր հետ, որն իր հետ մի քանի հույն ընտանիքներ է բերել: Սրանք եկել և հայերին դուրս են քշել հայկական յոթ գյուղերից ու իրենք դարձել հայ շինականներին պատկանող հողերի տերերը: Սամոս արքան գլխի է Ընկել, որ իր Նախկին փեսան դարձել է վտանգավոր թշնամի: Արքան առաջարկել է նրան հեռանալ հայկական գյուղերից, բայց հույնը ծաղրել է Սամոսին և նրա քթին դեմ տվել այն վավերագիրը, որով Սամոս Բ Երվանդունին այդ յոթ գյուղերը հանձնում է իր փեսային’ որպես նրա հավիտենական սեփականություն: Արքան կռվի է դուրս եկել հույների դեմ և զորական ուժով վռնդել նրանց հայկական հողից:
    Այս դեպքից հետո Սամոս Բ Երվանդունին հետնորդներին պատգամ է թողել իր խրատանին.
  • Հողն օժիտ չեն տալիս: V
    V պաճաբ, գրական հայերենում պաճար նշանակում է անասուն, ընտանի խոշոր եղջերավոր անասուններ, Նախիր, անդյա, նաև’ հարստություն, ստացվածք, ՆաԱ՚ճար, հնարք, նաև’ պախրա, ապրանք:

ԱՐՇԱՆՈւՅՇԸ
Յայոց թագավոր Միհրդատ Կալինիկոս Երվանդունին գահակալել է Կոմմագենեում մ.թ.ա. 2-րդ դարում:
Ասքն ասում է, որ Միհրդատ Կալինիկոսի տիկնանց տիկնոջ անունը եղել է Արշանույշ: Երբ նա ոտքը դրեց արքունիք, իմացավ, թե Միհրդատ Կալինիկոսն ինչպես է վարվել իր առաջին կնոջ հետ: Առաջվա կինը եղել է արտասովոր շատախոս և իր զրույցներով այնպես է տարել արքայի գլուխը, որ տիրակալը ժամանակ չի ունեցել զբաղվելու երկիրը կառավարելու գործերով: Արքունի խորհրդականներն ասել են, որ շատախոսությունը մարդկային անբուժելի արատներից է, իսկ թագավորի կամ թագուհու շատախոսությունը կարող է Երկիրը կործանելու պատճառ դառնալ: Եվ Միհրդատ Կալինիկոսը ստիպված էր բաժանվել իր շատախոս կնոջից:
Տեղեկանալով այդ մասին, թագուհի Արշանույշը զգուշանում Լւ դառնում է այնքան քչախոս, որ ամուսինը կատակով ասում է

  • Արշանույշ, այդքան սակավախոս մի Եղիր, մարդիկ կկարծեն, թե դու համր ես:
    ՈՍԿեՄԱՑՐ
    այոց Անտիոքոս Առաջին Երվանդունի թագավորը գահակալել է Կոմմագենեում մ.թ.ա. 69-34 թվականներին:
    Անտիոքոս Առաջին հայ թագավորը Կոմմագենեի ՆԵմրութի արձանագրության մեջ գրում է, որ ինքը ուղիղ գծով սերում է Ծրվանդ Բ Երվանդունուց Ա Աքեմենյան Արտաքսերքսեսի դուստր Հռոդոգունեից (Թումանով Կ., Հայաստանի Որոնդյանները, Վիեննա, 1970, էջ 25): Նեմրութ լեռան վրայի աստվածների շարքում կանգնեցված է նաև հայոց սնուցող մայր աստվածուհու’ ոսկեմայր ու ոսկեծղի Անահիտի արձանը: Կարելի է Ենթադրել, որ վերջինս խորհրդանշում է ոչ միայն Կոմմագենեի մայր դիցուհուն, այլև Անտիոքոս Առաջին Երվանդունու տիկնանց տիկնոջ կերպարը, որի անունը մեզ չի հասել և որին պայմանականորեն տալիս ենք Անահիտ աստվածուհու տիտղոսներից մեկը’Ոսկեմայրը: Սա ազգությամբ եղել է հայուհի: Հավանական է Նաև, որ ԱՆտիոքոսի կինը Եղած լինի Տիգրան Բ Մեծի դուստրերից մեկը:
    ՀԱՅԱՄԱ
    այոց թագավոր Անտիոքոս Դ Երվանդունին գահակալել է Կոմմագենեում առաջին դարում: Անտիոքոս թագավորի տիկնանց տիկնոջ անունը Եղել է Հայամա: Ասքն ասում է, որ արտասովոր գեղեցկություն ունեցող հայոց այս թագուհին սիրել է ժամերով լողալ գետերում ու լճերում: Կնոջ մարմնի գեղեցկությունը օտար տղամարդկանց աչքից հեռու պահելու համար Անտիոքոս թագավորը իր զորագնդերից մի վաշտ էր առանձնացրել, որ թագուհու լողանալու ժամանակ փակում էր բոլոր այն անցուղիները, որոնք տանում էին Հայամա թագուհու լողանալու վայրը:
    Անտիոքոսը գիտեր, որ հայոց Աստղիկ դիցուհին սիրում էր լոգանք ընդունել Գրգուռ լեռան ստորոտին գտնվող համանուն գետում և որպեսզի երիտասարդները դիմացի լեռնալանջերից չտեսնեն նրա գեղեցիկ մարմինը’ թանձր մշուշով էր պատում ամբողջ շրջապատը: Բայց Անտիոքոս արքան չէր կարող այդպիսի մշուշ արարել և այդ պատճառով ստիպված իր զորականներին էր պահակ կանգնեցնում և Հայամա թագուհու գեղեցիկ մարմինը անտեսանելի դարձնում մարդկանց հայացքներից:
    o j c j 42 Js ffip
    ՍԱ ԹԵՅՆԻԿ
    րտաշես Ա Բարի թագավորը Արտաշեսյան գահատոհմի հիմնադիրն է, գահակալել է մ.թ.ա. 189—160 թվականներին:
    k£9SK£Jուս Քերթողահայր Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» գրքում գրի է առել «Արտաշես և Սաթեևիկ» ավանդազրույցը, որը նվիրված է հայոց Արտաշես Ա Բարի թագավորի Սւ Ալանաց արքայադուստր Սաթենիկի ամուսնությանը: Այդ զրույցում, որ պերճ ու սքանչելի տողերով հյուսել են Գոդթան գուսանները, հայ գրականության հին շրջանի ընտիր գոհարներից է: Ալանները այժմյան Հյուսիսային Կովկասում ապրող օսերի նախնիներն են: Ըստ զրույցի, սպանական զորքը խուժում է Հայաստան: Արտաշեսը հաղթում է ալաններին և. գերի վերցնում ալան արքայազնին: Ալանների թագավորը հաշտություն ե խնդրում Արտաշեսից Ա իր որդու համար մեծ փրկագին առաջարկում: Արտաշեսը մերժում է ալանների թագավորին: Բայց ահա գետի մյուս ափից Արւոաշեսին է դիմում ալանց արքայադուստր Սաթենիկը: Արտաշեսը սիրահարվում է Սաթենիկին Լւ որոշում փախցնել նրան: Նա հեծնում է իր սե. ձին, կտրում-անցնում է Կուր գետը, իր պարանը նետում ալանաց օրիորդի մեջքը և նրան հասցնում իր բանակը: Ամբողջ զրույցը հնամենի հայկական չափածո խոսքի հանճարեղ փայլատակում Ե Ահավասիկ երկու պատառիկ.
    Հեծավ արի արքա Արտաշեսը սևը գեղեցիկ Եվ հահևյով ոսկեօղ շիկափոկ պարաևր Եվ աեցենչով գետը. որպես արծիվ արագաթև Եվ ձդեյով ոսկեօղ շիկափոկ պարահր,
    Գցեց մեջքը ալաևաց օրիորղի.

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի”
Արագ հասցնելով բանակը իր:
Դրան հաջորդում է արքայական հարսանիքի պատկերումը.
Աոսւտ անձրևի պես ոսկի էր տեղում Արտաշհսի փեսայոտյաU հանդնսին.
Տեղում էր մարգարիտ Սաթեհիկի Հարսնության հանդեսին:
Մովսես Խորենացին հաղորդում է, որ Արտաշես Ա Բարի թագավորը Սաթենիկ թագուհուց ունեցել է վեց որդի’ Սրտավազդ, Վրույր, Մաժան, Զարեհ, Տիրան, Տիգրան, որոնցից Երեքը’ Արաավազդը, Տիրանը և Տիգրանը, հաջորդաբար թագավորել Են հորից հետո;
ԳԸԽՈ
այոց Արտաշես Առաջին Բարի թագավորի անդրանիկ որդի Սրտավազդ Առաջինը հաջորդել է հորը Ա գահակալել մ.թ.ա. 160-115 թվականներին:
Ասքն ասում է, որ Սրտավազդ թագավորը իր տիկնունու կանանցից մեկին տիկնանց տիկնոջ կոչում է տվել, փոխել նրա անունը ե. անվանել Դշխո, որ նշանակում է թագուհի: Հետագայում, տեսնելով, որ թագուհի Դշխոյից զավակ չի ունենում, նրան զրկում է տիկնանց տիկնոջ տիտղոսից: Ապա դիմում է այսպիսի քայլի, կնության է առնում ևս վեց գեղանի օրիորդների և ասում.

  • Ձեր յոթնյակից տիկնանց տիկնոջ տիտղոսին կարժա-
    ւ
    նանա նա, ով որդի ծնի, Եթե բոլորդ էլ ծնեք, ապա խմբովին տիկնանց տիկին կդառնաք:
    Ասքն ասում է, որ Արտավազդն իր կանանցից այդպես էլ զավակ չունեցավ և. յոթից ոչ մեկը տիկնանց տիկին չդարձավ:
    ԱՆԱՀԻՏ
    այոց Արտաշես Ա Բարի թագավորի որդի Տիգրան Աոաջինը հաջորդել է իր ավագ եղբորը’ Սրտավազդ Առաջինին և գահակալել մ.թ.ա. 115-95 թվականներին:
    Հայոց այս Տիգրաև Առաջինի տիկնանց տիկնոջ անունը չի հասել մեջ: Իմ «Տիգրան Մեծ» պատմավեպում Ես նրան կոչել եմ Երանուհի1: Իմ այս պատումի մեջ հայոց այս թագուհուն ոսկեմայր ու ոսկեծդի աստվածուհու անունով անվանում Եմ Անահիտ: Հայոց այս դշխոյի մասին մեզ ոչինչ հայտնի չէ: Այս կինն արժանի է մշտնջենական փառաբանության, քանզի հայ ժողովրդին տվել է Տիգրան Բ Մեծի պես հզոր։ անհատականություն, մի արքա, որ ցանկալի եղավ իրենից հետո եկող բոլոր հայկազուն սերունդների համար: Անահիտ .դշխոն ծնել է մի այր, որը
    ն Երանուհի, Հին աշխարհի պատմության բազմահմուտ գքսոակ. պատմական գիտությունն Երի ղակտոր Անահիտ ՓևրիխանյանԸ 1969 թվականին, կարդալով իմ «Տիգրան Մեծ» պատմավեպը, Լենինգրադից (Սանկա ՊԵտերբուրգից) Նամակ է դրել ինծ, որի մեջ ասում է. «Դու Տիգրան Առաջինի կնոջը, այսինքն Տիգրան Բ Մեծի մորը տվել ես Երանուհի անունը: Դա, իհարկԵ, գրական կերպար ԷՒ գրողական իրավունքով դու կարող Ես ամեն տեսակ անուն տալ քո հերոսներին: Բայց դու հեթանոսական դարաշրվանի հրաշալի զգացողություն ունես և այս դեպքում ճիշտ ընտրություն չես կատարել: Մ.թ,ա. 2-1 դարերում ոյ մի հայուհի չէր կարող Երանուհի անուն կրել: Երանուհի բառի մեջ քրիստոնեական երանգ կա և այդ անձնանունը հայոց մեջ կարող էր գործածվել միայն 301 թվականից’քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հաստատելուց հետո»: Կարծես ի հավելումն Լւ ի հաստատումն այս կարծիքի, Հր. Աճաոյանն իր «Հայոց անձն անունն Երի բառարան» գրքի 2-րդ հատորում շատ ավելի վաղ գրել է* որ Երանուհի անձնանունն առաջացել է Երանի, Երջանիկ բառերից Ա հայոց մեջ գործածական է դարձել ԺԵ դարից:

հայկական բոլոր ժամանակների ամենամեծ ու ամենաիմաստուն տիրակալն էր: Այս հայուհու տառապանքն ու Երջանկությունը զուգակշռել Են իրար; Տառապել է կարոտից, կծկվել, որովհետև որդին’Տիգբանը, 15 տարուց ավելի պատանդ է եղել Պարթևաց աշխարհում, հրճվել, երանություն է ապրել, որովհետև գահ բարձրանալուց հետո Տիգրանը Հայաստանը դարձրել է իր ժամանակի զորեր} տերություններից մեկը:
Ասքն ասում է, որ Տիգրան P Մեծը իր մորը թադել է Մասիսի կատարին մերձ մի անմատչելի քարանձավում: հմիջայլոց, ասենք, որ այդ ժամանակ Մասիսի կատարը դեռևս ծածկված չէր հավերժական ձյունով:
Հավանաբար մեծ տիրակալը հոգացել է այն մասին, որ մարդիկ չիմանան իր մոր’ Անահիտ թագուհու գերեզմանի տեղը և չհանդգնեն քանդել ու կողոպտել այն:
ՀՈԻՏՈՄԻԱ
այոց արքայից արքա Տիգրան Բ Մեծը ապրել է 85 տարի: Թագավորել է մ.թ.ա. 95- 55 թվականներին: Գահ է բարձրացել 45 տարեկանում և 40 տարում Հայաստանը հասցրել իր հզորության բարձրակետին: Հին աշխարհի պատմիչ Վելլիոս Պատերքիլոսը Տիգրան Բ Մեծին անվանել է դարի ամենամեծ թագավորը: Նրա գահակալության տարիներին Հայաստանն աշխարհի երկրորդ հզոր տերությունն էր: ժամանակի մյուս միապետների նման Տիգրան Բ Մեծն ունեցել է տիկնունի’ կանանոց, որը բաղկացած էր տիկնանցից ու հարճերից: Ստուգապես չգիտենք, թե նա քանի կին ու քանի հարճ է ունեցել: ժամանակաշրջանի սովորույթներով միապետի տիկնունու կանանցից մեկը կոչվում է տիկնանց տիկին կամ թագուհի, որից ծնված որդիներն ստանում էին գահաժառանգի իրավունք: Տիգրան Բ Մեծը մեկի փոխա-
բեն ունեցել է 4 տիկնանց տիկին: Նրանցից մեկն է Հուտոմիան1:
Մ.թ.ա. 2-րդ դարի վերջին Պարթևաստանի թագավոր Միհրդատ Երկրորդը իր բանակով ներխուժել է Հայաստան, պարտության մաւոնել հայոց Սրտավազդ Ա արքային: Հայերն ստիպված են եղել պարթևներին զիջել Հայաստանի հարավ-արևելյան գավառները’70 հովիտները, և պատանդ տալ գահաժառանգ Տիգրանին (Տիգրան Ա-ի որդուն, ապագա Տիգրան Բ Մեծ արքայից արքային}:
Հորեղբոր պարտության պատճառով Տիգրանն իր կյանքի 15 տարիներն անցկացնում է պատանդության մեջ, Պարթևաստանի Երկու մայրաքաղաքներում’ 100 դարպասանի ՀԵկաթոմպիլոսում և փառաբանված Շրկբատանում: Միհրդատ Երկրորդը, որ Պարթևաստանի գահակալների մեջ առաջինն էր, որ կրում էր արքայից արքա տիտղոսը, որպես կախվածության խայծ, հայոց գահաժառանգ Տիգրանին ամուսնացնում է մի բարձրատոհմիկ պարթևուհու հետ, որի անունը եղել է Հուտոմիա: Հայոց աշխարհի երեսը չտեսած այս պարթևուհուն Պարթևաստանում անվանել են հայոց տիկնանց տիկին և նրանից ծնված Տիգրանի դստերը կնության տվել Միհրդատ Երկրորդ արքայից արքային: Տիգրան գահաժառանգին պատանդ պահողը դարձել է նույն Տիգրանի դստրայրը: Տիգրանի դստերը մենք ենթադրաբար անվանում Են Հուտոմիա, իսկ Վարդան Հացունին, նույնպես ենթադրաբար, նրան անվանում է Տիգրանադուխտ (Հայուհին պատմության առջև, Վենետիկ, 1936, էջ 416}: Ի դեպ, Տիգրանի այս դուստրը Միհրդատ Երկրորդ արքայից արքա1.
Հուտոմիա կամ Հուտոհմա, պարթևեբեն բառ է’ կազմված հու’ լավ և տոհմա տոհմ արմատներից: Հայերեն բառացի նշանակում է՛ բարձրատոհմիկ ^բըև անուն տրվել է պարթևական և հայկական ազնվազարմ աղջիկներին: Ենթադրում ենք, որ Տիգրան Բ Մեծի պարթևուհի կնոջ անունը Եղել է ՀոսոոԱիա, և սրանից ծնված դուստրն ել կրել է նույն անունը: Այսինքն’ Տիգրան Բ Մեծը Պարթևաց արքա Միհրդատ Երկրորդին կնության է տվել իր կնոջ աՆունը կրող իր Հուտոմիա դստերը: Սխալ ընթերցման պատճառով այս անունը հաճախ գրվում է Ավտոմա:
յի Երրորդ թագուհին էր, առաջին երկուսը’ՍիաքԵն և Ազատեն, Միհրդատի քույրերն էին հոր կողմով:
Մենք չգիտենք, թե ինչպիսին է Եղել Տիգրան Բ Մեծի այս առաջին տիկնանց տիկին Հուտոմիան: Մ.թ.ա. 95 թվականին, երբ Տիգրանն ազատվում է պատանդությունից, վերադառնում Հայաստան և գլխին դնում հայրական թագը, հայոց առաջին տիկնանց տիկնոջ’ թագուհու պատվին է արժանանում նաև Հուտոմիան:
ԿԼԵՈՊԱՏՐԱ
եր թվականությունից առաջ 94 թվականին Տիգրան Բ Մեծը դաշինք է կնքում Պոնտոսի թագավոր Միհրդատ Վեցերորդ Եվպատորի հետ, որը, ինչպես հավաստում է հին աշխարհի պատմիչ Հուստիևոսը, ամրապնդվում է Տիգրանի հետ Միհրդատի դստեր’ Կլեոպատրայի ամուսնությամբ: Այդ ժամանակ Տիգրանը 47 տարեկան էր, Կլեոպատրան’ 16: Ամուսնուց 31 տարով փոքր այս կինը ճակատագրական դեր է խաղացել ոչ միայն Տիգրան Բ Մեծի կյանքում, այլև իր ժամանակաշրջանի Հայաստանի հետ կապեր ունեցող պետությունների փոխհարաբերություններում:
■ Կլեոպատրա հունարեն բառ է, նշանակում է հոր փառքը, այսինքն’ մեկը, որ փառք է բերում հորը: Միհրդատի դուստր Կլեոպատրան հայոց թագուհի դառնալով’ լիովին արդարացրել է իր անունը, քանզի ապրել ու գործել է ոչ թե Հայքի, ոչ թե Տիգրան Բ Մեծի, այլ իր հոր’ Միհրդատ Եվպատորի փառքը բարձրացն՛ելու համար: Պոնտական արքունիքում հելլենական կրթություն ու դաստիարակություն ստացած այս կինը հայկական արքունիքում իրեն շրջապատել էր հույն երևելի գործիչներով:
Կլեոպատրան’ Տիգրան Բ Մեծի այս գեղեցկուհի կինը, ընդվզուն հոգու տեր իր հոր’ Եվպատորի հարազատ

ծնունդն էր: Միհրդատ Եվպատորը, Կարթագենի զորավար Հաննիբալի նման, Հռոմի երդվյալ թշնամի էր և. ամբողջ կյանքում մարտնչել է Հռոմի դեմ: Նրա նպատակն էր իր ռազմակառքին լծել նաև Հայաստանը: Եվ իր դուստր Կլեոպատրային հարսնության էր տվել Տիգրանին հենց այդ նպատակով: Սակայն Տիգրան Բ Սեծը ավելի մեծ անհատականություն էր և ավելի ողջախոհ տիրակալ, քան Միհրդատ Եվպատորը: Եվ պատահական չէ, որ Տիգրանը Երբեք գործիք չդարձավ իր աներոջ ծերքին:
Կլեոպաւորան հպարտանում էր, որ ինքը աշխարհահռչակ մեծերի շառավիղ է: Չէ որ Միհրդատ Եվպատորը հոր կողմով սերում էր Կյռւրոսից ու Դարեհից, իսկ մոր կողմով’ Ալեքսանդր Մակեդոնացուց: Կլեոպաւորան ոչ թե հայոց հարս դարձավ, այլ Միհրդատ Եվպատորի գործակալը Տիգրան Բ Մեծի արքունիքում:
Տիգրանը Կլեոպաւորայից ունեցավ երեք որդի, ավագի անունը Զարեհ էր, կրտսերի անունը’Տիգրան, միջնեկի անունը չգիտենք: Երեքն էլ դավաճանել Են իրենց հորը: Առաջին Երկուսին’ ավագին և միջնեկին, Տիգրան Բ Մեծը պատմել է’մահվան դատապարւոելով հարազատ որդիներին: Չի ներել նաև երրորդի’ կրտսեր Տիգրանի հայրադավությունը: Հայ արքայազունների այս դավաճանության մեջ խառն էր Միհրդատ Եվպատորի մատը: Սկզբում Կլեոպատրան ամեն ինչ արեց, որպեսզի Տիգրանին համոզի հայպոնտական դաշինք կազմելու’Հռոմի դեմ կռվելու համար: Դա նրան չի հաջողվել: Զգալով, որ Տիգրան Բ Մեծը չի «ընդառաջում» իրեն, Պոնւոոսի արքան ջանաց հայոց գահի վրա բարձրացած տեսնել իր թոռներին, որպեսզի նրանց դարձնի իր գործակիցը’ Հռոմի դեմ պայքարը շարունակելու համար: Եվ Կլեոպաւորայից ծնված որդիները փորձեցին ժամանակից շուտ տիրանալ հայրական գահին: Այսպիսով, հոր թելադրանքով Կլեոպաւորան հայրադավության մղեց որդիներին, որը մեծ դառնություն պատճառեց
Տիգրաևին: Մ.թ.ա. 66 թվականին, երբ հռոմեացի զորավար Պոմպեոսը գերեց կրտսեր որդուն և նրան տարավ Հոոմ, Կլեոպատրան հեռացավ Հայաստանից ու գնաց հոր մոտ’ Պոնւոոս, Լւ այնտեղ ել մահացավ:
համասփյուռ
իգրան Բ Մեծի երրորդ տիկնանց տիկեով անունը չգիտենք: Իմ «Տիգրան Մեծ» պատմավեպում ես նրան տվել Եմ Համասփյուռ անունը: Գրական այս կերպարն ընդունենք որպես պայմանական անուն: Այս հայ թագուհուց է ծնվել Տիգրան Բ Մեծի գահաժառանգ որդի Սրտավազդ Բ, որը հաջորդել է հորը և գահակալել մ.թ.ա- 55-34 թվականներին: Այս Համասփյուռի մասին ուրիշ վավերական բան չգիտենք: Հայտնի չէ, թե Արտավազդից բացի ուրիշ էլ ինչ զավակներ է ունեցել նա: Կարելի է վստահորեն ասել, որ Համասփյուռը գժտության մեջ է եղել Տիգրան Բ Մեծի մյուս տիկնանց տիկին Կլեոպատրայի հետ: Այդ կանանցից յուրաքանչյուրը ջանում էր գահի վրա տեսնել իրենից ծնված որդուն և ակամայից ընկնում էր խարդավանքների մեջ: Ելնելով այն իրողությունից, որ Տիգրան Բ Մեծը դեռևս իր կենդանության օրոք գահակից էր կարգել Արտավազդին, կարելի է Ենթադրել, որ հայոց հզոր արքան ամենից շատ սիրել է Համասփյուռին:
unubir ԶՈՍԻւրս
իգրան Բ Մեծի չորրորդ տիկնանց տիկնոջ անունը Սոսեմ է: Այս անունը հունարեն հնչել է Ջոսիմա: Հին աշխարհի պատմիչները հայոց այս թագուհուն անվանում են Զոսիմա: Հռոմեացի զորավար Պոմպեոսը գերել է նրան, իր հետ տարել Հռոմ և ցուցադրել նրան մ.թ.ա. 61 թվականի սեպտեմբերին
Մարսյան դաշտում կազմակերպված հաղթահանդեսի ժամանակ: 3.3, Չագմագճյանը իր «Ընդարձակ պատմություն հայոց սկզբեն մինչև, մեր օրերը» գրքում (Բոստոն, 1917) հայ թագուհու անունը գրում է Սոսեմ ձն- ով (էջ 99): Հրանդ Ք. Արմենը իր «Մեծն Տիգրան» գրքում (Անթիլիսա, 1947) գրում է, որ Ջոսիման, որին Պոմպեոսն իր հետ Հռոմ տարավ, «կրնա ըլլալ» այն հայ թագուհին, որից ծնվել է Սրտավազդ գահաժառանգը: Այս Ենթադրությունը հավանական չէ հետևյալ պատճառով: Մ.թ.ա. 66 թվականին, երբ Հռոմի և Հայաստանի միջև կնքվում էր Արտաշատի պայմանագիրը, Երբ ԳՆԵոս Պոմպեոսը Տիգրան Բ Մեծին հռչակում է Հռոմի բարեկամ և աշխատում էր ամրապնդել իր բարեկամությունը Հայաստանի հետ, հազիվ թե համարձակվեր որպես ռազմագերի տաներ Տիգրան Բ Մեծի այն կնոջը, որից ծնվել էր հայոց գահաժառանգ Արտավազդը: Այդ պայմանագրի ստորագրմանը մասնակցում էր հենց ինքը’ Արտավազդը: Եթե Սոսեմ-Զոսիման Արւոավազդի մայրը լիներ, ապա հայր ու որդի ամեն ինչ կանեին և նրան կազատեին Պոմպեոսի ձեռքից: Եվ ինչ բարեկամության մասին կարող էր խոսք լինել, եթե Պոմպեոսը Հռոմ տաներ հայոց գահաժառանգի մորը:
Այս ամենից հետո կարելի է Եզրակացնել, որ Արտավազդը ոչ միայն Սոսեմ-Զոսիմայի որդին չէ, այլ, ամենայն հավանականությամբ, Տիգրան Բ Մեծը այդ թագուհուց զավակ չի ունեցել:
Ամեն բան չէ, որ պահպանել Են պատմական աղբյուրները: Երկու հազարամյակի վրայից ոստնելով մեզ է հասել ասք դարձած մի իրողություն: Մ.թ,ա. 70 թվականին Բաղեշ քաղաքի իշխանավորները հավաքվում Են և որոշում, թե ինչպես ւոնօրինեն իրենց Սոսեմ գեղեցկուհու ճակատագիրը: Արտասովոր գեղեցկուհի էր տասնյոթամյա իշխանադուստր Սոսեմը: Տղամարդկանց խելքահան անող այս աղջիկն ուներ չորս կանգուն1 հասակ: Այդ ժամանակ1-
կանգուն, 1 կանգունը հավասար է 51,6 սաՆտիմէարի:
ներում ոչ միաուսն Հայքում, այլև համայն Ասիայում ՍոսԵմն ամենաբարձրահասակ կինն էր: Նրա վրա աչք էին տնկել շատ իշխանազուններ: Փեսացուներն այնքան շատ էին, որ բաղեշցիները գլուխ էին կոտրում և չէին կարողանում որոշել, թե աղջկանը ում կնության տան: Եվ ահա Բաղեշի իշխանավորներից մեկն ասում է, թե Եկեք գեղեցկուհուն կնության տանք մեր ամենահաղթ արքայից արքա ՏիգրաՆին: Այդպես էլ անում Են: Բերում և Սոսեմին կնության Են տալիս Տիգրան Բ Մեծին: Եվ բարձրահասակ Սոսեմը դառնում է հայոց 4 թագուհիներից մեկը: Տիգրանը նրանից զավակ չի ունենում: Չգիտես ինչ հանգամանքներում Գնեոս Պոմպեոսի լեգեոնականները իր նաժիշտի հետ գերի են վերցնում այս թագուհուն և, աներկբա, Տիգրան Բ Մեծից գաղտնի, Հռոմ տանում որպես գերի:
Կարելի է պատկերացնել, թե Մարսյան դաշտում Պոմպեոսի հաղթահանդեսը վարող հռոմեացին ինչպիսի ամբարտավանությամբ է հնչեցրել հետևյալ բառերը,

  • ով հարգարժան հռոմեացիներ, ուշադիր նայեք այս պարթևահասակ կնոջը: Գեղեցկուհի է, այնպես չէք: Իսկ գիտեք, որ նա աշխարհի ամենաբարձրահասակ կինն է: Ապա աչք ածեք նրա ճաճանչափայլ ապարոշին: Եվ գիտցեք, հռոմեացինե՜ր, որ այս գեղեցկուհին Հայոց աշխարհի արքայից արքա Տիգրանի տիկնանց տիկին Զոսիման է: Այս բառերն արտասանելուց հետո հաղթահանդեսը վարողը մի պահ լռում է, ապա Մարսյան դաշտում լսվում Են հիացմունքի հզոր բացականչություններ և Պոմպեոսին փառաբանող խոսքեր:
    Հռոմի Մարսյան դաշտում տեղի ունեցած բոլոր հաղթահանդեսներն էլ Եղել են վայրագ խանդավառություններ’ պարտվածներին ստորացնելու, նրանց արժանապատվությունը ոտնակոխ անելու հաշվին:
    ԹԵ հաղթահանդեսից հետո Պոմպեոսն ինչպես տնօրինեց Սոսեմի ճակատագիրը’ մեզ հայտնի չէ:
    Սոսեմ անձնանունը կապված է սոսի ծառի անվան հետ: Սոսին եղել է հեթանոսական Հայաստանի ամենապաշտելի ծառը: Այդ ծառի անունից ստեղծվել է Սոսեմ իգական անունը, որ նշանակում է սոսու պես սլացիկ, սիգաճեմ, գեղանի, սիրուն: Հիմա ընթերցողը կարող է հարցնել, այդ ինչպե՞ս եղավ, որ հայ ժողովուկրդը մոռացության տվեց իր ամենագեղեցիկ անձնանուններից մեկը, միթե մենք այդքան կտրվել Ենք մեր արմատներից: Ի՞նչ կարող ես անել: Լինում է և. այդպես: Գեղեցկուհի հոլովք հայուհիներ կան, որոնք Սոսեմ կոչվելու փոխարեն կրում են օտարահունչ ու անհեթեթ անուններ:
    Երևի Սոսեմ անձնանունը վերածնունդ ապրի: Սոսեմ անվան մեջ հայկական վաղնջագույն քաղաքակրթության ծալք կա, մոռացության տրված սրտապարար քնքշանք կա:
    զահաՆիրա
    այոց արքայից արքա Տիգրան Բ Մեծի’ Կլեոպատրա թագուհուց ունեցած կրասեր որդին’ Տիգրան Կրտսերը, մ.թ.ա. 69-66 թվականներին եղել է Ծոփաց Հայաստանի’ Ծոփքի փոխարքա, ապա տարվել է Հռոմ, որտեղ էլ սպանվել է մ.թ,ա. 58 թվականին:
    Հայրադավ այս տիգրանորդին փոթորկուն կյանք է ունեցել: Մ.թ.ա. 67 թվականին ամուսնացել է Պարթևաց Հրահատ Երրորդ թագավորի դստեր հետ, որի անունը չգիտենք: Իմ «Սրտավազդ» պատմավեպում այդ պարթևուհուն ես կոչել Եմ Զահանիրա: Դա պայմանական անուն է: Այս պարթևուհին կիսել է իր ամուսնու’ անակնկալներով լեցուն կյանքի դժվարությունները: Հռոմեացի զորավար Գնեոս Պոմպեոսը մ.թ.ա. 61 թվականի սեպտեմբերին Սարսյան դաշտում կազմակերպել է հաղթահանդես, որտեղ
    ցուցադրել Են Հայաստանից գերված Կրտսեր Տիգրանը, Նրա դշխոն’ Զահանիրան և նրանց դեռատի դուստրը: Մյուս գերիների պես Ջահանիրայի սիրտը կծկվել է հաղթահանդեսը վարողի հետևյալ խոսքերից.
  • Ո՜վ հռոմեացիներ, ապա նայեք այս եռյակին, տեսեք, թե նրանք ինչպես են պերճ հանդերձների, իսկ տղամարդը’ նաև ոսկե շղթաների մեջ, առաջ շարժվում’իրենց գլուխները բարձր պահած: Մարդ ու կին են և իրենց դուստրը: Տղամարդը Հայաստանի արքայից արքա Կրտսեր Տիգրանն է, արքայից արքա Տիգրանի որդին, կողքից քայլողը կինն է’Հայաստանի թագուհի Զահանիրան, որը Պարթևաց աշխարհի թագավոր Հրահատի դուստրն է, մոր փեշից բռնածը նրանց դուստրն է:
    Այո, հաղթահանդեսը վարողը հենց այդպես պիտի Այսեր, որպեսզի փառաբաներ Գնեոս Պոմպեոս զորավարին, և որը պիտի զարմացներ հռոմեացիներին: Չէ որ այդ ամենը տեսնողները միմյանց կասեին, տեսնո՞ւմ եք, թե ինչ հաղթություններ է տարել մեր Պոմպեոսը, տեսնո՞ւմ եք, թե նա ինչ երևելիների է գերի վերցրել,,.
    Հաղթահանդես վարողն, իհարկե, խաբել է հռոմեացիներին և կեղծել ճշմարտությունը: Բանն այն է, որ Կրտսեր Տիգրանը եղել է Ծոփքի փոխարքա և Երբեք Հայաստանի գահ չի բարձրացել, ոչ էլ արքայից արքա տիտղոս է կրել: Ոչ էլ Զահանիրան է Հայաստանի թագուհու տիտղոս կրել: Հաղթահանդես վարողն ասել է այն, ինչ նրան թելադրել է Պոմպեոսը, իսկ Պոմպեոսն այդ կեղծիքին է դիմել իր փառասիրությանը հագուրդ տալու համար:
    Եվ, այնուամենայնիվ, այդ կեղծիքը չի վրիպել պատմիչների ուշադրությունից: Դիոն Կասսիոսը իր «Հռոմեական պատմություն» աշխատության երեսունյոթերորդ գրքում գրել է, որ Պոմպեոսը արքայից արքա տիտղոսը, «հակառակ ընդունված կարգի, շնորհեց գերեվարված Տիգրանին, երբ ինքը Հռոմում իր հաղթահանդեսը տո-
    ևեց» (Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, Ե., 1981, էջ 283):
    Մինչև Կրտսեր Տիգբաեի մահվան տարին’ մ.թ.ա. 58 թվականը, Զահանիրան և իր դուստրը ապրել են Հռոմում: ԹԵ նրանից հետո ինչ պատահեց Զահանիրային ու նրա դստերը’ ոչինչ չգիտենք:
    ԱՐԱՔՍԱ
    իգրան Բ Մեծի որդի, հայոց արքայից արքա և թատերագիր Սրտավազդ Բ գահակալել է մ.թ.ա. 55—34 թվականներին:
    Սրտավազդ Բ-ի տիկնոջ անունը չի հասել մեզ: հմ «Սրտավազդ» պատմավեպում Ես նրան տվել եմ Արաքսա գրական անունը: Պայմանական այդ անունը պահպանում Են նաև այս պատումի մեջ:
    Արտասովոր գեղեցկության տեր է եղել հայոց Արաքսա թագուհին: Տարագրության տարիներին նա կիսել է ամուսնուն բաժին ընկած տառապանքները: Ասքն ասում է, որ Արաքսայի գեղեցկությունը շարժել է Եգիպտոսի տիրուհու նախանձը: Հին աշխարհի չարագործ բռնակալուհի Պտղոմեյան Կլեոպատրան’ Եգիպտոսի այս գեղեցկուհի թագուհին, որի տարփածուներն էին Հռոմի հզոր այրեր Հուլիոս Կեսարն ու Մարկոս Անտոնիոսը, մի անգամ դիմել է Արտավազդին ու հարցրել.
  • Հայոց արքա, դու կարո՞ղ Ես ասել, թե ո՞վ է այս աշխարհի ամենագեղեցիկ կինը:
    Եվ Արտավազդը պատասխանել է.
  • Կինս:
    Գուցե այդ մի հատիկ բառն է եղել պատճառը, որ Կլեոպատրան հրամայել է գլխատել Արտավազքին: Հավանաբար Արտավազդը Արա Գեղեցիկի պես շատ է սիրել իր կնո ջը և տիկնունի չի ունեցել’ ինչպես իր ժամանակի ւոի-
    բակալները: Գուցե Արտավազդին է պատկանում հայոց հնամենի առածներից մեկը, բոլոր տիկնունիները հրո ճարակ Են դարձել մեծ սիրո բոցերից:
    Արաքսան, հավանաբար, իր որդիների հետ, Արտավազդի մահից հետո Ալեքսանդրիայից տարվել է Հռոմ, որտեղ նրա ու որդիների բախտն արդեն տնօրինել է Օգոստոս կայսրը: Հետագայում տարաբախտ հայուհին իր որդու’հայոց գահ բարձրացած Տիգրան Գ-ի հետ վերադարձել է հայրենիք Լւ մահացել Արտաշատում:
    Հայոց քաղաքամայր վերադառնալուց հետո Արաքսան ամեն օր գնում էր Երասխի ափը, ժամերով անցուդարձ անում Տափերական կամրջի վրայով Լւ մտաբերում իր ամուսնուն, որը թագավոր էր ոչ միայն ժառանգական իրավունքով, այլև իր արտաքինով, իր սրտով, իր պահվածքով ու կեցվածքով, իր հայացքով, իր հոգու ամբողջ էությամբ: Ասում են’մի օր էլ ամուսնու հանդեպ ունեցած այդ կարոտախտից պտտվել է նրա գլուխը և Տափերական կամրջի վրայից նա ընկել է Ծրասխ գետի հորձանուտի մեջ ու խեղդվել:
    mm
    այոց արքայից արքա ու թատերագիր Սրտավազդ Բ-ի որդի Արտաշես Բ-ն թագավորել է մ.թ.ա. 30-20 թվականներին:
    Այս Արտաշեսը, հետևելով ժամանակի սովորություններին, տիկնունի է ունեցել: Ամենայն հավանականությամբ նրա կանանցից երկուսը կրել են տիկնանց տիկնոջ տիտղոսը: Այս կանանցից մեկը հայուհի է եղել, մյուսը’ պաբթևուհի:
    Արտաշեսի հայ տիկնանց տիկնոջ անունը Սասա է: Սա պայմանական անուն է: Իսկական անունը մեզ հայտնի չէ: Սքանչելի արտաքին է ունեցել այս հայուհին: Ասքն ասում
    59
    Է, որ ամուսնու եղերական մահից հետո Սասան ընկել էր դժվարին իրավիճակի մեջ: Մի քանի իշխաններ սիրահետում և փորձում են կնության առնել նրան: Սասան, հավատարիմ մնալով իր մեռած ամուսնուն’ Արտաշեսին, մերժում է բոլորին Լւ, տղամարդկանց հետապնդումներից խույս տալով, ինքնասպան լինում’ թույն խմելով:
    ՋԱ^ՍււՈւ
    այոց Արտաշես Բ արքայից արքան մ.թ.ա. 30 թվականին ռազմական դաշինք է կնքել Պարթևաց արքա Հրահատ Չորրորդի հետ և նրա օգնությամբ տիրացել հոր’ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում եղերական մահով սպանված Սրտավազդ Բ-ի գահին: Այդպիսի դաշինքները գրեթե միշտ վավերացվել են կողմերից մեկի ամուսնությամբ մյուս կողմի կանանցից մեկի հետ, խնամիական կապերի հաստատմամբ: Ինչպես գրում է պատմաբան Հրանդ Ք. Արմենը. «Հին ատեններուն հարգված սովորություն մը դարձեր էր քաղաքական համաձայնություն մը վերակնքել ամուսնությամբ մը: Կարծես հարսը Նոտարային կնիք մը Եղած ըլլար, երբեմն ազդու’ քան մեղրամոմը դաշնագրին վրա» («Մեծն Տիգրան», Անթիլիաս, 1947, էջ 7):
    Կարելի է վստահորեն ասել, որ Արտաշես Բ ամուսնացել է Հրահատ Չորրորդի դստեր հետ, որի անունն էր Ջանամա: Սա, իհարկե, պայմանական անուն է: Այս պարթևուհին տասը տարի’մ թ.ա. 30-20 թվականներին, վայելել է հայոց տիկնանց տիկնոջ տիտղոսը: Ամուսնու’ Արտաշես Բ-ի մահից հետո, նա չի վերադարձել Պարթևաստան, և, ինչպես ասքն է ասում, ուրիշի հետ էլ չի ամուսնացել: Սա էլ իր բախտակից տիկնոջ’ Սասայի նման, մինչև- վերջ հավատարիմ է մնացել իր ամուսնուն: Ամեն օր այցելել է ամուսնու գերեզմանին: Մի օր մարդիկ թագուհի Ջանամայիե գտել Են ամուսնու գերեզմանի հողաթմբի վրա անշունչ փռված:
    ՕԳՏԱՎԱ
    այոց արքայից արքա և թատերագիր Սրտավազդ Բ-ի որգի Տիգրան Գ-ն հաջորդել է իր ավագ եղբորը’ Արտաշես Բ-ին և գահակալել մ.թ.ա. 20-8 թվականներին: Նա դաստիարակվել է Հռոմում, Գայոս Օկտավիանոս (Օգոստոս) կայսեր արքունիքում:
    Տիգրան Գ-Ն, հավանաբար, ամուսնացել է Գայոս Օկտավիանոսի դստեր հետ, որի անունը պայմանականորեն դնում ենք Օկտավա: Բայց ոչ հռոմեացի կին ունենալը, ոչ ել Գայոս Օգւոավիանոսի աջակցությունը Տիգրան Գ-ին չդարձրին Հռոմի կամակատարը, գահ բարձրանալով’ Նա վարեց ինքնուրույն քաղաքականություն:
    Մենք չգիտենք, թե՜Տիգրան Գ-ի կինը’հայոց թագուհի Օկւոավան, ինչ դիրք Լ գրավել ամուսնու հանդեպ: Համենայն դեպս’ հռոմեացի այս կինը հավատարիմ է մնացել իր ամուսնուն և չի դավել նրան: Այդ մասին է վկայում նաև հնամենի զրույցը:
    Օգոստոս կայսեր հավատարիմ մարդիկ գնում-գալիս Գին Արտաշատից Հռոմ, Հռոմից Արտաշասո, բայց կայսրի համար ոչ մի ցանկալի լուր չէին բերում:
  • Ի՞նչ ասաց իմ դուստր Օկւոավան,- հարցնում է Օկտավիանոս կայսրը Արտաշատից հենց նոր վերադարձած հռոմեացուն:
  • Ասաց, որ ինքը շատ Երջանիկ է, որ ինքն իրեն բախտավոր է զգում հայոց թագուհի դառնալով:
  • Բայց դու չասացի՞ր, որ նրա ամուսինը’ Տիգրան արքան, մոռացել է Հռոմում կերած հացը և այլևս բանի տեղ չի դնում ինձ’կայսրիս:
  • Այդ մասին էլ ասացի Օկտավային,- ասում է Արւոաշաւոից եկած հռոմեացին,- բայց դուստրդ պատասխանեց այսպես, ինձ համար կարևորն այն է, որ Տիգրանը սիրում է ինձ, ոչ մի հռոմեացի ինձ այսպես սիրել չէր կարող:
  • Տեսնո՞ւմ Ես’ ինչ է սւոացվել: Ես պետք է դաս տայի ոչ թե հայ արքայազն Տիգրանին, այլ’ դստերս’ Օկւոավային- վերջաբանում է Գայոս Օկւոավիանոսը;
    պահվի արքայական զարմի ինքնությունը, օտար արյուն չխառնվի գահակալման զարմին, չնայած ճշմարտությունն այն է, որ մերձավորների ամուսնությունը առողջ սերունդ տալ չի կարող:
    Ինչևէ, հետևելով դարաշրջանի սովորություններին, հայոց արքա Տիգրան Գ-ի որդի Տիգրան Դ-ն ամուսնացել է իր խորթ քրոջ’ էրաւոոյի հետ:
    Հրանտ Ք. Արմենը ենթադրում է, որ Տիգրան Դ-ն և էրատոն ծնվել են տարբեր մայրերից (Անկում Արտաշեսյան հարստության, Բեյրութ, 1967, էջ 153):
    Հին աշխարհի պատմիչ Գայոս Կորնելիոս Տակիտոսը իր «Տարեգրություններ» աշխատության Երկրորդ գրքում, խոսելով Տիգրան Երրորդի զավակներ’ արքայից արքա Տիգրան Չորրորդի և վերջինիս քույր էրաստ թագուհու ամուսնական կապի մասին, գրել է. «Ոչ Տիգրանի, ոչ էլ նրա զավակների տիրապետությունը Երկարատև չէր, թեպետ վերջինները, ըստ օտար (ոչ հռոմեական) սովորության, ամուսնացել էին միասին թագավորելու նպատակով» (Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, Ե., 1981, էջ 317):
    ԷՐԱՏՈ
    I վել է այն նպատակով, որպեսզի անաղարտ
    եթանոսական դարաշրջանում հայկական արքունիքում խորթ երևույթ չի Եղել մերձավորների’քրոջ և եղբոր ամուսնությունը: Դա կատար- I
    <4=աւ$Ւ=>
    Էրատոն թագավորել է մ,թ.ա. 8-5 թվականներին և մ.թ.ա. 2 թվականից մինչև մ.թ. 2 թվականը, ապա’ 6-11 թվականներին:
    Հայոց թագուհի էրատոն Ար տաշես) ան գահատոհմի վերջին գահակալն է, Տիգրան Գ-ի դուստրը: Թագավորել է եղբոր’Տիգրան Դ-ի հետ: Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. 5 թվականին բռնությամբ հայոց գահին է բազմեցրել Սրտավազդ Գ-ին: Հայերն ապստամբել են, գահընկեց արել Սրտավազդ Գ-ին Ա գահը նորից հանձնել Տիգրան Դ-ին և էրատոյին: Էրատոն գահընկեց է Եղել մեր թվականության 11 թվականին:
    Էրատոն հայոց 141 թագավորների մեջ միակ տիրակալն է, որը գահ է բարձրացել երեք անգամ: ժամանակի սովորություններին հետևելով’նրան կոչել են էրատո, որը հունական դիցարանում Ապոլլոնի 9 մուսաներից մեկն է’ սիրային երգերի մուսան, եթե կարճ ասենք’ էրատո. նշանակում է սեր:
    Երբ հարցրին հայոց թագուհիների թագուհի էրատոյին.
  • Դու արժանացւմ՞ր քո անվանն արժանի սիրո վայելքին:
  • Ոչ,- պատասխանեց էրատոն:
  • Ինչո՞ւ:
  • Տերության գործերը սիրո համար բաժին չթողեցին: Աշխարհին ու մարդկանց էրատո անունով ներկայացա, որպես կին, բայց ուսերիս վրա կրեցի յոթ տղամարդ արքաների բեռ:
    ՀԱՐՄՈՆԻԱ
    այոց արքայից արքա Սրտավազդ Բ-ի որդի Սրտավազդ Գ-ն գահակալել է մ.թ.ա. 5-2 թվականներին:
    Սրտավազդ Գ-ի կնոջ անունը չի պահպանվել: Ազգությամբ նա հռոմեուհի էր: Հունական ասւովածներ Արեսի և ԱՓրոդիտեի դստեր անունով նրան կոչում Ենք Հարմոնիա, որ նշանակում է ներդաշնակ: Սա սայմանական
    Վանունն է: Այդ կինը հպարտացել է իր մարմնական Ներդաշնակ գեղեցկությամբ:
    Դաոնալով հայոց թագուհի, նա ամենևին չէր խառնվում տերության գործերին և զբաղված էր իր պերճանքը հարստացնելով: Հայաստանից փախչելիս հայերը կրակ Են տվել այն երկու կառքերը, որոնցով Հարմոնիան ուզում էր Արտաշատից Հռոմ տանել իր զարդերն ու հանդերձները:
    ԱՐՀԼԱԿՈԳՈՆԽՏ
    այ պատմիչները հավաստում են, որ Վաղարշակը Պարթևաց Արշակունի թագավոր Արշակ Մեծի կամ Միհրդատ Առաջին Մեծի Եղբայրն է և վերջինիս օգնությամբ 31 տարի գահակալել է Հայաստանում մեր թվականության Երկրորդ դարում: Մենք ստուգապես չգիտենք, թե ինչ անուն է կրել նրա տիկնանց տիկինը: Հայոց այս թագուհուն պայմանականորեն անվանում ենք Արշակադուխտ: Ասքն ասում է, որ Վաղարշակն ու Արշակադուխտը եղել Են քչակերներ, նույնիսկ մեծ խնջույքների ժամանակ չափավոր սնունդ են ընդունել, իսկ իրիկնային մութն ընկնելուց հետո ոչինչ չեն կերել և դա համարել են երկարակեցության գլխավոր նախապայմաններից մեկը: Մարդ ու կին իրենց ամբողջ կյանքում ոչ մի անգամ չեն հիվանդացել:
    սՆուՑզ
    տրպատականի թագավոր Արիոբարզանի որդի Սրտավազդ Դ-ն, որպես Ատրպաւոականի և Մեծ Հայքի թագավոր, գահակալել է 4- 5 թվականներին: Հայերը սպանել են Հռոմի այս դրածոյին: Այս Արտավազդն, անշուշտ, տիկնունի է ունեցել: Նրա կանանցից մեկը եղել է տիկնանց տիկին: Վերջինս չի բա-
    վարարվել Ատրպաւոականի տիկնանց տիկնոջ տիտղոսով, ամուսնու հետ եկել է ՛Հայաստան և հուսացել, որ այստեղ էլ նրան կընդունեն, որպես հայոց թագուհի: Հայերն, իհարկե, ոչ-Արտավազդ արքային Են ընդունել, ոչ էլ նրա բամբիշին: Բայց ուզես-չուզես, թեկուզ կարճատև, թեկուզ երկու տարով, ատրպաւոականցի այդ կինը եղել է նաև հայոց թագուհի:
    Ասքն ասում է, որ այդ թվականներին հայերն սպանում են իրենց գահին բազմած մի օտարազգի թագավորի, բայց ոչ մի վնաս չեն հասցնում նրա կնոջը: Ավելին, սպանված թագավորի կնոջը նստեցնում Են կառք և պատվավոր շքախմբով ուղեկցում նրան մինչև Հայաստանի սահմանը: Ասում Են’ այդ կնոջ անունը եղել է Անույշ: Հավանաբար, նա Սրտավազդ Դ թագավորի կինն էր:
    ԷԼԵԿՏՐԱ
    րեաստանի թագավոր Հերովդես Առաջինի որդի Ալեքսանդրի և Գամիրք-Կապադովկիայի Արքելաոս թագավորի դուստր Գլափյուրայի (մոր կողմով Արտաշեսյան) զավակ Տիգրան Շ-ն Հռոմի կայսր Գայոս Օկւոավիանոսի աջակցությամբ հայոց գահ է բարձրացել 6 թվականին:
    Այս Տիգրան Ե-ն հայկական գահի վրա մնացել է ընդամենը մի քանի ամիս: Մեզ չի հասել Նրա կնոջ անունը, որը մի քանի ամսով դարձել էր հայոց թագուհի: Մի հին ասքի համաձայն, այս տիկնանց տիկինը կրել է հունական դիցուհի, Օվկիանոսի և Թետիսի դուստր էլեկտրայի անունը: Դժվար է որոշել այդ կնոջ ազգությունը: Նա Եղել է հույնի ու հռոմեացու խառնուրդ: Փառասիրության տիպար է եղել էլեկտրան: Իր կյանքի մեծ մասն այս կինն անցկացրել է Հռոմում, բայց սիրում էր ամենքին հայտնել, որ ինքը կրում է հայոց թագուհու տիտղոսը: Նա հագնում էր մի թիկնոց, որի վրա
    մեծ-մեծ տառերով գրված էր «Հայոց թագուհի էլեկտրա » և շրջում էր Հռոմի մարդաշատ վայրերում’ջանալով այնպիսի կեցվածք ընդունել, որ մարդիկ կարդան թիկնոցի վրա գրվածը Լւ ժպտան իրեն: Այդպես էլ նա իր ամբողջ կյանքն ապրեց Հայաստանի հաշվին ժպիտներ կորզելով:
    ԲԱԳԱՐԱՏՈԻՀԻ
    ենոն-Արհաշեսը այն օտար թագավորներից է, որին, որպես տիրակալի, հայերն ընդունել են սիրով, սրտանց, հայավարի: Նա գահակալել է 18-34 թվականներին:
    Ասքն ասում է, որ Զենոն-Արտաշեսի կնոջ անունը եղել է Բագարատուհի: Հայոց այս թագուհու հայրը եղել է Արտաշատ մայրաքաղաքի նշանավոր իշխաններից մեկը: Բագարատուհին եղել է մեծ գթասեր ու բարեսիրտ, օգնել է կարիքավոր հպատակներին: Բայց նա տարբերակում էի կարիքավորներին: Օգնում էր աշխատասեր մարդկանց, իսկ ծույլերին չտեսնելու էր տալիս:
    ԸԱՀԱՍՊԳՈԻԽՏ
    այոց թագավոր Արշակ Առաջինը Պարթևաց արքա Արտավան Երրորդի որդին է, որը գահակալել է 34-35 թվականներին:
    .Հին զրույցն ասում է, որ այս Արշակ թագավորի տիկնանց տիկինը պարթէւուհի էր և կրում էր Շահասպդուխտ անունը: Ընդամենը մեկ տարում Շահասպդուխտը իր հայ նաժիշտների օգնությամբ սովորել էր հայերեն Ա այնպես հրաշալի էր խոսում, որ լսողինի կարող էր թվալ, թե նա հայուհի է: Ամուսնու մահից հետո, ինչպես վիպասացը կասեր, նա Պարթևաց աշխարհ վերադարձավ հայուհի դարձած:
    ԶեՆՈԲԻԱ1
    եծ Հայքի դրածո թագավոր Միհրդատ Իբերացին Իբերիայի Փարսման թագավորի եղբայրն էր, որը գահակալել է 35-37 և 47-51 թվականներին:
    Հայաստանում թագավորող Միհրդաաը Փարսմանի եղբայրն էր և_ միաժամանակ նրա դստրայրը, իսկ սրանցից ծնված աղջիկը’ Ջենոբիան, Փարսմանի որդի’ գահաժառանգ Հռադամիզդի կինը (Հայ ժողովրդի պատմություն, հատոր 1, ՀԽՍՀ ԳԱ, Ե., 1971, էջ 727):
    Հայոց թագուհի դարձած վրացուհին, այսինքն’ հրե՜ րիայի թագավոր Փարսմանի դուստրը, հավանաբար, կրել է Ջենոբիա անունը: Այս կինը ողբերգական ճակատագիր է ունեցել: 51 թվականին Միհրդատի եղբորորդի, գահատենչ Հռադամիզդը մեծ բանակով մտավ Հայաստան’ հայոց գահին տիրանալու համար: Միհրդատը թագուհի Ջենոբիայի Ա ընտանիքի մյուս անդամների հետ ապաստանում է Գառնի անմատչելի ամրոցում, որը պաշտպանում էին հռոմեացի լեգեոնականները: Հռադամիզդը կարողանում է ոսկով կաշառել հռոմեացի պրեֆեկտ Պոլիոնին և զինադադար կնքելու պատրվակով Միհրդատին դուրս բերել իր ապաստարանից: Ինչպես հաղորդում է Տակիտոսը, Հռադամիզբը գրկախառնվում է Միհրդատի հետ’ «երդվելով, թե բռնություն չի գործադրի ոչ թրով, ոչ էլ թույնով»: Եվ ահա այդ պահին Հռադամիզդը դրսևորեց իրեն որպես մեծ չարագործ, վարպետորդի ու նենգ խաբեբա: Նա հայոց թագուհու’ իր հարազատ քույր Զենոբիայի և հորեղբոր դեմ թուր ու թույն չգործադրեց: Հորեղբորը նա սպանեց գետնին գցելով և ծածկելով ու խեղդելով նրան ծանր գորգերի մեջ: Ականատես լինելով այդ ահավոր տեսարանին, Միհրդատի ընտանիքի անդամները ողբուկոծ արեցին: Դա 1
    1, Ջենոբիա, սա հունարեն բառ է, որ նշանակում է աստվածազոր:
    ավելի զայրացրեց Հռադամիզդին: նա այդտեղ, Գառնի ամրոցի մոտ, սպանել տվեց նաև Միհրդատի զավակներին ու հայոց թագուհուն’ Միհրդատի կնոջը, որն իր’ Հռադամիզդի քույրն էր:
    ITU3U
    րեսունյոթից-երեսունութ թվականներին Հայաստանի թագավորն էր Կոտիսը, որը Մեծ Հայքի թագավոր Զենոն-Արւոաշեսի քրոջ որւդին էր:
    Մի ավանդազրույցի համաձայն Կոտիսն ամուսնացել էր Հռոմի Կալիգուլա կայսեր քրոջ դուստր Մայայի հետ: Հունական դիցարանում Մայա անունն էր կրում դաշտերի աստվածուհին, որն Ատլասի դուստրն էր, Հերմեսի մայրը: Աստվածուհու անուն կրող հայոց այս թագուհին, որը զտարյուն հռոմեուհի էր, աստվածային ոչ մի բան չուներ իր մեջ, ոչ դաշտերի պահապան էր, ոչ էլ դգաշտերում բանող շինականների հովանավորուհի: Ընդհակառակը, միակ հայոց թագուհին էր, որի խորհրդով Կոտիս արքան հրովարտակ էր արձակել շինականներից մեծ հարկ հավաքելու, որով նա պերճանքի իրեր ու ակնեղեն էր գնում իր համար: Ասքը նրա մասին ուրիշ հավելում չի անում;
    ԶեՆՈԲԻԱ
    իսունմեկից-հիսուներեք թվականներին Հայաստանի դրածո թագավորն էր Իբերիայի Փարսման թագավորի և նրա Երկրորդ կնոջ’ Դադանա թագուհու որդի Հռադամիզդը: Հռադամիզդի կինն էր Միհրդատ Իբերացու դուստր ԶԵնոբիան, որը 2-3 տարի կրել է հայոց թագուհու ւոիտղոսը:
    Երբ Տրդատը մտնում է; Հայաստան, Հռադամիզդը’չկարողանալով պաջտպանել իր գահը, փախուստի է դիմում: Գայոս Կոռնելիոս Տակիտոսի «Տարեգրություններ» աշխատության 12-րդ գրքի 51-րդ գլխում գրված է. «Ռադամիստին1 չէր մնում փրկվելու այլ միջոց, քան ապավինել ձիերի արագավազությանը: Ձիերը փախցրին թե նրան և. թե իր կնոջը: Բայց հղի կինը փախուստի առաջին մասը թշնամիներից վախենալու և ամուսնուն սիրելու պատճառով մի կերպ տարավ, հետո, երբ շարունակական արշավաընթացքից նրա ընդերքն ու արգանդը ուժգին կերպով ցնցահար Են լինում, սկսում է աղերսել, որ իրեն պատվավոր մահով ազատի գերության անարգանքներից: Ռադամիստը սկզբում գրկելով բարձրացնում է և քաջալերում’ մերթ զարմանալով նրա քաջությամբ, մերթ հիվանդագին տանջվելով վախից, թե ուրիշը կտիրանա կնոջը, Եթե ինքը նրան լքի: Վերդապես սիրո ուժի ազդեցության տակ Ա անծանոթ չլինելով հանցագործություններին, նա մերկացնում է նրանը1 2 և քարշ է տալիս Արաքսի ափ և հանձնում գետին, որպեսզի նույնիսկ մարմինը տարվի-հեռանա: Ինքը գլխապատառ հեռանում է հայրենի թագավորությունը’ հբերիա (Վրաստան): Այդ ժամանակամիջոցում հովիվները, շնորհիվ ծփանքի հանդարտության, նկատում են, որ Զենոբիան (այդ էր կնոջ անունը) շնչում է, ուշադրություն են առնում կյանքի բացահայտ նշաններն ու ազնիվ արտաքինից եզրակացնում են, որ հասարակ ծագում ունեցող կին չէ. կապում են վերքը և գործադրում են գյուղական դեղամիջոցներ, անունը և արկածը իմանալուց հետո տանում են նրան Արտաքսատա3 քաղաքը, այնտեղից հասարակական ծախսով կինն ուղարկվում է Տիրիդատի4 մոտ,
  1. Ռադամիստը ՀոադաԱիԳԳն է-
    Զ. Նրան (ակինակ), արևելյան կարճ Լւ ուղիդ դաշույն:
  2. Արտաքսատա, սա Արտաշաւո մայրաքաղաքն է:
    4, Տիրիդատ, սա Տրդատ թագավորն է:
    ընդունվում է սիրալիր և ապրում է թագավորական կենցաղով» (Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատոր 1, Ե., 1981, էջ 327-328}: Աղբյուրները հաղորդում ԵՆ, որ այնուհետև- Զենոբիան ապրում է Տրդատի արքունիքում, որտեղ էլ ծննդաբերում է մի արու զավակ, որը հետագայում թագավորում է Իբերիայում իբրև Փարսման Երկրորդ (100-114 թթ.): ԼԵոն հաղորդում է, որ Տրդատը պատվով պահեց Ջենոբիային մինչև մահը:
    Հայոց այս Զենոբիա թագուհու արկածալից կյանքը ողբերգական երկերի նյութ է դարձել եվրոպացի Երկու հեղինակների’ Քրիֆթլոնի (1674-1762) և ՄԵտաստազիոյի (1698-1782) համար: Վերջինիս գործը հայերեն թարգմանել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էդուարդ Հյուրմյուզյանը (տես Հր. Աճաոյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Բ, էջ 205-206):
    ԲԱԿՈԻՐԱԳՈԱսՏ
    արթևաց Ա Արշակունի արքա Վռնոն Երկրորդի որդի, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Առաջինի և Ատրպատականի թագավոր Բակուրի կրտսեր եղբայր Տրդատ Ա Արշակունին Հայաստանում թագավորել է 52 (պաշտոնապես 66) – 75 թվականներին:
    Հնօրյա զրույցն ասում է, որ Տրդատ Ա Արշակունին մեծ տիկնունի է ունեցել: Նրա կանանցից երկուսը տիկնանց տիկնոջ տիտղոս ունեին, մեկը պարթևուհի Բակուրադուխտն էր, մյուսը’ հայուհի ՃԵրմակուհիև: Այս երկու կանայք իրար հանդեպ խոր հարգանք են տածել: Սա միակ զույգն է հայոց թագուհիների շարանի մեջ, որը սիրով է անցկացրել համատեղ կւանքը: Նրանք միմյանց հանդեպ նախանձ ու չարություն չեն ունեցել: Բակուրադուխտը սովորել էր հայերեն, ճերմակռւհին’ պարթևերեն:
    ճերւրւէԿՈԻՀԻ
    ւպաստանի թագավոր Տրդատ Ա Արշակունու երկրորդ թագուհու անունը ճերմակուհի էր: Արքան այս հայուհուն կնության էր առել Հայաստանի գահ բարձրանալուց հետո’66 թվականին: ՃԵրմակուհին եղել է հայ նշանավոր պայազատներից մեկի դուստրը: Իմանալով, թե ինչ է նշանակում ճերմակուհի, Տրդատ Ա Արշակունի թագավորը չի փոխել նրա անունը: Ավանդազրույցն ասում է, որ ՃԵրմակուհուց ծնված որդիներ գահ չեն բարձրացել: Միաժամանակ գահ չեն բարձրացել նաԼւ Տրդատ Ա Արշակունու առաջին կնոջ՛ Բակուրադուխտից ծնված արքայազունները:
    ԿԱՊԻՏՈԼԱ
    աթսունից- վաթսունմեկ թվականներին Հայաստանի թագավորն էր Տիգրան Զ-ն’ հայոց թագավոր Տիգրան Ե-ի եղբոր’ Ալեքսանդրի որդին: Տիգրան Զ-ի կնոջ անունը չի հասել մեզ: Հայոց թագուհի դարձած այս կինը հավանաբար եղել է հռոմեուհի, գուցե հենց ՆԵրոն կայսրի մերձավորներից մեկի
    դուստրը:
    ենթադրում Ենք, որ նրա անունը Եղել է Կապիտոլա: Այդպես է կոչվել այն պատճառով, որ իր հորենական տունը գտնվում էր Հրոմի յոթ բլուրներից մեկի’ Կապիտոլումի վրա: Հայոց քաղաքամայր Արտաշատը դուր չի Եկել այս Կապիտոլային մնա ավելի շուտ է հեռացել Հայաստանից, քան իր ամուսինը:
  • Չափազանցությունների Երկիր է այս Հայաստանը,- ասել է տիկին Կապիտոլան,- դե ո՞նց կարող ես ապրել Արտաշատում, այստեղ և ցուրտն է չափազանց ցուրտ, և շոգն է չափազանց շոգ: Նրանք չեն խառնվում, որ մեղ-
    մտցնեն միմյանց: Այդպես էլ այս հայերն են, սրանք էլ իրենց չափազանցություններն ունեն, լավը սրանց չի բավարարում, լավագույնին են ձգտում…
    սանգոլխտ
    այոց Սանատրուկ Արշակունի թագավորը հաջորդել է Տրդատ Առաջին Արշակունուն և- գահակալել 75-110 թվականներին:
    Սանատրուկ թագավորի մասին Լւ գովասանքն է շատ, Լւ կշտամբանքը: «Հայոց թագավոր Սանատրուկը,- վկայում է հին աշխարհի պատմիչ Արիանոսը,- ուներ միջակ հասակ, բարձր հակւում ուներ դեպի ամեն մի մեծ բան և, մանավանդ, դեպի պատերազմական գործերը: Նա հավատարիմ պահապան էր արդարադատության և իր կենցաղավարության մեջ զուսպ էր, Նամ’ չափավոր ու ողջամիտ էր, ինչպես լավագուուսները հույների ու հռոմեացիների մեջ» (Հ, Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հատոր Բ, մասն Ա, Ե., 1957, էջ 15): Մովսես Խորենացին էլ գրում է, որ Սանատրուկը «Որսի մեջ մեռավ’ մեկի նետը պատահմամբ փորին դիպչելով, կարծես սուրբ դստեր չարչարանքների վրեժը հատուցանելով» {Հայոց պատմություն, Ե., 1940, էջ 106):
    Ավանդազրույցն ասում է, որ նրա կնոջ և դստեր անունը Սանդուխտ է Եղել: Քրիստոնեական հավատի համար թագավորը նահատակել է իր Սանդուխտ դստերը: Այդ պատճառով կինը’ հայոց թագուհի Սանդուխտը, հեռացել է ամուսնուց: Սանդուխտ թագուհին ունեցել է տասներկու զավակ, որոնցից վեցը ուստր, վեցը’դուստր: Ասքն ավարտվում է նրանով, որ մեռնելիս թագուհին ասել է.
  • Ավելի լավ է շինականի կին լինել, քան’դստերսպան արքայի:
    ՍԻՐՈԼՆԻԿ
    BWfS շխադարը կամ Շիդարը Պարթևաց Բակուր Երկրորդ արքայի որդին է, որը հայոց գահին ւոիրացել է հռոմեական կայսր Տրայանոսի համաձայնությամբ և թագավորել 110-113 թվականներին: Աշխադարի տիկնանց տիկնոջ իսկական անունը չի հասել մեզ: Ըստ ասքի, հայոց այս թագուհուն կոչում էին Սիրունիկ: ևսում են’ թե նա շատ է սիրել ամուսնուն և դպրին հուշել է արքունի հիջատականում գրելու իր խրատանին. «Յուրաքանչյուր թագուհի պետք է գնահատի իր արժանապատվությունը և նաժիշտների հետ զրուցելիս չխոսի ամռանու քմայքների մասին»:
    ՆԱԶեՆԻԿ
    այոց թագավոր Պարթամասիրը Պարթևաց Բակուր Երկրորդ Արշակունի արքայի որդին է և գահակալել է 113-114 թվականներին: Ասքն ասում է, որ Պարթամասիրի տիկնանց տիկնոջ անունը եղել է Նազենիկ: Լսելով իր ամուսնու դավադրական մահվան մասին, այս խիզախ հայուհին, հանդերձափոխվել, դեն է նետել հայոց թագուհու արդուզարդը և գեղջուկ կնոջ շորերով թաքնվել մի գյուղում, որպեսզի հռոմեացիների ձեռքը չընկնի և Տրայանռս կայսրը որպես գերի չտանի նրան ցուցադրելու Հռոմի Մարսյան դաշտում իր հաղթահանդեսի ժամանակ:
  • Ավելի լավ է հրաժարվեմ թագուհու տիտղոսից, քան ընկնեմ թշնամու ձեռքը – ասել է Նազենիկ թագուհին:
    այոց Վաղարշ Արշակունի թագավորը Սանատրուկի որդին է և գահակալել է 116-144 թվականներին:
    Գրավոր ոչ մի հիշատակարանում չի պահպանվել Վաղարշակի տիկնանց տիկնոջ անունը: Զրույցն ասում է, որ հայոց այս թագուհու անունը եղել է Վաղարշուհի: Ողջախոհ ու իմաստուն կին է Եղել Վաղարշուհին: Ասում ևն’նա հորդորել է իր ամուսնուն’ Վաղարշ Արշակունի թագավորին, արձակելու մի այսպիսի հրովարտակ, այն այրը, որը զորական չի եղել արքունական բանակում, 24 տարեկանից հետո պարտավոր Լ մինչև կյանքի վերջը տերությանը տալ որոշակի հարկ’ հանուն արքունական բանակի հզորացման:
  • Քո ասածը, դշխո, իհարկե վերաբերում է նախարարական տներինասել է արքան:
  • Այո, տեր իմ, շինականները թող իրենց վար ու ցանքսն անեն և հաց արարեն,- պատասխանել է թագուհի Վաղարշուհին:
    Բայց ոչ ոք չգիտե, թե Վաղարշ թագավորը միայն բավարարվեց կնոջ ասածի հետ համաձայնելով, թէք իրոք հրովարտակ արձակեց այդ մասին:
    ՍԻ ԼՎԱ
    այոց թագավոր Սոհեմոսը գահակալել է 144-161 և 164-186 թվականներին:
    Սոհեմոս թագավորի տիկնանց տիկնոջ անունը չգիտենք: Մի հին զրույցի համաձայն’ Սոհեմոսի կինը ազգությամբ եղել է հռոմեուհի և կրել է անտառների ու հովիտների հունական Սիլվա աստվածուհու անունը: Հայոց այս թագուհին երկար տարիներ ապրել է Հայաս-
    ՎԱՎԱՐԸՈԻՀԻ
    տանում, բայց չի փորձել սովորել հայոց լեզուն: Այդ հանգամանքն ել կրկևապատկել է հայոց ատելությունը Սոհեմոս արքայի հանդեպ, որին Հայաստանից վռնդելիս հայերն ասել են.
  • Գուցե մենք ինչ-որ չափով հանդուրժեինք քո իշխանությունը, եթե քո Սիլվա կինը սովորեր և. գոնե քեզ նման կիսատ-պռատ խոսեր հայերեն:
    ՄՈՂՆՏՈ
    այոց արքա Բակուրը Արշակունիների տոհմից եր Լւ գահակալել է 161-163 թվականներին: Ավանդազրույցն ասում ե, որ Բակուր Արշակունու կնոջ անունը եղել ե Մազետա: 163 թվականին, հենց որ հռոմեացի լեգեոնականները խուժել Են Արտաշատ Ա գահընկեց արել իր թագավոր ամուսնուն, թագուհի Մազետան իր նաժիշտի հետ թաքնվել է արքունի ստորգետնյա մառանում, ապա, մի քանի օր անց, դուրս է եղել իր ապաստարանից ու փախել ՊարթԼւաց աշխարհ:
    ԱՐՕԱրՈԻՀԻ
    աղարշ Բ Արշակունի հայոց թագավորը գահակալել է 186-198 թվականներին:
    Ասքն ասում է, որ հայոց Վաղարշ թագավորի տիկնանց տիկնոջ անունը եղել ե Արշամուհի: Բոլոր ժամանակներում հայոց արքունիքներում ընդունված մի սովորություն կար. թագուհուց ծնված զավակներին ծիծ էր տալիս ոչ թե թագուհին, որը, թվում է, թե շատ բնական կլիներ, քանզի մայրը պիտի ծիծ տա իր զավակին: Ստնդյա արքայազուններին {տղա թե աղջիկ) ծիծ էր տալիս կամ նաժիշտներից մեկը, կամ որևէ շինականի կին, որը դառնում էր վարձովի ստնտու: Իսկ թագուհին իր գե-
    <=&HH}=§c>
    ղԵցկությունը պահպանելու, իր մարմնական փայլը չկորցնելու համար ազատվում էր ծիծ տալու հոգսից: Արշամուհին հայոց այն եզակի թագուհիներից է, որը խախտել է հայոց արքունիքի այդ սովորությունը և ինքը ծիծ է տվել իր զավակներին: Դրա հետ մեկտեղ այս հայուհին ըստ մեզ հասած ավանդության ասել է. թագուհին տերության արժանապատվության դրոցն է, որը պիտի միշտ փողփողա բարձրից Լւ որին պիտի թագավորից բացի ոչ մի ձեռք չհասնի: Թագուհին լարված աղեղի պես պետք է ձգված լինի ամբողջ կյանքում: Նույնիսկ նրա վայելքները պետք է; ձևված ու չափավորված լինեն: Ամենաքաղցր պատառն էլ նա ամբողջությամբ ուտելու իրավունք չունի: Դիմացինին նայելիս թագուհին պարտավոր է անմիջապես կռահել, թե ինչ կա նրա ժպիտի հետևում: Բոլոր արքունականների ժպիտները նման են ամպերին, որոնք ստերջ են, անձրև չեն տալիս: ժպիտ էլ կա, ճպիտ էլ: ժպիտ կա ժպիտ է, ժպիտ կա’ խաբկանք:
    Իմաստուն կին է եղել թագուհի Արշամուհին:
    հյՈՍՐՈՎԱՆՈԼՑԸ
    այոց Խոսրով Ա Մեծ Արշակունի թագավորը, որին անվանում էին նաև Խոսրով Քաջ, հաջորդել է հորը’ Վաղարշ Բ Արշակունուն և գահակալել 211-259 թվականներին:
    Խոսրով Ա Մեծ Արշակունու տիկնանց տիկնոջ անունը հավանաբար եղել է Խոսրովանույշ: Խոսրովն ու Խոսրովանույշը գործել Են այն դժվարին ժամանակներում, Երբ Պարթևաց աշխարհում ներքին կռիվներ էին սկսվել, երբ պարթև Արշակունի և պարսիկ Սասանյան գահատոհմերը մահու և կենաց կռիվ էին մղում միմյանց հետ: Սասանյան գահաւոոհմը հաղթանակ է տանում, Պարթևական հզոր տերությունը անկում է ապրում, կործանվում է պարթև Ար-
    շակունիեերի արքայատոհմը, գահ է բարձրանում Արւոաշիր Սասանյանը և Արշակունյաց Հայաստանը դառնում է պատերազմների թատերաբեմ: Սկսվում են երկարատև, կռիվներ Հայաստանի ու Պարսկաստանի միջև: Սասանյանները չէին ուզում հաշտվել հայոց գահի վրա իշխող Արշակունիների հետ, որոնք սերում էին պարթև Արշավանիներից: Հայ Արշակունիներն էլ ջանում էին գահազրկել Սասանյաններին և Պարթևաց աշխարհը հանձնել օրինական տերերին’իրենց ազգակից պարթև Արշակունիներին: Հայոց Խոսրով Ա Արշավանին մի քանի ճակատամարտերում հաղթեց Արտաշիր Սասանյանին, բայց չկարողացավ կործանիչ հարված հասցնել նրան; Արտաշիր Սասանյանին հաջորդեց Շապուհ Առաջին Սասանյանը: Խոսրովը հաղթական կռիվներ մղեց նաև այս Շապուհի դեմ: Բայց ահա Պարթևաց աշխարհի Սուրենյան տոհմի մի իշխան՛ ապագա Գրիգոր Լուսավորչի հայր Սևակ Պահլավունին, որին Շապուհը խոստացել էր Քուշանաց թագավորությունը, հանձն առավ մի անարգ դավաճանություն: Նա իր ամբողջ աղխով1 եկավ Հայաստան’ ձևացնելով, թե ւիախել է պարսիկ թագավորի ձեռքից: խոսրով արքան հայոց Խաղխաղ քաղաքի իր հովանոցում մեծ պատվով ընդունեց Uնակին և նրա կնոջը, որի անունն էր Ոգոհե կամ Ոգուհի: Ապա հայոց արքան Սևակին ու նրա աղխին բնակեցրեց Վաղարշապատ մայրաքաղաքում: Այստեղ, հայկական հողի վրա, պարթև փախստականներն ունեցան իրենց անդրանիկ ծնունդը. Անակի Ոգուհի կինը ծննդաբերեց մի արու զավակ, որին իրենց տոհմի անվանադիրի անունով կոչեցին ՍուրԵՆ* 2: Սւոնդյան հանձնվեց Սոփիա անունով մի քրիստոնյա կնոջ խնամքին:
    1 աղխ նշանակում է ցեղ, զարմ, ժողովուրդ, այստեղ’ շեղ, գերդաստան:
  1. Սուրեն անձնանունը բառացի Նշանակում է ուժեղ, հզոր (տես Գևորգ Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, նախագրային ժամանակաշրջան, Ե,ր 1987Ւ է$ 580):
    <=%Հա}փ=>
    Աեակը 7 տարի ապրեց Հայոց աշխարհում և վայելեց Խոսրովի արքունիքի ասպնջականությունը: Անակն սպասում էր հարմար պահի, որպեսզի կատարի Շապուհին տված իր խոստումը: Շվ ահա մի օր, Երբ Խոսրովն ըստ սովորության, որսի էր դուրս Եկել դաշտ, Անակն իր Եղբոր հետ հարձակվում են հայոց արքայի վրա և սրով մահացու հարված հասցնում նրան, իսկ իրենք ձիերը հեծնելով Փախուստի դիմում Արտաշատի ուղղությամբ: Վիրավորված Ւսոսրովն օգնության է կանչում իր թիկնազորի զորականներին: Հայերը հետապնդում են մարդասպաններին, փակում փախուստի ճամփաները Լւ ոճրագործներին պաշարում Արտաշատի Տափերական կամրջի վրա: Փրկության ելք չտեսնելով, Անակն ու իր եղբայրը Տափերական կամրջից իրենց գցում են Երասխի հորձանուտը Լւ խեղդվում: Ապա հոգեվարք ապրող Խոսրովի հրամանով սրի Են անցկացնում Անակի ամբողջ աղխը: Սպանդից ազատվում է միայն փոքրիկ Սուրենը, որին փախցնում են Կեսարիա և այստեղ մկրտում’ Սուրենը վերակոչելով Գրիգոր: Ահա այս Գրիգորը, ազգությամբ պարթև այրը, թագավորասպան Uնակի որդին, հետագայում սովորում է հայերեն, դաոնում քրիստոնեական ուսմունքի մեծ հավատավոր, կոչվում Գրիգոր Ա Լուսավորիչ, Արածանի գետում մկրտում հայ ժողովրդին և դարձի բերում նրան:
    Խոսրովի մահից հետո Շապուհ Աոաջին Սասանյանը արշավում է Հայաստան և ասպատակում երկիրը: Պարսիկները սրածում Են Խոսրով արքայի տոհմանդամներին, որոնց թվում հայոց Խոսրովանույշ թագուհուն: Կոտորածից ազատվում են հայոց արքայական տան երկու անդամ- նեխՏրդատ արքայազնը և Խոսրովիդուխտ արքայադուստրը: Սրտավազդ Մանդակունին Տրդատին փախցնում է Հռոմ, իսկ Օտա Ամատունի նախարարը’ թագավորական գանձերն առնելով, Խոսրովիդուխտ արքայադստեր հետ թաքնվում է Անի ամրոցում: Հետագայում որբացած Գրիգորն
    ու Տրդատը մտերմանում ԵՆ իրար հետ մ դառնում քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու հիմնադիրները;
    Պատմությանը հայտնի չէ, թե Տրդատից ու Խոսրովիդուխտից բացի Խոսրովանույշ հայոց թագուհին ուրիշ ել ինչ զավակներ է ունեցել:
    ՆՈ!-ԸԻԿ
    րտավազդ Ե թագավորը հայոց գահին բազմել է Պարսից Շապուհ արքայի աջակցությամբ 252-273 թվականներին:
    Հին աշխարհի պատմիչները ոչինչ չեն գրել հայոց Սրտավազդ Ե թագավորի կնոջ մասին: Ասքն ասում է, որ նրա անունը եղել է Նուշիկ: Հայոց այս թագուհին Եղել է հմուտ նժույգավարուհի, մրցել է տղամարդկանց հետ ձիարշավներում և շատ անգամ հաղթել նրանց:
    ՍԱՍԱՆԳՈԼէսՏ
    այոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրը պարսիկ Սասանյան տոհմից է, Պարսից Շապուհ Առաջինի որդին, որը գահակալել է 261-273 թվականներին:
    Ավանդությունն ասում է, որ Որմիզդ-Արտաշիր թագավորի տիկնանց տիկնոջ անունը եղել է Սասանդուխտ: Ազգությամբ պարսկուհի հայոց այս թագուհին ամուսնու հետ ստիպված է Եղել վերադառնալ Պարսկաստան, չնայած չէր ուզում հեռանալ Հայաստանից: Մերձավորներին նա ասել ի.
  • Հայերը չսիրեցին իմ ամուսնուն, բայց հարգանքով էին վերաբերվում ինձ հետ: Եվ ընդհանրապես կինը Հայաստանում
    ավելի մեծ հարգանք ու պատիվ ունի, քան այս աշխարհի որևէ մի ուրիշ Երկրում: Եթե կարողանայի’ կմնայի Հայաստանում, կամուսնանայի մի հայ իշխանի հետ և ինձ Երջանիկ կզգայի: Ինձ ոչ թե հայերը քշեցին Հայաստանից, այլ իմ դշխոյական ապարոշը:
    ՆԵՐՍեՀԱՆՈԼՅԸ
    այոց դրածո թագավոր Ներսեհը Պարսից Շապուհ Առաջինի որդին է, հաջորդել է իր եղբորը’ Որմիզդ-Արտաշիրին և գահակալել 273-287 թվականներին:
    Ասքն ասում է, որ Ներսեհի կինը ամուսնու անունով կոչվել է ՆԵրսեհանույշ: Այս պարսկուհին, որ 14 տարի հայոց թագուհու տիտղոս է կրել, աչքի է ընկել իր արտասովոր խելքով: Ամուսնուն գահընկեց անելուց հետո, Ներսեհանույշը վերադարձել է Պարսկաստան: Մայրը նրան հարցրել է.
  • Հայաստանն ի՞նչ տվեց քեզ, աղջիկս:
  • Ոչինչ էլ չտվեց, մայր իմ,- պատասխանել է Ներսեհանույշը,- չէր կարող տալ, որովհետև իմ թագուհի դառնալը փույթ չէր Հայաստանի համար: Ոչ մի ողջախոհ կին չի ցանկանա թագուհի դառնալ և երկու ոտքով ընկնել ակնատի- մեջ, որտեղ շողշողուն խաբկանք է և’ երջանկությունը, և’ երանությունը, և’ փառքը, և վայելքը: Միաժամանակ ոչ մի կին չի կարող թագուհի դառնալ իր կամքով: Նրան թագուհի են ընտրում պետական այրերը: Ես միայն անվամբ Եմ եղել հայոց թագուհի: Հայերն ու իրենց երկիրը միշտ էլ խորթ են եղել ինձ համար: Ուզում եմ ասել, որ դատարկ գնացել եմ, դատարկ էլ վերադարձել:
  1. ակնատ, մկան բույն, որոգայթ, այս Նախադասության մեջ1 որոգայթ;

IJ C Kj b.
րդատ Գ ՄԵԾը հայոց թագավոր Խոսրով Ա Արշակունու որդին է, որը գահակալել է 287-330 թվականներին: Ամուսնացել է Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենի հետ: Վերջինիս թագուհի եղած ժամանակ, 301 թվականին, քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել է պետական կրոն: Քերթողահայր Մովսես Խորենացին գրել Լ. «Տրդատը մեր աշխարհը վերադառնալով’Սմբատ ասպետին’ Բագարատի հորը, ուղարկում է’ իբրև կին բերելու Աշխադարի դստերը, Աշխեն կույսին, որ հասակով թագավորից պակաս չէր: Հրամայում է նրան գրել Աբշակունի, ծիրանիներ հագցնել և թագ կապել, որպեսզի թագավորին հարսնանա: Նրանից ծնվեց Խոսրով որդին, որ իր ծնողների հասակին համապատասխան չէր» (Հայոց պատմություն, Ե., 1940, էջ 152}: Աշխենը Եղել է առաջին հայ քրիստոնյա թագուհին և օգնել է, որ այդ լուսավոր հավատը տարածվի ամբողջ Հայաստանում:
Ագաթանգեղոս պատմիչը հավաստում է, որ Աշխենը մասնակցել է Հռիւիսիմյանց կույսերի նշխարները հավաքելու Լւ գերեզմաններում թաղելու գործին: Հայոց թագուհու մկրտվելու մասին Ագաթանգեղոսն այսպես է գրել. «Երանելի Գրիգորը առավ աշխարհաբնակ զորքը և իրեն’ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծներին Լւ բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես Եփրաւո գետի ափը տարավ Ա այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին հանուն Հոր և Որդու Լւ սուրբ Հոգու» (Պատմություն հայոց, Ե., 1977, էջ 136): Աշխենը կյանքի վերջում’«Հետևելով իր ամուսնուն, քաշվեց Գառնի ամրոցը, ուր ճգնական կյանքով մնաց մինչև իր մահը» (Հր. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր 1, Ծ., 1942, էջ 179):
ՃԱԽՐՈ^ՀԻ
եծ Հայքի թագավոր Խոսրով Կոտակ Արշակունին հաջորդել է հորը’ Տրդատ Գ ՄԵԾ Արշակունուն և գահակալել 330-338 թվականներին: Կարճահասակության համար Խոսրով Բ թագավորը ստացել է Կոտակ մականունը: Ամուսնության ժամանակ Հալքի տարբեր կողմերից արքունիք են հրավիրել ամենաբարձրահասակ հայ օրիորդներին: Ասքն ասում է, որ նրանցից մեկը’ ամենաբարձրահասակը, որը Դարույնք քաղաքից էր և որի անունը ճախրուհի էր, դարձավ Կոտակի կինը: Հետո հայոց արքունիքում կատակով ասում էին, թե ճախրուհու հետ ամուսնանալուց հետո Կոտակը ճախր առավ և մի քիլ1 բարձրացրեց իր հասակը:
ԲԱՄԲԻԸ
այոց թագավոր Տիրանը հաջորդել է հորը’ Խոսրով Բ Կոտակին Ա գահակալել 338-350 թվականներին:
Պատմիչները չեն հաղորդում, թե ինչ է եղել Տիրաևի կնոջ անունը: Հայոց այս թագուհուն պայմանականորեն կոչում ենք Բամբիշ: Նրանից է ծնվել հայ Արշակունիների գահաւոոհմի ամենաըմբոսւո ներկայացուցիչը’ Արշակ Բ Արշակունին: Գահը որդուն հանձնելուց հետո, կուրացած Տիրանն ու իր թագուհի Բամբիշը քաշվել են Արագածոանի գավառի Կուաշ’ այժմյան Կոշ գյուղը և իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրել այնտեղ: Ասքն ասում է, որ Տիրանի մահից հետո Բամբիշն ամեն օր այցելում էր ամուսնու գերեզմանին: Մի օր էլ հիվանդացավ, մեջքը բռնեց ցավերից ու չկարողացավ ելնել անկողնուց:
1 քիլ, ուղուկ, ճկույթի ծայրից մինչև բթամատի ծայրի բացվածքը;

  • Տիրանն սպասո՜ւմ է ինձ, Տիրանն սպասո՜ւմ է ինձ,- կրկնում էր Բամբիշը և նրան թվում էր, թե նաժիշտը չի լսում իրեն:
    Այդպես էլ թագուհին մեռավ դեռ երեկոն վրա չհասած: – Նրա հոգին շտապեց Տիրանի մոտ,- ասաց նաժիշտը, երբ մարդիկ հարցրին Բամբիշի հանկարծակի մահվան մասին:
    փառաՆզեմ
    այոց արքա Արշակ Բ Արշակունին հաջորդել է հորը’ Տիրանին և գահակալել 350-368 թվականներին: Կինը Փառանձեմ թագուհին էր, որդին’ Պապը: Հռոմի կայսրը ներխուժել է Հայաստան, Արշակն ստիպված է Եղել հաշտություն կնքել Հռոմի հետ և կնության առնել կայսրի ազգականուհի Օլիմպիային:
    Ըմբոստ ոգու տեր հզոր անհատականություն է Եղել Փառանձեմ թագուհին, որը Վասակ Սյունի մարզպանի հորաքույրն էր: Հայ պատմիչները Փառանձեմին և’ Փառաբանել են, և’ կշտամբել: Մովսես ԽորԵՆացին Փառանձեմի մասին գրել է. «Իսկ Գնել Եկավ Կուաշ ավանը Արագած կոչված լեռան ստորոտում, իր կուրացած Տիրան պապի մոտ, որ դեռ կենդանի էր: Տիրանը դառնապես ողբաց իր Տրդատ որդուն, Գնելի հորը, ինքն իրեն պատճառ համարելով նրա սպանվելուն, ուստի Գնելին է տալիս իր բոլոր ունեցածը և կալվածները, գյուղեր Ա դաստակերտներ, և հրամայում է հենց նույն Կուաշ ավանում բնակվել: Այնուհետև Գնելը կին է առնում մի ոմն Փառանձեմի, Սյունյաց ցեղից, և թագավորավայել հարսանիք անելով՝ առատ- առատ պարգևներ է տալիս բոլոր նախարարներին: Սրանք նրան հավանելով ու սիրելով’ իրենց զավակներին նրան հանձնեցին, որոնց նա Փառավոր զարդարեց զենքերով ու զարդերով: Սրա համար
    նրան ավելի ևս սիրեցին: Այստեղ ահա Տիրիթն առիթ գտավ քսության: Նա Եկավ թագավորի մոտ իր բարեկամ Վարդանի հետ, որ թագավորի զինակիրն էր, Մամիկոնյան տոհմից, և ասում են. «Մի՛թե չգիտես, որ Գնելը միտք է դրել քեզ սպանել ևքո փոխանակ թագավորել: Ահա տես, թագավոր, այս բանի ապացույցները. Գնելը բնակվեց Այրարատում, ձեր թագավորական կալվածում, բոլոր նախարարները սրտով Նրան ԵՆ հարած: Կայսրերն այդ դավը սարքելով’նրան հյուրասիրության պատիվ տվին և շատ մեծ գանձ, որով նա Նախարարներին գրավեց»: Վարդանը երդվում է թագավորի արևով և ասում. «Ես իմ ականջովս լսեցի Գնելից», որ ասում էր, թե ես իմ հորեղբորը չեմ թողնի իմ հոր մահվան վրեժը, որ նրա պատճառով Եղավ»: Արշսսկ այս բանին հավատալով’ նույն Վարդանին ուղարկում է Գնելի մոտ, թե «ինչո՞ւ բնակվեցիր Այրարատում և հայրենական կարգը խանգարեցիր: (Որովհետև սովորություևն այևպես էր, որ Այրարատում բնակվի միայն թագավորը և նրա մի որդին, որին պահում էին իբրև թագավորին հաջորդ, իսկ մյուս Արշակունիներն ապրեն Հաշտյանք, Աղիովիտ և Առբերանի գավառներում, արքունական եկամուտներով և ուտեստով): Արդ’ դու պետք է ընտրես երկուսից մեկը, կամ մահ ընդունել, կամ Այրարատից հեռանալ և քեզանից հեռացնել նախարարների որդիներին»: Գնելն այս լսելով’ թագավորի հրամանը կատարեց ու գնաց Աղիովիտ և Առբերանի» (Հայոց պատմություն, Ծ., 1940, էջ 191-192): Ապա Քերթողահայրը գրում է, թե Արշակ թագավորն ինչպես որսի գնաց և իր զինակիր Վարդանին հրամայեց սպանել Գնելին և նրա դին թաղեց Ջարիշատ քաղաքում ու անմեղ ձևանալով’ մեծ կոծ կատարեց: Շարունակելով իր խոսքը Փառանճեմի մասին, Մովսես Խորենացին գրում է. «Իսկ Արշակ չզղջաց, չապաշխարեց, այլ անամոթաբար, սպանվածի գանձերին և ժառանգությանն ագահելով, դեռ նրա կնոջը, ՓառանձԵմին էլ իրեն կին առավ, որից ծնվեց մի պատանի, որ կոչվեց
    Պապ: Այս Փառանձեմը մի անլուր և անկարելի չարիք գործեց, որից լսողները պիտի սարսափեն: Մի անարժան և սուտանուն քահանայի ձեռքով մահացու դեղ խառնեց կյանքի դեղի մեջ և տվեց Օլիմպիային’ Արշակի առաջին կնոջը1, և նրան կյանքից զրկեց’նախանձելով նրա տիկնության վրա (Հայոց պատմություն, Ե.է 1940, էջ 193-194):
    Պարսից Շապուհ արքան, հայոց Արշակ թագավորին իր թակարդը գցելուց հետո, փորձում է ձերբակալել նաև Փառանձեմ թագուհուն և պահանջում է, որ Արշակը թուղ՛թ գրի և թագուհուն հրավիրի Տիզբոն: Բայց, ինչպես գրում է Մովսես Խորենացին «Փառանձեմն էլ իր մարդու կոչին չգնաց, այլ գանձերով հանդերձ ընկավ Արտագերս բերդը, նա լուր ուղարկեց իր Պապ որդուն և հույս ուներ Շապուհի ձեռքից ազատվելու: Շապուհը սրա վրա զայրանալով’Արշակի ոտները կապում է երկաթե շղթաներով և ուղարկում է Խուժաստանի երկիրը, Անհուշ կոչված բերդում (բանտարկելու): Եվ մեծ զորք է գումարում ՄԵհրուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ձեռքի տակ, որոնք ուրացել էին Քրիստոսին և արձակում է նրանց Հայաստան: Նրանք եկան և նստեցին Արտագերս բերդի շուրջը: Եվ թեպետ ոչինչ չէին կարողանում անել, բերդի անմատչելի ամրության պատճառով, բայց որովհետև աստծու բարկությունը Արշակի վրա էր, ամրոցի մարդիկ չկամեցան սպասել մինչև Պապից լուր գա, այլ կամովին, առանց բռնության անձնատուր եղան: Նրանց գերի վերցրին և Փառանձեմ տիկնոջ և գանձերի հետ միասին տարան Ասորեստան և այնտեղ սայլի ցցի վրա վարսելով’ սպանեցին» (Հայոց պատմություն, Ե., 1940, էջ 204):
    Փառանձեմի մասին բավական ընդարձակ է գրել Նաև Փավսւոոս Բուզանդը: Նա գրում է, «Այն ժամանակները
    1 Ըստ Մովսես Խորենացու’ Օլիմպիան եղել է Արշակ Բ-ի առաջին, ՓառանծԵմը’ Երկրորդ կինըՒ իսկ ըսւո Փավստոս Բրսզանդի’ Արշակ Բ-ի առաջին կինն ՓառաՆՃԵմն էր. Երկրորդը’ Օլիմպիան: ժամանակակից հայ պատմագիտությունը ՓառանձԵմին համարում է Արշակ Բ՞ի առաջին, իսկ Օլիմպիային’ Երկրորդ կինը:
    Սյունյաց Նախարարներից մեկը’ Անդովկը, մի գեղեցիկ դուստր ուներ Փառանձեմ անունով, որ շատ հռչակված էր իր գեղեցկությամբ ու պարկեշտությամբ: Ապա Գնել պատանին’ թագավորի Եղբորորդին, նրան կին առավ: Այս աղջկա գեղեցկությունը շատ հռչակվեց ու տարածվեց և հնչեց զանազան կողմերում: Այս համբավից բորբոքված’ Տիրիթը’Գնելի մյուս հորեղբորորդին, սիրահարվեց իր հարսին Ա դրա համար մի հնարք էր որոնում, որ կարողանա իր հարսին տեսնել: Երբ իր ցանկությանը հասավ, հարսին տեսավ, այնուհետև սկսեց հնարքներ մտածել այդ կնոջ մարդուն կորցնելու’ հուսալով, թե գուցե կարողանա հետո նրա կնոջը հաւիջտակել» (Պատմություն հայոց, Ե., 1968, էջ 168): Ապա Փավստոս Բուզանդը հավաստում է, որ Տիրիթը իր չարախոսությամբ կարողանում է համոզել Արշավ թագավորին’ Գնելի հնարովի գահատենչության մասին ն սպանել տալ նրան: Հավաստելով, որ Գնելի չարանենգ սպանությունը եղել է Արշակ թագավորի կամքով, պատմիչը գրում է, որ Փառանձեմը «Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց Եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում’ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես մեծ եպիսկոպոսապետը: Կինը հասնելով Եպիսկոպոսապետի մոտ’ գուժում է իր անմեղ ամուսնու կորուստը: ճիչ բարձրացրեց’ ասելով. «Շտապի՜ր, հասի՜ր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում Են»: Իսկ նա արարողությունը ընդհատելով’ վազում է թագավորի սենյակը, դռանը հասնելով’ ներս է ընկնում թագավորի մոտ: Իսկ թագավորը Երբ տեսավ մեծ քահանայապետին, իմանալով, որ նա եկել է բարեխոսելու և համոզելու, որ Գնելը չսպանվի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսը ծածկում է’ խռմփացնելով’ իբր թե քնած է, որպես թե նրա խոսքերը չի լսում» (Պատմություն հայոց, Ե., 1968, ԷՏ 170):
    Փավսւոոս ԲուզաՍդը շքեղ տողերով է պատկերել ողբերգական տեսարանը. «Իսկ Գնել պատանուն առան տարան արքունի որսատեղի մոտ և գլխատեցին լեռան մի բլրի վրա, որին Լսին էին ասում, որսերի արգելանոցի պատի մոտ, բանակատեղի դեմուդեմ, մուրտաստանի աղբյուրների մոտ սարքված արքունի բազմոցների հանդեպ:
    Ապա հրաման տրվեց թագավորից, բանակում եղող բոլոր մարդիկ, մեծ ու փոքր, առհասարակ առանց բացառությանի, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին, ոչ ոք չհամարձակվի չգնալ; Ինքը’ թագավորն էլ գնալով լացողների մեջ’նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքը սպանեց; Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր, որ լաց ու կոծը սաստկացնեն սպանվածի համար; Իսկ սպանվածի կինը’ Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ճչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր: Իսկ Արշակ թագավորը լացողների մեջ տեսնում է սպանվածի կնոջը, ցանկանում է և աչք է դնում1 իրեն կին առնելու» (Պատմություն հայոց, Ե., 1968, էջ 172): Հետո Արշակ թագավորը սպանել է տալիս նաև. Փառանձեմիև սիրահարված Տիրիթին ն- կին առնում այրիացած գեղեցկուհուն: Բայց, ինչպես գրում է Փավսւոոս Բուզանդը, որքան Արշավը սիրում էր իր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին’ասելով, թե «մարմնով թավամազ է և գույնով թուխ» (Պատմություն հայոց, Ե., 1968, էջ 174): Հետագայում Փառանձեմը նախանձով ու ոխով է լցվում Արշավի Երկրորդ կնոջ’ Օլիմպիայի դեմ, և, ինչպես հավաստում է պատմիչը, արքունի Արջյունիկ անունով Երեցի միջոցով թունավորում Լւ սպանել է տալիս Օլիմպիային: Շապուհ արքան բարբարոսաբար է վարվում գերի ընկած Փառանձեմ թագուհու հետ: Փավսւոոս Բուզանդը գրում է, որ Շապուհը «հրամայեց հրապարակում շինել ինչ-
    որ սարք, որի վրա գցևլ տվեց տիկնոջը և արձակել նրա վրա’անասնական պիղծ խառնակության համար: Լկս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին» (Պատմություն հայոց, Ծ., 1968, էջ 220):
    Խոսելով Փառանձեմի եղերական կյանքի մասին, Վարդան Հացունիև գրել է, որ սա եղավ վերջը կնոջ մը, որ գարուն նշանավորագույն կանացի դեմքն հանդիսացավ յուր ամբողջ կենցաղովդ գեղեցկությամբ, նախկին պարկեշտությամբ, բարձր աստիճանով, ամուսնական արկածներով, քինախնդրությամբ, քաջությամբ և եղերական վախճանով (Հայուհին պատմության առջև, ՎԵնեւոիկ, 1936, էջ 52):
    Փառանձեմի ազատատենչ ոգին անշեջ է մնացել հայուհիների տասնյակ ու տասնյակ սերունդների մեջ, հասել մինչև մեր ժամանակները և Փայլատակել 1990-ին’ Արցախի ազատագրության թեժ օրերին, «Փառանձեմ» թագուհու անունը կրող արցախուհիներից կազմված զորագնդի հաղթական գործողություններում:
    ՕԼԻՄՊԻՍ
    այոց Արշակ Բ Արշակունի թագավորի երկրորդ կնոջ անունը Օլիմպիա էր: Նա ազգությամբ հելլենուհի էր: Պատմիչը գրում է. «Արշակ արքան մարդ ուղարկեց Հունաց Երկիրը և այնտեղից’կայսերական տոհմից, խնդրեց, բերել տվեց իրեն կին Ողոմպի1 անունով: Նրան ուժգին սիրով սիրեց և նրանով գրգռում էր առաջին կնոջ նախանձը: Փառանձեմը սրտում ոխ պահեց Ողոմպիի դեմ և միջոց էր փնտրում Նրան սպանելու» (Փավստոս Բուզանդ, Պատմություն հայոց, Ե., 1968, էջ 174): Երկու թագուհիների թշնամանքը խորացել է: Փավստոս Բուզանդը գրում է, որ հելլենուհին «շատ զգույշ
  1. Ոդոմպի, Օլիմպիադա կամ Օլիմպիա:
    էր իր անձին, մանավանդ կերակուրների Լւ ըմպելիքների մեջ: Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները և խմում էր նրանց մեկնած գինին: Երբ ոչ մի հնարք չգտնվեց նրան մահացու դեղերով թունավորելու, ա՛պա անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին Տարոն գավառի Արշամունքից, որ այն ժամանակ արքունական պալատի Երեց էր: Անարժան, Երբեք չկատարված, անջնջելի, անմոռանալի չարագործության, հավիտենական տանջանքի արժանի, չտեսնված, չլսված անարժան գործ կատարեց’ կյանքի դեղի մեջ մահվան դեղ խաոնելով: Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն’ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջւունիկ անունով Երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր (հաղորդությունը) և. սպանեց» (Պատմություն հայոց, Ե., 1968, էշ 174):
    Մովսես Խոբենացին էլ գրում է, որ հայոց Արշակ թագավորը մեծ ՆԵրսեսին ընդառաջ է ուղարկում կայսր ԹԵոդոսին: Ներսեսը հանդարտեցնում է կայսրին. «Եվ մի կույս Օլիմպիադա անունով, կայսրի ցեղից, կին է բերում Արշակին» (Հայոց պատմություն, Ե., 1940, էջ 191): Քերթողահայրը հավաստում է, որ Փառանձեմը արքունի դրան Երեց Մրջյունիկի միջոցով թունավորում է Օլիմպիային: Վատշվեր Մրջյունիկը պատարագի ժամանակ կենաց հացին թույն է խառնում, որից Օլիմպիան մեռնում է (Հայոց պատմություն, Ե., 1940, էջ 193-194): Հ. Աճաոյանը գրում է, որ հայոց թագուհի Օլիմպիան հունաց կայսերական տնից էր, անձնապահապետ Աբլաբիոսի դուստրը, Կոստանդ կայսեր հանգուցյալ Եղբոր’ Կոստասի նշանածը: Ըստ Ամիանոսի Օլիմպիան Արշավի հետ ամուսնացել է 360 թվականին (Հր. Աճաոյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր 4, էջ 186): Օլիմպիան թունավորվել ու մահացել է 362 թվականին: Այսպիսով նա հայոց թագուհի է եղել ընդամենը 2-3 տարի:
    ԶԱՐւՈքՆՂ-ՈԻԽՏ
    այոց թագավոր Պապ Արշակունին հաջորդել է հորը’ Արշակ Բ Արշսսկունուն և գահակալել 370-374 թվականներին:
    Փավստոս Բազանդը գրում է, որ Պապ Արշակունու կնոջ անունը Զարմանդուխւո էր. «Ծվ Պարսից թագավորը Սուրենի ձեռքով Ջարմանդուխւո տիկնոջ համար ուղարկեց թագ ու պատմուճան և թագավորական վառ1» (Պատմություն հայոց, Ե., 1968, էջ 283): Պապ թագավորի մահից հետո հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանը Պապի կնոջը’ Ցարմանդուխտին, հռչակում է Հայաստանի թագուհի և անչափահաս արքայազունների խնամակալ: Մի Փառանձեմ էլ թագուհի Զարմանդուխտն էր, որը ղեկավարեց հայոց տերությունը մինչև իր որդիների չափահաս դառնալը: Վարդան Հացունին գրում է, որ Պապ թագավորի կինը’ Ջարմանդուխտը, «որ էր ի կայսերական քաղաքեն, անունից դատելով’ հայազգի մը Բյուզանդիոնի բնակիչներից էր» (Հայուհին պատմության առջև, Վենետիկ, 1936, էջ 91):
    ՌՈ1ՐԵԼԱ
    այոց թագավոր Վարազդատ Արշակունին հաջորդել է հորեղբորը’ Պապ թագավորին և գահակալել 374-378 թվականներին: Վարազդատն ամուսնացել էր այն ժամանակ, երբ դեռ գահ չէր բարձրացել և Հռոմում անուն էր հանել որպես օլիմպիական խաղերի հաղթող կռփամարտիկ: Ասքն ասում է, որ հռոմեացի մի ծերակուտականի Ռոմելա անունով դուստրը դիտել է Վարազդատի մրցամարտերից մեկը, սիրահարվել նրան և իր սիրո մասին հայտնել արքայազն հայորդուն: Վարազդատին դուր է եկել գեղանի հռոմեուհին:
  2. վառ, գբաբսւրյան բառ է, ոբ նշանակում է դրոշակ:
    <=§=£IIH°‘
    Վարազդատը Ռոմելային հետը բերել է Հայաստան: Պատմությանը հայտնի չէ, թե ինչպես է դրսևորել իրեն հայոց թագուհի դարձած հռոմեացի ծերակուտականի դուստրը: Հավանական է, որ Վարազդաւոի գահընկեց լինելուց հետո ամուսնու հետ հեռացել է Հայաստանից և վերադարձել Հռոմ:
    ՎԱՐԳԱՆԳՈԱսՏ
    այոց թագավոր Արշակ Գ Արշակունին Պապ թագավորի որդին է և գահակալել է 378-390 թվականներին:
    Արշակ Գ Արշակունու կնոջ անունը Վարդանդուխւո է: Փավսւոոս Բուզանդը գրել է. «Մանվել սպարապետը իր Վարդանդուխւո դուստրը կնության տվեց Արշակունի մանուկ Արշակին ու իրեն փեսայացրեց» (Պատմություն Հայոց, Ե., 1968, էջ 393): Հայոց այս թագուհու մասին այսքանը վավերական է: Ուշագրավն այն է, որ Մամիկոնյանների սպարապետական փառաբանված տոհմի դստերից քչերն են դարձել հայոց թագուհիներ: Թվում է, թե այդպես չպետք է լիներ: Բայց, ըստ Երևույթին, հայ Արշակունիներն զգուշանում էին ինչ-որ բանից: Գուցե նրանք երկյուղում էին, որ խնամիական սերտ կապերը սպարապետական տոհմի հետ կարող է գահակալական փոփոխության պատճառ դառնալ և իշխանությունը անցնի Մամիկոնյաններին: Սա միայն ենթադրություն է: Ոչ ավելին:
    ՍւրԲԱՏՈ^ՀԻ
    աղարշակը Պապ թագավորի որդին է: Որպես գահակից թագավորել է իր ավագ եղբոր’ Արշակ Գ Արշակունու հետ 378-390 թվականներին: Փավստոս Բուզանդը, խոսելով հայոց Արշակ Գ Արշակունու մասին, գրում է, որ սպարապետ Մանվել
    ՄամիկոնյաեԸ «նաև հարսանիք է անում իր եղբոր’ Վաղարշակի հետ և նրան կին է տալիս Բագրաաունի ասպետի դուստրը Սպեր գավառից» (Պատմություն Հայոց, Ծ., 1968, էջ 292}: Այսպիսով մենք ստուգապես գիտենք, որ Վաղարշակ թագավորի կինը Եղել է Սպերի Բագրատունի ասպետի դուստրը: Բագրատունիների տոհմական նշանավոր անձնանվան’ Սմբատի անունով կարող Ենք Վաղարշակի կնոջը պայմանականորեն անվանել Սմբատուհի: Հայոց այս թագուհու վարած ՛կյանքի մասին ուրիշ բան հայտնի չէ:
    ԶՐՎԱքՆԳՈԻԽՏ
    արսից Շապուհ Երրորդ Սասանյան արքան հայ նախարարների պահանջով հայոց գահին է բազմեցրել պատանի Խոսրով Գ Արջակունուն’սրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին: Խոսրով Գ-ն գահակալել է 385-388 և 415 թվականներին: Փավստոս Բուզանդը գրում է, որ Սասանյան Շապուհ Գ թագավորը Արշակունիների թագավորական տոհմից հայոց թագավոր նշանակեց «մի մանուկ Խոսրով անունով, նրա գլխին թագ կապեց և նրան կին տվեց իր Զրվանդուխտ քրոջը» (Պատմություն հայոց, Շ., 1968, էջ 298): Հայոց թագուհի դարձած պարսկուհի Ջրվանդուխտի մասին պատմիչները ուրիշ բան չեն հաղորդում:
    ԳեՂԱՆՈԼՅՇ.
    ռամշապուհ հայոց թագավորը հաջորդել է եղբորը’ Խոսրով Գ Արշակունուն ն գահակալել 389-414 թվականներին:
    Հնօրյա ասքն ասում է, որ Վռամշապուհի տիկնանց
    տիկնոջ անունը եղել է Գեղանույշ: Նա սատարել է
    ամուսնուն, Մեսրոպ Մաշտոցին էւ Սահակ Պարթևին’ հայոց այբուբեն ստեղծելու գործում: Հայոց այս թագուհու տապանաքարի վրա, որը չի պահպանվել, հայերեն փորագրվել են «Թագուհի ԳԵղանույշ» բառերը: Դա մեսրոպատառ առաջին տապանաքարն էր աշխարհում:
    ԸԱՊՈԻՀԳՈԱսՏ
    ապուհ Պարսիկը Հայաստանի գահ է բարձրացել որպես դրածո թագավոր: Նա Սասանյան Հազկերտ Առաջին արքայի թագաժառանգ որդին էր, որը գահակալել է 416-419 թվականներին: Շապուհ Պարսիկ թագավորի կնոջ մասին տեղեկանում ենք միայն ասքից, ըստ որի .հայոց այս թագուհու անունը Եղել է Շապուհդուխտ: Վերջինս թագուհի է դարձել այն ժամանակ, Երբ Շահուպ Պարսիկը ուր որ է պիտի գահընկեց լիներ: Պարսկուհի Շապուհդուխտը հայոց թագուհի է եղել ընդամենը 4 օր: Չորրորդ օրվա գիշերը Նրան կառք են նստեցրել և ճանապարհել Պարսկաստան: ճանապարհին հայկական մի զորաջոկատ հարձակվել է Շապուհդուխտին տանող կառքի վրա: Հայերը ոչ կոդոպտել, ոչ էլ որևէ վնաս Են հասցրել թագուհի Շապուհդուխտին, միայն նրա գլխից հանել ԵՆ հայոց դշխոյական ականազարդ ապարոշը և ասել.
  • Այս ապարոշը քեզ այլևս պետք չէ:
    Ք՜ՆՔՈԼթ
    NVPMS րտաշես Բ Արշակունին, որին Մովսես Խորենաալա ցին կոչում է Արտաշիր, Վռամշապուհ Արշակու-
    նու որդին էր, վերջին հայ Արշակունի թագավորը, որը գահակալել է 422-428 թվականներին: Այս Արտաշես Արշակունի թագավորի կնոջ անունը չի հասել մեզ: Ասքն ասում Հ, որ հայոց այս՜ թագուհու անունը
    եղել է Քնքուշ: Գեղանի այս հայուհին իր անունն արդարացնող քնքշալից սիրով է սիրել ամուսնուն, բայց Արւոաշեսին դա չի գոհացրել և նա աչքը տնկել է նաև ուրիշ կանանց վրա: Ամուսնու պատճառով շատ է տառապել Քնքուշը, բայց բարձր է պահել թագուհու իր արժանապատվությունը: Երբ ամուսնուն գահընկեց անելու լուրը հասնում է Քնքուշին, Նա’ չդիմանալով այդ Ծանր հարվածին, մի բարձր ժայռի կատարից իրեն ցած է նետում և նահատակվում:
    ՀԱՑՐԱՆՈԼՅԸ
    ՀԱ?
    1
    սրոյենեի հայ թագավոր Աբգար է-ն գահակալել է 109-116 թվականներին:
    Աբգար ե հայոց թագավորի տիկնանց տիկնոջ անունը չգիտենք: Պայմանականորեն հայոց այդ թագուհուն կոչում ենք Հայրանույշ: Ավանդությունն ասում է, որ Աբգար թագավորի կինը հրաժարվում էր տեղից տեղ գնալ ծածկված կառքով՝ կարծելով, թե ամենից շատ դավադրության զոհ են դառնում ծածկած կառք նստողները: Հայրանույշի մասին ուրիշ բան չգիտենք:
    ՀՈՎԱԳՈԱսՏ
    սրոյենեի հայոց թագավոր Աբգար Ը-ն գահակալել է 116-178 թվականներին:
    Ասքն ասում է, որ Աբգար Ը հայ թագավորի կնբջ անունը Հովադուխւո էր: Հայոց այս թագուհին արտասովոր լսողություն է ունեցել: Նա լսում էր նույնիսկ կողքի սենյակում արտաբերած շշուկները: Արքունականները չգիտեին այդ մասին և հաճախ զարմանում էին, երբ Հովադուխտը ճշգրտորեն ասում էր, թե որ օրն ով ինչ է ասել: Հայտնի չէ միայն, թե այդ արտասովոր լսողությունը ինչ տվեց Հովադուխտին:
    ՍՈՓԻԱ
    սրոյենԵի հայոց թագավոր Աբգար Թ-ն գահակալել է 179-214 թվականներին:
    Եթե հավատալու լինենք ասքին, այս Աբգարի տիկնանց կիկնոջ անունը եղել է Աուիիա, որը ամուսնուց ու մերձավորներից գաղտնի հավատավոր քրիստոնյա էր, բայց ամեն ինչ անում էր մտովի. Լւ աղոթքը առ աստված և” աղերսը աստծուց, և’ ապաշխարանքը: Այդպես էլ Աբգարն ու Սոփիան երկար տարիներ ապրեցին միասին, բայց ամուսինը չգիտեր իր կնոջ քրիստոնյա լինելու մասին:
    ՀՈԻոտրս
    րցախի և Ուտիքի թագավոր Վաչեն գահակալել է 5-րդ դարում: Վաչեն ամուսնացել էր Սասանյան արքա Հազկերտ Երկրորդի քրոջ դստեր հետ: Իմ «Վաչագան» անտիպ պատմավեպում այդ պարսկուհուն ես կոչել եմ Հուրամա: Պայմանական այդ անունը պահպանում եմ Նաև այս պատումի մեջ: Ամենայն հավանականությամբ հայոց թագուհի Հուրաման Երկար չի մնացել Արցախում: Հենց որ Վաչեն հրաժարվել է գահից, դարձել ճգնավոր ու քաշվել Ավետաըանոց գյուղը, Հուրաման վերադարձել է Տիզբոն:
    գոսգսՆԻԿ
    աչագան Գ Բարեպաշտը թագավորել է Արցախում Լւ Ուտիքում 480-ական թվականներից մինչև 510 թվականը:
    Վաչագան թագավորի կնոջ անունը Շուշանիկ է: Մովսես Կաղանկատվացին գրում է. «Աղվանքի Շուշանիկ թագուհին, որ չաւիազանց հավատացյալ և բարեսիրտ
    մի կին էր, հրամայեց իր մեծ վրանը սրբերի շիկակարմիր սենյակի վրա եկեղեցու ձևով խփել, ուր պալատականները, թագավորը և ժողովրդից շատերը ներսում են լինում» {Պատմություն Աղվանից աշխարհի, Ծ., 1969, էշ 45): Նույն պատմիչը հաղորդում է, որ Վաչագանը Շուշանիկ թագուհուց ունեցել է Պանդալիոն անունով մի ուստր և Խնչիկ անունով մի դուստր (Պատմություն Աղվանից աշխարհի, Ե„ 1969, էջ 28 և 62):
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կա Շուշանա անունով մի գետ, որն սկիզբ է առնում Քիրս լեռան լանջերից: Ավանդությունն ասում է, որ գետն այդպես է կոչվում Վաչագան Բարեպաշտի կնոջ’Շուշանիկ թագուհու անունով: Շուշան կամ Շուշանիկ անունն առաջացել է հայերեն շուշան ծաղկանունից, բայց շուշանը կամ սուսանը փոխառություն է հին պահլավերենից, որ նշանակում է մաքուր, անբիծ: Հավանաբար հսպոց արքունիքներում եղել է նաև մի այսպիսի սովորություն: Փոխում էին թագուհի դարձող ազնվազարմ օրիորդների անունները և նրանց տալիս Շուշան անունը: Շուշանիկ թագուհու մասին պիտի հավելել հետևյալը: Արցախի և Ուտիքի հայ թագուհիներին կոչում էին ոչ միայն դշխո ու թագուհի կամ տիկնանց տիկին, այլ նաև’աշխարհատիկին: Թ՜ագուհու աշխարհատիկին հոմանիշը գործածվել է հենց Արցախում և Ուտիքում:
    ԳՐԻԳՈՐԱՆՈԻՑԸ
    այոց Արևելքից Կողմանց թագավոր Համամ Արևելցին գահակալել է 9-րդ դարի երկրորդ կեսում {հայտնի է 894 թվականը): Նրա թագավորությունն ընդգրկել է Վաչագան Բարեպաշտի թագավորության ամբողջ տարածքը’Արցախը, Ուտիքը և Կամբեջանը: հր կնոջ հետ թաղվել է Արցախի Ավետարանոց գյուղում:
    Հազար տարուց ավելի է անցել այն ժամանակից, ինչ Արցախի Ավետարանոց գյուղի գերեզմանատանը իր թագավոր ամուսնու’ Համամ Արևելցու կողքին թաղվել է Հայոց Արևելքից Կողմանց թագուհի Գրիգորանույշը: Աշխարհատիկինը տապանագիր չունի, գերեզմանաքարի վրա փորագրված է միայն պատկերը’կանացի մի ուրվանկար: Համամ թագավորի շիրմաքարը ժամանակից շուտ մաշվել է, որի պատճառով ոմն «տեր Սասան» 1241 թվականին նոր քար է; գցել (Մակար Բարխուդարյան, Պատմություն Աղվանից, հատոր 1, 1900, եջ 164):
    Ավետարանոցի բնակիչները սերնդեսերունդ փոխանցելով այդ Գրիգորանույշ անունը, հասցրել են մինչև մեր օրերը: Միայն ոչ ոք չգիտե, թե այս տիկնանց տիկինը ո՞ր Գրիգորի դուստրն է, ո՞վ է եղել այդ Գրիգորը’ իշխա՞ն, զորապե՛տ: ժողովուրդը թանկագին անունները պահելու մեծ զորություն ունի: Ավետարանոցի բնակիչները հավաստում Են, որ Գրիգորանույշ թագուհին տարին մի անգամ գյուղի փոքրին ու մեծին մեկական արծաթ դրամ է նվիրել: Հայոց Արևելքից Կողմանց թագուհու այդ առատաձեռնությունը մարդիկ չեն մոռացել:
    ԿԱՏՐԱՆԻԳԵ1
    այոց Բագրատունի արքայատան հիմնադիր Աշոտ Ա Մեծը թագավորել է 885-890 թվականներին:
    Աշոտ Բագրատունի արքայի կնոջ անունը Կատրանիդե է: Գառնիի 879 թվականի արձանագրության մեջ Աշոտի տիկին Կատրաեիդեն կոչվում է հայոց թագուհի (Հայ
    1, ԿաւորաՆիդև այս իգական անվան ճշգրիտ ձևը Կաւորանիդե է (հաճախ սխալմամբ գրում են Կատրամիդե), որը Եվրոպական Եկատեքփնա անվան հայկական տարբերակն է: Հր. Աճաոյանը գրում է, որ այդ անվան ծագումն անհայտ է: ԿատրանիդԵ անվան կարճ, Փաղաքշական ձևն է Կաւոա:
    ժողովրդի պատմություն, ՀԽՍՀ ԳԱ, հատոր 3, Ե,, 1976, էջ 22): ԿատրաեիդԵից են Ծնվել Սմբատ Լւ Աբաս արքայազունները: Թագուհուց ծնված դստրերից մեկին Աշոտը կնության է տվել Վասպուրականի Դերենիկ գահերեց իշխանին, իսկ Մարիամ անունով մյուս դստերն ամուսնացրել է ԳԵղարքունիքում իշխող Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի հետ: Կատրանիդեն եղել է իր ամուսնու աջակիցը, ողջախոհ ու իմաստուն կին:
    ԱԸՈՏԳՈԻԽՏ
    այոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին հաջորդել է հորը’ Աշոտ Առաջին Բագրատունուն և գահակալել 890-914 թվականներին:
    Սմբատ Ա Բագրատունու կնոջ անունը Աշոտդուխտ է: Նրա մասին պատմիչները գրեթե ոչինչ չեն հաղորդում: Ասքն ասում է, որ այս քաջ հայուհին մասնակցել է ամուսնու մի քանի արշավանքներին: Մի ճակատամարտի ժամանակ օդապարիկ նժույգն առաջ մղելով, մազերը քամուն տված Աշոտդուխտը միայնակ սլացավ դեպի թշնամին Լւ խուճապի մատնեց նրան: Հակառակորդը կարծեց, թե իրենց վրա հարձակվողը ոչ թե սովորական կին է, այլ երկնքից իջած աստվածուհի Լւ փախավ մարտադաշտը թողած: Ահա այդպես հայոց բանակը հաղթեց առանց կռվի մեջ մտնելու: Այո, հայուհիների մեջ նաև այդպիսի թագուհիներ են եղել:
    սահակաՆոիյը
    այոց թագավոր Աշոտ Բ Երկաթը’ Սմբատ Բագրատունու որդին, գահակալել է 914-929 թվականներին:
    Աշոտ Բ Երկաթի կինը Գարդմանի իշխան Մահակ Սևադայի դուստրն էր: Մուրացանը իր «Գևորգ Մարզպետունի
    » պատմավեպում նրան անվանում է Սահականույշ: Տնում հազվադեպ էին աղջիկներին անուններ տալիս: Մեծ մասամբ նրանք կոչվում էին իրենց հայրերի անուններով: Հետևապես Սահակի դուստրը պիտի կոչվեր կամ Սահականույշ կամ Սահակադուխւո:
    Աշոտ Բ Երկաթն ու Սահակ Սևադան’ դստրայր ու աներ, իրենց ամբողջ կյանքի ընթացքում եղել են լարված հարաբերությունների մեջ: Հասկանալի է, որ այդ լարվածությունը փոխանցվել է նաև Սահականույշ թագուհուն: Նա չէր կարող անտարբեր նայել, թե իր հայրն ու ամուսինը ինչպես են բզկտում իրար: Սահակ Սևադան սկզբում օգնել է իր փեսա Աշոտ Բ Երկաթին’ ամրապնդելու իր իշխանությունը, իսկ հետո Երկու անգամ ապստամբություն է բարձրացրել նրա դեմ: Աշոտ Բ Երկաթը ճնշել է աներոջ
    ընդվզումները, բռնել նրան և կուրացրել 923 թվականին:
    *
    Այս ամենի պատճառով Սահականույշ թագուհին ապրել է տառապալից կյանքով և աշխարհին հրաժեշտ տվել’ դժգոհ մնալով և իր ամուսնուց, և’ իր հորից:
    Աշոտ Բ Երկաթն ու Սահականույշը մահացել են անորդի:
    ւրԱՐԻԱՄ
    այոց թագավոր Արաս Բագրատունին Սմբատ Առաջին Բագրատունու կրտսեր որդին է, հաջորդել է ավագ եղբորը’ Աշոտ Բ Երկաթին և գահակալել 929-953 թվականներին:
    Աբաս Բագրատունի թագավորի կնոջ անունը չի պահպանվել հայոց վավերագրերում: Ենթադրաբար նրան կոչում ենք Մարիամ: Հայոց այս թագուհին, անկասկած, թև ու թիկունք է եղել իր խիզախ ու շինարար ամուսնուն: Մարիամն ու Աբաս թագավորը Կարս քաղաքում կառուցել Են Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է մինչև այսօր: Ավանդությունն ասում է, որ Մարիամ իսկուհին թաղվել է այդ եկեղեցու մոտ:
    հյ Ո Ս Ր Ո ՎԱՆ Ո K 3 C
    այոց թագավոր Աշոտ Գ Ողորմած Բագրատունին հաջորդել է հորը’ Արաս ԲագրատունուՆ և գահակալել 953-977 թվականներին:
    Աշոտ Գ Ողորմածի կինն էր Խոսրովանույշը: Աշոտ Գ Ողորմածն ու իր կին Խոսրովանույշը 966 թվականին հիմնել են Սանահինի վանքը, 976 թվականին’ Հաղպատի վանքը և դրանք ճոխացրել իրենց նվիրատվություններով: Նրանք հիմնել են նաև Սևանի ուխտ- միաբանությունը: Խոսրովանույշ թագուհին հայոց միջնադարի մեծ բարերարներից էր: Հայտնի է նաև, որ Նրա դուստր Հռիփսիմեն կյանքն ավարտել է որպես կույս: Խոսրովանույշը մահացել է 9Ց0 թվականին (Հր. Աճաոյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Բ, էջ 538):
    ԿԱՏՐԱՆԻԳհ
    այոց թագավոր Սմբատ Տիեզերակալ Բագրատունին, որ 958 թվականից հոր’ Աշոտ Գ Ողորմածի գահակիցն էր, գահակալել է 977-989 թվականներին:
    Մխիթար Անեցին գրում է, որ Սմբատ Բագրատունու կնոջ անունը եղել է Կատրանիդե. «Սմբատ թագաւրե (և կին նորա Կատրանիւոես շինե զկաթողիկէն յԱնւոյ) զկնի հօրն և պարսպե զԱնի և մեռնի ՆԼԴ թվին» (Մատեան աշխարհավեպ հանդիսարանաց, Ե., 1983, էջ 122}: Գուցե այստեղ շփոթ կա: Չէ որ Կատրանիդե անունն է կրել նաև Սմբատի եղբայր Գագիկ Ա Բագրատունու կինը: ետացվում է այնպես, որ երկու եղբայր արքայազունների (հետագայում’ արքաների) կանայք կրել Են նույն Կատրանիդե անունը:
    Շինարար այր է եղել նաև Կատրանիդե թագուհու ամուսին Սմբատը, որի անունով էլ Անիի պարիսպները կոչվել են Սմբատաշեն: Կարելի է եզրակացնել, որ բարերար է եղել նաև հայոց այս թագուհին: Սակայն նրա կատարած բարեգործությունները չեն արձանագրվել:
    ԿԱՏՐՍքՆԻԳԵ
    այոց թագավոր Գագիկ Ա Բագրատունին հաջորդել է եղբորը’ Սմբատ Բագրատունուն և գահակալել 989-1020 թվականներին:
    Գագիկ Ա Բագրատտւնի թագավորի կինը Կատրանիդե թագուհին է, որը եղել է Սյունյաց Վասակ Ա թագավորի դուստրը: Սյունիքի Ողջու ձորահովիտը երկու հանճարեղ կին է տվել աշխարհին, մեկը Փառանձեմ թագուհին է, մյուսը’ Կատրանիդե թագուհին: Խոսելով Սյունիքի մասին, Ստեփանոս Օրբելյանը գրել է. «Սույն Վասակ թագավորին էր փեսայացել Գագիկ թագավորը, թագուհի Կաւորանիդեն էլ նրա դուստրն էր…» (Սյունիքի պատմություն, Ե., 1986, էջ 259): Սմբատ Բ թագավորը 989 թվականին հիմն է արկանել Անիի Մայր տաճարի, որի շինարարությունն ավարտվել է 1001 թվականին, Գագիկ Ա թագավորի օրոք, Կատրանիդե թագուհու հովանավորությամբ:
    Անի մայրաքաղաքը ճարտարապետական շքեղ կառույցներով զարդարվել և գեղակերտ տեսք է ստացել հիմնականում 10-րդ դարի վերջում և 11-րդ դարի՝ առաջին քսանամյակում’ հայոց Երեք նշանավոր դեմքերի շնորհիվ. Տրդատ ճարտարապետ, Գագիկ Ա Բագրատունի թագավոր և Կատրանիդե թագուհի: Եթե ճակատագիրը հայերին հնարավորություն ընճեռի վերաշինելու Անին, ապա պետք է այստեղ կանգնեցնել նաև Կատրանիդե թագուհու հուշարձանը և Նրա պատվանդանին գրել

այսպես. «Հայոց աստվածասեր ու բարեպաշտ Կատրանիդե թագուհին ամեն ինչ արեց Անին պերճապաճույճ շինություններով զարդարելու համար, դրա համար զոհաբերեց իր գանձերը’ չխնայելով նաև հարսանեկան օժիտը»:
Գագիկ Ա Բագրատունին և Կատրանիդեն թաղվել են կողք կողքի’ Կատրանիդեի կառուցել տված կաթողիկե Եկեդեցու մոտ գտնվող տապանատան մեջ:
Անիի պեղումների ժամանակ Նիկողայոս Մառը գերեզմանից հանել է Կատրանիդե թագուհու կմախքը, որի ոտքերը խաչված էին Փրկչի նման: Դա եզակի թաղում է քրիստոնյա աշխարհում, որն իր նմանը չի ունեցել ոչ մինչ այդ, ոչ էլ դրանից հետո: Ինքը’ աստվածասեր թագուհին է ցանկացել թաղվել այդպես, որպեսզի մահից հետո էլ ցույց տա, որ ինքն ամբողջ էությամբ ներծծված է Քրիստոսով: Վարդան Հացունին գրել է. «Ն.Մառ անոր կմախքը հանելով Անիի գերեզմանից, երկու ոտքերը բևեռած տեսավ իրարու վրա, խնդրեց ու չկրցավ գտնել նշանակությունը: եզական բան մը է այդ, և անհիշատակ մեր հին հուղարկավորական սովորությանց մեջ, որ քաջահայտ են ինձ: Եվ ինչո՞ւ չխորհել, թե մեծ թագուհին ինչ որ անկարելի էր իր կենդանության’ կտակեց ի գործ դնել Ետ մահվան, գամելու յուր ոտքերը’ ի նմանություն խաչյալ Փրկչին. գործ, որ ուրիշ քրիստոնյա իրեև նմաններ չմտածեցին Երբեք» (Հայուհին պատմության առջև, Վենետիկ, 1936, էջ 159):
Քրիստոսասեր Կատրանիդեն շինարարական իր մեծագործություններով ինչ որ չափով հայացրել է Հայաստանը: Նա գիտեր, որ եկեղեցական տաճարները ոչ միայն վավերացնում են Հայկական լեռնաշխարհի հայկական դիմագիծը, այլև քրիստոնեացնում են հայոց բնօրրանը: Հայաստանում ոչ մի բան այնքան սերտորեն չի ձուլված բնությանը, որքան եկեղեցական տաճարները:
c n K է 1 էՆ
ա)ոց թագավոր Հովհաննես Սմբատ Բագրատունին Գագիկ Առաջին Բագրատունու ավագ որդին է և եղբոր’ Աշոտ Դ-ի հետ գահակալել է; 1020-1041 թվականներին:
Հովհաննես Սմբատ Բագրաւոունի թագավորի կինը եղել է Աբաս անունով մեկի դուստրը: Այդ մասին հիշվում է Շիրակում հայտնաբերված 1038 թվականի մի արձանագրության մեջ (Հր. Աճաոյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր 1, էջ 4): Հր. Աճաոյանը գրում է նաև, որ այդ տիկնոջ անունը Շուշան է, որի անունով էջմիածնի թանգարանում արծաթյա մի խաչ կա’ երկաթագիր արձանագրությամբ (Հայոց անձնանունների բառարան, հատոր 4, էջ 181): Հայոց այս թագուհուց Հովհաննես Սմբատը զավակ չի ունեցել Լւ, հավանաբար, մինչև 1032 թվականը բաժանվել է նրանից:
ՖԼՈՐԱ
ազար երեսուներկու թվականին հայոց թագավոր Հովհաննես Սմբատ Բագրատունին երկրորդ անգամ ամուսնանում է Բյուզանդիայի Ռ-ոմանոս Արգիրոս կայսրի եղբոր դստեր հետ, որի ստույգ անունը չգիտենք: Այս կնոջից Հովհաննես Սմբատը մի որդի է ունենում, որը մեռնում է ծաղիկ հասակում (3.6.Չագմագճյան, Ընդարձակ պատմություն հայոց սկզբեն մինչև մեր օրերը, Բոստոն, 1917, էջ 388): Ազգությամբ հույն հայոց այս թագուհին, որին պայմանականորեն ծաղիկների հունական աստվածուհու անունով կոչում ենք Ֆլորա, երկար չի մնացել իր ամուսնու մոտ և վերադարձել է Բյուզանդիա:
<^ուս=[106}=§օ
Եվ Հովհաննես Սմբատ թագավորը աշխարհին հրաժեշտ է տվել առանց ժառանգ թողնելու;
ԹԱԳՈՒՀԻ
այոց թագավոր Աշոտ Դ Բագրատունին գահակալել է 1020-1041 թվականներին:
Աշոտ Բագրատունու տիկնանց տիկնոջ անունը չի պահպանվել: Նրան Թագուհի ենք կոչում ենթադրաբար: Աշոտ Դ Բագրատունին ու Թագուհին ունեցել են մի որդի, որը պապի անունով կոչվել է Գագիկ և թագավորել 1042-1045 թվականներին: Այս Գագիկը Բագրատունիների հայկական արքայատոհմի վերջին ներկայացուցիչն էր: Թագուհու մասին պատմիչներն ուրիշ ոչինչ չեն հաղորդում:
ԳՐԻԳՈՐ11ԳՈԻԽՏ
ասպուրականի թագավոր Գագիկ Երերունին կամ Գագիկ-Խաչիկ Արծրուևին գահակալել է 908-943 թվականներին:
Թովմա Արծրունին հավաստում է, որ Գագիկ Երերունին ամուսնացել է Վասպուրականի Արճուճք ամրոցի տեր Գրիգոր Աբուհամզա իշխանի դստեր հետ: Պատմիչը չի տալիս նրա անունը, որ, հավանաբար, հոր անունով կոչվել է Գրիգորադուխտ: Աները մի անգամ ապստամբել է փեսայի դեմ: Գագիկ Արծրունին ճնշել է ապստամություևը, գրավել Արճուճք ամրոցը, բայց խնայել է աներոջը: Ամենայն հավանականությամբ աներոջ այդ ըմբոստացումը բախտորոշ նշանակություն է ունեցել Գագիկի և Գրիգորադուխի համար: Գագիկը բաժանվել է իր այս առաջին կնոջից և ամուսնացել Երկրորդ անգամ:
Մ Լ Ք ե
ասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին կամ Գագիկ-Խաչիկ Արծրունին, որը գահակալել է 908-943 թվականներին, իր առաջին կնոջից’Գրիգորադուխտից բաժանվելուց հետո, կնության է առել ՄլքԵ անունով տիկնոջը, որին անվանում էին նաև Թամար: Հր. Աճաոյանը գրում է, որ Թամար եբրայեցերեն նշանակում է արմավենի և. նշում, որ Գագիկ Արծրունու կին Թամարը սերում է թագավորական ցեղից (Հայոց անձնանունների բառարան, հատոր Բ, էջ 266): Ապա Հր. Աճաոյանը նույն աշխատության Գ հատորում (էջ 365-366) գրում է, որ Մլքե (Թամար) թագուհին Սմբատ Ա թագավորի եղբայր Շապուհ իշխանի դուստրն է, Գագիկ Ա Արծրունի թագավորի երկրորդ կինը:
Մլքե թագուհին մասնակցել է իր ամուսնու շինարարական մեՇագորՇություններին: Մինչև այժմ կառուցված հայկական բոլոր տաճարների մեջ ամենից շքեղն ու ամենից հոյակապը Աղթամարի Սուրբ Խաշ եկեղեցին է, որը 915-921 թվականներին կառուցել Են տվել Գագիկ Արծրունին ու իր կինը’ Մլքե թագուհին և_ որի ճարտարապետն էր հանճարեղ Մաևուելը: Պատահական չէ, որ հայկական ճարտարապետական յոթ հրաշալիքների ցուցակն սկսվում է Աղթամարի Սուրբ խաչ տաճարով: Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է Գագիկ Արծրունի արքան’ եկեղեցու մանրակերտը ձեռքին: .Եկեղեցու պատերի մոտ քանդակված են նաև Գագիկ արքայի մայրը’ Սոփի իշխանուհին, արքայի կինը’ Մլքե թագուհին:
Մլքեի անվան հետ է կապված նաև հայկական հռչակավոր մի ձեռագիր’ «Մլքե թագուհու Ավետարանը», որը պատկերազարդվել է Վասպուրականում, 862 թվականին,
ապա կողոպտվել է Վարագա վանքից և որին գերությունից ազատել ու 922 թվականին վանքին է նվիրել Մլքե թագուհին; Այժմ այդ թանկարժեք ձեռագիր մատյանը պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում (ձեռագիր 1st 1144/86): Դա հայոց ամենահին ամբողջական ձեռագրերից մեկն է:
ԳՈԼՐԳհՆԳՈԼԽՏ
ասպուրականի Դերենիկ Արծբունի կամ Աշոտ ԴԵրենիկ Արծրունի թագավորը գահակալել ի 943-958 թվականներին:
Արծրունյաց տոհմի պատմիչ Թովմա Արծրունին չի նշում, թե ով էր Արծրունի արքայի կինը և ինչ էր նրա անունը; Վասպուրականցիների մի ավանդազրույցում հայոց այդ թագուհու անունը Գուրգենդուխւո է: Վերջինս շատ է ջանացել նմանվել Մլքե թագուհուն Ա նրա պես վաստակել բարեպաշտուհու և բարեգործուհու անուն: Բայց ամուսինը խանգարել է կնոջ բարեգործական ձեռնարկումները, որի պատճառով, իբր, արքան վաղաժամ կնքել է իր մահկանացուն:
ԿԱՏԱ
ասպուրականի թագավոր Աբուսահլ-Համազասպ Արծրունին գահակալել է 958-968 թվականներին:
Աբուսահլ-Համազասպ Արծրունու տիկնանց տիկնոջ անունը Եղել է Կատա: Այս թագուհուց ծնված Գուրգեն Խաչիկ, Աշոտ-Սահակ և ՍԵնեքԵրիմ-Հովհաննես արքայազուները հետագայում դառնում են ՎասպուրակաՆի թագավորներ: Այս Կատայի մասին պատմիչներն ուրիշ բան չեն հաղորդում:
ԳԵՐհՆԻԿՈԼՀԻ
ասպուրականի թագավոր Աշոտ- Սահակ Արծրունին գահակալել է 977-990 թվականներին:
Պատմիչները ոչինչ չեն հաղորդում ԱշոտՍահակ Արծրունի թագավորի կնոջ մասին: Վասպուրականի հինավուրց զրույցներից մեկում այս թագուհին իր իշխան հոր անունով կոչվել է Դերենիկուհի: Հայտնի չէ, թե ով է Եղել իշխան Դերենիկը: Իսկ Դերենիկուհու մասին զրույցն ասում է, որ նա Եղել է արտասովոր լողորդուհի, որը կարող էր ժամերով լողալ Վանա ծովում և չհոգնել:
ԳԱՅԱքՆե
ասպուրականի թագավոր Գուրգեն- Խաչիկ Արծրունին իր տիրույթ Անձևացիք գավառում գահակալել է 977-1003 թվականներին: Գուրգեն- Խաչիկ Արծրունի թագավորի կնոջ անունը չի արձանագրվել ոչ մի հիշատակարանում: Ավանդազրույցն ասում է, որ նրա անունը եղել է ԳայաՆԵ և համայն Վասպուրականում նրա պես չքնաղ կին չկար: Եղել է մեծ փառասեր ու պչրասեր: Ամուսնուն ստիպել է մի կոթողի վրա քանդակել հետն-ուսալ բառերը. «Տգեղ չերևալու համար գեղեցկուհիները հեռու էին փախչում Վասպուրականի հայոց թագուհի Գայանեից»: Այդ ամբարտավանությունը դուր չի եկել Անձևացիք գավառի հայուհիներին: Նրանք իրենց այրերի միջոցով փշրել են տվել այդ վիմագրերը: Գայանեն նորից է գրել տվել, բայց վիմագիրը նորից են ջարդել: Մենք չգիտենք, թե դա քանի անգամ է կրկնվել: Բայց վիմագիրը չի հասել մեզ:
ԽՈՆՀԼՈՆՀԼ
ասպուրականի հայոց թագավոր Սենեքերիմ-Հովհաննեսը թագավորել է 968-1025 թվականներին: Նա կնության է առել Գագիկ Ա թագավորի դուստր Խուշուշին: Հր. Աճաոյանը գրում է, որ իգական Խուջուշ անունը անհայտ ծագում ունի: Խուշուշ թագուհին 981 թվականին կառուցել է Վասպուրականի Վարագա սուրբ նշան վանքի Սուրբ Սոփիա տաճարը:
Խուշուշի ամուսին ՍԵնեքերիմ-Հովհաննես Արծրունին սկզբում իշխել է իր հայրենի Վասպուրականում, ինչպես գրում է Արիստակես Լասւոիվերցին’ «պարսիկներից1 նեղվելով իր հայրենի ժառանգությունը’Վասպուրականը, տվել է ինքնակալ Վասիլին ու փոխարեն ստացել ՍԵբաստիա քաղաքը իր շրջակա գավառներով» (Պատմություն, Ե., 1971, էջ 12): Այդպես ահա’ընկնելով բյուգանդական նենգ քաղաքականության որոգայթը’ 1021 թվականին ՍենեքԵրիմ-Հովհաննես Արծրունին և թագուհի Խուշուշը իրենց հայրենի Վասպուրյականը (8 քաղաք, 72 բերդ, 4 հազար գյուղ) զիջում են բյուգանդական կայսրին Լւ փոխարենն ստանում Սեբաստիայի նահանգը:

  • Խուշուշ, ինձ ու քեզ համար, գիտեմ, շատ ծանր է, բայց Սեբաստիան ել Վասպուրականի պես հայկական հոդ
  1. պարսիկներից, հայ պատմիչները պատմության տարբեր փուլերում տարբեր անուններ են տվել արաբներին. Ամենատարածված ձևը տաճիկ բառն է, որից էլ ստեղծվել է ՏաճկաստաՆ անունը, որ բառացի նշանակում է Արաբիա: Հետո արաբներին կոչել ԵՆ իսմայԵլացիք (հսմայելի որդիք), հագարացիք. նաև սարակինոսներ: Հագարացի Են կոչվել, որովհետև ըստ Աստվածաշնչի՛ արաբները ծնվել են Աբրահամի Հագար կնոշից ծնված Իսմայելից (իսկ հրեաները’նույն Աբրահամի Սառա կնոշից): Սառակինոս ձևն էլ գալիս է հունա-հռոմեական մատենագրությունից: Տաճիկ’ սկզբում նշանակում էր միայն արաբ, հետագայում սկսեց Նշանակել պարսիկ’ի հակադրություն թուրքի; Այժմ տաճիկ-նշանակում է թուրք:
    Է – ասել է Սենեքերիմ-ՀովհաՆնեսը Ա շինարարական գործունեություն ծավալել Սեբաստիայում:
    Վասպուրականի հայոց թագավորն ու թագուհին կատարել են ճակատագրական սխալ: Այստեղ ինչ-որ տափով դեր է խաղացել 1000-ամյակը լրանալու սարսափը, երբ Հայաստանում կարծում էին, թե Եկել է վերջին դատաստանի օրը և ուր որ է աշխարհը պիտի կործանվի: հ դեպ, քրիստոնյա աշխարհում ժողովուրդների այդ հոգեբանությունը (աշխարհի վերջը եկել է) հատուկ է բոլոր հազարամյակների ավարտին: Այդ հոգեբանությունը իրեն զգացնել է տալիս նան. այժմ՛ մեր թվականության երկրորդ և Երրորդ հազարամյակների սահմանագլխին:
    Այնուամենայնիվ, ծննդավայրի կորուստը տանջել է Լւ Խուշուշին, Լւ ՀովհաՆնես-ՍԵնեքերիմին: Նրանք մահացել են Սեբաստիայում, բայց, հնարավոր է, որ նրանց աճյունները հետագայում փոխադրվել են Վասպուրական: Հր. Աճառյանը գրում է, որ Ւսուշուշի գերեզմանը’ամուսնու հետ, ցույց են տալիս Վարագա վանքում (Հայոց անձնանունների բառարան, հատոր Բ, էջ 562):
    Խուշուշ թագուհուց ծնված Սենեքերիմ-Հովհաննեսի որդիներն են. Դավիթ, Ատոմ, Կոստանդին և Համազասպ, դուստրն է Մարիամը, որը դարձավ Վրաց Գեորգի Բ թագավորի կինը:
    Ւսուշուշի մասին պահպանվել է մի ավանդություն: Ահավասիկ:
    Վասպուրականի թագավոր Սենեքերիմ-Հովհաննեսի կնոջը’ դշխո Խուշուշին հարցրին.
  • Դշխո, քո ամուսինը պերճ գանձեր ունի, բայց դու ամբողջ կյանքում չփայլեցիր պերճ հանդերձներով:
  • Ամուսինս,- պատասխանեց դշխոն,- իր գանձերը բաշխել է հայ քարգործներին, որոնք քարեղեն պերճ հանդերձներով են զուգել մեր տիրույթները: Դա նամ իմ սրտովն է, ավելի լավ է գեղեցկանա հայրենիքը, քան մի
    քանի զարդ ավելանա թագուհու հանդերձի վրա: Պիտի նաև ի միտ առնել, որ թագուհու հանդերձը մաշվում է, իսկ տաճարացած քարեղեն հանդերձը դարերով ու հազարամյակներով $ի կորցնում իր փայլը:
    ՓԱՌԻՍ1ԱՀԻ
    արսի հայկական թագավորության հիմնադիր Մուշեղ Առաջինը գահակալել է 963-984 թվականներին:
    Մուշեղ թագավորի կինն էր Փառիսոսի թագավոր Սենեքերիմի քույրը, որի իսկական անունը հայտնի $Է
    ւ
    և որին Վարդան Հացունին մկրտում է Փառիսուհի անունով (Հայուհին պատմության առջև, Վենետիկ, 1936, էջ 169): Ամուսնու մահից հետո հայոց այս թագուհին հրաժարվում է աշխարհիկ կյանքից, քաշվում Մեծ Հայքի Այրարատ Նահանգի Արշարունիք գավառը և այնտեղ հիմնում Թրիևի կուսանաց վանքը, ինքն էլ դաոնում նրա մայրապեաը:
    ԳՈՐԱՆԳՈԻԽՏ
    արսի հայոց թագավոր Արաս Բագրատունին գահակալել է 984-1029 թվականներին:
    Արաս թագավորի կնոջ անունը Գորանդուխտ է: Վարդան Հացունին գրում է, որ ունենք կենդանագիրը Կարսի Գագիկ արքայի, Գորանդուխտ թագուհու և Մարիամ դստեր հետ (ԺԱ դար), թախտի վրա կարգավ նստած, տիկինը կենտրոնում, թագավորն ու օրիորդը’ երկու կողմերում (Հայուհին պատմության առջև, Վենետիկ, 1936, էջ 123):
    Այս թագուհու մասին ուրիշ տեղեկություններ չունենք:
    <=f§=!0l3Hc>
    ԳՈՐԱՆՕ-ՈԼէսՏ
    արսի հայոց թագավոր Գագիկ Արապանը կամ Գագիկ Կարսեցին, որը նաև բանաստեղծ էր, գահակալել է 1029-1065 թվականներին:
    Կարւփ թագավոր Աբասի որդի Գագիկ Կարսեցին ամուսնացել է աբխազաց և վրաց թագավոր Բագրատ Դ-ի (1027-1072) քրոջ’ Գորանդուխտի հետ (Հայ ժողովրդի պատմություն, հատոր 3, ՀԽՍՀ ԳԱ, Ե., 1976, էջ 97): Հայոց այս թագուհին դժվարին կյանք է ունեցել, բայց միշտ էլ մնացել է ամուսնու աջակիցը: Չդիմանալով օտար հրոսակների արշավանքներին, Գագիկ Կարսեցի թագավորը իր տիրույթները հանձնում է Բյուզանդիայի կայսրին և վտխարենն ստանում Ծամնդավ, Լառիս, Կոմանա և Ամասիա քաղաքները: Գագիկ Կարսեցին Կարսի հայկական թագավորության վերջին թագավորն էր, Գորանդուխտը’ Կարսի վերջին հայոց թագուհին: Պատմիչները Գորանդուխտ թագուհու մասին ուրիշ տեղեկություններ չեն հաղորդում:
    ԱՐՈՒՍՅԱԿ
    ոռու Գուրգեն կամ Կյուրիկե թագավորը’Աշոտ Գ Ողորմածի որդին և Կյուրիկյան թագավորության հիմնադիրը, գահակալել է 966-991 թվականներին:
    Հայոց Գուրգեն թագավորի տիկնոջ անունը չի պահպանվել: Ենթադրաբար նրան անվանում ենք Արուսյակ, որը, ինչպես Նշում է Վարդան Հացունին, Անիի Բագրատունիների «ընտանի անուններից էր»: Ասքն ասում է, որ հայոց թագուհի Արուսյակը առանձնակի պաշտամունք ուներ խաղողի հանդեպ: Արքունի մառաններում միշտ կա-
    ղող էին պահում Լւ տարին բոլոր թագուհու ճաշասեղանին դնում էին թարմ խաղող կամ մառանի կախան;
    Արուսյակ թագուհուց են Ծնվել Դավիթ (հետագայում Դավիթ Անհողին) և Սմբատ արքայազունները:
    ԶՈՐԱԿՐՑԵԼ
    ոռու հայոց թագավոր Դավիթ Անհողինը գահակալել է 996-1084 թվականներին:
    Դավիթ Անհողինի կինն էր Կախեթի Կյուրիկե Գ թագավրրի դուստր Զորակրցելը (Հր.Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր 1, էջ 435): Ազգությամբ վրացուհի այս թագուհուց Դավիթ Անհողինն ունեցել է Կյուրիկե և Գագիկ որդիները և Հրանուշ դուստրը:
    Զորակրցել հայոց թագուհու մասին ուրիշ վավերական տեղեկություններ չունենք;
    ՀՈՓՓՍԻւրե
    աշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե Ա Բագրատունին գահակալել է 1048-1089 թվականներին:
    Կյուրիկե Ա Բագրատունի թագավորի կնոջ անունը չի հասել մեզ: Ասքն ասում է, որ բարեպաշտ ու գթասեր հայոց այս թագուհին կրել է Հռիփսիմե անունը, որից ծնվել են Դավիթ, Աբաս և Ստեփանոս որդիները և մի դուստր;
    Կյուրիկե Ա Բագրատունի թագավորի և Հռիփսիմե թագուհու գահակալության տարիներին հիշվում է նաև Կյուրիկե Ա Բագրաւոունու քույրը’ Հրանուշ թագուհին, բայց մենք չգիտենք, թե ում կինն է եղել և ինչու է թագուհու տիտղոս կրել:
    <=§ՀԸ1>ուսօ
    ւրսւր-ՔԱՆ
    ագրատունիներից վերընձյուղված Կյուրիկյան գահաաոհմի վերջին թագավոր (եղբոր’ Դավ՝ թի հետ) Արաս Առաջինը գահակալել է Լոռիում 1090-1113 թվականներին:
    Լոռու Աբաս Առաջին թագավորի կինն էր Մամքանը, որը հետագայում դարձավ կրոնավորուհի (Հր. Աճաոյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր 3, էջ 187): Հայոց հիշատակարանները այս թագուհու մասին ուրիշ տեղեկություններ չեն հաղորդում:
    ՌՈԼԶՈՒՔԱՆ
    ագրատունիներից վերընձյուղված Կյուրիկյան գահատոհմի վերջին թագավոր Դավիթը (Եղբոր’ Աբաս Առաջինի հետ) գահակալել է Լոռիում 1090-1113 թվականներին:
    Լոռու հայոց թագավոր Դավթի կնոջ անունը Եղել է Ռուզուքան, որը հետագայում դարձել է կրոնավորուհի և մտել վանք (Հր.Աճաոյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր 4, էջ 331): Դավիթ թագավորն այս թագուհուց ունեցել է Կյուրիկե որդին և Ռուզուքան դուստրը:
    ՍեԳԱ
    առիսոսի հայոց թագավոր ՍԵնեքերիմը կամ Հովհաննես-ՍԵՆեքերիմը գահակալել է 958- 1003 թվականներին:
    Սենեքերիմ թագավորի կնոջ անունը չի պահպանվել: Այս ՍԵՆԵքերիմի քույրը Կարսի Մուշեղ թագավորի կինն էր, Աբասի մայրը, որի ենթադրական անունը Փառիսուհի էր: Ասքն ասում է, որ այս Փառիսուհին իր եղբոր
    կնոջ’ ՍԵդայի1 համար յուրաքանչյուր Ամանորի նախօրեի ուղարկում էր մի փոքրիկ զարդաւոուփ’ կանացի պերճանքի իրերով լեցուն: Մի անգամ Սենեքերիմը քրոջն ասում է.
  • Փառիսուհի, ինչո՞ւ Ես այդքան շատ նվերներ ուղարկում թագուհի Սեդայի համար:
  • Որպեսզի նա քեզ ավելի ուժգին սիրի,- պատասխանում է Փառիսուհին:
    լիանոս Օրբելյանը գրում է. «Սրա օրերում վախճանվում է Սահակի որդի, Սյունյաց տեր Սմբատը և թաղվում Տաթևի եպիսկոպոսարանում: Այս Սմբատը թագ դնելով’ իրեն թագավոր հռչակեց: Եվ նրա բարեպաշտ կինը’ թագուհի Շահանդուխտը, իր որդիներ Վասակն ու ՍԱադան, բարեպաշտ ու աստվածասեր Սմբատ թագավորի հոգու համար սուրբ Եկեղեցուն նվիրեցին վեց հազար դրամ Լւ Հաբանդ գավառի Տեղ գյուղը, որ նույն ինքը’ Շահանդուխտն էր շենացրել խոպան վայրից: Եվ մեծամեծ նզովքներով վճռագիր գրեցին» (Սյունիքի պատմություն, Ե., 1986, էջ 251): Այս վճռագիրը գրվել է 998 թվականին: Ապա Սյունիքի պատմիչը գրում է, որ թագուհի Շահանդուխտը «աստվածային մի հիշեցումից մղված’ շինում է Վաղաւոնի գեղեցկակերտ ու վայելչաձև, վանքը, որը դեռ վաղուց ուխտադիր մարդկանց վայր էր. որովհետԼւ այնտեղ վաղ ժամանակներից մի եկեղեցի կար Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, որը, կարծեմ, նրա կող-
    ԸԱՀԱՆԳՈԼհյՏ
    յունիքի թագավոր Սմբատ Ա Սահակյանը գահակալել է 987-998 թվականներին: Սմբատ Ա Սահակյան թագավորի կինը’ Շահանդուխտը, Աղվանից ՍԼւադա իշխանի դուստրն էր: Ստե՜լ
    Սեդա, հայերեն իգական այս անունն առաջացել է արաբական սեյդա’ տիրուհի, բաոից Լւ հայերի մեջ գործածական դարձել միջնադարից: Մեր ժամանակներում էլ այդ անձնանունը կենսունակ է U. բավականին տարածված:
    մից էլ հիմնադրված էր, հետո վերաշինված Ստեփանոս հոր և սուրբ ճգնավորի կողմից: Այն բուժում էր թունավոր օձերից խայթվածներին… Այդ պատճառով մեծ բարեպաշտ Շահանդուխտը կոփածո քարերով եկեղեցի է շինում սուրբ նախավկա Ստեփանոսի անունով, հայոց չորս հարյուր քառասունինն թվականին (1000 թ.), այնտեղ հաստատում է կրոնավորների ու վանքի բազմաթիվ սպասավորների տուն: Եկեղեցու բակում շինում է նաև աղոթատուն’ կրաշաղախ քարե շարվածքով, ինչպես նաև պահեստներ, արհեստանոցներ և վանքը շրջափակում պարսպով: Վանքի համար սահմաններ է առանձնացնում Վաղատնից, նրան է հանձնում Գոմեր ագարակը: Ինքն էլ վախճանվելով’ թաղվում է նույն սրբարանի բակում» {Սյունիքի պատմություն, Ե., 1986, էշ 258-259):
    ՔՈևՊՂԻԳՈևհւՏ
    յունիքի թագավոր Վասակ Առաջինը գահակալել է 998-1040 թվականներին:
    Պատմիչները չեն հաղորդում, թե ինչ է եղել Վասակ Առաջին թագավորի տիկնանց տիկնոջ անունը: Հայոց այս թագուհուն ենթադրաբար կոչում ենք Քուպդիդուխտ, որը միջնադարում տարածված անուն էր Սյունիքի բարձրատոհմիկների միջավայրում: Իրավ է, Քուպղիդուխտը արու զավակ չունեցավ, բայց ծնեց Կատրանիդեի պես աղջկան, որը դարձավ փառահեղ թագուհի: Վասակի ու Քուպղիդուխտի դուստր Կատրանիդեն Եղել է Գագիկ Ա Բագրատունու կինը: Կատրանիդեին պիտի մշտապես փառաբանել, որպես Անի մայրաքաղաքը գեղազարդող հանճարեղ թագուհի:
    Ստեփանոս Օրբելյանը գրում է. «Ապա վախճանվում է Վասակ թագավորը և թաղվում է իր հայր Սմբատի կողքին: Իսկ քանի որ նա իր իշխանության համար ժառանգ չուներ, ուստի թագավոր են դարձնում Աշոտի որդի Սմբատին»
    (Սյունիքի պատմություն, Ե., 1986, էջ 268): Աշուոը Վասակի և Քուպղիդուխտի փեսան էր, Սմբատը’նրանց թոռը:
    ՍՈՓԻ
    յունիքի թագավոր Սմբատ Բ Աշոտյանը գահակալել է 1040-1044 թվականներին:
    Սմբատ Բ Աշոտյան արքայի տիկնանց տիկնոջ անունը չգիտենք: Ենթադրաբար նրան անվանում ենք Սուիի, որը Սյունիքի բարձրատոհմիկների սիրելի անձնանուններից էր: Ասքն ասում է, որ այս թագուհին իր բոլոր թանկարժեք զարդերը նվիրել է Տաթևի վանքին:
    ԸԱՀԱՆԳՈԼԽՏ
    յունիքի թագավոր Գրիգոր Ա Աշոտյանը գահակալել է 1044-1084 թվականներին:
    Այս Գրիգոր թագավորի կինն էր Շահանդուխտը, որը Աղվանից ՍԼասդա թագավորի դուստրն էր: Ինչպես հաղորդում է Սւոեւիանոս Օրբելյանը, Շահանդուխա թագուհին, անժառանգ լինելով, իր քույր Կատայի հետ 1086 թվականին կառուցել են Սյունիքի Ձորք գավառի Վահանավանքի Ս.Աստվածածին եկեղեցին: Ամուսնու մահից հետո Շահանդուխտ թագուհին կրոնավորվել և ապրում էր ճգնակյացի կյանքով: Թագուհին մահացել է 1116 թվականին:
    Բայց սրանով մեր պատումը չի ավարտվում: Սյունիքի թագուհիներից Երկուսը կրել են Շահանդուխտ անունը, մեկը եղել է Սմբատ Ա Սահակյան թագավորի, մյուսը’ Գրիգոր Ա Աշոտյանի կինը: Երկուսի մասին էլ Ստեփանոս Օրբելյանը հայտնում է, որ այդ Շահանդուխտները Աղվանից ՍԼասդա թագավորի (իշխանի) դուսարերն Են: Ստեփանոս Օրբելյանը գրում է. «Ապա Աշոտի որդի Սահակի որդի Սմբատը, որ ամուսնացած էր Աղվանից մեծ ու փառաբանված իշխան
    <4։£QlHh=>
    ՍԼւադւպի Շահանդուխտ անվամբ դստեր հետ» (Սուսունիքի պատմություն, էջ 256): Այս նախադասությամբ պատմիչը հավաստում է, ոդ Սևադայի դուստր Շահանգուխտը Սմբատ թագավորի կինն էր: «Գրիգորը իրեն կին է վերցնում ամենաօրհնյալ, խորահավատ բարեպաշտուհի Շահանդուխտին’ Աղվանից տնից, նրանց թագավորության մեծ իշխան Սևադայի դստերը»: Այս նախադասությամբ էլ պատմիչը հաղորդում է, որ Սևադայի դուստր Շահանդուխտը եղել է Գրիգոր թագավորի կինը: Ստացվում է այնպես, որ Սևադան ունեցել է Շահանդուխտ անունով երկու դուստր, որոնցից մեկին կնության է տվել Սմբատ թագավորին, մյուսին’ Գրիգոր թագավորին: Նշենք նաև, որ Սմբատը թագավորել է 987-998 թվականներին, իսկ Գրիգորը 1044-1084 թվականներին: Հայկանալի է, որ տարբեր ժամանակներում ապրած այս շահանդուխտները քույրեր լինել չէին կարող: Կասկած լինել չի կարող, որ նրանք տարբեր ծնողների զավակներ են: Հնարավոր է նաև, որ Աղվանից աշխարհում, այսինքն’Արցախում, Սևադա անունով երկու տարբեր իշխաններ կամ թագավորներ են եղել, որոնց դուստրերի անունը Շահանդուխտ է Եղել:
    ՀՐԱՆՈԻԸ
    յունիքի թագավոր Սենեքերիմ Սևադյանը գահակալել է 1084-1094 թվականներին: Սենեքերիմ թագավորը, ինչպես գրում է Ստեփանոս Օրբելյանը, Աբիտ ավանը նվիրում է Տաթևի վանքին, այդ մասին ընդարձակ հրամանագիր է հաստատում, որտեղ թվարկում է իր գերդաստանի նշանավոր անդամներին. իր քույրերին’Շահանդուխտ թագուհուն և սրբասուն օրիորդ Կատային, իր որդիներ Գրիգորին, Սմբատին և Սևադային: Բայց ահա այդ պատմական վավերագրի մեջ արքան չի նշում իր կնոջ անունը: Իր թագուհի կնոջից Սենեքերիմ Սևադյանն ունեցել է Նաև մի դուստր’ Կատա անունով:
    Սենեքերիմ Սևադյանի տիկնանց տիկնոջ անունը պայմանականորեն դնում ենք Հրանուշ: Հավանաբար թագավորի ու թագուհու միջև մեծ գժտություն է եղել, որի պատճառով Սենեքերիմն իր վավերագրերում չի հիշատակել Հրանուշի անունը:
    ւրԱՐԻՍՄ
    ւուս
    յուս
    յունիքի թագավոր Գրիգոր Բ-ն, որ հաջորդել է հորը’ Սենեքերիմին, գահակալել է 1103-1166 թվականներին: Նրա թագավորության առաջին տարիներին Երկիրը ղեկավարում էր թագավորի քույրը’ Շահանդուխտ թագուհին:
    Հայագիր ոչ մի հիշատակարանում չի պահպանվել Գրիգոր Բ թագավորի կնոջ անունը: Ենթադրաբար նրան կոչում ենք Մարիամ: հր այս կնոջից Գրիգոր Բ թագավորն ունեցել է միայն մի դուստր, որի անունը Կատա էր: Արու զավակ չունենալով և իր թագավորական աթոռը հաստատուն պահելու մտադրությամբ Գրիգոր Բ-ն Խաչենի իշխանական տնից բերել է տալիս Գեռաքարեցի Հասան անունով մի իշխանազնի, ամուսնացնում նրան իր դուստր Կատայի հետ և նրան դարձնում իր գահաժառանգը:
    Սյունիքի պատմիչ Սւոեփանոս Օրբելյանը Գրիգոր Բ թագավորի կնոջ մասին ուրիշ բան չի հաղորդում:
    ԿԱՏԱ
    յունիքի թագավոր Հասան Գեռաքարեցին գահակալել է 1166-1170 թվականներին:
    Հասան Գեռաքարեցի թագավորի կնոջ անունը Կատա է: Վերջինս Բաղաց Գրիգոր Բ թագավորի դուստրն էր: Երբ թուրքերը գրավում են Բաղաբերդը (1170), Հասանն իր ընտանիքի անդամների հետ
    փախչում է Խաչեն: Կաաա թագուհուց Հասան Գեռաքարեցին ունեցել է 3 որդի’ Վախթանգ, Սմբատ, Վասակ:
    ՄՈՄՍ
    III
    յունիքի թագավոր Հասան ԳԵռաքարեցին, որ գահակալել է 1166-1170 թվականներին, իր առաջին կնոջ’Կատայի մահից հետո, ամուսնանում է Կյուրիկե Գ թագավորի Մամա կամ Մամքան դստեր հետ, որը Աբաս Բ-ի քույրն էր:
    Մամա թագուհուց Հասան ԳԵռաքարեցին ունեցել է 3 որդի’ Գրիգոր, Խոյդան և Գրիգորիս: Կյանքի վերջում Հասան ԳԵռաքարեցին Խաչենի իր տիրույթները բաժանել է 6 որդիների միջև և կրոնավորվելով’ իր կնոջ’ Մամայի հետ, մտել Դադի վանքը, որի առաջնորդն էր իր Եղբայր Գրիգորիսը:
    ԶԱԲԼՈԻՆ
    իլիկյան Հայաստանի թագավորության հիմնադիր Լևոն Բ Մեծագործը գահակալել է 1198-1219 թվականներին:
    Լևոն Բ Մեծագործը առաջին անգամ ամուսնացել էր 1189 թվականին, Անտիոքի Բոհեմունդ Գ իշխանի դուստր, հայացած ֆրանսուհի Զաբլունի հետ, որից ունեցավ մի դուստր’ Ռիթա անունով: Կնոջը մեղադրելով անհավատարմության մեջ, Լևոն Բ Մեծագործը մերձիմահ ծեծել է նրան և բանտարկել Վահկա բերդում: Պատմիչները հավաստում Են, որ երբ Լևոնը ծեծում էր կնոջը, արքունի ննջասենյակ է մտնում Լևոնի մորեղբայր Վասակի որդի Կոստանդինը, որը Լևոնի մանկության ընկերն էր, և որը Լևոնի ձեռքից խլում է ծեծվող թագուհի Զաբլունին: Եթե Կոստանդինը ուշանար, ապա Լևոնը կարող էր սպանել իր կնոջը: Կնոջը Վահկա բերդում բանտարկելուց հետո ԼԼւոն Բ Մեծագործը
    Զաբլունից Ծնված իր դստերը’ Ռիթւպին, ուղարկում է իր մոր’ տիկնանց տիկին Ո-իթայի մոտ, որպեսզի սա պահի ու դաստիարակի թոռանը; 1215 թվականին արքայադուստր Ռիթան ամուսնանում է Հովհաննես Բրիենի հետ;
    Թագուհի Զաբլունը մահանում է Վահկայի բերդում 5 տարի տառապելուց հետո: Կնոջ հանդեպ թշնամանքն այնքան մեծ է եկել, որ ԼԼւոնը Զաբլունի թաղումը թագուհուն վայել ձևով չի կազմակերպել:
    թվականին, երկրորդ անգամ ամուսնանում է Կիպրոսի Հուկոն թագավորի քույր, Կիպրոսի Ամորի Լուսինյան թագավորի դուստր Սիպիլի (ֆրանսիական տոհմից) հետ: 1216 թվականին Լևոն Բ Մեծագործն այդ Սիպիլ թագուհուց ունենում է մի դուստր, որին անվանում են Տաբել և որին Լևոն Բ Մեծագործը կարգում է հայոց գահի ժառանգորդ: Հնագույն ժամանակներից սկսած գահատոհմերում արքաների հերթագայության մեջ սա Երկրորդ դեպքն է, Երբ Երկրի տիրակալ է հռչակվում կին արարածը: Առաջինը էրաստ թագուհին էր, որը վերջաբանեց Արտաշեսյան գահատոհմը, Երկրորդը’ Տաբելը:
  1. Սիպիլ, ինչպես գրում է Հր. Աճաոյանը, Սիպիլը ֆրանսերեն բառ է, որ ծագում է հունարենից’հին աշխարհի մարգարեուհի Սիպիլի անունից: Հայերենի մեջ Փոխառնվել է կիլիկյան շրջանում, գործածական է դարձել 13-14-րդ դարերում: Հետագայում այդ անունը դուրս է մղվել: Միայն արևմտահայ կին գրող Տապել ԱսատուրՆ է’Տոներանը (աղջկական ազգանունը’Տաբել Հովհաննեսի Խանջյան, 1863-1934) այն դարձրել իր գորանունը և գրական աշխարհում ճանաչում գտել Սիպիլ անունով: Տաբելը եվրոպական Իզաբելա ձևից է, որը Եղիսաբեթ անվան փաղաքշական տարբերակն է: Արևելահացերի մեջ այն տարածում չգտավ և չէր կարող տարածվել, որովհետև կարող էին խառնել զիբիլ բառի հետ:
    ՍԻՊԻԼ1
    իլիկյան Հայաստանի թագավորության հիմնադիր Լևոն Բ Մեծագործը, որը գահակալել է 1198-1219 թվականներին, իր առաջին կնոջ’ Տաբլունի (հզաբելայի) մահից հետո, 1210
    Լևոն Բ Մեծագործի մահից հետո, նրա կնոջ’ Սիպիլի հետ ամուսնանալու և այդ ճանապարհով հայոց գահն իր ձեռքը գցելու փորձեր է անում Սարվանդիքարի բերդատեր, իշխանաց իշխան Ջոֆրին: Սիպիլը կտրուկ մերժում է նրան և, հեռանալով Սիսից, քաշվում է Իսավրիայի ՍԵլևկիա ամրոցը և ապրում իր ֆրանկ ազգականների մոտ: 1230 թվականին Սիպիլ թագուհին գալիս է իր դուստր, հայոց թագուհի դարձած Զաբելին տեսության:
    Սւոուգապես չգիտենք, թե երբ է մահացել Լևոն Բ Մեծագործի երկրորդ կինը’Սիպիլը, որը հպարտանում էր, որ իր մայրը’ Իզաբո Պլանտաժանետը, այդ ժամանակի Լուսինյան տոհմի մեջ ամենագեղեցիկ կինն էր:
    խնամակալների միջոցով:
    Հայտնի է, որ 1217 թվականին սկսվեց հինգերորդ խաչակրաց արշավանքը և Արևելքում հայտնվեցին եվրոպական նոր զորագնդերը, որոնց այս անգամ առաջնորդում էին Ավստրիայի դուքսն ու Հունգարիայի թագավորը: Հայերը զինակցեցին հունգարացիների թագավոր Անդրեասին, Լևոն Մեծագործը բարեկամացավ նրա հետ: Երկու տիրակալները պայման կապեցին, որ Անդրեասի համանուն որդին կպսակվի Ջաբելի հետ, չնայած դաշինքը կնքելու օրը Տաբելը դառնում էր 2, իսկ Անդրեսասը’8 տարեկան: Եվրոպացու խոստումն, այնուամենայնիվ, մնաց Եվրոպայում: Անդրեասի որդի Անդրեասը այդպես էլ ոտք չդրեց Կիլիկյան Հայաստան, չտեսվավ արքայադուստր Զաբելի դեմքը և տարիներ հետո ամուսնացավ վենետիկցի մի օրիորդի հետ:
    ԶԱ^եԼ
    իլիկյան Հայաստանի թագուհի Տաբելը’ Լևոն Բ Մեծագործ թագավորի դուստրը, գահակալել է 1219-1222 թվականներին: Այդ տարիներին I
    I աղջնակ Տաբելը երկրի գործերը վարում էր
    «HHIIIHh*
    1222 թվականին 7 տարեկան Զաբելին ամուսնացնում են Անտիոքի և Տրիպոլսի դուքս Բոհեմունդի երրորդ որդի Ֆիլիպի հետ, որի մայրը հայուհի էր: Այդ ժամանակ Ֆիլիպը 17 տարեկան էր: Ջաբելի ամուսին այս Ֆիլիպը, սակայն, դուրս եկավ մի խաբեբայի մեկը, վատշվեր այր, որը սկսեց Կիլիկյան Հայաստանը ղեկավարել իր հոր’Բոհեմունդ Միականու թելադրանքով: Նա սկսեց հայոց արքունի գանձը Սի* սից ուղարկել Անտիոք: Հայերը պահանջեցին, որ Ֆիլիպը ետ բերի հայոց գանձերը, բայց թագավորի հայր Բոհեմունդ Միականին սկսեց քաշքել և խաբել հայերին: Հայերը գահազրկեցին և սպանեցին Ֆիլիպին: Դա 1225 թվականին էր: Թագուհի Տաբելը մեծ ցնցում է ապրել այս ամենից:
    Հետո հայոց իշխանները որոշեցին Զաբելին ամուսնացնել Կոստանդին խնամակալի որդի Հեթումի հետ: Տաբելը սկզբում չհամաձայնեց և փախավ մոր’ Սիպիլի մոտ: Ասպետները սիրով ընդունեցին Սիպիլի դուստր Զաբելին: Կոստանդին խնա՛մակալը գնաց ու պաշարեց Սելևկիա ամրոցը: ՍԵլևկիայի բերդատեր Բերտրանը ստիպված էր արքայադուստր Զաբելին հանձնել հայերին: Զաբելը Սիս վերադարձավ և 1226 թվականի հունիսի 14-ին Տարսոնի Սուրբ Սուիիա տաճարում Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսը պսակեց Զաբելին ու Հեթումին: Թագուհի Զաբելի տիտղոսով թագավորի տիտղոս ստացավ նաև նրա ամուսինը’ ՀԵթումը:
    1241 թվականին Զաբել թագուհին Սիս մայրաքաղաքում կառուցել տվեց մի հիվանդանոց, ուր ինքն էլ իբրև, գթության քույր, իր դուստրերի հետ խնամում էր անտիրական հիվանդներին: Այդ տարիներին Եվրոպայի ոչ մի տերության մեջ նման պետական հիվանդանոց չկար: Սիսի հիվանդանոցի ճակատակալ քարի վրա ւիորագրված էր. «Յարմարումն շինուածոյ հիւանդանոցիս քրիստոսասեր թագուհւոյ Զաբելի ի թուին հայոց ՈՂ»: Տաբելն ամեն ինչով կահավորեց դարմանատունը, տերության տարբեր կողմերից
    բժիշկներ հրավիրեց, որոնք զբաղվում էին ոչ միայն հիվանդներին բուժելով, այլև դեղեր պատրաստելով: Զաբելի հիվանդանոցում ամեն տեսակ բուժում արվում էր ձրի: Ամուսնական կյանքի 25 տարիներին Ջաբելն ու հեթումը ունեցել են 8 զավակներ’ 3 որդի, 5 դուստր: Տղաներից ավագը թագաժառանգ Լևոնն էր, երկրորդ որդին’ Թորոսը, երրորդ որդին, որի անունը Ռուբեն էր, կյանքին հրաժեշտ է տվել 3 տարեկան հասակում: Վաղ հասակում է մահացել նաև Զաբելի և Հեթումի դուստրերից մեկը’ Իզաբելը, սա էլ մահացել է 4 տարեկան հասակում: Մնացած 4 դուստրերն են’ Ֆիմին, Սիպիլը, Ռ-իթան և Մարիամը: Զաբելի ու Հեթումի Ֆիմի դուստրը 14 տարեկան հասակում ամուսնանում է Սիդոնի պայազատ Ջուլիևնի հետ:
    Զաբել թագուհին մահացել է 1252 թվականի հունվարին 22-ին, երկուշաբթի օրը: Դա Նաև իր ծննդյան օրն էր: Նրան թաղել Են Դրազարկում, Ռուբինյանների արքայական դամբարանատանը:
    ԿեՌԱՆ
    իլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Գ գահակալել է 1270-1289 թվականներին: 1262 թվականին նա ամուսնացել է Լամբրոնի իշխան ՀԵթումի դուստր Աննւպի հետ: 1270-ին դշխո դարձած ԱՆնային արքունիքում սկսեցին կոչել կիռ Աննա’ այսինքն’ տիրուհի Աննա, շատ չանցած, կիռ Աննան սեղմվեց ու դարձավ Կեռան: Լևոն Գ արքան Կեռան թագուհուց ունեցել է 15 (այլ աղբյուրներում’ 14) զավակ: ԿԵռանը հայոց 150 թագուհիների մեջ ամենաբազմազավակ թագուհին է: 21 տարվա մեջ ԿԵռանը ծնել է 15 երեխա’ 8 տղա, 7 աղջիկ: 2 դուստր և 2 ուստր մահացել են մանկահասակ: 1263-ի ապրիլի 4-ին ծնվել է Կեռանի և Լևոնի առաջնեկը, որը դուստր էր և որին արքայի մոր անունով կոչեցին Զա-
    HKOiHH*
    բել կամ Զաբլուն: 1265-ի մայիսի 4-ին լույս աշխարհ Եկավ Կեռանի և Լևոնի անդրանիկ որդին’ Հեթումը: 1266-ին ծնվեց արքայազնուհի Ֆիմին, 1269-ին’ Սիպիլը, 1270-ին’ արքայազն Թորոսը, 1272-ին’Ռ-ուբենը, 1274-ին’Զաբլունը:
    1276-ին լույս աշխարհ եկան Լևոն արքայի խեղեփ’ երկվորյակ զավակները. Կեռան թագուհին ծնեց մի տղա և մի դուստր: հ պատիվ Սմբատ Սպարապետի, նորածին արքայազնին կոյին Սմբատ, իսկ արքայազնուհուն տվեցին Սիպիլ անունը, որը Տաբել թագուհու անվան մի այլ ձևն է:
    1277-ին Կեռանը ծնեց արքայորդի Կոստանդինին, 1278-ին’ խեղեփ արքայադուստրեր Գիթարին ու Թեոֆանեին, 1279-ին’ արքայազն Ներսեսին, 1283-ին’ խեղեփ զավակներ’ արքայազուններ Օշինին ու Ալինախին:
    Լնոն արքան մոր’ Ջաբելի հիշատակը հավերժացնելու համար, իր Երեք դուստրերին անվանեց Տաբել, Տաբլուն և Սիպիլ, որոնք նույն անվան փաղաքշական այլափոխություններն են: Կեռանի 15 զավակներից հինգը’ Հեթումը, Թորոսը, Սմբատը, Կոստանդինը և Օշինը, հետագայում բազմեցին հայոց գահին, թեկուզ երբեմն կռիվներ մղեցին միմյանց դեմ: Հայոց գահակալների մեջ միայն այս հինգ Եղբայրներն էին, որ թագավորներ դարձան’ հաջորդելով միմյանց: Հայոց պատմության մեջ ուրիշ 5 թագավոր եղբայրներ յեն եղել:
    Կեռանի ու Հեթումի ավագ որդի Հեթումը իր մորն անվանել է «հոգով ամենագովելի և մարմնով գեղեցիկ թագուհի»: Կեռանի մասին գրել են. «իբրև զնորատունկ ձիթենի’ ծաղկեալ լուսավոր գործովք և բարեբույս ծննդովք»: Ավետիս գրիյը Կեռանի մասին գրել է, որ նա Լևոնի համար եղել է իբրև «զկենաց կցորդ և զբանից ընկեր»:
    Զարմանալին այն է, որ այդքան զավակներ ունենալու հետո Կեռանը կրոնավորվել է ու մտել Դրազարկի վանք’ կոփվելով Թևաննա կամ Թեոֆանիա: Կեռանը մահացել է 1285 թվականի հուլիսի 28-ին, թաղվել է Դրազարկում:
    ՄԱՐԳԱՐԻՏՍ
    իլիկյան Հայաստանի թագավոր Հեթում Բ գահակալել է 1289-1296 և 1299-1301 թվականներին:
    Այս ՀԵթումի կինն էր ազգությամբ ֆրանսուհի Մարգարիւոան: Ամուսնու բացակայության ժամանակ հայոց գահը հափշտակած ՀԵթումի եղբայր Սմբատը, այսինքն’ Մարգարիտա թագուհու տեգրը, 1296 թվականին պահանջում է, որ ֆրանսուհին մի քանի օրվա մեջ թողնի Կիլիկյան Հայաստանի սահմանները: Թագուհի Մարգարիտան, սակայն, ոչ մի տեղ չի գնում և հանկարծամահ է լինում 1296 թվականի գարնան աոաջին օրը:
    ՄԱՐԳԱՐԻՏԱ
    իլիկյան Հայաստանի թագավոր Թորոս Առաջինը գահակալել է 1294-1295 թվականներին: Ինքը’ Թորոս արքան, Կիպրոսի փեսա էր: 1286-ին նա ամուսնացել էր Կիպրոսի Հուգոն {Հուկոն} թագավորի դուստր Մարգարիւուսյի հետ: Թորոս արքան իր Մարգարիտա կնոջից ունենում է մի որդի, որի անունը ԼԼւոն էր և. որը հետագայում դառնում է թագավոր:
    ԶԱԱԱԼ
    իլիկյան Հայաստանի թագավոր Սմբատը թագավորել է 1296-1298 թվականներին:
    Սմբատ թագավորը 19 տարեկան հասակում ամուսնացել էր Գվիդոն հպլիեանի դուստր Զաբելի հետ, որը Հեթում Ա թագավորի Մարիամ աղջկա դուստրն էր:
    hj Ilf-MI հՆ
    իլիկյան Հայաստանի թագավոր Սմբատը, որը գահակալել է 1296-1298 թվականներին, 2 կին է ունեցել: Առաջինը Գվիդոն Իպլիեանի դուստր Զաբելն էր: Թագավոր օծվելուց հետո, 1296-ին Սմբատը կնության է առնում մոնղոլուհի մի կնոջ, որը Չինգիզխանի ծոռնուհին էր և որը մինչ այդ եղել է Սմբատ Գունդստաբլի կինը: Այդ մոնղոլուհուն, որի հավանական անունը եղել է Խաթուն, Սմբատ Գունդստաբլն իր հետ բերել էր Մոևղոլիայից (տես Վարդան Հացունի, Հայուհին պատմության առջմ, Գենետիկ, 1936, էջ 53): Մոնղոլուհին ընդամենը 2 տարի (1296-1298) է կրել հայոց թագուհու տիտղոսը: Երևի դժվարին կյանք է ունեցել ամուսնուն գահընկեց անելուց հետո: Հայտնի չէ նաև, թե նա ինչ հարաբերությունների մեջ է եղել Սմբատի առաջին կնոջ’ Զաբելի հետ: Ֆրանսուհին ու մոլղոլուհին հա՞շտ են եղել իրար հետ: Պատմիչներն այդ մասին ոչինչ չեն հաղորդում: Հնարավոր է նաև, որ Սմբատ թագավորը հափշտակել է մոնղոլուհուն’ հուսալով մոնղոլների հետ կապեր հաստատել և ամրապնդել իր իշխանությունը նրանց աջակցությամբ:
    ԲեԱՏՐԻՉԵ1
    իլիկյան Հայաստանի թագավոր Կոստանդին Բ գահակալել է 1298-1299 թվականներին: Կոստանդին Բ թագավորի կնոջ անունը հայտնի չէ: Ենթադրաբար նրան անվանում Ենք ԲԵատրիչե, որն այդ տարիներին գործածական իգական անուն էր Կիլիկյան Հայաստանի իշխանական գերդաստաններում: Ափսոս, որ չգիտենք, թե որ իշխանի կամ ար-
    1 Բեաւորիչե, լատիներեն բառ է, որ Նշանակում է երջանիկ: ԲԵատրիչե անունն է կրել Դանթեի սիրած գեղեցկուհին, որին մեծ բանաստեղծը անմահացրել է իր նշանավոր «Աստվածային կատակերգության» մեջ:
    քլպի դուստրն է եղել հայոց այս թագուհին: Հավանաբար նա ազգությամբ եղել է հելլենուհի:
    ԱԳՆհՍ’
    իլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Դ գահակալել է 1305-1307 թվականներին:
    ԼԼւոն Դ թագավորը 1301 թվականին ամուսնացել է Ագնեսի հետ, որը Հեթում Բ-ի քրոջ’ Զաբլունի դուստրն էր և. որի հայրն էր Կիպրոսի Հենրիկ Բ արքայի եղբայր Ամորիկը: Այսպիսով՝ ԼԱոնն ամուսնացել էր իր հորաքրոջ աղջկա հետ (Ալիշան, Սիսուան, էջ 543):
    ԶԱքՎՈԻՆ
    իլիկյան Հայաստանի թագավոր Օշին Առաջինը գահակալել է 1308-1320 թվականներին: Օշինի կնոջ անունը Ջաբլուն էր: Հայոց այս թագուհին մահացել է 1310 թվականին, որդուն՝ ԼԼւոնին, ծննդաբերելուց անմիջապես հետո:
    ՀՈՎՀԱՆՆԱ
    ա իլիկյան Հայաստանի թագավոր Օշին Առաջինը, որը գահակալել է 1308-1320 թվականներին, իր առաջին կնոջ’Ջաբլունի մահից հետո, 1316 թվականին Երկրորդ անգամ ամուսնանում է Սիցիլիայի արքայազարմ իշխան Փիլիպոսի Հովհաննայի հետ, որին անվանում էին նաԼւ Իրենե: Ամուսնու մահից հետո կաթոլիկուհի այս Ցոհաննան ամուսնանում է Օշին իշխանի հետ, որը ԼԼւոն Ե թագավորի պայլն էր (Հր, Աճաոյան, հատոր 3, էջ 537):
  2. Ազնես, հունարեն բառ է, որ Նշանակում է մաքուր, պարկեշտ:
    ԱԼԻՍ
    իլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Ե-ն գահակալել է 1320-1342 թվականներին:
    ԼԼւոն Ե-ն անչափահաս տարիքում ամուսնացել էր Օշին արքայի դուստր Ալի սի հետ: Պատանի ԼԱոնին թվում էր, թե տարիքով մեծ իր կինը դավաճանում է իրեն, մեղադրում է նրան անհավատարմության մեջ և սպանել տալիս:
    &
    Sir
    կոստաՆգիա
    իլիկյան Հայաստանի թագավոր ԼԼւոն Ե-ն, որը գահակալել է 1320-1342 թվականներին, իր առաջին կնոջը’ Ալիսին, սպանել տալուց հետո, 1332 թվականին փաոահեղ հանդիսավորությամբ ամուսնանում է Սիցիլիայի Ֆրեդերիկ Արագոնացի թագավորի դուստր Կոստանդիայի հետ, որին կոչում էին նամ էլեոնորա: Հայոց այս թագուհին Կիպրոսի Հենրիկոս թագավորի այրին էր:
    Կոստանդիայի ամուսնական կյանքը Երկար չի տևում, որովհետև 1342-ին, 32 տարեկան հասակում, հանկարծամահ է լինում ԼԱոն Ե թագավորը, որը երկու ամուսնություններից արու զավակ չթողեց:
    Կlfl/ՒԱԿ ՈKԶէ>ՆԻԱ
    իլիկյան Հայաստանի թագավոր Գվիդոնը կամ Կոստանդինը գահակալել է 1343-1344 թվականներին:
    Գվիդոն կամ Կոստանդին թագավորը 1318 թվականին ապրում էր իր մորաքույր’ Բյուզանդիայի կայսրուհի Մարիամ-Քսենիայի մոտ: Նա կայսեր կողմից նշա-
    նակվել էր Մակեդոնիայի Փերիս գավառի տիրակալ և ամուսնացել էր Հովհաննես Կանդակուզենի դստեր հետ: Կոստանդին արքային հայերը Ադանայում սպանեցին 1344 թվականին: Մենք չգիտենք, թե Գվիդոն թագավորի մահից հետո ինչ եղավ նրա կինը, որին, հավանաբար, հոր անունով կոչել Են Կանդակուզենիա:
    Մ1ՄԻՈԻՆ
    իլիկյան Հայաստանի թագավոր, Նղր բերդի տեր Բաղդինի որդի Կոստանդին Դ-ն գահակալել է 1345-1363 թվականներին: Կոստանդին Դ թագավորն ամուսնացել էր Կոռիկոսի Օշին իշխանի ԼՑոհաննա այրի դշխոյի դուստր Մարիունի հետ:
    Բաղդինորդի Կոստանդինի կինը’ դշխո Մարիունը, անհանգիստ խառնվածքի տեր հզոր անհատականություն էր, արքունիքների խարդավանքները սերտած մի կին. որն իր փառասիրությանը հագուրդ տալու համար կանգ չէր առնում ոչնչի առջև:
    Ամուսնու’ Բաղդինորդի Կոստանդինի մահից հետո նա մնաց նույնը և փորձեց խորհուրդներ տալ Հեթումորդի Կոստանդինին: Բայց տեսնելով, որ վերջինս բանի տեղ չի դնում իր խորհուրդները, Մարիունը բանբերներ է ուղարկում իր հորեղբորը’ Բյուզանդիայի կայսր Փիլիպոս Տարանւոացուն, ապա’ Գրիգոր պապին’ խնդրելով, որ նրանք հայոց թագավորությունը հանձնեն եվրոպացի մի արժանավորի. հուսալով, որ ինքն էլ կդառնա այդ արժանավորի կինը:
    1374 թվականի ապրիլի 24-ին միարարները դավադրաբար սպանեցին Հեթումորդի Կոստանդին արքային և գահասրահ կարգեցին դշխո Մարիունին: Մարիուն թագուհին իր իշխանությունն սկսեց 1373-ի ապրիլին, որը տևեց մոտ

15 ամիս, մինչև հաջորդ տարվա հուլիսի 26-ին կերևար Լևոն Զ Լուսինյանը:
Մարիուն թագուհին 1375-ի ապրիլին Լևոն Լուսինյանի հետ գերի ընկավ մամլուքների ձեռքը և տարվեց Կահիրե: Ազատվելով գերությունից, Մարիունը գնաց Երուսաղեմ, կրոնավորվեց և կյանքի մնացած մասը անցկացրեց հայոց Սուրբ Հակոբյանը վանքում:
ՕԸԻՆԳՈԻԽՏ
իլիկյաև Հայաստանի թագավոր Կոստանդին Ե՜Ն գահակալել է 1365-1373 թվականներին: Կոստանդին Ե թագավորի կնոջ անունը չգիտենք: Վարդան Հացունին Ենթադրաբար նրան անվանում է Օշինդուխտ {Հայուհին պատմության առջև, Վենեւոիկ, 1936, էջ 467): Պատմիչները հայոց այս թագուհու մասին ուրիշ տեղեկություններ չեն հաղորդում:
ՄԱՐԳԱՐԻՏՍ
իլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Զ Լուսինյանը գահակալել է 1374-1375 թվականներին, ընդամենը 7 ամիս:
Կիլիկյան Հայաստանի այս վերջին թագավորը Կիպրոսի Ամորի Լուսինյան արքայի և Լևոն Գ-ի դուստր Զաբելի որդի Ջիվանու որդին է, մայրը’ Սուլթանը, վըաց արքայադուստր էր:
Լևոն Լուսինյանը 1369-ի մայիսին ամուսնացել էր հնուց Կիպրոսում բնակություն հաստատած ֆրանսուհի Մարգարիտս։ Սուասոնի հետ, որը Կանդելիոն իշխանի այրին էր: Մարգարիտան, որը Ֆամագուստայի Հովհաննես պայլի դուստրն էր, սերում էր հունգարական Սաքսոնյան թագավորական տոհմից:
1374 թվականին հայ ավագանին դիմեց ԼԱոն Զ Լուսինյանին’ առաջարկելով նրան Կիլիկյան Հայաստանի գահը: Լևոն Լուսինյանը մոր Լւ կնոջ հետ Կոռիկոս հասավ 1374 թվականի ապրիլի 2-ին’զատկի օրը: Մորն ու կնոջը թողնելով Կոռիկոսում, ինքը ճանապարհ է ընկնում դեպի Սիս և այնտեղ հասնում 1374-ի հուլիսի 26փն: Մի քանի օբ անց նա բերել է տալիս կնոջն ու մորը: 1374-ի սեպտեմբերին Լևոնի կին Մարգարիտան Ծննդաբերում է Երկվորյակ աղջիկ, մեկի անունը դնում են Մարիամ, մյուս ինը’ Կատարինե:
Մարգարիտան իր առաջին ամուսնուց’ Կանդելիոն իշխանից, մի դուստր ուներ Փեննա անունով: Երբ Մարգարիտան ամուսնացավ ԼԼւոն Լուսինյանի հետ, իր հետ բերեց նաև 12-ամյա Փեննային: Երբ հասան Կոռիկոս, ՓԵննան արդեն դեռատի օրիորդ էր: Այստեղ, Կոռիկոսում ՓԵննան կապվում է Կոռիկոսի երիտասարդ իշխան Շահանի հետ: Նրանց հարսանիքը տեղի ունեցավ Սիսում:
1374-ի սեպտեմբերի 14-ին, Խաչվերացի տոնի օրը, Սիրի Սուրբ Սուիիա տաճարում Լևոն Լուսինյանն օԾվեց որպես հայոց թագավոր: Գահ բարձրանալով’ Լևոնը լատին ասպետ Մատթեոս դը Շապպին կարգեց տերության դիվանապետ և նրան ամուսնացրեց Հեթումորդի Կոսւոանդիև արքայի այրու հետ:
1375 թվականին մամլուքները հարձակվում են Կիլիկյան Հայաստանի վրա: 1375 թվականի ապրիլի 22-ին Լևոն Լուսինյանն անձնատուր է լինում մամլուքներին: Նրա հետ գերի են ընկնում Մարգարիտա թագուհին ու իր զավակները. դստրայրը’ Կոռիկոսի իշխան Շահանը, Բաղդինորդի Կոստանդին արքայի այրին’ Մարիուն թագուհին: Կահիրեի կյանքին չդիմացան Մարգարիտա թագուհին և նրա երկվորյակ դուստրերը’ Մարիամն ու Կատարինեն: Երկվորյակները հիվանդացան ու մահացան 1379 թվականին, իսկ դշխո Մարգարիտան’1381 թվականին: Մարգարիտա-
յին թաղեցին Կահիրեի Սուրբ Մինաս հայկական եկեղեցու բակում:
Կորցնելով կնոջն ու զավակներին, Լևոն Զ Լոււփնյանը երկար տարիներ տառապեց գերության մեջ, ապա ազատվեց Եվրոպացի միապետների օգնությամբ: Լևոն Զ Լուսինյաեը մահացել է 1393 թվականի նոյեմբերի 29-ին և թաղվել Փարիզի Կդիստինյանց վանքում: Նրա’ սպիտակ մարմարե արձանով տապանաքարը ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո փոխադրվել է Սեն Դընի արքայական դամբարան: Մինչև այժմ էլ այդ տապանաքարը մնում է, բայց շիրիմը դատարկ է, որովհետև ֆրանսիական հեղափոխության ժամանակ ուրիշ թագավորների ու իշխանների շիրիմների նման նրա շիրիմն էլ քանդել ու ոսկորները ցրիվ էն տվել (Հր. Աճաոյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Բ, էջ 426):
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Առաջաբան

  1. ՍՈՍԵՄ ……………………………………………………………………….5
  2. ԵՊԻԳԵ ……………………………………………………………………….6
  3. ԱՐՔԱՆU ……………………………………………………………………7
    ՍԱՐԳՈՒՐՑԱՆ (ՈՒՐԱՐՏՈՒ) ԳԱՀԱՏՈՀՄ
  4. ԱՐԱՐԱՆՍԱ ……………………………………………………………….7
  5. ՆԱԻՐԱ ………………………………………………………………………8
  6. ԹԱՐԻՐԻԱ ………………………………………………………………….9
  7. ԹԻԼԱՄԱ …………………………………………………………………….10
  8. ԲԱԳԵՆԱ …………………………………………………………………..10
  9. ՍՈՒՍԱՐԱՏՈՒ ……………………………………………………………12
  10. ՌՈՒՍԱԻՆԱ ……………………………………………………………..13
  11. ՀԱՍԻՍ …………………………………………………………………….14
  12. ԿՈԹՈՆ …………………………………………………………………….14
  13. ՕՐԱՇ ………………………………………………………………………16
  14. ՈՒՐԱՆԻԱ …………………………………………………………………17
  15. ՊԱՏԱՐ …………………………………………………………………….18
  16. ԾԻՐԱՆԵ …………………………………………………………………19
  17. ՀՈՒԾԱՆ ………………………………………………………………….20
  18. ԿԱՊՈՒՏԱՆ ……………………………………………………………..21
    ԱՍՔԱՆԱՏՅԱՆ (ՇՐՎԱՆԴՅԱՆ) ԳԱՀԱՏՈՀՄ
  19. ԱՍԱՐՀԱԴՈՆԻԱ …………………………………………………….22
  20. ԾԱՄԾԱՄ ………………………………………………………………..22
  21. ՎԱՆՈՒՀԻ ………………………………………………………………..23
  22. ՁԱՐՈՒՀԻ ………………………………………………………………..24
  23. ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ………………………………………………………….26
  24. ՄԻՀՐԱՆԱ ………………………………………………………………28
  25. ՍԻՓԱՆԵ ………………………………………………………………..28
  26. ԱՍԱՏԵՐԱ ………………………………………………………………29
  27. ՀՌՈԴՈԳՈՒՆԵ ………………………………………………………..30
  28. ԾՈՎԻՆԱՐ ……………………………………………………………….30
  29. ՆԱՆԵ
  30. ԱՐԵԳ
    31
    32
    ԾՈՓՔ-ԿՈՄՄԱԳ- ԵՆԵԻ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԾՐԻ ԳԱՀԱՏՈՀՄ
  31. ԵՐՎԱՆԴՈՒՀԻ
  32. ՍԱՄՈՍԻԱ ..
  33. ՀԻԵՐԱՔՍԻԱ
  34. ԱՆՏԻՈՔԻԱ .
  35. ԱՍՏՂԻԿ
  36. ԼՈՒՍԱՏԻԿԻՆ
  37. ՀՈՒՏՈՄԻԱ . .
  38. ՄՈՐՃ ………
  39. ԱՍՊԱՆՈՒՅՇ
  40. ԱՐՏԱՍԱ
  41. ԱՐՇԱՆՈՒՅՇ
  42. ՈՍԿԵՄԱՅՐ .
  43. ՀԱՅԱՄԱ
    .33
    .33
    .34
    .34
    ,36
    .37
    .37
    .38
    .39
    .39
    .41
    .41
    .42
    ԱՐՏԱՇԵՍ8ԱՆՆԵՐ’ ԵՐՎԱՆԴՈՒՆԻՆԵՐԻՑ ՎԵՐԸՆՁՅՈՒՂՎԱԾ ԳԱՀԱՏՈՀՄ
  44. ՍԱԹԵՆԻԿ ….
  45. ԴՇԽՈ ………….
  46. ԱՆԱՀԻՏ ………
  47. ՀՈՒՏՈՄԻԱ ….
  48. ԿԼԵՈՊԱՏՐԱ . .
  49. ՀԱՄԱՍՓՅՈՒՌ . .
  50. ՍՈՍՇՄ-ՋՈՍԻՄԱ
  51. ԶԱՀԱՆԻՐԱ ….
  52. ԱՐԱՔՍԱ ………
  53. ՍԱՍՍ ……………
  54. ՋԱՆԱՄԱ ………
  55. ՕԳՏԱՎԱ ………
  56. ԷՐԱՏՈ ………….
  57. ՀԱՐՄՈՆԻԱ ….
  58. ԱՐՇԱԿԱԴՈՒԽՏ
  59. ԱՆՈՒՅՇ ………..
  60. ԷԼԵԿՏՐԱ ………
  61. ԲԱԳԱՐԱՏՈՒՀԻ
    ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԳԱՀԱՏՈՀՄ
  62. ՇԱՀԱՍՊԴՈՒԽՏ ………………………………….
    ……………….67
  63. ՋԵՆՈԲԻԱ ………………………………………….
    ……………….68
  64. ՄԱՅԱ …………………………………………………
    ……………….69
  65. ՋԵՆՈԲԻԱ …………………………………………..
    ……………….69
  66. ԲԱԿՈՒՐԱԴՈՒԽՏ ………………………………..
    ……………….71
  67. ՃԵՐՄԱԿՈՒՀԻ ……………………………………..
    ……………….72
  68. ԿԱՊԻՏՈԼԱ ………………………………………..
    ……………….72
  69. ՍԱՆԴՈՒԽՏ …………………………………………
    ……………….73
  70. ՍԻՐՈՒՆԻԿ …………………………………………
    ……………….74
    71.ՆԱՋԵՆԻԿ ………………………………………….
    ……………….74
  71. ՎԱՂԱՐՇՈՒՀԻ ……………………………………..
    ……………….75
  72. ՍԻ ԼՎԱ ……………………………………………….
    ……………….75
  73. ՄԱՋԵՏԱ ……………………………………………..
    ……………….76
  74. ԱՐՇԱՄՈՒՀԻ ……………………………………….
    ……………….76
  75. ԽՈՍՐՈՎԱՆՈՒՅՇ ………………………………..
    ……………….77
  76. ՆՈՒՇԻԿ ……………………………………………..
    ……………….80
  77. ՍԱՍԱՆԴՈՒԽՏ ……………………………………
    ……………….80
  78. ՆԵՐՍԵՀԱՆՈՒՅՇ ………………………………..
    ……………….81
  79. ԱՇԽԵՆ ……………………………………………….
    ……………….83
  80. ՃԱԽՐՈՒՀԻ …………………………………………
    ……………….84
  81. ԲԱՄԲԻՇ ……………………………………………..
    ……………….84
  82. ՓԱՌԱՆՁԵՄ ……………………………………….
    ……………….85
  83. ՕԼԻՄՊԻՍ …………………………………………..
    ……………….90
  84. ԶԱՐՄԱՆԴՌՒԽՏ ………………………………….
    ……………….92
  85. ՌՈՄԵԼԱ ……………………………………………..
    ……………….92
  86. ՎԱՐԴԱՆԴՈՒԽՏ ………………………………….
    ……………….93
  87. ՍՄԲԱՏՈՒՀԻ ……………………………………….
    …………… .93
  88. ՋՐՎԱՆԴՈՒԽՏ ……………………………………
    ……………….94
  89. ԳԵՂԱՆՈՒՅՇ ……………………………………….
    ……………….94
  90. ՇԱՊՈՒՀԴՈՒԽՏ ……………………………………
    ……………….95
  91. ՔՆՔՈՒՇ ……………………………………………..
    ……………….95
    ՕՍՐՈՅԵՆԵԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ ԳԱՀԱՏՈՀՄ
  92. ՀԱՅՐԱՆՈՒՅՇ .
  93. ՀՈՎԱԴՈՒԽՏ . .
  94. ՍՈՓԻԱ ………..
    96
    96
    97
  95. ՀՈՒՐԱՄԱ ……………………………………………………………..97
  96. ՇՈՒՇԱՆԻԿ ………………………………………………………….97
    ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԾՐԻ ԳԱՀԱՏՈՀՄ
  97. ԳՐԻԳՈՐԱՆՈՒ6Շ
  98. ԿԱՏՐԱՆԻԴԵ . . .
  99. ԱՇՈՏԴՈՒԽՏ …
  100. ՍԱՀԱԿԱՆՈՒՅՇ
  101. ՄԱՐԻԱՄ ………
  102. ԽՈՍՐՈՎԱՆՈՒ6Շ
  103. ԿԱՏՐԱՆԻԴԵ . .
  104. ԿԱՏՐԱՆԻԴԵ . .
  105. ՇՈՒՇԱՆ …….
  106. ՖԼՈՐԱ ………….
  107. ԹԱԳՈՒՀԻ ………
  108. ԳՐԻԳՈՐԱԴՈՒԽՏ
  109. ՄԼՔԵ ……………..
  110. ԳՈՒՐԳԵՆԴՈՒԽՏ
  111. ԿԱՏԱ ……………
  112. ԴԵՐԵՆԻԿՈՒՀԻ
  113. ԳԱ8ԱՆԵ ………
  114. ԽՈՒՇՈՒՇ ………..
  115. ՓԱՌԻՍՈՒՀԻ …
  116. ԳՈՐԱՆԴՈՒԽՏ .
  117. ԳՈՐԱՆԴՈՒԽՏ .
  118. ԱՐՈՒՍՅԱԿ …….
  119. ՋՈՐԱԿՐՑԵԼ …
  120. ՀՌԻՓՍԻՄԵ
  121. ՄԱՄՔԱՆ ………
  122. ՌՈՒԶՌՒՔԱՆ …
  123. ՍԵԴԱ ……………
  124. ՇԱՀԱՆԴՈՒԽՏ . .
  125. ՔՈՒՊՂԻԴՈՒԽՏ
  126. ՍՈՓԻ ……………
  127. ՇԱՀԱՆԴՈՒԽՏ . .
  128. ՀՐ ԱՆՈՒՇ ………
  129. ՄԱՐԻԱՄ ………
  130. ԿԱՏԱ ……………
  131. ՄԱՄԱ ……………
    …….98
    …….99
    …….100
    …….100
    …….101
    …….102
    …….102
    …….103
    …….106
    …….106
    …….107
    …….107
    …….108
    …….109
    …….109
    …….110
    …….110
    …….111
    …….113
    …….113
    …….114
    …….114
    …….115
    …….115
    …….116
    …….116
    …….116
    …….117
    …….118
    …….119
    …….119
    …….120
    …….121
    …….121
    …….122
    ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՀԱՏՈՀՄ
    133.
    134.
  132. 136
    137.
    138.
    139.
    140.
    141.
    142.
    ՋԱԲԼՈՒՆ
    ՍԻՊԻԼ
    ջաբել ….
    ԿԵՌԱՆ …. ՄԱՐԳԱՐԻՏՍ ՄԱՐԳԱՐԻՏՍ ՋԱԲԵԼ …. ԽԱԹՈՒՆ , . . ԲԵԱՏՐԻՉԵ ԱԳՆԵՍ ….
  133. ԶԱԲԼՈՒՆ ………..
  134. ՀՈՎՀԱՆՆԱ …….
  135. ԱԼԻՍ ………………
  136. ԿՈՍՏԱՆԴԻԱ …
  137. ԿԱՆԴԱԿՈՒԶԵՆԻԱ
  138. ՄԱՐԻՈՒՆ ………..
  139. ՕՇԻՆԴՈՒԽՏ ….
  140. ՄԱՐԳԱՐԻՏՍ …
    .122
    .123
    .124
    .127
    ,130
    .130
    .130
    .131
    .131
    .132
    .132
    132
    133 .133 .133 .134 .136 .136