Աշուղ Հավասի – Խանդոտ կինը և իր անմեղ մարդը (Սիրանուշ Գալստյան, Արթուր Մնացականյան) – Ашуг Хаваси – Ревнивая женщина и ее невиновный мужчина (Сирануш Галстян, Артур Мнацаканян) – Ashugh Havasi – Jealous woman and her innocent man (Siranush Galstyan, Arthur Mnatsakanyan)

Աշուղ Հավասի – Խանդոտ կինը և իր անմեղ մարդը (Սիրանուշ Գալստյան, Արթուր Մնացականյան) -Ашуг Хаваси – Ревнивая женщина և ее невиновный мужчина (Сирануш Галстян, Артур Мнацаканян)=Ashugh Havasi – Jealous woman and her innocent man (Siranush Galstyan, Arthur Mnatsakanyan)

Աշուղ Հավասի – Խանդոտ կինը և իր անմեղ մարդը։ Կատարումը՝ Սիրանուշ Գալստյան ևԱրթուր Մնացականյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Хаваси – ревнивая женщина և ее невиновный мужчина. Исполняет Сирануш Галстян и Артур Мнацаканян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.

Havasi – The jealous woman և her innocent man. Performed by Siranush Galstyan րArthur Mnatsakanyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Ասա տեսնեմ որտեղ էիր պարզերես, պարզերես,
Էլ մի ասա որ վերջինն է կը ներես,
Հերիք եղաւ կրակ վարես ինձ էրես, ինձ էրես,
Ու՞ր գնացիր , ու՞ր մնացիր էս գիշեր,
Աստղերն ելան օրն եղել է կէս գիշեր։

Նոր է մթնում մի խիղճ արա, այ կնիկ, այ կնիկ,
Առանց հարցնել գլխիս մի տայ, վայ կնիկ,
Դու ինձ կ՚անես ուրիշներին թայ կնիկ, թայ կնիկ,
Նոր է մթնում, նոր է գալիս էս գիշեր,
Բայց դու սրան համարում ես կէս գիշեր։

Հագնուել ու զարդարուել ես ոնց ‘եսայ, ոնց ‘եսայ,
Կարծում ես թէ , էնտեղ չէի չտեսայ,
Մայրամուտին ու՞մ հետ էիր ինձ ասա, ինձ ասա,
Ու՞ր գնացիր , ու՞ր մնացիր էս գիշեր,
Աստղերն ելան օրն եղել է կէս գիշեր։

Ո՞վ է տեսել քեզ պէս կնիկ այս դարում, այս դարում,
Ոչ՛ գործում ես , ոչ՛ լուանում, ոչ՛ կարում,
Ամբողջ օրը վրաս շառ ես հնարում, հնարում,
Նոր է մթնում, նոր է գալիս էս գիշեր,
Բայց դու սրան համարում ես կէս գիշեր։

Տանը թողած ինձ պէս մարալ սիրուն հարս, սիրուն հարս,
Կ՚երթաս ուրիշ կանանց ետեւ ման կուգաս,
Գիշերները շունչդ կտրած տուն կուգաս, տուն կուգաս,
Ու՞ր գնացիր , ու՞ր մնացիր էս գիշեր,
Աստղերն ելան օրն եղել է կէս գիշեր։

Ամօթ արա միտքդ ծուռ է, միտքդ ծուռ, միտքդ ծուռ,
Ես խմել եմ լոկ մի բաժակ գարեջուր,
Քթէս բերիր դու ինձ տալով թուք ու մուր, թուք ու մուր,
Նոր է մթնում, նոր է գալիս էս գիշեր,
Բայց դու սրան համարում ես կէս գիշեր։

Շուրջդ նայիր ու տես, թէ որտեղ Ես, որտեղ Ես,
Էդ տարիքով դու ինձ համար հօր տեղ Ես,
Ճաշի չես գայ, սոված ծարաւ, որտեղ ես, որտեղ ես,
Ու՞ր գնացիր , ու՞ր մնացիր էս գիշեր,
Աստղերն ելան օրն եղել է կէս գիշեր։

Հաւասն ասաց էսպէս խանդոտ կնկանը, կնկանը,
Տանես գցես մարդագելի ուռկանը,
Որ չտանջի խեղճ ու կրակ էրկանը, էրկանը,
Նոր է մթնում, նոր է գալիս էս գիշեր,
Բայց դու սրան համարում ես կէս գիշեր։