Արատտա Ուրարտու Аратата Урарту Aratta Urartu

Արատտա Ուրարտու Аратата Урарту Aratta Urartu

Սեպագիր արձանագրության այս հատվածը պատկանում է ուրարտական ​​թագավոր Մենուային։ Այն թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 810–786 թվականներով՝ Մենուայի գահակալության ժամանակաշրջանով։

Արձանագրությունը կապված է Ուրարտուի հին պետության՝ Հայկական լեռնաշխարհի հզոր թագավորության հետ։

Այս հատվածը հայտնաբերվել է Վանա լճի Աղթամար կղզում, որը մի ժամանակ գտնվում էր Ուրարտական ​​մայրաքաղաք Տուշպայի մոտ։

Մենուայի բնորոշ արձանագրությունները հաճախ նրա նվաճումները, ինչպիսիք են ոռոգման ջրանցքների կամ ամրոցների կառուցումը, կապում են գերագույն աստված Խալդիի զորության հետ։ Վերծանված արձանագրություններից մեկում ասվում է. «Խալդի աստծո զորությամբ Իշպուինիի որդի Մենուան կառուցեց այս ջրանցքը»։

Этот фрагмент клинописной надписи принадлежит царю Урарту Менуа. Он датируется примерно 810–786 годами до н.э., периодом правления Менуа.
Надпись связана с древним государством Урарту, могущественным царством в Армянском нагорье.
Этот фрагмент был найден на острове Ахтамар на озере Ван, которое когда-то находилось недалеко от столицы Урарту, Тушпы.
Типичные надписи Менуа часто связывают его достижения, такие как строительство ирригационных каналов или крепостей, с могуществом верховного бога Халди. Одна из расшифрованных надписей гласит: “Могуществом бога Халди Менуа, сын Ишпуини, этот канал провёл”.

This fragment of a cuneiform inscription belongs to the Urartian king Menua. It dates back to approximately 810–786 BC, during Menua’s reign.
The inscription is associated with the ancient state of Urartu, a powerful kingdom in the Armenian Highlands.
This fragment was found on Akhtamar Island in Lake Van, which was once located near the Urartian capital of Tushpa.
Typical Menua inscriptions often link his achievements, such as the construction of irrigation canals or fortresses, to the power of the supreme god Haldi. One deciphered inscription reads: “By the power of the god Haldi, Menua, son of Ishpuini, built this canal.”

Արատտա

Արատտա

Արատտա, շումերական սեպագրերում հիշատակվող երկիր։ Հիշատակումը կապված է Ուրուքի երկու վաղ թագավորներ Էնմերկարի և Լուգալբանդայի հետ, որոնք նաև կան Շումերի թագավորների ցանկում։

Հայաստանի Մ.թ.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերներըաշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում։ Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը, որը Մ.թ.ա. III-II հազարամյակի երկրորդ կեսին նրանցից փոխառեցին սեմական ծագում ունեցող աքքադացիները, իսկ հետագայում այն լայն տարածում ստացավ Առաջավոր Ասիայիերկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։ Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։ Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին։ Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր։ Արատտայից Շումեր գնում էին «Ուրուկի»գետով։ Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է։ Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում։ Այդ են վկայում նաև Շումերից Արատտա ճանապարհին հիշատակվող տեղանունները։ Դրանցից է, օրինակ, Զամուա երկիրը։ Վերջինս Ուրմիո լճիհարավում էր (ասորեստանյան աղբյուրներում Ուրմիո լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»), հետևաբար շարունակելով Շումեր-Զամուա գիծը՝ անխուսափելիորեն դուրս կգանք Հայկական լեռնաշխարհ։ Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա) ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր։ Արատտան եղել է աստվածապետական (կրոնապետական կամ թեոկրատական) կարգերով երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը։ Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր։ Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով։ Հիշատակվում է երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան, որը կոչվում էր «կառավարիչ»։ Արատտայում հիշատակվում են նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ, ինչը խոսում է երկրում արդեն որոշակի զարգացում ստացած պետական համակարգի մասին։ Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին։ Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր։ Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք՝«լեռնային քարեր»։ Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում՝ ձիերը։ Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի։ Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով՝ չի կարողանում գրավել. «Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես Արատտայի պարիսպներից թափվում էին ամբողջ տարին աղմկոտ սուլոցով։ Օրերն անցնում էին, ամիսները` երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան» …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Մ.թ.ա. III-II . III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն։Մ.թ.ա. III-II XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով։ Մ.թ.ա. III-II XXVI-XXVդարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում, որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղ բրոնզիդարյան մշակույթ։