Աշուղ Հավասի – Ինչ, ինչ ասեմ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Что, что я должен сказать (Товмас Погосян) – Ashugh Havasi – What, what should I say (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Ինչ, ինչ ասեմ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Что, что я должен сказать (Товмас Погосян) – Ashugh Havasi – What, what should I say (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Ինչ, ինչ ասեմ։ Կատարումը՝ Թովմաս Պողոսյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Что, что я могу сказать? Исполняет Товмас Погосян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.

Ashugh Havasi – What, what can I say? Performed by Tovmas Poghosyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Պարտեզում, իրիկնապահին
Ընկերներով ման կուգային,
Բացվել էր դեմքը երկնային․
Արև՞ ասեմ, թե՞․․․
Լուսի՞ն ասեմ, թե՞․․․
Ի՞նչ, ի՞նչ ասեմ, գեղեցիկ յարիս։

Երգում է սրտի սերիցը,
Սազն էլ չի գցում ձեռիցը,
Թափում է շրթունքներիցը.
Նաբա՞թ ասեմ, թե՞․․․
Շաքա՞ր ասեմ, թե՞․․․
Ի՞նչ, ի՞նչ ասեմ, անուշիկ յարիս։

Հավասու դարդերը ծով է,
Դարձյալ նստել յար կգովե,
Հետս էլ չի խոսի, խռով է.
Հա՞մր ասեմ, թե՞․․․
Բլբո՞ւլ ասեմ, թե՞․․․
Ի՞նչ, ի՞նչ ասեմ սիրունիկ յարիս։

Աշուղ Հավասի – Աննման տարազով (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – В уникальном костюме (Товмас Погосян) – Ashugh Havasi – In a unique costume (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Աննման տարազով (Թովմաս ՊողոսյաԱշուղ Հավասի – Աննման տարազով (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – В уникальном костюме (Товмас Погосян) – Ashugh Havasi – In a unique costume (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Աննման տարազով։ Կատարումը՝ Թովմաս Պողոսյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – В уникальном костюме. Исполняет Товмас Погосян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетян

Ashugh Havasi – In a unique costume. Performed by Tovmas Poghosyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Աննման տարազով, թել-թել մազերով,
Իմ յարն եկավ անցավ հազար նազերով,
Լուռ գնաց` մնացի բարևին կարոտ,
Ինչպես սիրտս է երկնուց արևին կարոտ։

Ես մի երգ ասացի ման գալու հարմար,
Ես՝ տխուր, ինքն՝ ուրախ խնդալուն հարմար
Հետի ընկերները քաշեցին տարան,
Մաշված սիրտս էլ նորից մաշեցին տարան։

Անգութն էլ չլսեց Հավասուս երգին,
Այտերին նման էր փնջերը ձեռքին,
Յարս բաղեն գնաց, կուրծքը վարդերով,
Աչքս լալեն մնաց, սիրտս դարդերով։