Խոսիր իմ սազս (Ռոմանոս Աղաջանյան)-Ashugh Havasi – Ашуг Хаваси – Говори мой саз (Романос Агаджанян)- Speak my saz (Romanos Aghajanyan)

Աշուղ Հավասի – Խոսիր իմ սազս (Ռոմանոս Աղաջանյան)-Ashugh Havasi – Ашуг Хаваси – Говори мой саз (Романос Агаджанян)- Speak my saz (Romanos Aghajanyan)

Աշուղ Հավասի – Խոսիր իմ սազս։ Կատարումը՝ Ռոմանոս Աղաջանյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Скажи мою песню. Исполняет Романос Агаджанян, Культурный Союз Саят-Нова.Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.

Ashugh Havasi – Speak my song. Performed by Romanos Aghajanyan, Sayat-Nova Cultural Union.The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Արի՛ դարձյալ իմ սիրուն սա՜զ, երգենք սեր ու յար,
Թո՛ղ չխնդա մեր թշնամու սիրտը նենգ ու չար:
Դու իմ հոգու հույզն ես հնչել տարիներ երկար.
Երգել ես սերս ու մուրազս, իղձս, երա՜զս,
Քեզ հետ սպիտակեց մազս, խոսի՛ր իմ սազս…

Ե՛կ, դայլայլի՛ր իմ անուշիկ, քո ձայնով կրկին,
Թող միշտ ցնծա իմ նազելու սերը սրտագին:
Դու ես գերել սիրտը նրա և հպարտ հոգին.
Երգել ես սերս ու մուրազս, իղձս, երա՜զս,
Քեզ հետ սպիտակեց մազս, խոսի՛ր իմ սազս…

Ձայն տու՛ր դարձյալ իմ լեզվանի անցյալիդ նման,
Մեր լռելուն ուրախացող շատ նախանձներ կան:
Հավասու հետ տվել ես դու ողջին պատասխան.
Երգել ես սերս ու մուրազս, իղձս, երա՜զս,
Քեզ հետ սպիտակեց մազս, խոսի՛ր իմ սազս…