Աշուղ Հավասի – Աննման տարազով (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – В уникальном костюме (Товмас Погосян) – Ashugh Havasi – In a unique costume (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Աննման տարազով (Թովմաս ՊողոսյաԱշուղ Հավասի – Աննման տարազով (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – В уникальном костюме (Товмас Погосян) – Ashugh Havasi – In a unique costume (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Աննման տարազով։ Կատարումը՝ Թովմաս Պողոսյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – В уникальном костюме. Исполняет Товмас Погосян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетян

Ashugh Havasi – In a unique costume. Performed by Tovmas Poghosyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Աննման տարազով, թել-թել մազերով,
Իմ յարն եկավ անցավ հազար նազերով,
Լուռ գնաց` մնացի բարևին կարոտ,
Ինչպես սիրտս է երկնուց արևին կարոտ։

Ես մի երգ ասացի ման գալու հարմար,
Ես՝ տխուր, ինքն՝ ուրախ խնդալուն հարմար
Հետի ընկերները քաշեցին տարան,
Մաշված սիրտս էլ նորից մաշեցին տարան։

Անգութն էլ չլսեց Հավասուս երգին,
Այտերին նման էր փնջերը ձեռքին,
Յարս բաղեն գնաց, կուրծքը վարդերով,
Աչքս լալեն մնաց, սիրտս դարդերով։

Աշուղ Հավասի – Եղնիկի պես (Հովհաննես Մանուչարյան)-Ашуг Хаваси – Как олень (Ованес Манучарян) – Ashugh Havasi – Like a Deer (Hovhannes Manucharyan)

ԱԱշուղ Հավասի – Եղնիկի պես (Հովհաննես Մանուչարյան)-Ашуг Хаваси – Как олень (Ованес Манучарян) – Ashugh Havasi – Like a Deer (Hovhannes Manucharyan)

Աշուղ Հավասի – Եղնիկի պես։ Կատարումը՝ Հովհաննես Մանուչարյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։

Ашуг Хаваси – Как олень. Исполняет Ованнес Манучарян, Культурный Союз Саят-Нова.

Ashugh Havasi – Like a deer. Performed by Hovhannes Manucharyan, Sayat-Nova Cultural Union.

Ալ երեսդ ալա է,
Բացված կարմիր լալա է,
Նայվածքդ, սիրուն աղջիկ,
Գլխիս դարդ ու բալա է։
Եղնիկի պես ծուռ մի աշե, սիրո՛ւն ջան,
Ջահել սիրտս դու մի մաշե, սիրու՛ն ջան։

Այրող սերդ սառել է,
Սիրտդ ինձնից դառել է,
էդ քո նայել, ժպտալդ
Խելքս գլխիցս առել է։
Եղնիկի պես ծուռ մի աշե, սիրո՛ւն ջան,
Ջահել սիրտս դու մի մաշե, սիրու՛ն ջան։

Հագածդ նուրբ տարազ է,
Հասակիդ լավ կսազե,
Քեզ հետ ասել, խոսելը
Ե՛վ ցավ է, ՛ մուրազ է։
Եղնիկի պես ծուռ մի աշե, սիրո՛ւն ջան,
Ջահել սիրտս դու մի մաշե, սիրու՛ն ջան։