ՍԱՅԱԹ ՆՈՎԱ աշուղական երգի վաստակավոր անսամբլ

ՍԱՅԱԹ ՆՈՎԱ աշուղական երգի վաստակավոր անսամբլ

ՍԱՅԱԹ ՆՈՎԱ աշուղական երգի վաստակավոր անսամբլ

ՍԱՅԱԹ ՆՈՎԱ աշուղական երգի վաստակավոր անսամբլ

ՍԱՅԱԹ ՆՈՎԱ աշուղական երգի վաստակավոր անսամբլ

Աշուղ Հավասի – Խալդ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Халд (Товмас Погосян) – Ashugh Havasi – Khald (Tovmas Poghosyan)

ԱշոԱշուղ Հավասի – Խալդ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Халд (Товмас Погосян) – Ashugh Havasi – Khald (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Խալդ։ Կատարումը՝ Անանիա Հովսեփյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Халд. Исполняет Анания Овсепян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.

Ashugh Havasi – Khald. Performed by Anania Hovsepyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Սիրտս ծակեց ալմասի պես,
Աղջի, սուր դանակ է խալդ,
Երեսդ շուռ տուր ինձանից,
Այրեցիր, կրակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։

Խալդ ինձ տվեց սիրո քնար,
Բաց արավ էշխի ճանապարհ,
Ցերեկն արև է ինձ համար,
Գիշերն էլ լուսնյակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։

Հավասին է խալի կարոտ,
Դեղ է փնտրում սրտին յարոտ,
Ծիրանավառ ու ծաղկահոտ,
Գարնան մանուշակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։