Ոչ Վասակի գովք անողներին

ՀԱՅՔ-ՀԱՅԿԱԿԱՆ- ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ-ՀԱՅՈՑ-ԲՆՆՕՐԱՆ
Աշխարհացույց Ashxaracuyc Ашхарацуиц

Նախկին սբ.Գրիգոր քրմերին և նրանց զավակներին,հատկապես Աղբիանոսից տոհմից սբ. Գրիգորըը եպիսկոպոս է ձեռնադրում:

Նույնինիսկ հեթանոսության ժամանակ Պարսկաստանը փորձել է մեզ դավանափոխ անել և ընդունել իր կրակապաշտությունը:

III դ. սկզբներին Իրանում հակամարտություն է սկսվում պարթև Արշակունիների և Պարսից Սասանյան տոհմերի միջև:
Արտաշիր I Սասանյանի (226-240) առաջին ներխուժումը Հայաստան ավարտվել է պարտությամբ:Սակայն նրա որդի՝ Շապուհ առաջին (241-272) օրոք Սասանյան Իրանի հզորացման և Հռոմեական կայսրության թուլացման ժամանակաշրջանում,Հայաստանի վիճակը ծանրացավ:

Հայաստանու,մ Սասանյանները իրենց զավթումները դյուրացնելու նպատակով ձգտում էին Հայերին պարտադրել իրենց կրոնը՝զրադաշտությունը(առաջին հայացքից դա նույն Հայ հեթանոսությունն է բայց կան ահավոր մեծ տարբերություններ-գլխավոր աստվածներն են Արամազդը ու Անահիտ մնացածը այլ է):

Զրադաշտականությունը Պարսկաստանում պետական կրոն հռչակվելուց հետո Սասանյանները բռնի ուժով փորձեցին այն տարածել նաև Հայաստանում:Հատկապես Շապուհի որդու՝ Որմիզդ – Արտաշիրի տարիներին Սասանյաների բռնություննեիր պատճառով կործանվեցին Հայոց հեթանոսական պաշտանմունքի մի շարք սրբություններ:

Շապուհ I -ն իր որդիների անուններով կրակատներ էր հիմնում :Դրանք կառուցվում էին հայոց ազգային տաճարների տեղում,որոնք քանդում էին զրադաշտական մոգերը:

Ըստ Մովսես Խորենացու ՝ Որմիզդ-Արտաշիրը հրամայեց իր սպասավորներին վառել և անշեջ պահել Որմիզդական հուրը Բագավանում գտնվող բագինի մեջ, ավելին ՝ հնում Արմավիրում կանգնեցված և այնտեղից Բագարան,այնուհետև Արտաշատ տեղափոխված արձանները որ Վաղարշակը շինել էր տվել իր նախնիների պատկերով ,Արտաշիրը հրամայում է փշրել:

Նա նաև երկիրը իրեն ենթարկելու նպատակով հրամայել ՝էր Արտաշես I -ի սահմանաքարերի գրությունները փոխել և իր անունով անվանել ՙԱրտաշիրական՚:

Արևորդի և Քրիստոնյա Հայեր լինենք Համերաշխ մենք մեկ ազգի զավակներ ենք :

Մենք Հայկազնունիներ ենք:

Օգտագործված գրականություն՝ Հայոց պատմություն հնագույն ժամանակներից միչև մեր օրերը-Էդուարդ Դանելյան,Աշոտ Մելքոնայան

Հայոց պատմություն հնագույն ժամանակներից միչև մեր օրերը-Էդուարդ Դանելյան,Աշոտ Մելքոնայան