Աշուղ Հավասի – Կարոտ կերդամ (Կարոտ կերդամ) – Ашуг Хаваси – я скучаю по тебе (я скучаю по тебе) – Ashugh Havasi – I miss you (I miss you)
Աշուղ Հավասի – Կարոտ կերդամ։ Կատարումը՝ Թեհմինե Գրիգորյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ
Ашуг Хаваси – я скучал по тебе. Исполняет Техмине Григорян, Культурный союз «Саят-Нова». Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.
Ashugh Havasi – I missed you. Performed by Tehmine Grigoryan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan
Ո՜հ, ինչ դժվար օր էր այսօր,
Երկինքս ամպոտ, միտքս մոլոր,
Սիրուդ սրով իմ սրտին խոր
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանից կարոտ կերթամ։
Վերջին անգամ տվիր ձեռքդ,
Էլ չեմ լսի անուշ երգդ,
Էլ չի բուժվի տված վերքդ,
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանիր կարոտ կերթամ։
Քեզ բան ասել շատ դժվար է,
Շատ դժվար է, անհնար է,
Վերքս անդեղ ու անճար է,
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանից կարոտ կերթամ։
Մեր թշնամին ուրախացավ,
Նախանձ սիրտը հանգստացավ,
Իսկ Հավասիդ վերք ստացավ,
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանից կարոտ կերթամ։