Աշուղ Հավասի – Ախ մի անգամ էլ (Սարգիս Խաչատրյան) – Ашуг Хаваси – Ой еще раз (Саргис Хачатрян) – Ashugh Havasi – Oh once again (Sargis Khachatryan)

Աշուղ ՀավԱշուղ Հավասի – Ախ մի անգամ էլ (Սարգիս Խաչատրյան) – Ашуг Хаваси – Ой еще раз (Саргис Хачатрян) – Ashugh Havasi – Oh once again (Sargis Khachatryan)

Աշուղ Հավասի – Ախ մի անգամ էլ։ Կատարումը՝ Սարգիս Խաչատրյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Ой еще раз. Исполняет Саргис Хачатрян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.

Ashugh Havasi – Oh once again. Performed by Sargis Khachatryan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Ա՜խ, մի անգամ էլ զիջեիր, սիրուհիս, քեզ բան ասեի,
Նորից աչք – ունքդ գովեի, սիրուն, աննման ասեի,
Ծաղկադալար սարի նման ծոցիդ բուրաստան ասեի,
Բլբուլին կարոտով տանջող վարդով վարդարան ասեի։

Երանի՜ քեզ չճանաչող անծանոթ, օտար լինեի,
Կամ լավ ու վատից անտեղյակ, սիրուց բեխաբար լինեի,
Կամ թե մարմար կրծքիդ վրա մի ոսկեքաշ լար լինեի,
Մատաղ սրտիս քնքուշ զարկով հնչեի, ջան – ջան ասեի։

Մի անգամ ասի’ ի՞նչ ասեմ, ասիր, տեսքիս արև ասա,
Կարմիր խնձոր անվանեցի, ասիր’ վարդի տերև ասա,
Բոցավառ կանթեղ աչերիդ դու խնդրեցիր, թե սև ասա,
Երանի մեկ էլ երգեի, նախշուն ծիածան ասեի։

Դու Հավասուդ ելած սիրտը զովացնեիր հովի նման,
Սրբեիր արցունքն աչքերիս, չթողնեիր ծովի նման,
Ախ ու վախով չմեռնեի անբախտ Սայաթ – Նովի նման,
Սիրուն ձեռդ կրծքիս վրա, հիմա տուր վախճան, ասեի։