Բաբելոնի հայազգի արքան՝ Նաբուգոդոնոսոր IV (Արախա)
Բաբելոնի հայազգի արքան՝ Նաբուգոդոնոսոր IV (Արախա)

Բաբելոնի հայազգի արքան՝ Նաբուգոդոնոսոր IV (Արախա).

Աքեմենյան Պարսկաստանի արքա Դարեհ I Մեծը (մ.թ.ա. 522-486 թթ.) Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ մանրամասնորեն նշել է իր դեմ ապստամբած թագավորների ու նրանց դեմ տարած հաղթանակների մասին: Դրանցից մեկը Բաբելոնի արքա Նաբուգոդոնոսոր IV էր, որի իրական անունը Արախա էր: Ըստ արձանագրության, նա հայ էր։ Հին պարսկերեն և էլամերեն տարբերակներում գրված է հայ, միայն բաբելերենի աքքադերեն տարբերակում է նշված ուրարտացի: Նույնը նաև երկրի անվան մեջ է։ Երկու լեզուներով Հայաստան է, երրորդում` Ուրարտու։
Արախայի հայրը Խալդիտն էր, որի անունը կապված է ուրարտական գլխավոր աստծու՝ Խալդիի անվան հետ:
Բեհիսթունյան ժայռաքանդակի վրա Արախան գտնվում է գերեվարված թագավորների մեջ (սլաքով նշվածը, այսինքն աջից երրորդը): Ձախ կողմում Դարեհն է՝ ոտքը դրած գահընկեց եղած Գաումատայի վրա:
Բեհիսթունյան արձանագրությունը այն գլխավոր ապացույցն է, որ Ուրարտուն՝ դա նույն Հայաստանն է և ուրարտացիները նույն հայերն են:



You must be logged in to post a comment.