ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ


Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ Արտակ Մովսիսյանի հետ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ / ՀԱՅԱ HAYA

-Հնագույն ի՞նչ ավանդապատումներ կան հայերի ծագման վերաբերյալ։
-Մեզ են հասել մի շարք գրավոր տեղեկություններ հին և միջին դարերից, որոնք փորձում են բացատրել հայերի ծագումը: Հին դարերում հայերը քաղաքակիրթ աշխարհի ամենանշանավոր ժողովուրդներից էին, այդ իսկ պատճառով օտար ժողովուրդներն ու նրանց ուսյալ զավակները չէին կարող անտեսել հայերի ծագումը: Այսօր ունենք մի շարք կարևոր տեղեկություններ: Բնագույնը և կարևորագույնը, թերևս, հայկական ազգային ավանդությունն է, որն առավել ամբողջական ձևակերպված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ և ունի երկու շերտ: Առաջինը նախաքրիստոնեական բազմաստվածության շրջանից եկող բնիկ, տոհմիկ հայկական շերտն է: Երկրորդը քրիստոնեության պետականացումից հետո այդ ավանդության սոսկ հարմարեցումն է քրիստոնեական աշխարհընկալմանը:
-Խնդրում եմ ՝ ավելի պարզ բացատրեք այդ շերտերի էությունը:
-Խորենացու կարևոր սկզբնաղբյուրներից մեկը Մար Աբաս Կատինայի մատյանն է: Պատմահայրը մեջբերում է դրա սկիզբը: Այն սկսվում է մոտավորապես այսպես: Աստվածներից առաջինները զորավոր էին, մեծամեծ գործերի պատճառ, արարչագործության սկիզբ, և նրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, որոնցից մեկն էր Հայկ նահապետը: Այստեղ մենք գործ ունենք բազմաստվածության շրջանի մտածողության հետ: Այսինքն Հայկը արարչագործ աստվածներից մեկի որդին էր: Միջագետքյան աղբյուրներում կարելի է գտնել նաև նրա Մոր այդ առաջին աստվածներից մեկի անունը, որը միջագետքյան աղբյուրներում համարվում է աստվածների մեջ իմաստնագույնը Հայա անունով,Հայա -ի Հայրն էր Թորգոմը: Սա, փաստորեն, մեր նախաքրիստոնեական շրջանի հնագույն ավանդազրույցն է: Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո դարձավ իշխող գաղափարախոսություն: Իսկ աստվածաշնչյան ընկալումների համաձայն աշխարհի բոլոր ազգերն առաջացել են Նոյ նահապեսփ երեք որդիներից Սեմից, Քամից և Հաբեթից: Նոր ժամանակաշրջանում բնականաբար, հայերի ազգային ավանդությունը կամ պետք է մերժվեր և ոչնչացվեր, կամ հարմարեցվեր տիրող գաղափարաբանությանը: Տեղի ունեցավ երկրորդը: Հայկ նահապետը, որ համարվում էր Թորգոմի որդի: Սա կարելի է անվանել մեր ավանդազրույցի զարգացման երկրորդ փուլը: Հայկական ավանդազրույցներից բացի’ կան նաև մի շարք այլ ուշագրավ տեղեկություններ: Հունական ավանդազրույցն, օրինակ, հայերի ծագումը կապում է Հունաստանում շատ սիրված ու տարածված արգոնավորդների ավանդազրույցի հետ: Այն պահպանվել է բազմաթիվ հայն հեղինակների գործերում, իսկ այերի ծագման վարկածն առավել մանրամասնորեն վկայակոչված է հույն մատենագիր Ստրաբոնի աշխատություններում: Արգոնավորդների մեջ էր ծագումով թեսալացի մեկը Արմենիոն քաղաքից, որը հայտնի էր Արմենոս Թեսալացի անունով: Ըստ ավանդության արշավանքից հետո նա մնացել է Հայաստանում, և երկիրն էլ անվանվել է նրա անունով: Ուշագրավ է ավանդազրույցի նախնական տարբերակներում նավարկություն կատարվում էր ոչ թե դեպի Կոլխիդա կամ Կողքիս երկիրը, այլ Այա: Այստեղ էր պահվում Ոսկե գեղմը հարստության և երջանկության խորհրդանիշը:
Սի շարք հեղինակներ իրավացիորեն Հայա աստվածուհու մեջ Հայա-Հայասա անունն են տեսնում, որը տեղագրորեն ևս համապատասխանում է հյուսիսարևմտյան Հայաստանին Սև ծովի մերձափնյա շրջաններին:
-Ե՞րբ է հայերի ծագումը կապվել Հունաստանի հետ:
Ստրաբոնը հաղորդում է. որ այդ տեղեկությունը քաղել Է Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից: Այստեղ մի շատ ուշագրավ միտում կա։ Ոչ միայն հայերի ծագումն Է կապվում Հունաստանի հետ. այլև մարերի, պարսիկների: Բայց գիտենք, որ նրանցից և ոչ մեկը Հունաստանից չէր ծագում: Պարզապես մակեդոնական արշավանքից առաջ նվաճումներն արդարացնելու նպատակով, ստեղծել էին այդ քայլի իրավական հիմնավորումն ապահովող մի տեսություն, որն Առաջավոր Ասիայի երեք խոշոր, նշանավոր ազգերին հայերին, պարսիկներին և մարերին կապում էր Հունաստանի հետ: Այսինքն՝ իբր իրենք վերականգնում են նախասկզբնական ամբողջությունը.
էրևի այնքան էլ ճիշտ չէ համեմատել Ալեքսանդր Մակեդոնացուն և Ադոլֆ Հիտլերին։ Բայց, անշուշտ, որոշ նմանություն կա: Վերջինս իր նվաճումներից առաջ խեղաթյուրեց արիականության տեսությունը, որպեսզի հիմնավորի իր նվաճողական քաղաքականությունը: Նման մի բան արել էին Մակեդոնացու մերձավորները ստեղծելով իրենց «տեսությունը», որը միացվեց արգոնավորդների ավանդազրույցին: Բնականաբար դա չի կարող սկզբնաղբյուրի արժեք ունենալ հայերի ծագման վերաբերյալ, բայց ուշագրավ է դրա առաջին հատվածը Ոսկե գեղմի հետևից գնում էին Այա երկիր:
Ուշագրավ է նաև վրացական ավանդազրույցը, որ պահպանվել է 9-11-րդ դդ. վրաց մատենագիրների (մասնավորապես Լեոնտի Մրովելու) երկերում: Սա էլ է կապվում քրիստոնեական միջավայրի հետ: Նկատելի է հայկական ավանդազրույցի ազդեցությունը: Ըստ ավանդության Թարգամոս նահապետն ուներ ութ որդի, որոնցից ավագը Հայոսն էր: Թվարկվում են նաև մյուս որդիները, որոնց մեջ էր Քարթլոսը՝ վրացիների նախնին: Սա կապված է ժամանակաշրջանի քաղաքական իրադրության հետ: Գիտենք, որ վրացիները բավական հավակնոտ են, և այսօր էլ նրանց ուսումնասիրողներից շատերն անգամ չեն ընդունում, որ իրենց գրերն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը: Եթե այդ ժամանակ ողջ Այսրկովկասում չլիներ հայ Բագրատունիների գերիշխանությունը, այդ թվում նաև վրացիների վրա, համոզված եմ, որ ավանդազրույցում ավագ որդին կհամարվեր Քարթլոսը և ոչ թե’ Հայոսը. իրենք իրենց նախնուն կրտսեր եղբայր չէին համարի…
-Փորձենք տարանջատել առասպելաբանության շրջանը բուն պատմականից:
-Կան ժամանակաշրջաններ, որոնք ուղղակի հնարավոր չէ միմյանցից զատել: Հենց թեկուզ առասպելի և իրականության առումով: Համաշխարհային, այդ թվում մեր ժողովրդի պատմության մեջ, կան բազմաթիվ դեպքեր, երբ իրական իրադրությունը առասպելականանում է, հերոսներն աստվածացվում են, և, հակառակը, աստվածներն են մարդեղացվում: Շատ հաճախ, հատկապես նախապատմական շրջանների համար, ուղղակի շատ բարդ է կամ անհնար անջատել առասպելն իրականությունից:
Բերեցի արգոնավորդների և վրացական ավանդազրույցի օրինակները: Ավելացնենք նաև հին եբրայական ավանդազրույցը: Հովսեփոս Փլավիոսի «Հրեական հնախոսության» մեջ մի ուշագրավ տեղեկություն է պահպանվել. «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Թե ո՞վ էր Ուրոսը, գիտության մեջ դեռևս չկա վերջնական կարծիք: Բայց ենթադրվում է, որ նա, ըստ սեմական ճյուղագրության, Արամի որդին էր: Փորձ է արվել Ուրոսին նույնացնել Արա Գեղեցիկի հետ: Ըստ մեր ավանդության Արա Գեղեցիկն Արամի որդին էր (եթե այստեղ անունների պատահական նմանություն չէ): Կամ էլ նույնացվել է Վանի թագավորության Ք. ա. 7-րդ դարի սեպագրերում հիշատակվող Ռուսա կամ Ուրսա էրիմենայի որդու հետ: Ո՞րն է սրանցից իրականը’ դժվար է ասել: Ուշագրավ է, որ ըստ սեմական ավանդազրույցի հայերը սեմական ծագում ունեն: Այսինքն վրացիները մեզ իրենց են ազգակից համարում, հույներն ու հրեաները իրենց: Ելնելով հայերի հին աշխարհում զբաղեցրած բարձր դիրքից ու հեղինակությունից կարելի է եզրահանգել, որ բոլոր ժողովուրդների ավանդությունների մեջ միտում կա նրանց իրենց ազգակից դարձնելու: Հայկական հնավանդ ավանդազրույցում մենք մեզ ոչ մեկին ազգակից չենք համարում: Մենք առաջին աստվածներից սերած Հայկ նահապետ հսկայի որդիներն ենք:
-Որքա՞ն է տևել հայ ժողովրդի ձևավորման ընթացքը, ե՞րբ է կազմավորվել առաջին հնագույն պետությունը:
-Տարանջատենք հարցերը: Առաջին պետությունը հիշատակվում է, երբ ընթանում էր մեր ժողովրդի կազմավորման գործընթացը:
ժողովրդի ինքնության կարևորագույն հատկանիշներից մեկը լեզուն է: Հայերենի կրողներն առանձնացան հնդեվրոպական ընդհանրությունից Ք. ա. IV հազարամյակի վերջերին III-ի սկզբում: Ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի լեզվաժամանակագրական այս հաշվարկները բավական ճշգրիտ են: Հայկական ինքնությամբ էթնիկ միավորի մասին կարող ենք խոսել հենց այդ ժամանակաշրջանից սկսած: Հայախոս ցեղերը կամ պարզապես հայկական էթնոսի առանձին ցեղային միություններ, նաև հայերին ձուլված (սկզբնապես ոչ հայկական, բայց մեզ ազգակից) հնդեվրոպական և այլ ցեղախմբեր, այդ շրջանում ձուլվեցին մեկ միասնական հայ ժողովրդի մեջ: Երբ խոսում ենք հայ ժողովրդի ծագման և կազմավորման մասին, պետք է նշել, որ կազմավորումն սկսվել է այն ժամանակներից, երբ հայերը կազմեցին ինքնուրույն էթնիկ միավոր, այսինքն Ք. ա. IV հազարամյակի վերջերից: Դա որոշակի ընթացք է: ժողովրդի կազմավորման համար անհրաժեշտ է մեկ համընդհանուր պետականություն: Պատմության մեջ կան նաև հակառակ դեպքեր, երբ չկա պետականություն, և ժողովուրդն սկսում է տարրալուծվել առանձին զանգվածների: Բացատրենք մեր ժողովրդի օրինակով: 13-14-րդ դարերից պետականության անկումից հետո բարբառներն այնքան էին իրարից հեռացել, որ սասունցին ու ղարաբաղցին հաճախ չէին հասկանում միմյանց…
-Ներեցեք, Ձեզ ընդհատեմ, այդպես այսօր Համշենի բարբառը չենք կարողանում հասկանալ:
-Հենց այդ օրինակն էի ուզում բերել: Միջնադարում համշենցիները հեռացան Հայաստանից: 19-րդ դարի մի ուշագրավ վիճակագրական փաստ կա. սկզբում նրանց գրանցեցին իբրև առանձին ազգ համշենցիներ, հետո հասկացան, որ նրանք հայեր են: Սա պետականության չգոյության պատճառով: Նույն դերը կատարում է պետականությունը ժողովրդի կազմավորման, առանձին ցեղերից մեկ ժողովրդի վերածման գործում: Իսկ այն հարցին, թե ե՞րբ են ձևավորվել վաղ պետականությունները, որոնք համընդհանուր, համահայաստանյան մեծ ընդգրկում են ստանում, ասենք հստակ Ք. ա. II հազարամյակի վերջին I-ի սկզբին: Այդ ժամանակ արդեն ավարտվում էր հայ ժողովրդի կազմավորման ընթացքը:
— Միջանկյալ մեկ հարց ունեմ: Դուք խոսեցիք ցեղերի ու ցեղախմբերի միաձուլման մասին: Երբեմն տեսակետներ են հայտնում հայերի խառնուրդ լինելու մասին: Ինչո՞ւ:
-ժամանակին հայերի ծագման վերաբերյալ հայտնվել է նաև ասիանիկ տեսությունը, իբր մենք հնդեվրոպական ժողովուրդ չենք և առաջացել ենք տեղական ասիական ցեղերի համաձուլումից (այդտեղից էլ’ ասիանիկ անվանումը): Բայց համաշխարհային պատմության մեջ չկա գեթ մի դեպք, երբ երկու տարբեր էթնոսների ձուլումից ստացվի երրորդը: Ասենք ռուսների և տաջիկների միաձուլումից առաջանան մոնղոլներ: Դա հնարավոր չէ: Համաշխարհային պատմության մեջ որոշակիորեն կա, առանց բացառությունների, կանոն, որևէ ժողովրդի կազմավորման մեջ մեկ էթնիկական միավորն է կատարում կենտրոնական, վճռական դերը: Հայերի այսօրվա բառապաշարի բնիկ հայերեն, հնդեվրոպական ծագում ունեցող բառերը 20 տոկոս են: Եթե հանենք մնացած 80 տոկոսը, լեզուն կշարունակի իր գոյությունը, իսկ երբ այդ 20 տոկոսն ենք հանում, լեզուն փլուզվում է: Որպես կանոն լինում է մեկ հիմք-ժողովուրդ, իսկ մյուսները կարող են ձուլվել նրան: Հիմնական հայկականն ի սկզբանե է եղել, իսկ ձուլված ցեղերն ու ցեղային միություններն իրենց հետքը թողել են մեր լեզվի մեջ ենթաշերտի ձևով: Հայերենում ունենք և խուռիական, և խեթական, և, ընդհանրապես, մեր տարածաշրջանում ապրած շատ ժողովուրդների լեզուների հետքերը փոխառությունների ձևով:
-Օտար ի՞նչ գրավոր արձանագրություններ են պահպանվել հայերի՝ Հայկական լեռնաշխարհում ձևավորվելու մասին: Գիտական ի՞նչ վաղ տվյալներ կան հայերի բնիկության վերաբերյալ:
-Հայերի և Հայաստանի մասին ամենավաղ տեղեկությունները վերաբերում են նաև հայկական առաջին պետականությանը: Գիտության այսօրվա տվյալների համաձայն ամենավաղ հիշատակությունը թվագրվել է Ք. ա. 28-րդ դարում՝ մեզնից 4800 տարի առաջ: Գրառել են Միջագետքի հնաբնակները՝ շումերները՝ Արատտա պետության մասին: Արատտան իրավացիորեն համեմատվում է աստվածաշնչյան Արարատի հետ, անունն էլ համարվում է դրա նախաձևը: Ինչպես Աստվածաշնչում Հայաստանը համարվում է դրախտ և ջրհեղեղից հետո փրկության երկիր, նույնպիսի տեղեկություններ կան Արատտայի մասին շումերական աղբյուրներում:

-Ի՞նչ կերպ է արտահայտված այդ նմանությունը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

-Նախ հիշենք ջրհեղեղի մասին ավանդազրույցը: Շումերական դյուցազնավեպում փառաբանվում է Արատտա երկիրը, ժողովուրդը՝ Արատտայի Դումուզի աստծո (Դումուզին Հայկ աստծո միջագետքյան տարբերակն է) ընտրյալները, կանգնեցին, մնացին ջրհեղեղի մեջ, «երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան»: Իսկ ըստ Աստվածաշնչի Արարատ լեռների վրա կանգ առավ Նոյի տապանը:
Նույնն են ջրհեղեղի մյուս մանրամասները, որոնք կան և հին շումերական ու աքքադական էպոսներում, և՝ Աստվածաշնչում:
-Աստվածաշնչյան շատ սյուժեներ ուղղակի իրենց նախօրինակներն ունեն Հին Միջագետքում…
-Հին Կտակարանում նշվում է, որ Աբրահամի հայրը Թարան, իր տոհմով դուրս եկավ Միջագետքի Ուր քաղաքից: Այսինքն նրանք իրենց հետ տարան հին միջագետքյան ընկալումները, որոնք, որոշ փոփոխություններ կրելով ու զարգանալով, տեղ գտան Հին Կտակարանում: Այսօր դրանց լավագույն հիշատակությունները կարելի է տեսնել սեպագիր աղբյուրներում:
-Հայանուն ի՞նչ այլ տեղանուններ, անձնանուններ կան օտար սեպագրերում:
-Ք. ա. III հազարամյակում հայերին տրված բոլոր հնագույն անվանումները վկայված են: Ներկայացնենք ժամանակագրական հերթականությամբ: Արատտային հաջորդում է մեկ այլ ուշագրավ երևույթ: Սուբուր կամ Սուբարտու երկիրը (Սուբուր «սուրբ» հայկական հնագույն արմատն է) նշվում է Արատտայի գաղափարագրով: Սուբուր երկիրը նույնացվում է Արման երկրի հետ: Վանի թագավորության շրջանում նույն տարածքը հիշատակվում է Արմե և Շուբրիա-Սուբրիա տարբերակներով (այդտեդից էլ Արմե-Շուբրիա բաղադրյալ անվանաձևը): Արման անունը Արմենիայի հնագույն տարբերակը, առաջին անգամ հանդիպում է Ք. ա. 24-րդ դարում:
Ք. ա. 26-րդ դարում, բացի Սուբուր երկրից, հիշատակվում է Հայա երկիրը: Հայկական լեռնաշխարհի հովանավոր աստվածը Հայան է, իսկ նրա որդին Հայկը: Տվյալ դեպքում կա Հայկ նահապետի անուղղակի հիշատակություն, իսկ Ք. ա. 23-րդ դարում հիշատակվում են Հայայի որդիները, որոնք տարբեր հարաբերություններ ունեին հյուսիսային Սիրիայի հետ: Միջագետքյան աղբյուրները Ք. ա. 26-րդ դարում Սուբուր են հիշատակում, 24-րդում Արմանի: Այսինքն Ք. ա. 28-23-րդ դարերում հիշատակված են և՝ հայերի ինքնանվանումը հայա ձևով, և՝ օտարների Հայաստանին տված Արմենիա անվանումը’ Արման-Արմանի-Արմանու-Արմե-Արիմե և այլն, և՝ Արարատ անվան հնագույն Արատտա ձևերը: Սուբրիա-Սուբուր-Սուբարտա ձևը Ք. ա. I հազարամյակի կեսերից դուրս մղվեց գործածությունից իր տեղը զիջելով Արմենիային: Ք. ա. III-II հազարամյակներում դրանք օգտագործվում էին զուգահեռ: Այսօր մեզնից, վրացիներից և քրդերից բացի, ողջ աշխարհը մեր երկիրն անվանում է Արմենիա:
-Իսկ ե՞րբ և ինչո՞ւ է շրջանառության մեջ դրվել հայերի եկվորության թեզը: Ցավոք, մեզանում ևս եղան այդ «տեսության» հետևորդներ…
-Ավաղ, այսօր էլ կան այդ տեսության հետևորդներ: Որոշ հեղինակներ ինչ-ինչ միտումներով շարունակում են տուրք տալ դրան: Այստեղ որոշակիորեն քաղաքական պատվեր են կատարում:
Մինչև 19-րդ դարի վերջերը մեզանում հայերի ծագման մասին միանշանակ ընդունվում էր խորենացիական տեսությունը: Պատմահոր «Հայոց պատմությունը» մեզ համար մեկուկես հազարամյակ դպրոցական դասագիրք էր: 19-րդ դարի 30-ական թվականներից, երբ համեմատական լեզվաբանությունը մեծ թափ ստացավ, ցույց տվեց, որ հայերենը հնդեվրոպական լեզու է: Հետևաբար հայերի և հայախոս ցեղերի ծագումը պետք է կապվեր ընդհանուր հնդեվրոպական նախահայրենիքի հետ: Այն ժամանակ հնդեվրոպական նախահայրենիքը մի շարք եվրոպացի և եվրոպակենտրոն մտածողներ տեղադրում էին Բալկաններում: Դրանից հետևում էր, որ հայերը ևս պետք է Բալկաններից եկած լինեին: Սրան գումարվեցին հույն հեղինակների տեղեկությունները հայերի Բալկանյան ծագման մասին: Երրորդ 1880-ական թվականներին սկսեցին ընթերցել Վանի թագավորության սեպագրերը, որոնց լեզուն հայերենը չէր: Այս ամենը միասին ծնունդ տվեցին հայերի եկվորության տեսությանը, համաձայն որի հայերը եկել են Բալկաններից և Հայկական լեռնաշխարհում հաստատվել են միայն Վանի թագավորության վերջին նրա անկման շրջանում Ք. ա. 7-6-րդ դարերում…
-Այսինքն՝ «գրավել» են Ուրարտուն և այնտեղ «հաստատվել»…
-Այո: Ուրարտուն Հայաստանի անվանումներից մեկն է: Մենք որոշակիորեն այդ անվանը հանդիպում ենք Ք. ա. և 9-րդ դարում, և 6-րդ դարում, նաև’ 4-րդում, երբ Վանի թագավորությունը վաղուց վերացել էր: Աքեմենյան բնագրերի պարսկերեն բաժիններում հանդիպում են Արմինա (Հայաստան), արմինիա (հայ), իսկ բաբելերենում Ուրարտու (Հայաստան), ուրարտայա (հայ) անվանաձևերը:
Խորենացիական տեսությանը թերևս ամենածանր հարվածը հասցրեց ուրարտական սեպագրերի ոչ հայերեն ընթերցումը: Այստեղ էլ իհարկե, շատ վաղաժամ եզրակացություններ արեցին: Վանի թագավորությունից պահպանվել է գրային երեք համակարգ: Առաջինն ասորեստանյան սեպագրերն են՝ ասուրերեն, երկրորդը՝ տեղական սեպագրերը՝ բիայներեն կամ ուրարտերեն անվանված լեզվով, երրորդը՝ տեղական մեհենագրությունը, որի վերծանության արդյունքները վերջին տարիներին (յոթ տարի առաջ ստացան առաջին արդյունքը) ցույց են տալիս դրանց լեզուն հնագույն հայերենն է: Ընդ որում, միակ տեղական մեհենագրությունն է ըստ հայկական ժայռապատկերների: Գիտենք, որ սեպագրերը միջագետքյան երևույթ են և փոխառված են: Այս դեպքում ինչ խոսք, պետք է վերանայվի նաև պետության էթնիկ դիմագծի հարցը։
Եթե առաջնորդվենք ժամանակին քաղաքացիություն ստացած այդ սխալ տրամաբանությամբ, ստիպված պիտի լինենք ասել, որ Արտաշես Առաջինի ժամանակ Հայաստանը հայկական երկիր չէր, այլ արամեական, որովհետև արքունի գրագրությունը արամեական գրով էր։ Կամ ասենք, Տիգրան Մեծի Հայաստանը Հայաստան չէր, այլ Հունաստան որովհետև Տիգրան Մեծի բոլոր դրամների մակագրությունները, առանց բացառության, հունարեն են…
Դրանից հետո, երբ փնտրտուքը շարունակվում էր, ստեղծվեց ասիանիկ տեսությունը, որի մասին արդեն խոսեցինք: Երբ սա էլ մերժվեց, կրկին վերադարձան հնդեվրոպաբանությանը, այս անգամ, սակայն, մի քիչ հետ տարան ժամանակագրական սանդղակը: Ասում էին հայերը Հայկական լեռնաշխարհ են եկել Ք. ա. 7-6-րդ դարերում, բայց Ք. ա. 9-րդ դարի Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվում են բազմաթիվ հայանուն աստվածներ, ընդ որում, յուրահատուկ հայկական անուններով: Հնդեվրոպական մայր լեզվից դուստր լեզուներին անցնելիս յուրաքանչյուր լեզու դրսևորում է իր առանձնահատկությունները: Հնդեվրոպական նախալեզվից հայկականացված այս ձևերը գոյություն ունեն միայն հայերենում: Բացառվում է երկրորդ բացատրությունը: Այստեղ ոչ միայն անհեթեթ է այն տեսակետը, թե հայերը Հայկական լեռնաշխարհ են եկել Ք. ա. 7-6-րդ դարերում, այև պարզորոշ զգացվում է միտումը: Այդ «տեսակետը» պաշտպանող հեղինակներին ձեռնտու էր, որ հայերը լինեին եկվոր:
-Ինչո՞ւ
-Քաղաքական պատվեր էին կատարում: Արդեն հիշատակեցիհ հնագույն ժամանակաշրջանի քաղաքական պատվերի մի օրինակ, երբ Մակեդոնական արշավանքներից առաջ ստեղծեցին հայերի հունաստանյան թեսալական ծագման տեսությունը: Այսօր այդ հարցում խստագույնս շահագրգռված է Թուրքիան, որը, հանձին ԱՄՆ-ի, ունի իր ավագ դաշնակիցը: Պատահական չէ, որ վերջերս էլ մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան հայագիտության հակահայկական ինչ-ինչ դրսևորումների առնչությամբ, այդ «տեսակետի» կողմնակիցները մնացել են ամերիկյան «հայագիտության» մեջ…

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ․ ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

-Ցավոք, դրանց մի զգալի մասն էլ հայանուն է, հայազգի, հայկական ծագում ունեցող…
-Այո, կան նաև այդպիսիք, սակայն շատ հանրահայտ «Հայ ժողովուրդը հնից մինչև նոր ժամանակները» երկհատորյակում, որը խմբագրել է Ռիչարդ Հովհաննիսյանը, հայ ժողովրդի կազմավորման վաղ շրջանը և Ուրարտուի պատմությունը գրել է հրեա Ջեյմս Ռասելը (Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչն է — Հ. Գ.): Այդ ամբողջ բաժինը լեցուն է անհեթեթ սխալներով, անգրագետ (Բելի հակառակորդը Վահագնն է, էրեբունի ամրոցը հիմնադրել է Արգիշտի Բ-ն և այլն): Այնտեղ իշխողը ուղղակիորեն հայերի եկվորության նոր «տեսակետն» է: Այսինքն փնտրեցին, գտան մի հարմար շրջան, որտեղ կարելի է հայերին եկվոր համարել, իսկ դա Ք. ա.13-րդ դարի վերջը և 12-րդի սկիզբն էր, երբ Բալկանների տարածքից դեպի Առաջավոր Ասիա ներխուժեցին մի շարք կիսավայրենի ցեղեր (եգիպտական աղբյուրներում նրանց անվանում են «ծովի ժողովուրդներ»): Հայանուն ոչ մի տարր չի նկատվում այնտեղ: Հայերին կապեցին մուշքերի հետ: Այդ կապը «բացատրեցին» մուշք բառի վերջին ք տառով, որը գրաբարյան հոգնակիակերտն է: Այս տրամաբանությամբ ք-ով ավարտվող բոլոր տեղանունները և ցեղանունները պետք է հայկական անվանել…
-Դուք հանգամանորեն հիմնավորեցիք, որ հայերն իրո՛ք Հայկական լեռնաշխարհի բնիկներն են, և հենց ա՛յս տարածքում է ձևավորվել հայ ժողովուրդը: Ծանոթացրիք նաև հակառակ տեսակետին: Բայց երկու ճշմարտություն չի լինում: Ինչո՞վ կավարտվի այդ հակամարտությունը:
-Անկասկած ճշմարտությունը պիտի հաղթանակի: Բարեբախտաբար ճշմարտության կողմնակիցները դեռ չեն վերացել մեր մոլորակից: Իրական, իսկական տեսակետը պաշտպանում են ոչ միայն հայ հեղինակները, այլև շատ ու շատ օտարներ: 20-րդ դարի 80-ական թվականներից մինչ օրս հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության տեսությունը, որը կապվում է Հայկական լեռնաշխարհի և հարակից շրջանների հետ, վերարծարծեցին ոչ հայազգի մասնագետներ: ժամանակին այդ մասին գրվել է, լույս են տեսել մենագրություններ: Հիշատակենք Վյաչեսլավ Իվանովը և Թամազ Գամկրելիձեն համահեղինակեցին «Հնդեվրոպացիները և հնդեվրոպական լեզուները» ստվարածավալ երկհատորյակը: Քոլին Ռեմֆրյուն անգլիացի է, մոսկովյան նշանավոր գիտնական Սերգեյ Տոկարևը և շատ ուրիշներ նորանոր փաստերով հիմնավորում են, որ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայի արևելքում, Միջագետքի հյուսիսում և Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում: Բնականաբար, նախահայրենիքի կենտրոնում գտնվելով, մենք մնացինք մեր հայրենիքում:
-Ձեր փաստարկներին ի՞նչ կարող է ավելացնել Ագարակում վերջերս հայտնաբերված հնավայրը:
-Ագարակը դեռ շատ քիչ է պեղվել, այն դեռ կբացահայտի իր նորույթները: ժամանակին, երբ լույս տեսան Արատտայի մասին իմ առաջին հրապարակումները, մեր շատ հնագետներ այն կարծիքին էին, որ տեղադրությունը ճիշտ է, սակայն չի կարելի խոսել Ք. ա. 28-րդ դարում Հայաստանում գոյություն ունեցած պետության մասին: Բայց, խնդրեմ, Ագարակում բացված վաղբրոնզեդարյան շերտը, որը թվագրվում է Ք. ա. 29-26-րդ դարերով, վկայում է այստեղ մի քաղաքապաշտամունքային կենտրոնի գոյությունը, որը բնորոշ է միայն պետությանը: Եվ Շենգավիթի, և շատ այլ պեղումներ ցույց են տալիս վաղ պետականության գոյությունը Հայաստանում Ք. ա. IV հազարամյակի վերջին: Շումերական աղբյուրը վկայում է, որ Ք. ա. 28-րդ դարում գոյություն է ունեցել թեոկրատական պետություն կրոնապետական կարգերով, կայացած համակարգով: Այնտեղ հիշատակվում են հարկահաններ, կառավարիչ, մի քանի մետաղների մշակություն և ձուլում: Ամբողջ հոգևոր և աշխարհիկ իշխանությունը կենտրոնացված էր հոգևոր դասի քրմապետի ձեռքում: Որպեսզի Արատտան հասներ նման զարգացման, պետք է որոշակի ժամանակաշրջան անցներ: Այս փաստերը լրացնում են միմյանց և ամբողջացնում մեր պատկերացումը Հայկական լեռնաշխարհի պատմության վաղագույն շերտերի մասին…

Հայկական լեռնաշխարհի քարտեզը Հայաստանի ​​պատմության պետական թանգարանի պատին – Карта Армянского нагорья на стене Государственого музея истроии Армении – Map of the Armenian Highlands on the wall of the State Museum of History of Armenia

Հայկական լեռնաշխարհի քարտեզը Հայաստանի ​​պատմության պետական թանգարանի պատին – Карта Армянского нагорья на стене Государственого музея истроии Армении – Map of the Armenian Highlands on the wall of the State Museum of History of Armenia

Հայք Հայկական Լեռնաշխարհ – Айк Армения Армянское нагорье Hayq – Armenia Armenian highland

Հայք Հայկական Լեռնաշխարհ – Айк Армения Армянское нагорье Hayq – Armenia Armenian highland

АРМЯНЕ НЕ МОНОФИЗИТЫ, АРМЯНЕ ПРАВОСЛАВНЫЕ 'Церковь и мир' Выпуск от 26.04.2014

АРМЯНЕ НЕ МОНОФИЗИТЫ, АРМЯНЕ ПРАВОСЛАВНЫЕ ‘Церковь и мир’ Выпуск от 26.04.2014

Трейлер к фильму 'Армянское Нагорье 400 тыс. кв. км.'

Трейлер к фильму ‘Армянское Нагорье 400 тыс. кв. км.’

Великая Армения сильнейшая империя 1 века до н. э.

Великая Армения сильнейшая империя 1 века до н. э.