Աշուղ Հավասի – Ինչ, ինչ ասեմ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Что, что я должен сказать (Товмас Погосян) – Ashugh Havasi – What, what should I say (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Ինչ, ինչ ասեմ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Что, что я должен сказать (Товмас Погосян) – Ashugh Havasi – What, what should I say (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Ինչ, ինչ ասեմ։ Կատարումը՝ Թովմաս Պողոսյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Что, что я могу сказать? Исполняет Товмас Погосян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.

Ashugh Havasi – What, what can I say? Performed by Tovmas Poghosyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Պարտեզում, իրիկնապահին
Ընկերներով ման կուգային,
Բացվել էր դեմքը երկնային․
Արև՞ ասեմ, թե՞․․․
Լուսի՞ն ասեմ, թե՞․․․
Ի՞նչ, ի՞նչ ասեմ, գեղեցիկ յարիս։

Երգում է սրտի սերիցը,
Սազն էլ չի գցում ձեռիցը,
Թափում է շրթունքներիցը.
Նաբա՞թ ասեմ, թե՞․․․
Շաքա՞ր ասեմ, թե՞․․․
Ի՞նչ, ի՞նչ ասեմ, անուշիկ յարիս։

Հավասու դարդերը ծով է,
Դարձյալ նստել յար կգովե,
Հետս էլ չի խոսի, խռով է.
Հա՞մր ասեմ, թե՞․․․
Բլբո՞ւլ ասեմ, թե՞․․․
Ի՞նչ, ի՞նչ ասեմ սիրունիկ յարիս։

Աշուղ Հավասի – Յարը մարդու յարա կուտա (Լուսին Պողոսյան) – Ашуг Хаваси – Яр худан яра кута (Лусин Погосян) – Ashugh Havasi – Yar man yara kuta (Lusin Poghosyan)

Պողոսյան) – Ашуг Хаваси – Яр худан яра кута (Лусин Погосян) – Ashugh Havasi – Yar man yara kuta (Lusin Poghosyan)

Աշուղ Հավասի – Յարը մարդու յարա կուտա։ Կատարումը՝ Լուսին Պողոսյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Яр ест человеческую яру. Исполняет Лусин Погосян, Культурный союз «Саят-Нова». Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна

Ashugh Havasi – Yar eats a human yara. Performed by Lusin Poghosyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Յարը մարդու յարա կուտա, շատ ուշ հասկացա,
Ժայռից պովկած սիրտը նրա քնքուշ հասկացա,
Յարս ինձ չասաց՝ «Դեղ տամ վերքիդ, առ դիր, ով աշուղ,
Սեր երգելուց սազը ձեռքից վայր դիր, ով աշուղ»:

Երանի չարերն ընկնեյի,
Անտուն ու անտեղ մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի։

Յարի սերը շատ անուշ է, լավին լավ չի գա,
Յարի դարդը ծակող փուշ է, ցավին ցավ չի գա,
Քաղցր է նրա տված ջուրը, անմահական է,
էլ չի հանգչի տված հուրը, հոգի կհանե։

Հազար տեսակ տանջանք կուտա վարդը բլբուլին,
Ով յար ունի՝ նա կիմանա դարդը բլբուլին,
Ես Հավասն եմ, սոխակի պես վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ՝ հանգիստ չի տալիս: