Սա թիմային խաղ է, թիմերի օպտիմալ կազմը կարող է լինել 3-5 հոգի: Խաղի համար անհրաժեշտ են գնդակ և 7 տափակ, հարթ, մ 5-8 սմ տրամագծով մոտավորապես շրջանաձև քար: Ցանկալի է, որ քարերը լինեն տարբեր չափսի: Գետնին պետք է գծել 25-30 սմ տրամագծով շրջանագիծ: Քարերը շրջանագծի կենտրոնում աշտարակաձև շարվում են իրար վրա:
Շրջանագծից որոշ հեռավորության վրա, օրինակ 4-6 մ գծվում է ստարտի գիծ, ևս մեկ գիծ նույն հեռավորության վրա գծվում է շրջանագծի մյուս կողմում: Թիմերից մեկը «Քանդող» է, մյուսը «Պահակ»: «Խփող» թիմի անդամները ստարտի գծի վրա կանգնած փորձում են գնդակով հարվածել աշտարակին և քանդել այն: «Պահակ» թիմը կանգնած է շրջանագծի մոտ: Յուրաքանչյուր խաղացող կարող է փորձել մեկ անգամ: Գնդակը կարելի է գլորել կամ նետել: Եթե ոչ մեկին չի հաջողվում քանդել աշտարակը, թիմերի դերերը փոխվում են:
Աշտարակը քանդելուց հետո սկսվում է խաղի երկրորդ փուլը: Պահակները քարերը դասավորում են շրջանագծի վրա, վերցնում գնդակը և կանգնում գծերի վրա, իսկ քանդողներն այդ ընթացքում ցրվում են խաղադաշտում: Նրանց նպատակն է վերադասավորել աշտարակը, իսկ պահակները պետք է գնդակով հարվածեն աշտարակը սարքողներին: Բնականաբար, այն քանդողը, որին գնդակով հարվածում են, խաղից դուրս է գալիս: Պահակները իրավունք ունեն գծերի միջև տարածքը մտնել միայն գնդակը վերցնելու համար: Հաղթում են քանդողները, եթե նրանց հաջողվում է շարել աշտարակը, կամ պահակները, եթե նրանք կարողանում են գնդակով հարվածել բոլոր քանդողներին, նախքան նրանք կավարտեն սարքել աշտարակը: Հաղթող թիմը դառնում է քանդող: Քանդող թիմը հաղթում է նաև այն դեպքում, եթե թիմի անդամներից մեկին հաջողվում է օդում որսալ գնդակը, երբ այն գետնին չի կպել:
Խաղի որոշ օրենքներ տարբերվում էին, այնպես որ դրանց մասին պետք է նախօրոք պայմանավորվել` կարելի՞ է արդյոք ծածկել աշտարակը շարող խաղացողին, քանդող թիմի քանի՞ անդամ միաժամանակ կարող են լինել ներսում, կամ պահանջվում էր, որ աշտարակը շարելուց հետո քանդողները հասցնեն հաշվել մինչև տասը և այդ ընթացքում աշտարակը չպիտի իրան-իրան փլվի (եթե այն շատ անփույթ են շարել), նախքան նրանց վերջին անդամին գնդակով կհարվածեն:
Դե ինչ գնա՞նք հարմար քարեր գտենք:
Командная игра, оптимальное число играков в каждой команде 3-5. Для игры нужны мяч и 7 плоских, примерно округлых камней толщиной ~2см и диаметром от 10 до 5 см. Желательно иметь камни разного размера. Первая команда «разбивающая» вторая «сторожи».
На земле надо чертить круг диаметром ~25 – 35 см, камни выстраиваются пирамидкой в центре круга. На некотором расстоянии (например, 4-6 м) чертится стартовая линия. По другую сторону от круга на таком же расстоянии чертятся вторая игровая линия.
Цель разбивающей команды, которая стоит на стартовой линии, на первом этапе – попасть мячом в пирамидку и разрушить. Вторая команда стоит около пирамидки. Можно катить мяч, как в боулинге, можно кидать. У каждого игрока одна попытка. Если никому из игроков первой команды не удается попасть в пирамидку, команды меняются местами.
Team game, the optimal number of players in each team is 3-5. To play you need a ball and 7 flat, roughly rounded stones ~2cm thick and 10 to 5cm in diameter. It is advisable to have stones of different sizes. The first team is “breaking”, the second is “guarding”.
On the ground you need to draw a circle with a diameter of ~25 – 35 cm, the stones are arranged in a pyramid in the center of the circle. At a certain distance (for example, 4-6 m) a starting line is drawn. On the other side of the circle, a second playing line is drawn at the same distance.
The goal of the breaking team, which is standing on the starting line, at the first stage is to hit the pyramid with the ball and destroy it. The second team stands near the pyramid. You can roll the ball, like in bowling, or throw it. Each player has one try. If none of the players of the first team manages to get into the pyramid, the teams change places.
http://www.myarmenia.am/child_am.html


You must be logged in to post a comment.