Tag: Ashugh Havasi
Du mi ARev es – Ashugh Havasi, Դու մի ԱՐև ես – Աշուղ Հավասի
Du mi ARev es – Ashugh Havasi, Դու մի ԱՐև ես – Աշուղ Հավասի
Du mi ARev es – Ashugh Havasi, Դու մի ԱՐև ես – Աշուղ Հավասի
Du mi ARev es – Ashugh Havasi, Դու մի ԱՐև ես – Աշուղ Հավասի
Աշուղ Հավասի – Գովք յարիս (Սիրանուշ Գալստյան) – Ашуг Хаваси – Говк Ярис (Сирануш Галстян)-Ashugh Havasi – Govk Yaris (Siranush Galstyan)
Աշուղ Հավասի – Գովք յարիս (Սիրանուշ Գալստյան) – Ашуг Хаваси – Говк Ярис (Сирануш Галстян)-Ashugh Havasi – Govk Yaris (Siranush Galstyan)
Աշուղ Հավասի – Ինչ, ինչ ասեմ։ Կատարումը՝ Սիրանուշ Գալստյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ
Ашуг Хаваси – Что, что я могу сказать? Исполняет Сирануш Галстян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.
Ashugh Havasi – What, what can I say? Performed by Siranush Galstyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan
Աշուղ Հավասի – Սիրուն պատանի (Լուսին Պողոսյան, Մկրտիչ Աֆտիկյան) – Ашуг Хаваси – Красивый молодой человек (Лусин Погосян, Мкртич Афтикян) – Ashugh Havasi – Beautiful young man (Lusin Poghosyan, Mkrtich Aftikyan)
Աշուղ Հավասի – Սիրուն պատանի (Լուսին Պողոսյան, Մկրտիչ Աֆտիկյան) – Ашуг Хаваси – Красивый молодой человек (Лусин Погосян, Мкртич Афтикян) – Ashugh Havasi – Beautiful young man (Lusin Poghosyan, Mkrtich Aftikyan)
Աշուղ Հավասի – Սիրուն պատանի։ Կատարումը՝ Լուսին Պողոսյան և Մկրտիչ Աֆտիկյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ
Ашуг Хаваси – красивый молодой человек. Исполняет Лусин Погосян և Мкртич Афтикян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна
Ashugh Havasi – A beautiful young man. Performed by Lusin Poghosyan և Mkrtich Aftikyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan
Նոր էր հասել ծաղկաքաղ այ սարի սիրուն պատանի պատանի
Վարդ եմ քաղել, վրեն շաղ այ տղա վարդս մի տանի, մի տանի
Այ սարի սիրուն պատանի, պատանի
Այ տղա վարդս մի տանի, մի տանի
Աարի լանջին նազենազ, այ սիրուն աղջիկ նազանի նազանի
Ծաղկանց միջին ման կուգաս
աղջի ջան, հոգիս մի հանի, մի հանի
Այ սիրուն աղջիկ նազանի նազանի
Աղջի ջան հոգիս մի հանի, մի հանի
Այս իմ փունջն է քեզ խաբել
այ սարի սիրուն պատանի, պատանի
Յարիս համար եմ կապել
այ տղա վարդս մի տանի, մի տանի
Այ սարի սիրուն պատանի, պատանի
Այ տղա վարդս մի տանի, մի տանի
Սարի ծաղիկ, սարի հով,
այ սիրուն աղջիկ նազանի, նազանի,
Ես ջահել եմ, սերս է ծով,
աղջի ջան հոգիս մի հանի, մի հանի
Այ սիրուն աղջիկ նազանի, նազանի
Աղջի ջան, հոգիս մի հանի, մի հանի
Ես աղջիկ եմ ալերով
այ սարի սիրուն պատանի, պատանի
Շատ եմ սիրում սարի հով,
այ տղա վարդս մի տանի, մի տանի
Այ սարի սիրուն պատանի, պատանի
այ տղա վարդս մի տանի, մի տանի
հավաս ունես սարի հետ,
այ սիրուն աղջիկ նազանի, նազանի
Սրտով սիրած յարի հետ,
աղջի ջան, հոգիս մի հանի, մի հանի
Այ սիրուն աղջիկ նազանի, նազանի
աղջի ջան, հոգիս մի հանի մի հանի…
Աշուղ Հավասի – Աննման տարազով (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – В уникальном костюме (Товмас Погосян) – Ashugh Havasi – In a unique costume (Tovmas Poghosyan)
Աշուղ Հավասի – Աննման տարազով (Թովմաս ՊողոսյաԱշուղ Հավասի – Աննման տարազով (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – В уникальном костюме (Товмас Погосян) – Ashugh Havasi – In a unique costume (Tovmas Poghosyan)
Աշուղ Հավասի – Աննման տարազով։ Կատարումը՝ Թովմաս Պողոսյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ
Ашуг Хаваси – В уникальном костюме. Исполняет Товмас Погосян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетян
Ashugh Havasi – In a unique costume. Performed by Tovmas Poghosyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan
Աննման տարազով, թել-թել մազերով,
Իմ յարն եկավ անցավ հազար նազերով,
Լուռ գնաց` մնացի բարևին կարոտ,
Ինչպես սիրտս է երկնուց արևին կարոտ։
Ես մի երգ ասացի ման գալու հարմար,
Ես՝ տխուր, ինքն՝ ուրախ խնդալուն հարմար
Հետի ընկերները քաշեցին տարան,
Մաշված սիրտս էլ նորից մաշեցին տարան։
Անգութն էլ չլսեց Հավասուս երգին,
Այտերին նման էր փնջերը ձեռքին,
Յարս բաղեն գնաց, կուրծքը վարդերով,
Աչքս լալեն մնաց, սիրտս դարդերով։
Աշուղ Հավասի – Նազե նազ (Իրինա Հարությունյան) – Ашуг Хаваси – Назе Наз (Ирина Арутюнян) – Ashugh Havasi – Naze Naz (Irina Harutyunyan)
Աշուղ Հավասի – Նազե նազ (Իրինա Հարությունյան) – Ашуг Хаваси – Назе Наз (Ирина Арутюнян) – Ashugh Havasi – Naze Naz (Irina Harutyunyan) -Ашуг Хаваси – Назе Наз.
Исполняет Ирина Арутюнян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна-Ashugh Havasi – Naze Naz. Performed by Irina Harutyunyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan
Աշուղ Հավասի – Նազե նազ։ Կատարումը՝ Իրինա Հարությունյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ
Ашуг Хаваси – Назе Наз. Исполняет Ирина Арутюнян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.
Ashugh Havasi – Naze Naz. Performed by Irina Harutyunyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan
Ո՞ւր ես գնում դո ւիմ հոգեակ նազէ—նազ.
Ես անհամբեր ճանապարհիդ կը սպասեմ,
Դու անցնում ես հազար տեսակ նազէ—նազ, նազէ—նազ.
Ինձ տեսնելիս փախչում ես եար վազէ—վազ, վազէ—վազ։
Դու մի աստղ ես երկնուց իջած լուսաշաղ,
Հողածին չե՞ս, որ չես սիրում երգ ու խաղ,
Վառ գարուն է նոր է բացուել վարդաքաղ,
Պարտէզ կ՚երթաս դու իմ հրեշտակ նազէ—նազ, նազէ— նազ.
Ինձ տեսնելիս փախչում ես եար վազէ—վազ, վազէ—վազ։
Դու Հաւասու երգին լսիր իմ սիրուն,
Երբ փունջ կապես ծաղիկներից դալարուն,
Երանի թէ վերադարձիդ դէպի տուն,
Կրծքիդ սեղմած վարդ ու մեխակ նազէ—նազ, նազէ—նազ.
Ինձ տեսնելիս փախչում ես եար վազէ—վազ, վազէ—վազ։
Աշուղ Հավասի – Կոլխոզի չոբան (Րաֆֆի Հակոբյան) – Ашуг Хаваси – пастух колхоза (Раффи Акопян)- Ashugh Havasi – Shepherd of the Collective Farm (Raffi Hakobyan)
Աշուղ Հավասի – Կոլխոզի չոբան (Րաֆֆի Հակոբյան) – Ашуг Хаваси – пастух колхоза (Раффи Акопян)- Ashugh Havasi – Shepherd of the Collective Farm (Raffi Hakobyan)
Աշուղ Հավասի – Կոլխոզի չոբան։ Կատարումը՝ Րաֆֆի Հակոբյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ
Ашуг Хаваси – пастырь колхоза. Исполняет Раффи Акопян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.
Ashugh Havasi – Shepherd of the kolkhoz. Performed by Raffi Hakobyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan
Կոլխոզի Չոբան
Նոր լուսաբացին, արեւից առաջ,
Հոտդ փռվել է սարն ի վար կանաչ,
Առոտիդ չորդ դին բացվել է կանաչ,
Քեզ պես դուրեկան կողխոզի չոբան.
Արեւնամուտին տուն արի յար ջան,
Կոլխոզի չոբան, արեւիդ ղուրբան:
Ես ալ մայիսին չեմ մտել պարտեզ,
Չեմ քաղել ծաղիկ, վարդեր հրակեզ,
Իմ անուշ հովիվ, կը սպասեմ ես քեզ,
Իմ ծաղիկ գարնանշ կոլխոզի չոբան.
Արեւնամուտին տուն արի, յար ջան,
Կոլխոզի չոբան, արեւիդ ղուրբան:
Իմ սերն է անքուն հոցուդ ընկերը,
Հսկում ես հոտդ ողջ գիշերները,
Հավասն էլ երգեց հերոսիդ սերը,
Քաջ եւ պատվական, կողխոզի չոբան.
Արեւնամուտին տուն արի յար ջան,
Կոլխոզի չոբան, արեւիդ ղուրբան
Աշուղ Հավասի – Կարոտ կերդամ (Կարոտ կերդամ) – Ашуг Хаваси – я скучаю по тебе (я скучаю по тебе) – Ashugh Havasi – I miss you (I miss you)
Աշուղ Հավասի – Կարոտ կերդամ (Կարոտ կերդամ) – Ашуг Хаваси – я скучаю по тебе (я скучаю по тебе) – Ashugh Havasi – I miss you (I miss you)
Աշուղ Հավասի – Կարոտ կերդամ։ Կատարումը՝ Թեհմինե Գրիգորյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ
Ашуг Хаваси – я скучал по тебе. Исполняет Техмине Григорян, Культурный союз «Саят-Нова». Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.
Ashugh Havasi – I missed you. Performed by Tehmine Grigoryan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan
Ո՜հ, ինչ դժվար օր էր այսօր,
Երկինքս ամպոտ, միտքս մոլոր,
Սիրուդ սրով իմ սրտին խոր
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանից կարոտ կերթամ։
Վերջին անգամ տվիր ձեռքդ,
Էլ չեմ լսի անուշ երգդ,
Էլ չի բուժվի տված վերքդ,
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանիր կարոտ կերթամ։
Քեզ բան ասել շատ դժվար է,
Շատ դժվար է, անհնար է,
Վերքս անդեղ ու անճար է,
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանից կարոտ կերթամ։
Մեր թշնամին ուրախացավ,
Նախանձ սիրտը հանգստացավ,
Իսկ Հավասիդ վերք ստացավ,
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանից կարոտ կերթամ։
Աշուղ Հավասի – Յարը մարդու յարա կուտա (Լուսին Պողոսյան) – Ашуг Хаваси – Яр худан яра кута (Лусин Погосян) – Ashugh Havasi – Yar man yara kuta (Lusin Poghosyan)
Պողոսյան) – Ашуг Хаваси – Яр худан яра кута (Лусин Погосян) – Ashugh Havasi – Yar man yara kuta (Lusin Poghosyan)
Աշուղ Հավասի – Յարը մարդու յարա կուտա։ Կատարումը՝ Լուսին Պողոսյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ
Ашуг Хаваси – Яр ест человеческую яру. Исполняет Лусин Погосян, Культурный союз «Саят-Нова». Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна
Ashugh Havasi – Yar eats a human yara. Performed by Lusin Poghosyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan
Յարը մարդու յարա կուտա, շատ ուշ հասկացա,
Ժայռից պովկած սիրտը նրա քնքուշ հասկացա,
Յարս ինձ չասաց՝ «Դեղ տամ վերքիդ, առ դիր, ով աշուղ,
Սեր երգելուց սազը ձեռքից վայր դիր, ով աշուղ»:
Երանի չարերն ընկնեյի,
Անտուն ու անտեղ մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի։
Յարի սերը շատ անուշ է, լավին լավ չի գա,
Յարի դարդը ծակող փուշ է, ցավին ցավ չի գա,
Քաղցր է նրա տված ջուրը, անմահական է,
էլ չի հանգչի տված հուրը, հոգի կհանե։
Հազար տեսակ տանջանք կուտա վարդը բլբուլին,
Ով յար ունի՝ նա կիմանա դարդը բլբուլին,
Ես Հավասն եմ, սոխակի պես վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ՝ հանգիստ չի տալիս:


You must be logged in to post a comment.