Բարձր գնահատականին է արժանացել և լայն լուսաբանում է ստացել Ամերիկայի և այլ երկրների մամուլում։

1909 թվականի ապրիլի 2-ին պատմական Հայաստանի Խարբերդի շրջանի Աշոտավան գյուղում ծնվել է աշխարհահռչակ հայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանը։ Աշխատել է ոչ միայն քանդակագործության, այլեւ գրաֆիկայի ու գեղանկարչության բնագավառում։ Նրա բոլոր ստեղծագործությունների հիմնական թեմաներն են ընտանիքը, մայրությունը, ցեղասպանությունը, պատերազմը:Խորեն Տեր-Հարությանն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ (ԱՄՆ, Ջամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա), 1929 թվականից մասնակցել է աշխարհահռչակ նկարիչների […]
Բարձր գնահատականին է արժանացել և լայն լուսաբանում է ստացել Ամերիկայի և այլ երկրների մամուլում։
1909 թվականի ապրիլի 2-ին պատմական Հայաստանի Խարբերդի շրջանի Աշոտավան գյուղում ծնվել է աշխարհահռչակ հայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանը։

Աշխատել է ոչ միայն քանդակագործության, այլեւ գրաֆիկայի ու գեղանկարչության բնագավառում։ Նրա բոլոր ստեղծագործությունների հիմնական թեմաներն են ընտանիքը, մայրությունը, ցեղասպանությունը, պատերազմը:
Խորեն Տեր-Հարությանն ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ (ԱՄՆ, Ջամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա), 1929 թվականից մասնակցել է աշխարհահռչակ նկարիչների հետ համատեղ ցուցահանդեսների (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպչից), արժանացել տասնյակ մրցանակների։ Նրա աշխատանքը արժանացել է արվեստաբանների բարձր գնահատականին և լայն լուսաբանում է ստացել Ամերիկայի և այլ երկրների մամուլում։
Տեր-Հարությանը Երևանի հանրությանը ներկայացվեց 1971 թվականին նկարիչների տանը բացված անհատական ցուցահանդեսով։ 1983 թվականին նկարիչը իր աշխատանքները տեղափոխեց Հայաստան։ 90 քանդակ, 160 գրաֆիկական աշխատանք, 17 գեղանկար. Այնուհետեւ Հայաստանի ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում բացվեց նրա անհատական ցուցահանդեսը։ Նա մեծ սիրով նվիրեց այս բոլոր աշխատանքները և 1994 թվականին Էջմիածնի մասնաճյուղում բացվեց Խորեն Տեր-Հարությանի աշխատանքների մշտական ցուցադրությունը։
Խորեն Տեր-Հարությանը մահացել է 1991 թվականին Նյու Յորքում վթարի, ավտովթարի հետևանքով։
Տեր-Հարությունայի աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում. մոնումենտալ աշխատանքները գտնվում են ԱՄՆ մի քանի քաղաքներում։ «Փոքր Մհեր», «Գյուտար» (Ֆիլադելֆիա), նույնպես Հայաստանում։ «Հայաստանի վերածնունդ» — Երևան. Լավագույն գործերից են՝ «Ցեղասպանություն», «Լեդան և կարապը», «Լեռների մայրը», «Պտղաբերություն», «Ծովային թռչուն և ձուկ»։ Քանդակագործի աշխատանքները շատ ինքնատիպ են ու անհատական։ Այս անհատականությունը բխում է նրա արվեստի ազգային էությունից, ինչը չի խանգարում այն սահմանվել որպես համամարդկային նշանակության արվեստ։ Իր շատ գործերում նա առաջնորդվել է համաշխարհային ժառանգության ավանդույթներով, և նրա լավագույն աշխատանքները այս ժառանգության ժամանակակից ընկալման արդյունք են: Հասկանալով հայ քանդակագործության ընդհանուր ոճը՝ նա փորձել է ստեղծագործել նոր դարաշրջանի գաղափարական համատեքստում։
2 апреля 1909 года в селе Ашотаван Харбертского региона исторической Армении — родился Хорен Тер-Арутян – всемирно известный армянский скульптор. Он творил не только в области скульптуры, но также графики и живописи. Ключевые темы, проходящие через все его творчество- семья, материнство, геноцид, война.
Хорен Тер-Арутян имел множество персональных выставок (США, Ямайка, Англия, Шотландия, Италия, Франция), с 1929 года участвовал в совместных выставках со всемирно известными художниками (Майоль, Деспио, Пикассо, Габо, Липшиц), был награжден десятками наград. Его творчество было по достоинству оценено искусствоведами и получило широкий резонанс в прессе Америки и других стран.
Тер-Арутян был представлен ереванской публике в 1971 году персональной выставкой, которая открылась в доме художников . В 1983 году художник перевез свои работы в Армению. 90 скульптур, 160 графических работ, 17 картин.Затем его персональная выставка открылась в Эчмиадзинском филиале Национальной галереи Армении. Все эти работы он с большой любовью передал в дар и в 1994 году в Эчмиадзинском филиале открылась постоянная выставка работ Хорена Тер-Арутяна.
Хорен Тер-Арутян погиб в 1991 году в Нью-Йорке в результате несчастного случая, автокатастрофы.
Работы Тер-Арутяна находятся в различных музеях и частных коллекциях, монументальные произведения размещены в нескольких городах США. «Покр Мгер», «Гютарар» (Филадельфия), также в Армении. «Возрождение Армении» — Ереван. Среди лучших произведений — «Геноцид», «Леда и лебедь», «Мать гор», «Плодородие», «Морская птица и рыба». Работы скульптора очень оригинальны и индивидуальны. Эта индивидуальность вытекает из национальной сущности его искусства, что не мешает определять его как искусство общечеловеческого значения. Во многих своих начинаниях он руководствовался традициями мирового наследия, а лучшие произведения являются результатом современного восприятия этого наследия. Понимая общий стиль армянской скульптуры, он пытался творить в идейном контексте нового времени.
On April 2, 1909, in the village of Ashotavan in the Kharberd region of historical Armenia, Khoren Ter-Harutyan, a world-famous Armenian sculptor, was born. He worked not only in sculpture, but also in graphics and painting. The key themes running through all of his work are family, motherhood, genocide, and war.
Khoren Ter-Harutyan had many solo exhibitions (USA, Jamaica, England, Scotland, Italy, France), since 1929 he participated in joint exhibitions with world-famous artists (Mayol, Despiau, Picasso, Gabo, Lipchitz), and was awarded dozens of awards. His work was highly appreciated by art critics and received wide resonance in the press of America and other countries.
Ter-Harutyan was introduced to the Yerevan public in 1971 with a solo exhibition that opened in the House of Artists. In 1983, the artist moved his works to Armenia. 90 sculptures, 160 graphic works, 17 paintings. Then his personal exhibition opened in the Echmiadzin branch of the National Gallery of Armenia. He donated all these works with great love and in 1994 a permanent exhibition of Khoren Ter-Harutyan’s works opened in the Echmiadzin branch.
Khoren Ter-Harutyan died in 1991 in New York as a result of an accident, a car crash.
Ter-Harutyan’s works are in various museums and private collections, monumental works are located in several cities in the USA. “Pokr Mher”, “Gutarar” (Philadelphia), also in Armenia. “Revival of Armenia” — Yerevan. Among the best works are “Genocide”, “Leda and the Swan”, “Mother of Mountains”, “Fertility”, “Seabird and Fish”. The sculptor’s works are very original and individual. This individuality stems from the national essence of his art, which does not prevent it from being defined as art of universal significance. In many of his endeavors, he was guided by the traditions of world heritage, and his best works are the result of a modern perception of this heritage. Understanding the general style of Armenian sculpture, he tried to create in the ideological context of the new era.


You must be logged in to post a comment.