1932 թվականի մայիսի 23-ին Սիրիայի Հանրապետության Մանբիջ քաղաքում – ծնվել է Գևորգ Վարդկեսի Աճեմյանը

1960-ականների նոր հայ արձակի գրական նոր ուղղության ականավոր ներկայացուցիչ։ Գրել է հայերեն և անգլերեն, հրատարակվել է Լիբանանում, ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում։ Աճեմյան գրողին բնորոշ է սյուժետային լարվածությունը և կոպիտ ռեալիզմը։ Աճեմյանի ամենահայտնի վեպերից է 1970-ականների Լիբանանում հայ երիտասարդների կյանքի մասին պատմող «Արդղոխի ժառանգորդները»։
Դեռ ղարաբաղյան շարժման մեկնարկից առաջ նա անդրադարձել է Ղարաբաղի և Նախիջևանի հայ բնակչության խնդիրներին։ Եղել է Հայկական առաջին կոնգրեսի կազմկոմիտեի անդամ (Փարիզ, 1979)։
1978-1989 թթ – «Սփյուռք» ամսագրի խմբագիր, որի էջերից հանդես է եկել ի պաշտպանություն Գուրգեն Յանիկյանի և հայերի` Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքների պաշտպանության։


You must be logged in to post a comment.