1813թ-ի այս օրը, հոկտեմբերի 12-ին, Արցախ նահանգի Խաչեն գավառի Գյուլիստան գյուղում ստորագրվեց ռուս-պարսկական պայմանագիր, որով ամրագրվեց 1804-1813թթ ռուս-պարսկական պատերազմում ռուսական հաղթանակը

1813թ-ի այս օրը, հոկտեմբերի 12-ին, Արցախ նահանգի Խաչեն գավառի Գյուլիստան գյուղում ստորագրվեց ռուս-պարսկական պայմանագիր, որով ամրագրվեց 1804-1813թթ ռուս-պարսկական պատերազմում ռուսական հաղթանակը

1813թ-ի այս օրը, հոկտեմբերի 12-ին, Արցախ նահանգի Խաչեն գավառի Գյուլիստան գյուղում ստորագրվեց ռուս-պարսկական պայմանագիր, որով ամրագրվեց 1804-1813թթ ռուս-պարսկական պատերազմում ռուսական հաղթանակը։ Ռուսաստանին անցան հյուսիսարևելյան Հայաստանի տարածքի լեռնային բոլոր մարզերը, ինչպես նաև Վրաստանի մեծ մասը։ Պարսկակակն տիրապետությունը շարունակեց տարածվել Նախիջևանի դաշտի և Արարատյան դատի վրա, այդ թվում՝ Երևան բերդաքաղաքի, Սուրմալուի գավառի վրա։ Սա պարսկական օկուպացիայի փոխարինում էր ռուսական օկուպացիայով, սակայն չգիտես ինչու, հայոց պատմության դասագրքերում, ՀԻՄԱՐԱԲԱՐ սա ներկայացվում է որպես արևելյան Հայաստանի ազատագրում։ Այդ միտքը գրողին ո՞նց չասես՝ ՏՈ ԱՆԱՍՈՒՈՒՈՒՈՒՆ!!!

Ռուսները Կովկասի հարավն ու Արևելյան Հայաստանը գրավեցին ավելի վաղ, քան Հյուսիսիային Կովկասի մեծ մասը։ Աբսուրդ է թվում, բայց փաստ է, որ ռուսական տիրապետությունը մեր տարածաշրջանում վերջնական ու ամբողջական ձևով հաստատվեց 1828թ-ի Թուրքմենչայի պայմանագրով, իսկ Չերքեզիան, Չեչնիան ու Դաղստանը ռուսները նվաճեցին համապատասխանաբար 1864թ-ին և 1858թ-ին։ Այսինքն, հյուսիսային Կովկասը ռուսների դեմ 30 տարուց ավելի կռվել է լիակատար շրջափակման մեջ լինելով։

Հարց, արդյո՞ք ռուսական բանակը կարող էր դիմանալ մեր տարածաշրջանում, եթե չունենար հայ-վրացական աջակցությունը և հայտնվեր միաժամանակ օսմանյան, պարսկական, չերքեզական, չեչենական բանակների հարձակումներին։ Վստահ եմ, որ ոչ, չէր կարող։