ՀԱՑԻ ՑՈՐԵՆԻ ԸՆՏԵԼԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ

ՉԻՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ ԵՆ 795 ՑՈՐԵՆԻ ԴՆԹ ԿՈԴԵՐ ԵՒ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՑԻ ՑՈՐԵՆԻ ԸՆՏԵԼԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ ԵՒ ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ՏԱՐԱԾՈՒՄԸ
Ըստ նրանց՝ ցորենը ընտելացվել է Կասպից ծովի հարավ-արևմուտքում, որն էլ, ըստ չինական պատկերացումների, Հայկական Լեռնաշխարհն է և նրան հարակից տարածքները։
Հացահատիկը ենթարկվել է դանդաղ տեսակավորման գործընթացի, որը տևել է մոտ 3.300 տարի՝ իր ազգակիցներից գեների կայուն հոսքի պատճառով: Կարճ ժամանակ անց հացահատիկը տարածվեց Եվրասիայում և հասավ Եվրոպա, Հարավային Ասիա և Արևելյան Ասիա մոտ 7.000-5.000 տարի առաջ՝ ձևավորելով բազմազան, բայց երբեմն համընկնող հարմարվողական լանդշաֆտ նոր միջավայրերում:
Սա, ի դեպ, նորություն չէր, որովհետև դեռևս անցյալ դարի սկզբներին ռուս գիտնական Վավիլովը, ուսումնասիրելով վայրի ցորենի ամենամեծ բազմազանության տարածքը, եկել էր նույն եզրակացության։
Նկատենք, որ Չինաստանը թեև երկրագործության առաջացման ինքնուրույն օջախ է, բայց այնտեղ ցորեն չի ընտելացվել, այլ միայն՝ բրինձ ու կորեկ։


You must be logged in to post a comment.