
Սպիտակի գերեզմանատանը, հարյուրավոր գերեզմանների մեջ, որոնք ունեն մահվան նույն ամսաթիվը՝ 7 դեկտեմբերի 1988 թ., կա մեկը առանց խաչի, առանց աստղի և առանց լուսանկարի: Հուշաքարի վրա միայն անունն է՝ Ժուժա:
Այն սարսափելի երկրաշարժի ժամանակ, որ խլեց 25 000 մարդու կյանք, Ժուժան՝ սովորական փողոցային շունը, անհնարինը արեց: Նա փրկեց մեկ տարեկան մի աղջկա, որ հայտնվել էր իր հետ փլատակների տակ: Չորս օր շունը տաքացնում էր նորածնին իր մարմնի ջերմությամբ և նույնիսկ կերակրում էր իր կաթով. ինչպե՞ս այլ կերպ բացատրել, որ երեխան ողջ է մնացել:
Երբ փրկարարները լռության րոպեներ էին հայտարարում՝ քարուքանդի ու ավազի տակ կենդանի մարդկանց ձայնը լսելու համար, Ժուժան ոռնում էր: Բայց կենդանիները առաջնահերթություն չէին, մարդիկ ավելի կարևոր էին… Հենց այդ ժամանակ Ժուժան արեց այն, ինչ երբեք չէր արել նախկինում՝ թեթև կծեց երեխային: Աղջնակը լաց եղավ, և հենց այդ լացի շնորհիվ երկուսին էլ՝ լաց եղող փոքրիկին և ուժասպառ շանը՝ հանեցին փլատակների տակից:
Ժուժան Լալա Սարյանների ընտանիքում ապրեց ևս 12 տարի: Իսկ երբ մահացավ, Լալայի հարազատները թաղեցին նրան Սպիտակի գերեզմանատանը՝ մյուս մարդկային գերեզմանների մեջ…
Թող ոչ թե կանոններով, բայց ըստ արժանիքների:


You must be logged in to post a comment.