50 տարի ղեկավարել է պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ամբիոնը, 12 տարի  ճարտարապետների միությունը։

1909 թ-ի նոյեմբերի 29-ին Վանում- ծնվել է Վարազդատ Մարտիրոսի Հարությունյանը– ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մանկավարժ։ Հայաստանում հիմնել է «Վան-Վասպուրական» հայրենակցական միությունը։


Վարազդատ Հարությունյանը Հայրենիք-սփյուռք մշակութային կապերի նախագահության անդամ էր, Արտասահմանյան երկրների հետ մշակության կապերի ընկերակցության, «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ, նախագահել է Հուշարձանների պահպանության հայկական ընկերակցությունը, 1956 թվականից նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական հանձնաժողովի նախագահն էր։ Նա բազմաթիվ շքանշանների ասպետ է, Երևանի պատվավոր քաղաքացի է։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան և արդի ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերակագնման հարցերին, հայ նշանավոր ճարտարապետների կյանքին ու գործունեությանը։
Վարազդատ Հարությունյանը հեղինակ է 800-ից ավել գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաև հուշագրությունների 3 հատորի։
50 տարի ղեկավարել է պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ամբիոնը, շուրջ 12 տարի ղեկավարել է ճարտարապետների միությունը։

29 ноября 1909 года в Ване родился Вараздат Мартирососович Арутюнян – архитектор, профессор, академик Национальной академии наук Республики Армения, педагог.  Основал в Армении патриотический союз «Ван-Васпуракан».
Вараздат Арутюнян был членом президиума культурных связей Родина-Диаспора, членом президиума Ассоциации культурных связей с зарубежными странами, общества «Знание», председателем Армянской ассоциации охраны памятников, а с 1956 года был также председатель архитектурной комиссии Первопрестольного Святого Эчмиадзина.  Он кавалер многих орденов, почетный гражданин Еревана.  Основные работы касаются истории и теории армянской средневековой и современной архитектуры, вопросов реставрации армянских архитектурных памятников, жизни и деятельности известных армянских архитекторов.
Вараздат Арутюнян – автор более 800 научных статей, 3 учебников, 40 книг по армянской архитектуре, а также 3 томов мемуаров.
Он 50 лет возглавлял архитектурный факультет Политехнического университета, около 12 лет возглавлял Союз архитекторов.

On November 29, 1909, Varazdat Martiros Harutyunyan was born in Van – architect, professor, academician of the National Academy of Sciences of the Republic of Armenia, pedagogue.  He founded the “Van-Vaspurakan” patriotic union in Armenia.
Varazdat Harutyunyan was a member of the Presidency of Homeland-Diaspora Cultural Relations, a member of the Presidency of the Association of Cultural Relations with Foreign Countries, “Knowledge” Company, chaired the Armenian Association for the Preservation of Monuments, and since 1956 he was also the chairman of the architectural commission of the Mother See Holy Etchmiadzin.  He is a knight of many orders, an honorary citizen of Yerevan.  The main works refer to the history and theory of Armenian medieval and modern architecture, issues of restoration of Armenian architectural monuments, life and activities of famous Armenian architects.
Varazdat Harutyunyan is the author of more than 800 scientific articles, 3 textbooks, 40 books on Armenian architecture, as well as 3 volumes of memoirs.
He headed the architecture department of the Polytechnic University for 50 years, and headed the Union of Architects for about 12 years.