Հայկական ատլաս – Армянский атлас – Armenian Atlas

Հայկական ատլաս – Армянский атлас – Armenian Atlas

Հայկական Նամականիշներ – Армянские марки – Armenian marks

Հայկական Նամականիշներ – Армянские марки – Armenian marks

Հայկական Նամականիշներ- Армянские марки – Armenian marks

Հայկական Նամականիշներ – Армянские марки – Armenian marks

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով

Ազատությունն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի

Ազատությունը սիրել։
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն, — ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.

Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է» ։
— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։

Միքայել Նալբանդյանv

Հայկական Լեռնաշխարհ – Армянское нагорье – Armenian Highlands

Հայկական Լեռնաշխարհ – Армянское нагорье – Armenian Highlands

Հայ Բագրատունիների թագավորություն – Армянское царство Багратидов – Armenian Bagratid Kingdom

Հայ Բագրատունիների թագավորություն – Армянское царство Багратидов – Armenian Bagratid Kingdom

Հայկական Շոկոլադ – Армянский шоколад – Armenian Chocolate

Հայկական Շոկոլադ – Армянский шоколад – Armenian Chocolate

Հայկական լեռնաշխարհը և Կովկասը – Армянское нагорье и Кавказ – Armenian Highlands and Caucasus

Հայկական լեռնաշխարհը և Կովկասը – Армянское нагорье и Кавказ – Armenian Highlands and Caucasus

Հայկական լեռնաշխարհը և Կովկասը – Армянское нагорье и Кавказ – Armenian Highlands and Caucasus

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - d090d180d0bcd18fd0bdd181d0bad0bed0b5-d0bdd0b0d0b3d0bed180d18cd0b5-d0b8-d09ad0b0d0b2d0bad0b0d0b7.png