ՕԳՏԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ

ՕԳՏԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ…

Երբ թուրքերը 1918-ին մտնում են Ղարս, հայ արհեստավորներին աշխատեցնելու նպատակով հավաքում են և հարցուփորձ անում, թե ով՝ ինչ մասնագետ է:

Նրանց մեջ էր նաև վարպետ Մելիքը։

— Կուզե՞ս աշխատել օսմանցու համար, — հարցնում են:

— Կաշխըդիմ, հբը ի՞նչ բդի էնիմ, — պատասխանում է Մելիքը:

— Սակայն ինչպես ձերոնց համար ես աշխատել, էդպես էլ մեզ համար պետք է աշխատես։

— Ձեզի հըմար ավելի լավ կաշխըդիմ, խոսք կուդամ:

— Իսկ ի՞նչ գործ ես անում:

— Դագաղ կշինեմ