3.5.Տայքի իշխանություն
Տայքի իշխանությունը ժամանակին Հայայի թագավորության մեջ մտնող իշխանություններից էր, որը հետագայում նրա հետ միացել էր Արմենիի թագավորությանը, սակայն մ.թ.ա. IX դարի կեսերին կրկին առանձնացել էր նրանից: Այն իր կազմում ընդգրկում էր Տայքը, Խաղկտիքը, Բարձր Հայքը և Գուգարքը: Մ.թ.ա. VIII դարի կեսերին Տայքի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Տայքի իշխանների ցանկն այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Ուտուպուրշի (մ.թ.ա. մոտ 820-790)
2. Մարինի (մ.թ.ա. մոտ 790-764)
3. Ռիուշինի (մ.թ.ա. մոտ 764-760)
4. Նիդինի (մ.թ.ա. մոտ 760-750)


You must be logged in to post a comment.