3.6.Մելիդեի իշխանություն
Մելիդեն և Թորգոմա տունը ժամանակին Հայայի թագավորության մեջ մտնող կիսաանկախ իշխանություններ էին, որոնք հետագայում նրա հետ միացել էին Արմենիի թագավորությանը, սակայն մ.թ.ա. IX դարում Թորգոմա տունը արդեն միավորվել էր Մելիդեին, իսկ այն էլ իր հերթին առանձնացել էր Արմենիից: Մ.թ.ա. VII դարի առաջին քառորդում Մելիդեի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Մելիդեի իշխանների ցանկն այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը (փակագծերում տրվում է այս անունների “միջազգային-ընդունված” ձևը).
1. Թաթև (Թուաթե) (մ.թ.ա. մոտ 810-775)
2. Սահակ (Սահու) (մ.թ.ա. մոտ 775-750)
3. Վասակ-Հարմա (Վասուարմա) (մ.թ.ա. մոտ 750-738)
4. Հուլի (մ.թ.ա. մոտ 738 – ուղ. 717)
5. Ամբարիշ (մ.թ.ա. 717-713)
6. Սամվել (Սալմել) (մ.թ.ա. 713 – մոտ 690)
7. Կուրտիկ (Գուրդի) (մ.թ.ա. մոտ 690-680)


You must be logged in to post a comment.