3.7.Կոմագենեի իշխանություն
Կոմագենեի իշխանության տարածքը ժամանակին պատկանում էր Միտանիին, նրա անկումից հետո անցավ Ասորեստանին, իսկ հետագայում էլ Արմենիին: Սակայն մ.թ.ա. IX դար առաջին կեսին Կոմագենեի իշխանությունը ևս իր հարևանների նման առանձնացել էր Արմենիից: Մ.թ.ա. VII դարի սկզբում Կոմագենեի իշխանությունը վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Կոմագենեի իշխանների ցանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Խաթուսիլ (մ.թ.ա. մոտ 870-854)
2. Կունդաշպի (մ.թ.ա. մոտ 854-805)
3. Ասպիլուլումե (մ.թ.ա. մոտ 805-770)
4. Կուշտաշպի (մ.թ.ա. մոտ 770-732)
5. Մութթուլու (մ.թ.ա. մոտ 732-700)


You must be logged in to post a comment.