3.8.Գուգարքի իշխանություն

3.8.Գուգարքի իշխանություն

Գուգարքի իշխանության տարածքը ժամանակին պատկանում էր Հայայի թագավորությանը, որի կազմում էլ այն միավորվել էր Արմենիին, սակայն Տայքի իշխանության կազմում մ.թ.ա. IX դարում այն կրկին առանձնացել էր Արմենիից: Մ.թ.ա. VIII դարի սկզբին այն իր հերթին անջատվեց Տայքի իշխանությունից, սակայն մի քանի տասնամյակ անց վերացավ, իսկ նրա տարածքը սկսեց ուղղակիորեն ենթարկվել Արարատյան թագավորությանը: Գուգարքի իշխանների ցանկն այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Խիլարուդի (մ.թ.ա. մոտ 790-770)
2. Խախանի (մ.թ.ա. մոտ 770-750)
3. Կապուրի (մ.թ.ա. մոտ 750-740)