2.2. Հայայի թագավորություն

2.2. Հայայի թագավորություն

Այստեղ մ.թ.ա. մոտ XVI դարի սկզբից սկսեց իշխել Անիաների դինաստիան: Այն ընդգրկում էր Եփրատի վերին հոսանքից հյուսիս, արևմտյան հոսանքից արևմուտք, Արաքսի` մինչև Մեծամորի մոտ հարավ թեքվելը, հոսանքից հյուսիս ընկած տարածքը, և իր մեջ ներառում էր նաև 3 խոշոր կիսանկախ իշխանություններ` Կասկան (Փոքր Հայքի հյուսիս-արևմուտքում, որը բնակեցված էր հայերին մոտիկ ազգակից ցեղերով և ըստ էության հայկական էր), Թորգոմա տունը (Անդրեփրատյան Ծոփքի հյուսիս-արևմուտքում) և Մելիդեն (Անդրեփրատյան Ծոփքի հյուսիս-արևելքում)` Մելիտե կենտրոնով: Մ.թ.ա. մոտ XII դարի վերջին այն միավորվեց Արմենիին: Հայայի թագավորության Անիաների և հետագա գահակալների գահացանկը ունի հետևյալ տեսքը.
1. Անանուններ (մ.թ.ա. մոտ 1561-1450)
2. Մարի-Անի (մ.թ.ա. մոտ 1450-1400)
3. Կար-Անի (մ.թ.ա. մոտ 1400 – ուղ. 1375)
4. Հայկ-Անի (մ.թ.ա. 1375-1345)
5. Անա-Անի (մ.թ.ա. 1345-1316)
6. Անանուն (մ.թ.ա. 1316 – մոտ 1260)
7. Միտաս (մ.թ.ա. մոտ 1260-1210)
8. Անանուն (մ.թ.ա. մոտ 1210-1150)
9. Արսեն (մ.թ.ա. մոտ 1150-1100)