3.3.Արմաննայի իշխանություն

3.3.Արմաննայի իշխանություն

Արմաննայի (= Ար-Մանիա, Արմենիա, Մաննա) իշխանությունը իր բնույթով հայկական իշխանություն էր, որը հիմք ունենալով Պարսկահայքը, տարբեր ժամանակներում ընդգրկել է նաև Ուրմիա լճի հարավային ափը և Տրպատունիքը: Այս իշխանությունը Արարատյան թագավորության կազմում տարբեր ժամանակներում ունեցել է կիսաանկախ դրություն: Արմաննայի իշխանների ցանկը այս ժամանակաշրջանում ունի հետևյալ տեսքը.
1. Անդովկ (մ.թ.ա. մոտ 844-815)
2. Զիրտա (մ.թ.ա. մոտ 815-760)
3. Արանզա (մ.թ.ա. մոտ 760-718)
4. Ազա (մ.թ.ա. մոտ 718 – ուղ. 716)
5. Արանզա (մ.թ.ա. 716)
6. Ալանսա (մ.թ.ա. 716 – մոտ 680)
7. Ախշերի (մ.թ.ա. մոտ 680-658)
8. Ուալի (մ.թ.ա. մոտ 658-614)