Աշուղ Հավասի – Յարը մարդու յարա կուտա (Լուսին Պողոսյան) – Ашуг Хаваси – Яр худан яра кута (Лусин Погосян) – Ashugh Havasi – Yar man yara kuta (Lusin Poghosyan)

Պողոսյան) – Ашуг Хаваси – Яр худан яра кута (Лусин Погосян) – Ashugh Havasi – Yar man yara kuta (Lusin Poghosyan)

Աշուղ Հավասի – Յարը մարդու յարա կուտա։ Կատարումը՝ Լուսին Պողոսյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Яр ест человеческую яру. Исполняет Лусин Погосян, Культурный союз «Саят-Нова». Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна

Ashugh Havasi – Yar eats a human yara. Performed by Lusin Poghosyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Յարը մարդու յարա կուտա, շատ ուշ հասկացա,
Ժայռից պովկած սիրտը նրա քնքուշ հասկացա,
Յարս ինձ չասաց՝ «Դեղ տամ վերքիդ, առ դիր, ով աշուղ,
Սեր երգելուց սազը ձեռքից վայր դիր, ով աշուղ»:

Երանի չարերն ընկնեյի,
Անտուն ու անտեղ մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի։

Յարի սերը շատ անուշ է, լավին լավ չի գա,
Յարի դարդը ծակող փուշ է, ցավին ցավ չի գա,
Քաղցր է նրա տված ջուրը, անմահական է,
էլ չի հանգչի տված հուրը, հոգի կհանե։

Հազար տեսակ տանջանք կուտա վարդը բլբուլին,
Ով յար ունի՝ նա կիմանա դարդը բլբուլին,
Ես Հավասն եմ, սոխակի պես վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ՝ հանգիստ չի տալիս:

Աշուղ Հավասի – Յայլավոր յարս (Անանիա Հովսեփյան) – Ашуг Хаваси – Яйлор Ярс (Анания Овсепян) – Ashugh Havasi – Yaylor Yars (Anania Hovsepyan)

Աշուղ Հավասի – Յայլավոր յարս (Անանիա Հովսեփյան) – Ашуг Хаваси – Яйлор Ярс (Анания Овсепян) – Ashugh Havasi – Yaylor Yars (Anania Hovsepyan)

Աշուղ Հավասի – Յայլավոր յարս։ Կատարումը՝ Անանիա Հովսեփյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Яйлор Ярс. Исполняет Анания Овсепян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.

Ashugh Havasi – Yaylor Yars. Performed by Anania Hovsepyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Աշուղ Հավասի – Խալդ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Халд (Товмас Погосян) – Ashugh Havasi – Khald (Tovmas Poghosyan)

ԱշոԱշուղ Հավասի – Խալդ (Թովմաս Պողոսյան) – Ашуг Хаваси – Халд (Товмас Погосян) – Ashugh Havasi – Khald (Tovmas Poghosyan)

Աշուղ Հավասի – Խալդ։ Կատարումը՝ Անանիա Հովսեփյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Халд. Исполняет Анания Овсепян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.

Ashugh Havasi – Khald. Performed by Anania Hovsepyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Սիրտս ծակեց ալմասի պես,
Աղջի, սուր դանակ է խալդ,
Երեսդ շուռ տուր ինձանից,
Այրեցիր, կրակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։

Խալդ ինձ տվեց սիրո քնար,
Բաց արավ էշխի ճանապարհ,
Ցերեկն արև է ինձ համար,
Գիշերն էլ լուսնյակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։

Հավասին է խալի կարոտ,
Դեղ է փնտրում սրտին յարոտ,
Ծիրանավառ ու ծաղկահոտ,
Գարնան մանուշակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։

Աշուղ Հավասի – Եղնիկի պես (Հովհաննես Մանուչարյան)-Ашуг Хаваси – Как олень (Ованес Манучарян) – Ashugh Havasi – Like a Deer (Hovhannes Manucharyan)

ԱԱշուղ Հավասի – Եղնիկի պես (Հովհաննես Մանուչարյան)-Ашуг Хаваси – Как олень (Ованес Манучарян) – Ashugh Havasi – Like a Deer (Hovhannes Manucharyan)

Աշուղ Հավասի – Եղնիկի պես։ Կատարումը՝ Հովհաննես Մանուչարյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։

Ашуг Хаваси – Как олень. Исполняет Ованнес Манучарян, Культурный Союз Саят-Нова.

Ashugh Havasi – Like a deer. Performed by Hovhannes Manucharyan, Sayat-Nova Cultural Union.

Ալ երեսդ ալա է,
Բացված կարմիր լալա է,
Նայվածքդ, սիրուն աղջիկ,
Գլխիս դարդ ու բալա է։
Եղնիկի պես ծուռ մի աշե, սիրո՛ւն ջան,
Ջահել սիրտս դու մի մաշե, սիրու՛ն ջան։

Այրող սերդ սառել է,
Սիրտդ ինձնից դառել է,
էդ քո նայել, ժպտալդ
Խելքս գլխիցս առել է։
Եղնիկի պես ծուռ մի աշե, սիրո՛ւն ջան,
Ջահել սիրտս դու մի մաշե, սիրու՛ն ջան։

Հագածդ նուրբ տարազ է,
Հասակիդ լավ կսազե,
Քեզ հետ ասել, խոսելը
Ե՛վ ցավ է, ՛ մուրազ է։
Եղնիկի պես ծուռ մի աշե, սիրո՛ւն ջան,
Ջահել սիրտս դու մի մաշե, սիրու՛ն ջան։

Աշուղ Հավասի – Գարուն եկավ (Րաֆֆի Հակոբյան) -Ashugh Havasi – Spring has come (Raffi Hakobyan) – Ашуг Хаваси – Весна пришла (Раффи Акопян)

Աշուղ Հավասի – Գարուն եկավ (Րաֆֆի Հակոբյան) -Ashugh Havasi – Spring has come (Raffi Hakobyan) – Ашуг Хаваси – Весна пришла (Раффи Акопян)Աշուղ Հավասի – Գարուն եկավ։ Կատարումը՝ Րաֆֆի Հակոբյան, Սայաթ-Նովա մշակույթային միություն։ Ալբոմը թողարկվել է Աշուղ Հավասու թոռ՝ Աշոտ Կարապետյանի աջակցությամբ

Ашуг Хаваси – Весна пришла (Раффи Акопян) – Ашуг Гаваси – Весна пришла (Раффи Акопян) – Ашуг Хаваси – Весна пришла (Раффи Акопян) Ашуг Хаваси – Весна пришла. Исполняет Раффи Акопян, Культурный Союз Саят-Нова. Альбом выпущен при поддержке Ашуга Хавасу, внука Ашота Карапетяна.

Ashugh Havasi – Spring has come (Raffi Hakobyan) -Ashugh Havasi – Spring has come (Raffi Hakobyan) – Ashug Havasi – Spring has come (Raffi Akopyan) Ashugh Havasi – Spring has come. Performed by Raffi Hakobyan, Sayat-Nova Cultural Union. The album was released with the support of Ashugh Havasu, grandson of Ashot Karapetyan

Գարուն եկաւ, վարդը շաղով,
Բլբուլն եկաւ անուշ խաղով,
Ես էլ հազար երգ ու խաղով
Գուսանն եմ իմ լաւիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:
Ախ յարս, յարս լաւն է, լաւ,
Հագել է հրեղեն հալաւ,
Կրակն ընկաւ սիրտս, հալաւ:

Ինչպէս կաքավ նստի քարին,
Ձէն տայ սարին, սիրած յարին,
Ես չեմ երգի սէրն օտարին,
Գուսանն եմ իմ լաւիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:

Ախ յարս, յարս լաւն է, լաւ,
Հագել է հրեղեն հալաւ,
Կրակն ընկաւ սիրտս, հալաւ:

Ով որ ինձ նման երգիչ է,
Յարիս գովէ` դարձեալ քիչ է,
Հավասն եմ, էլ ցաւս ի՞նչ է,
Գուսանն եմ իմ լաւիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:

Ախ յարս, յարս լաւն է, լաւ,
Հագել է հրեղեն հալաւ,
Կրակն ընկաւ սիրտս, հալաւ: