Պլակատ – Плакат – Poster

ՀԻՄԱ ՀԱՅԻՆ ՈՒ ՀԱՅՔԻՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻ ՈՒԺ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է «ՀԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԶՈ՛Ր ԴԱՇՏ»,
և ինչի հեղինակը մենք ենք`ամեն մեկս, մեր ստեղծագործ մտքով։
Միտքը նյութ է ԱրԱրում և տարածությունից ներգրավում է սատարող ուժեր։
Չարին դիմակայելու համար անհրաժեշտ է հստակ, պարզ, զորեղ, կարգապահ միտք։ Այդպիսի միտքը էներգետիկ դաշտում ստեղծում է մեծ քանակությամբ հակաթույն։ Նման միտքը ներազդում է ֆիզիկական իմաստով`պաշտպանելով և հզորացնելով մարդուն, լինի դա մտքի հեղինակը, թե՝ նրա շրջապատը։
Ելնելով ասածից հիմա ճիշտ ժամանակն է և անհրաժեշտ է մեր հավաքական
ստեղծագործ միտքը ի նպաստ դնել ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԴԱՇՏԻ հզորացմանը։ Դա կարելի է անել տարբեր ձևերով, զօր օրինակ ես ամեն մի մարտիկի պատկերացնում եմ մեծ և հզոր`մեր Հայքյան Աժդահա Լեռների պես, մեր ՄԱՍԻՍ Լեռան պես, բազմակի մեծացնելով նրանց ուժը ֆիզիկական դաշտում։ Պատկերացնում եմ ամեն զինվորին մի ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ, որ հիմա կռիվ է տալիս ճիվաղ բելի հետ ու, հաղթանակած տուն է դառնում ռազմի դաշտից։
Այս պայքարն ունի մեն միակ ավարտ`Միայն Հաղթանակ, քանզի Հայը հաղթող Ցեղ է և դա’ է ասում մեր պատմությունը՝ սկսած հենց Հայկ Նահապետից։
ԱրԱրչական ուժերը մեզ զորավի’գ ու պահապան։
ԱԶԱՏ ԱՐԴԱՐ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅՔԸ ԿԱՆԳՈՒՆ ԵՆ ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՄՔՈ’Վ ՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ։
Ասում ու հավատում եմ, քանզի Հայը Տիեզերքի ընտրյալն է։ Մեզնով է սկսել մարդկությունը և մեզանո’վ է շարունակվելու։
Հ.Գ.Մեծատառերով գրված բառերս ստուգված և ուժեղացված են հայոց այբուբենի տառերի թվային նշանակությամբ։ Հաճախ ասեք բարձրաձայն կամ մտովի՝ դնելով բառերի մեջ ԱրԱրչական ստեղծագործ միտքը և հավատալով ինքներդ ձեզ։
ԱԶԱՏ ԱՐԴԱՐ ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅՔԸ ԿԱՆԳՈՒՆ ԵՆ ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՄՔՈ’Վ ՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ։
ՄԻԱՍԻՆ ԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԻՆ ԵՎ ՀԱՅՔՆ ԱՅԺՄ։



You must be logged in to post a comment.