Սուլթան կուզե ջարդել մեզի զարդին լաո մեռնիմ Քզի – султан хочет разбить всех нас вставай мой сын мой дорогой – sultan want to break or as weykamp my san ,my dear san

Սուլթան կուզե ջարդել մեզի զարդին լաո մեռնիմ Քզի – султан хочет разбить всех нас вставай мой сын мой дорогой – sultan want to break or as weykamp my san ,my dear san

Սա հայության շրջանում անչափ սիրված երգերից մեկն է: Ընդունված է համարել, որ այս երգի հեղինակը աշուղ Ֆահրադն է, սակայն կա տեսակետ, որ Ֆահրադը միայն մշակել է վաղուց գոյություն ունեցող ժողովրդական երգը: Եվ հավանաբար ա՛յս է պատճառը, որ այն հայտնի է մի քանի տարբերակներով, որոնցից մի քանիսում խոսվում է հայդուկապետ Արաբոյի մասին, իսկ մյուսներում չի հիշատակվում նրա անունը: Սակայն այն տարբերակներում էլ, ուր հիշատակվում է Արաբոն, արդեն չի գիտակցվում իբրև իրական պատմական անհատ, այլ նա արդեն հանդես է գալիս որպես ազատամարտիկի հավաքական կերպար:
Այս երգը հորինված է ավանդական օրորների նմանությամբ, սակայն հակառակ նպատակադրությամբ՝ ոչ թե քնեցնելու, այլ արթնացնելու, ոտքի հանելու և ի զեն կոչելու մանկանը: Կենտրոնական դեմքը մայրն է, որը հայ ժողովրդի անունից իր մանկանը պատմում է Մշո հայության (որոշ տարբերակներում՝ հայության առհասարակ) թշվառ վիճակի մասին. թուրքական կառավարության հայահալած վերաբերմունքի, դաժան հարկահանության, կեղեքումների ու կոտորածների պատճառով խեղճ մշեցին մեռավ լալով, փախչելով հայրենի հարազատ վայրերից և օտար երկրներում դեգերելով: Ապա մայրը կոչ է անում որդուն՝ «Զարթի՛ր, լաո, մեռնիմ քըզի»: Այս տողը կրկնվում է յուրաքանչյուր քառատողի վերջում և բացահայտում երգի հիմնական տրամադրությունը. իսկ այն պայքարի կոչ է՝ ուղղված ամբողջ հայությանը: Հաջորդ հատվածում մայրը հայտնում է, որ թուրք ասկյարը սպանել է հայության պաշտպան, ապավեն Ջոջ (Մեծ) Ապոյին, որ նույն Արաբոն է, և մեր ժողովրդի հույսը թողել է օրորոցի վրա: Այսինքն համիդյան ջարդերին զոհ գնացին մեծահասակ տղամարդիկ, որոնք պետք է պաշտպանեին իրենց ընտանիքներն ու հայրենակիցներին, և մեր ժողովրդի պաշտպանության հույսը մնացին այս ամենին դեռ անտեղյակ և իրենց ժողովրդի ցավին դեռևս անհաղորդ մանուկները, որոնք քնած են օրորոցներում: Երգի տարբերակներից մեկի վերջին քառատողում մայրը քնած մանկանը հայտնում է, որ սուլթան Համիդը զորք ժողովել, եկել արդեն Մշո բերդն է պատել և ուզում է բռնել նաև իրենց՝ մորը և մանկանը, խաթարել նաև մանկան քունը: Եվ դարձյալ կոչ է անում. «Զարթի՛ր լաո, մեռնիմ քըզի», կարծես ասել ուզելով, որ ջոջերի՝ մեծերի կորստից հետո հայ մանուկն այլևս խաղաղ քնի իրավունք չունի, նա պետք է արագ մեծանա և շարունակի իր հոր պայքարը:

Here are the full lyrics to the iconic Armenian patriotic song “Zartir Lao” (Զարթի՛ր, լա՛օ)

Զարթի՛ր, լա՛օ (Zartir Lao) I Version

Չուր երբ մնամ էլու դռներ,
Էրթամ ժողվիմ զիմ խեղճ գառներ,
Սուքեմ զիմ բաղչայի ծառներ,
Զարթի’ր, լա’ո, մռնիմ քզի:

Խեղճ մշեցին մեռավ լալով,
Օտար երկրներ ման գալով,
Մեռավ թուրքի խարջը տալով,
Զարթի’ր, լա’ո մռնիմ քզի:

Խուժան ասկյար զորք հավաքեց,
Էկավ Սասնա բերդը պատեց,
Սուլթան կուզե ջնջել մզի,
Զարթի’ր, լա’ո, մռնիմ Քզի:

Դեն իրիշկեք` գալողն ով է,
Քաջ Արաբո բախտավորն է,
Կարմիր Իրիցանց զինվորն է,
Զարթի’ր, լա’ո, մռնիմ Քզի:

Զարթի՛ր, լա՛օ (Zartir Lao) II Version


Խուժան ասկյար զարկեց, գնաց,
Մեր խեղճ մշեցուն կոտորեց,
Սուլթան կուզե ջնջել մեզի․
Զարթի՛ր, լա՛օ, մռնիմ քզի,
Զարթի՛ր, լա՛օ, մռնիմ քզի։

Ի՞նչ անիծեմ էն սուլթանին,
Որ ջնջեց մեր սուրբ օրենքին,
Կոտորեց Մշո Սուրբ Կարապետ․
Զարթի՛ր, լա՛օ, մռնիմ քզի,
Զարթի՛ր, լա՛օ, մռնիմ քզի։

Մշո դաշտ վառվեց, բռնկվեց,
Հազարավոր մարդիկ կոտորվեց,
Էսպես մնանք՝ մենք էլ կերթանք․
Զարթի՛ր, լա՛օ, մռնիմ քզի,
Զարթի՛ր, լա՛օ, մռնիմ քզի։

Համիդ եկավ, զորք ժողովեց,
Եկավ Մշո դաշտը պատեց,
Մեր Սուլթանին (Արաբոյին) սպանեցին․
Զարթի՛ր, լա՛օ, մռնիմ քզի,
Զարթի՛ր, լա՛օ, մռնիմ քզի։

Русский перевод — в рифму

Вражья конница промчалась,
Мушцев кровь в полях осталась,
султан хочет разбить всех нас
вставай мой сын мой дорогой!
вставай мой сын мой дорогой!

Что сказать мне про султана?
Святость нашу жжёт упрямо,
Мушский храм разрушил дотла…
вставай мой сын мой дорогой!
вставай мой сын мой дорогой!

Степь Муша горит, пылает,
Наш народ в огне погибает,
Если ждать — погибнем и мы…
вставай мой сын мой дорогой!
вставай мой сын мой дорогой!

English translation — singable

Cruel soldiers struck and vanished,
From our lands Mush folk were banished,
sultan want to burn or as
Weykap my san ,my dear san!
Weykap my san ,my dear san!

May the Sultan’s name be broken,
Holy laws no longer spoken,
Our Saint Karapet is in pain…
Weykap my san ,my dear san!
Weykap my san ,my dear san!

Fields of Mush are burning, crying,
Thousands of our people dying,
If we stay, we’ll all fade away…
Weykapmy san ,my dear san!
Weykapmy san ,my dear san!

The Song of the Zartni Law in Greek- Το Τραγούδι του Χρυσού Λάος