Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ։

հուլիսի 30, 2019, Երևանում- մահացել է Երվանդ Խաչատուրի Ղազանչյանը– բեմադրիչ։ Պրոֆեսոր (1991)։ ՀՀ ժողովրդական արտիստ (2004): Դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր:

1967-1970 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես ռեժիսոր, իսկ 1984-1986ին՝ որպես տնօրեն և գեղարվեստական խորհրդի նախագահ։ 1970-1976 թվականներին՝ Լենինականի պետական թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։ 1976-1978 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1980-1984 և 1986-1993 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր։ 1993 թվականից` Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1993-2002 թվականներին` տնօրեն։
1995-2007 թվականներին եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ։

30 июля 2019 года в Ереване-  скончался  Ерванд Хачатурович Казанчян- драматург, Профессор (1991).  Народный артист РА (2004).  Он был мужем актрисы Гали Новенц. 

В 1967-1970 годах работал в Национальном академическом театре имени Габриэля Сундукяна в Ереване режиссером, а в 1984-1986 годах – режиссером и председателем худсовета.  В 1970-1976 годах работал главным режиссером Ленинаканского государственного театра.  В 1976-1978 годах работал художественным руководителем и режиссером Государственного драматического театра имени Грачья Капланяна в Ереване.  В 1980-1984 и 1986-1993 годах работал главным режиссером Ереванского ТЮЗа.  С 1993 года художественный руководитель Ереванского государственного театра музыкальной комедии имени Акопа Пароняна, в 1993-2002 годах – режиссер.
В 1995-2007 годах был президентом Союза театральных деятелей Армении.