Հայաստանի Հանրապետության Պետական Խորհրդանիշների Օր՝ Դրոշ և Զինանշան


հունիսի 15-ը նշվում է որպես Պետական խորհրդանիշների օր՝ նվիրված Հայաստանի դրոշին և զինանշանին: Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ազգային խորհրդանիշներին, որոնք մարմնավորում են հայ ժողովրդի պատմությունը, պայքարը և ձգտումները:


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ եռագույն դրոշի գույները խորը խորհուրդ ունեն: Կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը և հայ ժողովրդի՝ անկախության համար թափած արյունը: Կապույտը մարմնավորում է հայ ժողովրդի ձգտումը՝ ապրելու խաղաղ երկնքի ներքո: Իսկ նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործական տաղանդն ու աշխատասիրությունը:
Հայաստանի Հանրապետության զինանշանը նույնպես հարուստ է խորհրդանիշներով: Կենտրոնում Արարատ լեռն է՝ հայ ազգի խորհրդանիշը, որի գագաթին Նոյյան տապանն է: Ըստ ավանդույթի՝ տապանը կանգ է առել հենց Արարատի վրա: Վահանը բաժանված է չորս մասի, որոնք խորհրդանշում են Հայաստանի պատմության մեջ գոյություն ունեցած չորս անկախ թագավորությունները՝ Բագրատունիներ, Արշակունիներ, Արտաշեսյաններ և Ռուբինյաններ: Վահանը պահող առյուծն ու արծիվը կենդանիների աշխարհի արքաներն են՝ խորհրդանշելով իմաստություն, հպարտություն, համբերություն և ազնվություն: Դարեր շարունակ նրանք եղել են թագավորական ընտանիքների խորհրդանիշներ:
Զինանշանի ստորին մասում կան ևս հինգ կարևոր տարրեր: Պատռված շղթան խորհրդանշում է ազատությունն ու անկախությունը, սուրը՝ ազգի իշխանությունն ու ուժը, հասկերը՝ հայ ժողովրդի աշխատասիրությունը, ճյուղը՝ հայ ժողովրդի մտավոր և մշակութային ժառանգությունը, իսկ եռագույն ժապավենը՝ Հայաստանի Հանրապետության դրոշը:
«Հայաստանի Հանրապետության մասին օրենքը» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին օրենքը» ընդունվել են 2006 թվականի հունիսի 15-ին, իսկ Պետական դրոշի օրը առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին: Այս օրը յուրաքանչյուր հայի համար հնարավորություն է՝ վերահաստատելու իր հավատարմությունը հայրենիքին և հպարտանալու մեր պետական խորհրդանիշներով, որոնք միավորում են մեզ՝ անկախ ժամանակից և վայրից:


День государственных символов Армении: Флаг и Герб
15 июня в Республике Армения отмечается День государственных символов — флага и герба. Этот день посвящён чествованию национальных символов, которые воплощают историю, борьбу и стремления армянского народа.
Согласно Конституции Республики Армения, цвета трёхцветного флага несут глубокий смысл. Красный цвет символизирует Армянское нагорье и кровь, пролитую в борьбе за независимость. Синий отражает стремление армянского народа жить под мирным небом. Оранжевый олицетворяет творческий талант и трудолюбие армян.
Герб Республики Армения также богат символикой. В центре — гора Арарат, символ армянской нации, на вершине которой, согласно преданию, остановился Ноев ковчег. Щит разделён на четыре секции, представляющие четыре независимых армянских царства в истории: Багратидов, Аршакидов, Арташесидов и Рубенидов. Лев и орёл, поддерживающие щит, — цари животного мира, символизирующие мудрость, гордость, терпение и благородство. На протяжении веков они были символами царских семей.
В нижней части герба расположены ещё пять важных элементов. Разорванная цепь означает свободу и независимость, меч — власть и силу нации, колосья пшеницы — трудолюбивую натуру армян, ветвь — интеллектуальное и культурное наследие армянского народа, а трёхцветная лента символизирует флаг Республики Армения.
Законы «О флаге Республики Армения» и «О гербе Республики Армения» были приняты 15 июня 2006 года, а День государственного флага впервые отмечался 15 июня 2010 года. Этот день — повод для каждого армянина вновь подтвердить свою преданность родине и гордиться государственными символами, которые объединяют нас независимо от времени и места.


Armenia’s State Symbols Day: Flag and Coat of Arms
On June 15, the Republic of Armenia celebrates State Symbols Day, dedicated to the national flag and coat of arms. This day honors the symbols that embody the history, struggle, and aspirations of the Armenian people.
According to the Constitution of the Republic of Armenia, the tricolor flag’s colors carry profound meaning. Red symbolizes the Armenian Highlands and the blood shed in the fight for independence. Blue represents the Armenian people’s desire to live under a peaceful sky. Orange signifies the creative talent and industriousness of Armenians.
The coat of arms of the Republic of Armenia is equally rich in symbolism. At its center is Mount Ararat, a symbol of the Armenian nation, with Noah’s Ark atop it, as tradition holds that the ark came to rest on this mountain after the flood. The shield is divided into four sections, representing the four independent Armenian kingdoms in history: Bagratids, Arshakids, Artaxiad, and Rubenids. The lion and eagle supporting the shield are kings of the animal world, symbolizing wisdom, pride, patience, and nobility. For centuries, they have been emblems of royal families.
At the bottom of the coat of arms are five significant elements: a broken chain symbolizing freedom and independence, a sword representing the nation’s power and strength, wheat stalks signifying the industrious nature of Armenians, a branch embodying the intellectual and cultural heritage of the Armenian people, and a tricolor ribbon representing the flag of the Republic of Armenia.
The laws “On the Flag of the Republic of Armenia” and “On the Coat of Arms of the Republic of Armenia” were adopted on June 15, 2006, and State Flag Day was first celebrated on June 15, 2010. This day is an opportunity for every Armenian to reaffirm their loyalty to the homeland and take pride in the state symbols that unite us, regardless of time or place.