Հաց գողացած տղան և ամբողջ աշխարհին դաս տված դատավորը ⚖️
Դատարանի լեփ-լեցուն դահլիճում կանգնած էր տասնհինգամյա մի տղա ՝ դողդոջուն, գլուխը կախ։ Նրան բռնեցին գողության մեջ՝ ո’չ փող, ո’չ էլ ոսկի, այլ մի բոքոն հաց և մի քիչ պանիր։
Դատավորը նայեց նրան և մեղմ հարցրեց:
- Դուք իսկապես հաց ու պանի՞ր եք գողացել:
- Այո, պարոն, – շշնջաց տղան:
- Ինչո՞ւ։
- Որովհետև դրանք ինձ պետք էին։
- Դուք կարող էիք գնել:
- Ես փող չունեի։
- Այդ դեպքում դիմեի’ք ձեր ընտանիքին:
- Ես միայն մայր ունեմ, պարոն․ ․ ․ Նա հիվանդ է և չի աշխատում։ Հացն ու պանիրը նրա համար էր:
Դահլիճը ընկղմվեց հուզիչ լռության մեջ:
Դատավորը կրկին հարցրեց: - Չե՞ք աշխատում:
- Մեքենաներ են լվանում, պարոն … բայց այդ օրը արձակուրդ վերցրեցի մայրիկիս խնամելու համար:
-Ինչ-որ մեկից օգնություն խնդրե՞լ եք: - Ես հենց առավոտից մուրում էի… բայց, ոչ ոք չօգնեց ։
Դատավորը խորը հենվեց աթոռին։ Նրա աչքերը թրջվեցին, և մի փոքր դադարից հետո նա կարդաց դատավճիռը:
“Հաց գողանալը, հատկապես սովից դրդվա’ծ, հաց գողանալը լուրջ հանցանք է։
Բայց այսօր, դատարանի այս դահլիճումբոլորս ենք պատասխանատու այս գողության համար, սկսած ինձնից: Եթե երեխան ստիպված է սնունդ գողանալ իր հիվանդ մոր համար, ապա մենք ՝ որպես հասարակություն, մեղքի մեջ ենք»։ Հետո, ի զարմանս բոլորի, հայտարարեց. "Ես 10 դոլար տուգանք եմ սահմանումայստեղ յուրաքանչյուր ներկայի համար, այդ թվում ՝ ինքս ինձ, մեր քաղաքում սովի գոյությունը թույլ տալու համար։ Ոչ ոք չի լքի այս դահլիճը, քանի դեռ չի վճարել»։
Նա գրպանից իր 10 դոլարը և դրեց սեղանին, ապա շարունակեց:
“Ես 1000 դոլար տուգանք եմ սահմանում խանութի սեփականատիրոջը, այն բանի համար, որ նա սոված երեխային ոստիկաններին է հանձնել՝ նրան կերակրելու փոխարեն: Եթե այդ գումարը 24 ժամվա ընթացքում չվճարվի, դատարանը որոշում կկայացնի ..


You must be logged in to post a comment.