Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը
Մի քանի տարի առաջ ողջ հայությունը նշեց մեր պատմության մեջ բացառիկ
դերակատարում ունեցած իրադարձությանª ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ հանճարեղ գյուտի
1600-ամյակը:
Դպրության Տիր աստծո պաշտամունքի հետ հայկական մեհենագրությունն էլ
արգելվեց 301 թվականին: 405 թվականինª հայոց դպրության վերածնունդովª
հայությանը վերադարձվեց սեփական գիր ու գրականություն ունեցող ժողովրդի
պատիվը:
Մեր պատմության այս անգերագնահատելի իրադարձության 1600-ամյակի
կապակցությամբ ներկայացնում ենք պատմական գիտությունների թեկնածու Արտակ
Մովսիսյանի ՙՆախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթը՚ ակնարկաշարով,
որը հեղինակի վերջերս լույս տեսած ՙՀայկական մեհենագրություն՚ եւ
ՙՆախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը՚ ուսումնասիրությունների
հանրամատչելի վերաշարադրանքն է:
Ակնարկաշարը նվիրվում է ՀԱՅՈՑ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ 1600-ամյակին
ՆԱԽԱԲԱՆ
Հազիվ թե այսօր գտնվի որեւէ հայ, որին չհետաքրքրի Մեսրոպ Մաշտոցի
հանճարեղ գյուտից առաջ հայոց մեջ գրի ու գրականության առկայության
խնդիրը: Նախամաշտոցյան Հայաստանի գրի եւ դպրության հարցը հատուկ
ուշադրության առարկա է եղել դեռեւս Մեսրոպ Մաշտոցի որոնումների ժամանակ:
Հայտնի է, որ երբ Մեսրոպ Մաշտոցը եւ կաթողիկոս Սահակ Պարթեւը ներկայացան
ու իրենց մտադրությունը հայտնեցին Վռամշապուհ արքային, վերջինս նրանց
հաղորդեց, որ տեղյակ է հայոց հին գրերի մասին, որոնք պահպանվել էին
Դանիել անունով ասորի եպիսկոպոսի մոտ: Այդ գրանշանները, սակայն, ընդունակ
չէին հաղորդելու հայոց լեզվի հնչյունային ողջ հարստությունը, եւ Մաշտոցը
ձեռնամուխ եղավ նոր գրային համակարգի ստեղծմանը:
Հարցի նկատմամբ հետաքրքրությունը չմարեց ինչպես մաշտոցյան դպրության
սկզբնավորման տարիներին, այնպես էլ հետագա դարերում:
Ասվածի վկայություններն են Դանիել եպիսկոպոսի մոտ պահպանված գրերի վերաբերյալ
մեզ հասած բազմաթիվ մատենագրական տեղեկություններն ու քննարկումները,
որոնց կանդրադառնանք մեր ակնարկաշարում:
Հարցը շատ ավելի լայն քննարկումների ու բանավեճերի առարկա դարձավ նոր
ժամանակների գիտության մեջª հայագետներին բաժանելով երկու մասի, առանց
ընդհանուր ընդունելության արժանացած մի տեսակետի ձեւակերպման:
Մեր օրերում թեպետ բանավեճը չի շարունակվում (գոնե անցյալի կրքոտությամբ), չի
կարելի ասել, թե այն վերջնական լուծում է գտել: Վերջին տարիներին հարցի
քննարկումների ընթացքում, փոխարենը առկա ողջ նյութը հավաքելու եւ
ուսումնասիրելու, ավելի հաճախ բավարարվում են տեսական դիտարկումներով եւ
անցյալում արդեն բազմիցս չարչրկված մատենագրական տեղեկությունների
անպտուղ վերաքննարկումներով: Երբ կան բազմաթիվ, այն էլ հազարավոր փաստեր
(արձանագրություններ), տրամաբանական չէ դրանք մի կողմ թողնելը եւ,
փոխարենը, դրանց մասին պահպանված մատենագրական տեղեկությունները
քննարկման նյութ դարձնելը. մանավանդ որ վերջիններից շատերը գրի են առնվել
դարեր անց:
Ուստի այս ակնարկաշարում, շեղվելով ավանդաբար ընդունված
կարգից, մատենագրական տեղեկությունները կներկայացնենք միայն վերջումª
ՙնախ փաստը, ապա միայն դրա մասին լրացուցիչ տեղեկությունը՚ սկզբունքով:
Ակնարկաշարով նախ համառոտակի կանդրադառնանք Հայկական լեռնաշխարհում գրի
ծագման եւ զարգացման վաղ փուլերին (նախագրային դրսեւորումներին), ապա
կներկայացնենք նախամաշտոցյան Հայաստանում կիրառված կայացած գրային
համակարգերնª իրենց առանձնահատկություններով ու հուշարձաններով:
Առանձին ակնարկներով կանդրադառնանք նաեւ Հայաստանից հայտնաբերված, սակայն
օտարների կողմից թողնված արձանագրություններին:
Նախամաշտոցյան Հայաստանից հայտնաբերված գրավոր մշակույթի հուշարձաններն
ըստ ծագման եւ պատկանելության կարելի է բաժանել երեք մեծ խմբի.
ա) արձանագրություններ, որոնք կանգնեցվել են Հայաստանում ստեղծված եւ մեր
նախնիների կողմից կիրառված պատկերագրային համակարգերով (դրանց մեջ կան
նաեւ անհայտ իմաստով եւ առեղծվածային ծագումով նշանագիր հուշարձաններ),
բ) օտար ծագում ունեցող, բայց Հայաստանի բնիկների կողմից կիրառված գրային
համակարգեր,
գ) Հայաստանի տարածքում հայտնաբերված, սակայն օտարների կողմից ստեղծված
գրակիր հուշարձաններ:
Հենց այսպիսի խմբավորմամբ էլ կմատուցվի առաջիկա շարադրանքը (հատկապես
ուշադրություն կդարձվի տեղական առանձնահատկություններին):
Նշենք, որ ՙնախամաշտոցյան Հայաստան՚ ընդհանրական անվան տակ ընդգրկված են
ինչպես Հայկական լեռնաշխարհը, այնպես էլ հարակից այն տարածքները, որոնք
մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում գտնվել են հայկական թագավորությունների
կազմում:
ԳՐԻ ԾԱՄԱՆ ԵՎ ԶԱՐԱՑՄԱՆ ՆԱԽԱՓՈՒԼԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ
Հայաստանի ժայռապատկերներըª վաղ պատկերագրության փուլի հուշարձաններ:
Մինչ օրս վերջնականորեն լուծված չէ ժայռապատկերների թվագրման հարցը:
Խորհրդային պատմագիտության մեջ առավել ընդունված էր ժայռապատկերների
թվագրումը նոր քարի դարից (Ք.ա. VIII/VII հզ. – V հզ. կեսեր) մինչեւ Ք.ա.
1-ին հազարամյակի սկիզբն ընկած ժամանակաշրջանով:
Հարկ է նշել սակայն, որ նշվածից տարբերվում էին Ս. Սարդարյանի եւ
Բ.Պիոտրովսկու կարծիքները: Ս. Սարդարյանը մի քանի առավել հին
ժայռապատկերներում նշմարում էր մամոնտի գծանկարներ, որոնք Հայաստանում
վերացել էին հին քարի դարում:
Դրանից ելնելովª Ս. Սարդարյանը ամենավաղ ժայռապատկերները թվագրում էր հին քարի դարի վերջին փուլով (վերին
պալեոլիթ, Ք. ա. 40-12-րդ հազարամյակներ): Դրանք առավել պարզ
գծապատկերներ ենª բավական խոշոր չափի (ի տարբերություն նոր քարեդարյան
փոքր գծանկարների), ներկայացնում են որսի տեսարաններ, որոնցում մարդը
շների օգնությամբ հետապնդում է վայրի ոչխարների, քարայծերի:
Կենդանիների ընտելացումը տեղի է ունեցել նոր քարի դարում, ուստի, ըստ Ս. Սարդարյանի,
այս տեսարանները կարող են վկայել ժայռապատկերների տվյալ խմբիª նոր քարի դարից ավելի վաղ կերտված լինելը:
Բ.Պիոտրովսկին, ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ որոշ
ժայռապատկերանման նշաններ հանդիպում են միջնադարյան հուշարձանների
պատերին, ենթադրում էր ժայռապատկերների միջնադարյան ծագումը:
Եթե կարծիքներից առաջինն այսօր էլ կարելի է քննարկել, ապա վերջին կարծիքը
պարզապես ընդունելի չէ, քանի որ միջնադարյան հուշարձանների պատերին
հանդիպող նշանները չի կարելի համարել ժայռապատկերներ: Ինչպես իրավացիորեն
նկատում է Կ. Թոխաթյանը, դրանք հին, ՙդասական՚ ժայռապատկերներ չեն, այլ
վկայությունն են ՙմիջնադարում ժայռապատկերման ավանդույթների
հարատեւման՚:
Արեւմտյան (նաեւ թուրք) ուսումնասիրողներն Արեւմտյան Հայաստանի
ժայռապատկերները թվագրում են հիմնականում մեզոլիթյան եւ նեոլիթյան
դարաշրջաններովª նշելով, որ դրանցից հնագույնները կարող են թվագրվել Ք.ա.
XIII հազարամյակով, իսկ առավել նորերըª վաղ բրոնզի դարով (Ք.ա. IV-III
հազարամյակներ):
Ժայռապատկերների թեմատիկ ընդգրկումը: Հայաստանի ժայռապատկերների թեմատիկ
ընդգրկումը բավական մեծ է: Ժայռապատկերներում ներկայացված են տվյալ
դարաշրջանի կյանքի հիմնական բնորոշ գծերը, ուստի պատահական չէ, որ մեզանում ժայռապատկերները հաճախ որակվում են իբրեւ ՙքարե
հանրագիտարաններ՚ կամ ՙքարեղեն մատենադարաններ՚:
Ժայռապատկերներում մեծ թիվ են կազմում վայրի եւ ընտանի կենդանիների
գծանկարները: Ընդ որում, հստակորեն զանազանվում են ինչպես այսօր
Հայաստանում գոյություն ունեցող, այնպես էլ դեռեւս նախնադարում ոչնչացած
կենդանատեսակներ:
Շատ են հանդիպում թռչունների գծապատկերները, անհատական
եւ խմբակային որսի տեսարանները: Առկա են վարժեցման եւ բուծման, ինչպես նաեւ մենամարտի տեսարաններª մարդ-գազան կամ երկու գազաններ:
Ժայռապատկերներում կան ծառերի պատկերներ, երկրագործական աշխատանքի
տեսարաններ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրելու տվյալ ժամանակաշրջանի
բուսականությունը եւ գյուղատնտեսությունը:
Ժայռապատկերներում նկատվում են կացարանաշինության ու ճարտարապետության
որոշ տարրեր, կան քարտեզ հիշեցնող պատկերներ, որոնցով երբեմն կարելի է
գտնել ջրերի ակունքները (ի դեպ, ժողովրդի մեջ մինչեւ վերջերս պահպանվել էին հավատալիքներ, իբր քարտեզանման այդ քարերի վրա խազված են թաքնված
գանձերի ճանապարհները):
Ժայռապատկերների մի այլ խմբում առկա են կատարման բարձր մակարդակով,
ճշգրտությամբ, ոճավորմամբ ու շարժունությամբ զարմացնող նկարներ, որոնց մեջ կարելի է տեսնել միջնադարի հայ մանրանկարչության եւ ժամանակակից
արվեստի որոշ ճյուղերի արմատները:
Մեկ այլ, շատ կարեւոր խումբ են կազմում աստղագիտական բնույթի
ժայռապատկերները, որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի բնակիչները դեռեւս նախնադարում ունեցել են բարձր մակարդակի աստղագիտական
գիտելիքներ, կիրառել են լուսնային, լուսնա-արեգակնային եւ արեգակնային
օրացույցներ:
Գիտական հաշվարկներից բացի (օրացույց եւ այլն), երկնային լուսատուների
պատկերները հանդիպում են դիցաբանական սյուժե ունեցող ժայռապատկերներում:
Ժայռապատկերներում շատ մեծ տարածում ունեն գաղափարագրերը, որոնց մեջ որոշ
ուսումնասիրողներ տեսնում են մաշտոցյան տառերի նախաձեւերը:
Ժայռապատկերներն իբրեւ գրի ուսումնասիրության առարկա:
րի ուսումնասիրութան պատմությունից հայտնի է, որ առարկաներից գրանյութի
անցնելուց հետո ստեղծված առաջին գրատեսակը պարզ նկարային գիրն էրª վաղ պատկերագիրը:
Համաշխարհային գրականության մեջ պատկերագրերի համար գործածվում է երկու տերմինª պետրոգլիֆ, եթե պատկերագիրը քանդակված է քարի վրա, եւ պիկտոգրամա, եթե պատկերագիրը նկարված է ներկով: Հայկական լեռնաշխարհից
հայտնաբերված վաղ պատկերագրության հուշարձանների ճնշող մեծամասնությունը
պատկանում է առաջին խմբինª պետրոգլիֆներին:
Երկրորդ խմբի հուշարձաններ են
հայտնաբերվել Վանի շրջանում, վերջերսª նաեւ Քասախի կիրճի ձախ ափին, եղամավան նորաստեղծ ավանի տարածքում:
Վաղ շրջանի պատկերագրերում (նախագրային փուլում), երբ ամեն մի տեսարան
կամ պատկեր հաղորդում էր որոշակի գաղափարª առանց հնչյունային տարրերի
առանձնացման, կարելի է տարբերակել մտքի հաղորդման երկու հնարք, որոնցով մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են պատկերագրի զարգացման
փուլերը:
Առաջինը նկարագրական-պատկերային հնարքի արտահայտություններն են, երբ առկա
են մարդու, կենդանու կամ առարկայի գծապատկերները, իսկ նրանց հետ կապվածինֆորմացիան ներկայացվում էր լրացուցիչ գծերի պատկերների դիրքային
փոփոխության եւ այլ միջոցներով: Այս հնարքը կիրառված է Հայաստանի գրեթե բոլոր ժամանակաշրջանների ժայռապատկերներում:
Երկրորդը նույնացնող-հիշողական հնարքով ստեղծված հուշարձաններն են, որոնցում տվյալ օբյեկտը ներկայացվում էր ոչ թե պատկերով, այլ իր ինքնությունը խորհրդանշող որեւէ պայմանական նշանի միջոցով: Այս հնարքի միջոցով առաջացան արհեստագործ վարպետների նշանները (որոնք մեծ
քանակությամբ հանդիպում են Հայաստանում), զինանշանները եւ այլ
տարբերանշաններ:
Այդ հնարքը թույլ է տալիս նշել պատկերվողի ինքնությունը
նրա տոտեմի կամ այլ խորհրդանիշի միջոցով կամ ցույց տալ տվյալ առարկայի պատկանելությունը տվյալ անձին (սեփականության եւ այլ նշաններ): Պատկերի
փոխարեն խորհրդանշանի կիրառումը տարածում է ստանում զարգացած
պատկերագրության մեջ:
Խորհրդանշանների կիրառումով դեռեւս չստեղծվեց հնչյունային գիրը, սակայն այն կարեւոր նշանակություն ունեցավ գրի զարգացման ճանապարհին:
Հայաստանի ժայռապատկերները գրի զարգացման տեսանկյունից կարելի է բաժանել երկու հիմնական խմբի:
Առաջին խմբի ժայռապատկերներն ունեն զուտ նկարագրական-պատկերային բնույթ: Դրանք պարզ նկարներ են, որոնցում ամեն բան պատկերվում է իր արտաքին
տեսքով (նկ. 1): Երկրորդ խմբում, որն ավելի զարգացած աստիճան է, ի հայտ
են գալիս խորհրդանշաններ (սիմվոլներ): Ընդ որում, երկրորդ խումբն իր հերթին բաժանելի է երկու ենթախմբերի, որոնցից առաջինում գերակշռում են պարզ նկարները (նկ. 2), իսկ երկրորդումª խորհրդանշանները (նկ. 3-4):
Խորհրդանշանները Հայաստանի ժայռապատկերներում հանդես են գալիս սկսած Ք. ա. V հազարամյակից եւ բազմաթիվ զուգահեռներ ունեն համաժամանակյա հնագիտական իրերի վրա (ժայռապատկերների, համաժամանակյա հնագիտական իրերի նշանների համեմատությունը, նաեւ համադրումը Վանի թագավորության ու միջնադարի հայկական մատյաններում վկայված նշանագրերի հետ ժամանակին
հանգամանորեն կատարել է Հարություն Մարտիրոսյանը):
Ժամանակագրական առումով այս երկու խմբերի միջեւ սահման դնելը ճիշտ չէ, քանի որ սկսած Ք. ա. V հազարամյակիցª երկու խմբերը հանդես են գալիս զուգահեռաբար:
Նշանագրեր մինչվաղբրոնզեդարյան պեղածո իրերի վրա:
Այսօր արդեն ունենք զգալի քանակությամբ նյութեր Ք.ա. V-IV հազարամյակների Հայկական
լեռնաշխարհի հնագիտական հուշարձաններից, որոնք թույլ են տալիս
եզրակացնելու վաղ պատկերագրության բարձր մակարդակի գոյությունը եւ
գաղափարագրության սկզբնավորումը նշված ժամանակաշրջանում:
Նշանագրեր մինչվաղբրոնզեդարյան պեղածո իրերի վրա: Առավել կարեւորում ենք այն հանգամանքը, որ սկզբնական այս շրջանում ի հայտ եկող նշանագրության բնորոշ գծերը շարունակվում են հետագա հազարամյակներում. այսինքնª մենք
գործ ունենք Հայկական լեռնաշխարհում գրային մտածողության ժառանգորդության
հետ:
Դա երեւում է եւ° Թեղուտի գաղափարագիր-թվանշաններից, և քանի որ թվերի կետային նշումը Հայկական լեռնաշխարհի առանձնահատկությունն է Հին Առաջավոր Ասիայում (դրան անդրադառնալու ենք առաջիկա ակնարկներում), եւ° այլ հնավայրեր խեցեղենի գաղափարանշաններից եւ° կնիքագործության
մեջ ավանդույթների (այդ թվումª գաղափարագրության)
շարունակականությունից:
Այսպիսով տեսնում ենք, որ Ք.ա. V հազարամյակից Հայաստանում վաղ
պատկերագրության ներսում ձեւավորվում է զարգացած պատկերագրությունըª
գաղափարագրությունը, որը լայն տարածում է ստանում Ք.ա. IV-III
հազարամյակներում:
ԳՐԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ ՎԱՂ ԲՐՈՆԶԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ
Ք.ա. V հազարամյակից, ինչպես նշվեց, Հայաստանում վաղ պատկերագրության
ներսում ձեւավորվում է զարգացած պատկերագրությունըª գաղափարագրությունը,
որը լայն տարածում է ստանում Ք.ա. IV-III հազարամյակներում: Այդ
դարաշրջանի պատկերագրության արտահայտությունները հատկապես շատ են
հանդիպում Հայկական լեռնաշխարհի վաղբրոնզեդարյան (շենգավիթյան, կուր- արաքսյան) խեցեղենի վրա, իսկ Ք.ա. III հազարամյակի կեսերին Հայկական
լեռնաշխարհի սահմաններից դուրս այդ մշակույթի ներթափանցմանը զուգահեռ
(հարավում մինչեւ Կիլիկիա, Սիրիա եւ Պաղեստին (Քիրբեթ-Կերակյան
մշակույթ), հյուսիսումª Հյուսիսային Կովկաս) տարածում է գտնում նաեւ
նշանագրված խեցեղենը:
Թեպետ Հայկական լեռնաշխարհի վաղբրոնզեդարյան մշակույթի (այդ թվումª
նշանագրված խեցեղենի) վերաբերյալ հսկայական նյութ է հայտնաբերվել եւ
բազմաթիվ հրապարակումներ են եղել, այդուհանդերձ, այդ ժամանակաշրջանի
նշանագրերը դեռեւս չեն հավաքվել ու համակարգվել: Եղել են սոսկ նշանագրերի
եւ պատկերամոտիվների մասնակի ի մի բերման առանձին փորձեր: Օրինակª Տ.
Չուբինիշվիլին, հիմնականում օգտագործելով Ջավախքի տարածքից հայտնաբերված
նյութը, առանձնացնում է դրանցից 42-ը, Ա. . Սագոնան, առանց նշանների
առանձնացման, կազմել է 324 միավորներից բաղկացած ՙՄոտիվների կորպուս՚, Կ.
Մարրոն Եփրատի վերին ավազանի վաղբրոնզեդարյան 256 իրերի վրա առանձնացնում
է 108 նշաններ եւ նշանների տարբերակներ (տե°ս աղ. 1), Պ. դը Միրոշեդժին
առանձնացնում է վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանի Քիրբեթ-Կերակյան խմբի
խեցեղենի 21 մոտիվներ (նկ. 3) եւ այլն: Վաղբրոնզեդարյան խեցեղենի
նշանագրերի ամբողջական հավաքումն ու համակարգված ուսումնասիրությունը
մնում է Հայաստանի հնագիտության չլուծված խնդիրներից մեկը:
Նշենք, որ վաղբրոնզեդարյան խեցեղենի նշանագրերի կրկնակները մեծ
քանակությամբ հանդիպում են նույն ժամանակաշրջանով թվագրվող
ժայռապատկերներում եւ այլ հուշարձաններում: Դրանց ուսումնասիրության
ուղղությամբ զգալի աշխատանք է կատարել Հ.Ա.Մարտիրոսյանը: Նա համադրելով,
Հայաստանի ժայռապատկերներում եւ վաղբրոնզեդարյան խեցեղենի վրա հանդիպող
նմանատեսք պատկերագրերը բիայնա-ուրարտական հիերոգլիֆների ու հայկական
միջնադարյան մատյաններում վկայված նշանագրերի հետ, ցույց տվեց, որ դրանք
հայաստանյան պատկերագրության ժառանգական զարգացման տարբեր փուլերն են:
Նրանից հետո այդ ուղղությամբ աշխատանքները չեն շարունակվել:
Անբավարար ուսումնասիրվածության պատճառով այստեղ չենք ներկայացնում
վաղբրոնզեդարյան (հատկապեսª խեցեղենի) նշանագրության բնորոշ
առանձնահատկությունները (նշանների թիվը, գրության ուղղություն(ներ)ը,
արձանագրությունների քանակն ու տեսակները, ծավալը, կառուցվածքը եւ այլ
հատկանիշներ), որոնք եւս մնում են հետագա ուսումնասիրության նյութ:
Վաղբրոնզեդարյան նշանագրության հուշարձանների մեկնաբանությունների ու
վերծանության ասպարեզում կատարված մեզ հայտնի աշխատանքները կարելի է
բաժանել երկու հիմնական խմբի: Առաջին խմբի հեղինակները փորձել են
մեկնաբանել միայն առանձին նշաններ կամ ամբողջական համապատկերներ
(կոմպոզիցիաներ): Երկրորդ խումբը առայժմ ներկայացված է մեկ օրինակով.
կատարվել է Օզնիի արձանագրության (նկ. 4) վերծանության մի փորձ, որը,
սակայն, հեռու է համոզիչ լինելուց:
Ավելացնենք, որ գրի (զարգացած պատկերագրության) առկայությունը Հայկական
լեռնաշխարհում Ք.ա. III հազարամյակի սկզբին հավաստվում է ոչ միայն
հնագիտական գտածոներով, այլեւ օտար աղբյուրների վկայությամբ: Շումերական
բնագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ք.ա. III հազարամյակի
առաջին կեսին Հայկական լեռնաշխարհում այսօր հայտնի առաջինª Արատտա
պետությունն ունեցել է սեփական գիր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԾԱՅԻՆ ԻՐԸ
Հայաստանյան նշանագրերը Ք.ա. III հազարամյակի առաջին կեսին ձեռք են
բերում ավելի գծային, քան նկարային տեսք:
րերի զարգացման պատմությունից հայտնի օրինաչափությունները ցույց են
տալիս, որ պատկերագրերը նկարային բնույթը կորցնում եւ գծային նշանների են
վերածվում դարերի (երբեմնª հազարամյակների) ընթացքում: Եգիպտական
հիերոգլիֆները, օրինակ, պատկերային տեսքով կիրառվում էին Ք.ա. XXXII
դարից սկսած (արագագիր տարբերակըª Ք.ա. XXX դարից), իսկ դրանց պարզեցված
ձեւերըª ՙդեմոտական գիրը՚, գործածության մեջ մտան միայն VIII դարում: Սա
անուղղակիորեն վկայում է, որ իրավացի են այն հեղինակները, որոնք Հայկական
լեռնաշխարհում գրի (գաղափարագրության) ծնունդը թվագրում են Ք.ա. V
հազարամյակով:
Ք.ա. III հազարամյակի երկրորդ կեսին, II հազարամյակում եւ I-ի սկզբին
գծային գրերի այս համակարգն ավելի լայն կիրառություն է ստանում
Հայաստանում: րային համակարգի կիրառությունը դադարում է լեռնաշխարհում
Վանի թագավորության իշխանության տարածմամբ: Միայն Արեւելյան Հայաստանում
անցյալ դարավերջից մինչ օրս հայտնաբերվել են 300-ից ավելի ծավալուն
արձանագրություններ, որոնք դեռեւս համապարփակ ուսումնասիրության չեն
ենթարկվել:
ԳԾԱՅԻՆ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակագրական հերթականությամբ ստորեւ ներկայացվող հնագիտական
հայտնագործությունների համառոտ թվարկման ընթացքում մենք չենք հիշատակի
այն առարկաները (զինատեսակներ, խեցեղեն զանազան ամանեղեն եւ այլն), որոնք
կրում են միայն առանձին նշաններ կամ մենանշաններ:
Հայտնաբերման սկզբնական շրջանում Հայաստանի գծային գրերը ստացան
ՙառեղծվածային՚ որակումը: ՙԱռեղծվածային՚ համարված հուշարձաններից առաջին
երկուսը (որքան մեզ հայտնի է) հրատարակվեցին 1910 թվինª Մեսրոպ
արքեպիսկոպոս Սմբատյանի կողմից: Դրանք հայտնաբերվել էին Արաքս գետի աջ
ափին գտնվող Ցոլակերտի բերդի մոտակայքում: Հաջորդն Արմավիրի
արձանագրությունն էր: Ի տարբերություն նախորդների, որոնց թվագրումն
անորոշ էր, վերջինս ուներ ժամանակագրման մի կարեւոր փաստարկ.
արձանագրություն կրող քարը շրջվել էր, որի վրա փորագրվել էին, ըստ
մասնագետների, Ք.ա. III-I դարերով թվագրվող հունարեն արձանագրություններ:
Հետեւաբար, նշանագրերի քանդակման ժամանակը պետք է նախորդեր նշված
դարերին. ավելին ճշգրտելու համար տվյալներ չկային:
Այս արձանագրությունների ուսումնասիրության գործում կարեւոր ներդրում
ունեցավ Ի.Մեշչանինովը, որի աշխատանքներում ի մի բերվեցին մինչ այդ
հայտնի հուշարձանները, առաջին անգամ հրատարակվեցին Ելենենդորֆի (անձակի
մոտ) պեղումներից Ե. Ռյոսլերի (1899-1901թթ.) ու Յ.ումմելի
(1930-1931թթ.) հայտնաբերած չորս առարկաների եւ Տանձատափի (Խոջալուի)
դամբարաններից մեկի երկու քարերի նշանները: Երկու հնավայրի նյութերն էլ,
ըստ Ի.Մեշչանինովի հնագիտական վերլուծության, թվագրվում են Ք.ա. I
հազարամյակի սկզբով:
1960-ական թթ. հրատարակվեցին Ք.ա. II հազ. սկզբով թվագրվող մի շարք
գրություններ Ջավախքից, որոնք վկայված էին ոչ թե առանձին իրերի վրա, այլ
դամբարանների պատերին:
Մեծամորի ժայռագիր արձանագրությունների 27 պահպանված բեկորները, որոնց
մասին մամուլում տեղեկություններ էին հայտնվել դեռեւս 1913թ.,
ամբողջությամբ հրատարակվեցին միայն 60 տարի անց: Ժայռագիր նշանների
վերաբերյալ Կ.Մկրտչյանը նշում է. ՙ…հատկանշական է նրանց զգալի մասի
նմանությունը եւ շուրջ 17 նշանի նույնությունը հայկական միջնադարյան
ձեռագրերում պահպանվող նշանագրերի եւ Վանի թագավորության շրջանում
սեպագրի հետ զուգահեռ օգտագործված նշանագրերի հետ: Այս առումով Մեծամորի
ժայռագրերը կարող են հատուկ ուսումնասիրության նյութ դառնալ՚: Ցավոք,
հիրավի մեծ կարեւորություն ունեցող այս հուշարձանները մինչ օրս չեն
դարձել հանգամանալի ուսումնասիրության առարկա:
Ժամանակին մեծամորյան նշանների վերծանության մասին մի շարք
հրապարակումներ կատարեց Ս.Այվազյանըª դրանք համարելով ՙհայասական
արձանագրություններ՚, ինչը սուր քննադատության ենթարկվեց Բ.Պիոտրովսկու
կողմից: Պիոտրովսկին մատնանշում էր, որ դրանցից շատերը արաբական քուֆի
գրեր են: Այս հարցում որոշ պարզություն մտցնելու նպատակով փորձեցինք
կազմել մեծամորյան ժայռագրերի նշանացանկըª ընդգրկելով միայն ամբողջական
պահպանված նշանները, եւ ստացանք ավելի քան 60 նշան (աղ. 1), մինչդեռ ո°չ
քուֆին, ո°չ էլ արաբական որեւէ այլ գրատեսակ այդ քանակի նշաններ երբեւէ
չի ունեցել:
Ժայռագիր արձանագրություններից բացի, Մեծամորի Ք.ա. II-I հազարամյակների
սահմանագծով թվագրվող մշակութային շերտից հայտնաբերվեց կավե նշանագրված
մի տախտակ (նկ. 1), որը, հավանաբար, ծառայել է իբրեւ հմայիլ:
Մեծամորի նյութերի հետ Կ.Մկրտչյանն առաջին անգամ գիտական շրջանառության
մեջ դրեց Թալինի ենթաշրջանի Կաքավաձոր գյուղի տարածքում գտնվող ջրի
պաշտամունքին նվիրված չափազանց ուշագրավ ժայռափոր մի հուշարձանª
համեմատելով այն մեծամորյան համանման փորագրությունների հետ: Դժբախտաբար
այս կարեւոր հուշարձանը եւս շարունակում է մնալ գրեթե անտեսված:
Խնդրո առարկա արձանագրությունների հավաքման վերջին փորձը (որքան մեզ
հայտնի է) կատարել է Հ.Մարտիրոսյանը ՙՀայաստանի նախնադարյան նշանագրերը
եւ նրանց ուրարտա-հայկական կրկնակները՚ (Ե., 1973) գրքում: Հեղինակն ի մի
է բերել Ջավախքի, Ուրմիո լճի ավազանի, Ցոլակերտի եւ Արմավիրի վերոհիշյալ
արձանագրությունները, որոնցից վերջին երկուսը թվագրել է Ք.ա. II հազ.
վերջով եւ I-ի սկզբով: Նշված բնագրերը, ժայռապատկերների հետ միասին,
Հ.Մարտիրոսյանը միավորում է որպես մեկ ընդհանուրª ՙնախնադարյան
նշանագրեր՚ անունը կրող խումբ, ինչը քննադատելի է, քանի որ
ժայռապատկերները նախագրային փուլի հուշարձաններ են, իսկ վերոհիշյալ
արձանագրությունները վերաբերում են զարգացած գրային ժամանակաշրջանի:
Չնայած այն բանին, որ վերջին տասնամյակներում հայտնաբերված նյութերը
կարող էին նոր լույս սփռել քննարկվող արձանագրությունների հետազոտման
հիմնախնդրի վրա, Հ.Մարտիրոսյանից հետո դրանց հավաքման ու համակարգված
ուսումնասիրության փորձ չի կատարվել: Խոսքը, մասնավորապես, Ապարանի
ջրամբարի ափինª Քուչակ գյուղի մոտ գտնվող Ք.ա. XVIII-XIV դդ. թվագրվող
հուշարձանների մասին է, որոնց 1986-87թթ. պեղումներից գտնվեցին շուրջ
հինգ տասնյակ արձանագրված քարեր. դրանցից մի մասի վրա նշաններ էին արված
երկու կամ երեք կողմից (ընդհանուր առմամբª շուրջ 80 երես գրություն, մի
քանիսը տե°ս նկ. 1)£ Առաջին իսկ հայացքից ակնառու է Քուչակի
արձանագրությունների կապը Տանձատափի (Խոջալուի) եւ Ջավախքի դամբանաքարերի
հետ, ընդ որում, վերջիններն ունեն ավելի արխայիկ բնույթ: Քուչակի
նշանները նկատելի ընդհանրություն ունեն նաեւ Ելենենդորֆի, Ցոլակերտի,
Արմավիրի, Ուրմիո լճի ավազանի եւ Մեծամորի վերոհիշյալ հուշարձանների
նշանների հետ (աղ. 1): Դրանցից մի քանիսի հետ տիպաբանորեն կապվում է նաեւ
Ք.ա. II-I հազարամյակների սահմանով թվագրվող Այգեշատի հնավայրից գտնված
կավամաններից մեկի հատակին արված արձանագրությունը:
Հետաքրքիր արձանագրություն կա Վերին Նավեր հնավայրի միջին բրոնզի դարով
թվագրվող դամբարաններից մեկի ծածկասալի վրա:
Ժամանակին Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղից Երեւան է տեղափոխվել գծային
գրանշաններով, կամարաձեւ վերնամասով մի կոթողի վերին բեկորը, որը
ներկայումս գտնվում է ՀՀ ԱԱ ՙիտություն՚ թերթի խմբագրությունում:
Նախատեսվում է առաջիկայում այն փոխադրել Հայաստանի պատմության պետական
թանգարան: Նման կոթողները շատ տարածված էին Հին Արեւելքում, նաեւ
Հնագույն Հայաստանում. գծային գրերով նույնատիպ մի կոթող էլ գտնվել է
Երնջատափից:
Թվարկվածներով չի սահմանափակվում Ք.ա. III եւ I հազարամյակներով թվագրվող
գծային գրանշաններ կրող հուշարձանների ցանկը: Զգալի թիվ են կազմում արդեն
հայտնաբերված, բայց առայժմ չհրատարակված հուշարձանները:
Դրանց թվում պետք է նշել Քուչակի դամբարանադաշտի բազմաթիվ չպեղված
դամբարանները, որոնց քարերին առկա են գծային գրանշաններ. դրանք մնացել են
Ապարանի ջրամբարի հատակին եւ բացվում են միայն ամռանըª ջրի մակարդակի
իջնելու ժամանակ: Դեռեւս չեն հրատարակվել Երնջատափ գյուղից հայտնաբերված
չափազանց ուշագրավ քարակոթողները: Մասնագիտական գրականությունից հայտնի
է, որ նշանագրված քարակոթողներ կան Սպիտակի ենթաշրջանի ոգարան գյուղի
նախաբիայնական հնավայրում, որոնք ուսումնասիրելու հնարավորություն առայժմ
չենք ունեցել: Մեծ անակնկալներ կարող է բերել Լոռու մարզի Կողես գյուղի
մոտակայքում գտնված հուշարձանը, որի պարսպաշարին առկա են ներկայացվող
գծային գրերը հիշեցնող նշաններ:
1996-1997թթ. հայ-իտալական համատեղ արշավախումբը հայտնաբերեց երկու
քարեր, որոնք ենթադրաբար համարվում են երկար ժամանակ կորած համարվող
մեհենագիր եւ հունարեն արձանագրություններով քարերի բեկորներ, որոնցից
մեկի քանդակների կողքին կան նաեւ նշանագրեր:
Ժայռապատկերաբան Կ. Թոխաթյանի ընկերակցությամբ եղանք Կաքավաձորում եւ,
վերոհիշյալ փորագրություններից բացի, ամրոցի արեւելյան կողմում, ուր առկա
էին պաշտամունքային կառույցների հետքեր, նկատեցինք համանման այլ
փորագրություններ եւս: Վերջիններս մի կողմից ակներեւաբար կապվում են
Մեծամորի, մյուս կողմիցª Կարմիր բերդի նախաբիայնական ժամանակաշրջանի
նմանատիպ փորագրությունների հետ:
Հազվագյուտ հուշարձան է Շամիրամիª իր տեսակի մեջ առայժմ եզակի նշանակիր
մենհիրը: Ընդ որում, մենհիրի նշաններն ակնառու նմանություն ունեն Վանից
գտնված մի կարասի չվերծանված գրության հետ, որը Կ. Ֆ. Լեհման-Հաուպտը
հրատարակել է 1931 թվին:
Մեր հնագետների հետ բանավոր զրույցների ընթացքում տեղեկացել ենք, որ
նշվածներից բացի կան համանման մի շարք հուշարձաններ, որոնց
ուսումնասիրությունը եւ լիակատար հրատարակությունը առաջիկա տարիների գործ
է:
Նշենք, որ համանման կոթողներ կան նաեւ Արեւմտյան Հայաստանում: Վերջերս
մեզ տրամադրվեցին Կարսի եւ Համշենի շրջաններում գտնվող մի քանի քարերի
լուսանկարներ, որոնց վրայի նշաններն ակնհայտորեն հիշեցնում էին քննարկվող
գծային գրերը: Դժբախտաբար, դրանց բոլորին սպառնում է ոչնչացման վտանգը:
Թուրքական կառավարության կողմից հայկական հուշարձանների ծրագրված
ոչնչացումից զատ, թուրքերի ու քրդերի շրջանում չափազանց տարածված է Մեծ
եղեռնի տարիներին հայերի թաքցրած գանձերի մասին առասպելը. ցանկացած
նշանագրված քար նրանք ընկալում են իբրեւ գանձացույց, որին հաջորդած
ՙգանձորոնումների՚ արդյունքում ոչնչանում են ինչպես այդ քարերը, այնպես
էլ դրանց տակ երբեմն հանդիպող հուշարձանները: Այս տխուր իրականությունը
Հայոց ցեղասպանության շարունակական դրսեւորումն է, նաեւª Մեծ եղեռնի
արձագանքը թուրքերի ու քրդերի ժողովրդական հիշողության մեջ, ինչն այնքան
փութաջանորեն շարունակում են ուրանալ պատմության թուրք կեղծարարները
Գրային համակարգի բնութագիրը: Որեւէ անհայտ լեզվի ու նրա գրային
համակարգի ուսումնասիրությունն սկսելու համար նախ անհրաժեշտ է պարզել այդ
համակարգը բնութագրող մի շարք առանձնահատկություններ, որոնք նպաստավոր
պայմաններ են ստեղծում տվյալ գրի ու լեզվի վերծանության համար: Դրանք
վերաբերում են խնդրո առարկա լեզվի ու գրի հայտնիությանը եւ այլ լեզուների
ու գրերի հետ ունեցած կապերին (եթե կան այդպիսիք), արձանագրությունների
ժամանակագրությանը, տարածմանն ու այլ բնութագրիչներին (ծավալ, տեսակներ,
կառուցվածք եւ այլն), գրային համակարգի տեսակին (ըստ նշանների թվի),
գրության ուղղությանը եւ ներքին առանձնահատկություններին (գրանշանների
ոճական բնույթին, օժանդակ նշանների, դետերմինատիվների, թվանշանների,
կցագրման եւ այլնի գործածմանը), բազմալեզու արձանագրություններում մեզ
հետաքրքրող լեզվի ու գրի առկայությանը, համաժամանակյա եւ այլ
սկզբնաղբյուրներում վերծանությանը նպաստող լրացուցիչ ուրիշ տվյալների
գոյությանը:
Հայաստանի գծային գրով արձանագրություններ աշխարհի որեւէ այլ վայրում չեն
հայտնաբերվել: Այս գրային համակարգով թողնված որեւէ արձանագրություն
դեռեւս չի ընթերցվել, իսկ առանձին նշանների վերաբերյալ
մեկնաբանությունները բավարար չեն այդ գրով արձանագրված լեզուն պարզելու
համար:
Նախորդ ակնարկում համառոտակի ներկայացվեցին այն հնավայրերը, որոնցից
գտնվել են գրակիր առարկաներ: Տեղադրելով դրանք քարտեզինª տեսնում ենք, որ
գրային համակարգի տարածման սահմանը հյուսիսում ընդգրկել է Ջավախքը,
հարավումª Ուրմիո լճի ավազանը, արեւելքումª Մեծ Հայքի Ուտիք եւ Արցախ
նահանգների տարածքը, իսկ արեւմուքում նյութի սակավության պատճառով առայժմ
հստակ սահմանագիծ չունենք:
Քննարկվող արձանագրություններից հնագույնները թվագրվում են Ք.ա. III
հազարամյակի երկրորդ կեսով: րային համակարգի կիրառությունը դադարեց
լեռնաշխարհում Վանի թագավորության իշխանության տարածմամբ, որն, ինչպես
հայտնի է, պաշտոնական դարձրեց երեք նոր գրային համակարգեր:
Նշանակիր իրերի եւ արձանագրությունների բնույթի, նշանակության, կիրառման,
ինչպես նաեւ նշանագրման տեխնիկայի վերաբերյալ տեղեկությունները, որպես
օրինաչափություն, օգտակար են լինում գրային համակարգի ուսումնասիրության,
երբեմն նաեւ վերծանության աշխատանքներում: Ներկայացնենք նշանագրված
առարկաների հիմնական խմբերըª իրենց առանձնահատկություններով:
ա) Արձանագրություններ մենհիրանման եւ այլ տեսակի քարակոթողների վրա: Այս
շարքի հուշարձաններից են Շամիրամի մենհիրը, Ծուղրութից եւ Երնջատափից
գտնված կոթողները:
բ) Արձանագրություններ դամբանաքարերի վրա: Այս խմբի մեջ են մտնում
Տանձատափի, Ջավախքի, Քուչակի, Վերին Նավերի դամբանաքարերը: Հատուկ
ուշադրություն է պետք դարձնել դամբարանների ծածկասալերին:
գ) Արձանագրություններ քարերի (ժայռերի) վրա: Այս շարքի մեջ են մտնում
Ցոլակերտի, Արմավիրի, Մեծամորի, Ագարակի, Կաքավաձորի (նաեւ չհրատարակված
մի քանի այլ) արձանագրությունները:
դ) Նշանագրեր խեցեղեն ամանների վրա: Այս խմբում կարելի է տարբերակել
երկու ենթախումբª ամբողջական արձանագրություններ եւ առանձին նշաններ
(երբեմնª մենանշաններ) կրող խեցամաններ: Առաջին ենթախմբի մեջ են մտնում
Ելենենդորֆից, Վանից եւ Այգեշատից գտնված գրակիր խեցանոթները: Երկրորդ
խումբը, որն ի մի բերելու փորձ դեռեւս չի արվել, անհամեմատ մեծ է (մի
քանիսը տե°ս նկ. 1, Քարաշամբից գտնված խեցեղենի պատկերներըª նկ. 2):
ե) Նշանակիր զինատեսակներ: Բացառիկ հետաքրքրություն ներկայացնող այս
խմբում առկա են առանձին նշաններ կրող թրեր, կապարճներ, գոտիներ, մարտական
կացիններ եւ այլն (մի քանիսըª նկ. 3):
զ) Կնիքներ: Ինչպես զինատեսակների, այնպես էլ միջին, ուշ բրոնզի եւ վաղ
երկաթի դարաշրջաններից մեզ հասած կնիքների վրա հանդիպում են միայն
առանձին նշաններ: ծային գրերով ամբողջական գրություններ կրող կնիքներ
դեռեւս չեն հայտնաբերվել:
է) Հմայիլներ: Առայժմ հայտնաբերվել է գրակիր մեկ հմայիլ Մեծամորից:
Սակայն մեծ հավանականությամբ պետք է ենթադրել, որ հմայական նշանակություն
ունեն նաեւ քննարկվող ժամանակաշրջանով թվագրվող բազմաթիվ կախիկներ, որոնց
վրա պատկերված են առանձին գաղափարագրեր:
Մեր ունեցած արձանագրությունները կարելի է դասակարգել ըստ ծավալի եւ
բովանդակային բնույթի: Տեսակավորման համար կարեւոր չափանիշ է նաեւ
արձանագրությունների կառուցվածքը: Քանի դեռ արձանագրությունները
վերծանված չեն, մենք այս չափանիշներից կարող ենք անդրադառնալ միայն
ծավալայինին: Ըստ այդմ, այսօրվա մեր ունեցած գրակիր հուշարձանները կարելի
է բաժանել երկու մեծ խմբիª ծավալուն արձանագրություններ եւ առանձին
նշաններ (երբեմնª մենանշաններ) կրող առարկաներ:
Առաջին խմբի արձանագրությունների թիվը, մեր ոչ վերջնական հաշվարկով,
անցնում է 300-ից: Երկրորդ խմբի գրակիր առարկաների հաշվարկ դեռեւս չի
կատարվել, քանի որ չի կազմվել այս գրահամակարգի արձանագրությունների եւ
մենանշանների լիակատար ժողովածու: Դեռեւս Ֆ. Շամպոլեոնի կողմից եգիպտական
հիերոգլիֆիկայի վերծանության աշխատանքները ցույց տվեցին նույն
բովանդակությամբ բազմալեզու արձանագրությունների անգերագնահատելի
նշանակությունը անհայտ գրերի եւ լեզուների վերծանության գործում:
Դժբախտաբար, Հայաստանի գծային գրերով ոչ մի հուշարձան զուգահեռ այլ
գրությամբ դեռեւս չի հայտնաբերվել, ինչն ավելացնում է այս գրահամակարգի
վերծանության բարդությունները:
րային համակարգերի պատմության մեջ կարելի է հանդիպել գրության
ամենատարբեր ուղղություններիª աջից ձախ, ձախից աջ, վերից վար,
բուստրոֆեդոն (տողերը հորիզոնականª ամեն հաջորդը նախորդին հակառակ
ուղղությամբ), շրջանաձեւ եւ այլն: Ի±նչ ուղղություն է կիրառվել քննարկվող
գրահամակարգում:
Այս հարցում մենք լիակատար անորոշության մեջ ենք. թեպետ խնդրո առարկա
գրային համակարգով մեզ են հասել հարյուրավոր արձանագրություններ,
այնուամենայնիվ, անհասկանալի են մնում դրանց գրության ուղղություն(ներ)ը:
Որոշ դեպքերում տպավորություն է ստացվում, որ գործ ունենք ոչ թե որոշակի
ուղղությամբ դասավորված նշանների, այլ ամբողջական տեսարանների հետ,
որոնցից պետք է ենթադրել ընդհանուր բովանդակությունը:
րային համակարգի կարեւորագույն բնութագրիչներից է նրանում գործածված
նշանների թիվը: Այն, որպես օրինաչափություն, ցույց է տալիս, թե գրային
ինչ տեսակի համակարգ է մեր առջեւ: Սովորաբար, եթե նշանների թիվը չի
անցնում 40-50-ից, ապա մենք գործ ունենք այբուբենի հետ: 50-ից ավելի, մի
քանի հարյուր նշաններ ունեցող համակարգերը լինում են վանկային կամ բառա-
վանկային: Իսկ հազարավոր նշաններ ունեցողները բառային (գաղափարագրային)
համակարգեր ենª առանց հնչյունային նշանների կամ դրանց հազվադեպ կիրառմամբ
(խեթա-լուվիական հիերոգլիֆիկան, օրինակ, որը Ք.ա. XV-VIII դարերում
կիրառվել է նաեւ Հայկական լեռնաշխարհի արեւմուտքում, բաղկացած է շուրջ
500 նշաններից, որոնցից հնչյունային կիրառություն ունեն մոտ 70-ը):
Հայաստանի գծային գրերի դեպքում առայժմ հայտնի են շուրջ 400-500 նշաններ,
սակայն դրանց վերծանված չլինելը դեռեւս հնարավորություն չի տալիս
որոշակիացնելու, թե դրանց մեջ կա±ն հնչյունային կիրառություն ունեցողներ,
եւ եթե այոª քանի±սն են:
Ինչ վերաբերում է գրահամակարգի բնութագրին, ապա առավել հավանական է, որ
այստեղ գործ ունենք բառա-վանկային գրային համակարգի հետ (չի բացառվում,
բայց քիչ հավանական է, որ այն լինի զուտ բառային):
Ինչպես ժամանակակից որոշ լեզուներում, մի շարք հին գրային համակարգերում
եւս որեւէ գոյական բնորոշելու համար դրանից առաջ դրվել է մեկ ուրիշը, որը
դարձել է իր հաջորդի որոշիչը (ինչպես, օրինակ, կոնվերսիայի կանոնը
անգլերենում): Սեպագրության մեջ նույն նպատակով լայնորեն:
Շարունակությունը հղումով
You must be logged in to post a comment.